Երեխա
Երեխաների վահանագեղձի չարորակ կազմափոխությունը սակավադեպ հանդիպող հիվանդություններից է։
Պատճառը լիովին պարզ չէ։ Նշանակություն են տալիս վաղ մանկական տարիքում կիրառվող ռենտգենաբուժմանը (հիմնականում ուրցագեղձի մեծացման դեպքում), հորմոնագոյացման խանգարումներին, մանավանդ, երբ խիստ ավելանում է թիրեոտրոպ հորմոնի ներզատումը...
Քրոնիկական ամինոացիդամիզություն, Աբդերհալ-դեն-Կաուֆմանի հիվանդություն, ընտանեկան ցիստինային դիաբետ, ցիստինի կուտակման հիվանդություն, ամինաթթվային դիաբետ
Այս հիվանդության դեպքում լինում է ցիստինի փոխանակության բնածին խանգարում, երբ ցիստինի բյուրեղները կուտակվում են հյուսվածքներում և առաջացնում ներքին օրգանների տարբեր ֆունկցիաների խանգարում։ Ցիստինի բյուրեղները կուտակվում են ոսկրածուծում, թոքերում, աչքի եղջերաթաղանթում և պարենխիմային այլ օրգաններում...
Երիկամամաշկային համախտանիշ, Ֆաբրիի տարածուն անգիոկեռատոմա
Ժառանգական համակարգային հիվանդություն է, որի հիմքը ճարպերի փոխանակության խանգարումն է և, որն էլ բերում է օրգանիզմի բոլոր հարթ մկանների, սրտամկանի և վեգետատիվ նյարդային համակարգի հանգույցների բջիջների երկրորդային ախտահարման։ Ճարպանման նյութերի կուտակման հետևանքով զարգանում են նաև երիկամների և ռետիկուլոէնդոթելային համակարգի երկրորդային ախտահարումներ...
Համարվում է արական կեղծ հերմաֆրոդիտիզմի տարատեսակ, երբ իգական ֆենոտիպով անհատները տղամարդկային սեռաժառանգատիպ են ունենում։
Մեծամասնության կարծիքով ախտածագումը կապված է միայն այրածին հորմոնների (անդրոգենների) նկատմամբ համապատասխան օրգանների ժառանգական անզգայությունից, ըստ որում կարևորություն են տալիս թեստոստերոնը 5a դեհիդրոթեստոստերոնին վերափոխող 5առեդուկտազա ֆերմենտի բացակայությանը...
Որպես հիվանդություն ֆեոքրոմոցիտոման զարգանում է ևարտահայտվում մակերիկամների միջուկային նյութի քրոմաֆինային բջիջների հորմոնաակտիվ ուռուցքների հետևանքով։ Բարեբախտաբար հազվադեպ է հանդիպում, ախտորոշումը որոշակի դժվարություններ ունի, մանավանդ երեխաների մոտ...
Վիտամին D-ի կայուն թերֆոսֆատարյունային ռախիտ
Պատկանում է ժառանգական բնույթի ռախիտանման հիվանդություների շարքին և բնորոշվում է ոսկրային համակարգի ախտահարումով, թեոֆոսֆատարյունությամբ և մեզով անօրգանական ֆոսֆորի ուժեղացած արտազատմամբ...
Հարուցիչը միքսովիրուսների շարքի վիրուս է, որն արտաքին միջավայրում բավական անկայուն է։ Վարակը տարածվում է միայն օդակաթիլային ճանապարհով և հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է։ Ընկալությունը բավականին բարձր է, հիվանդանում են հիմնականում 1-7 տարեկան երեխաները։ Որպես կանոն, կրկնահիվանդացություն չի հանդիպում։ Վիրուսն օրգանիզմից սկսում է արտազատվել նախացանային և ցանային շրջանում, երբեմն ավելի տևական...
Հարուցիչը խոշոր չափեր ունեցող ֆիլտրվող վիրուս է, որը նման է գոտևորող որքինի հարուցիչին։ Վիրուսը տարածվում է արագ, սակայն արտաքին միջավայրում անկայուն է։ Վարակման աղբյուրը հիվանդ մարդն է։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով՝ հիվանդի հետ անմիջական շփման դեպքում։ Վարակումը երրորդ անձի, խնամքի առարկաների, խաղալիքների միջոցով գործնականում բացառվում է։ Ջրծաղկի նկատմամբ ընկալությունը բավական բարձր է (կոնտագիոզության ցուցանիշը՝ 100%)...
Թունավորումը տեղի է ունենում անորակ սննդամթերքից կամ սխալ պատրաստված պահածոներից։ Բոտուլիզմի հարուցիչը խիստ անաէրոբ է, առաջացնում է սպորներ և արտադրում է ուժեղ արտաթույն (էկզոտոքսին)։ Թունավորումը զարգանում է մանրէային թույնի ներծծման հետևանքով։ Եթե սննդամթերքը միայն սպորներ է պարունակում, ապա հիվանդության աշտանիշները հայտնվում են այն դեպքում, երբ նրանք վերածվում են ցուպիկների, որոնք թույներ են արտադրում։ Տոքսինները ջերմակայուն չեն և տաքացնելիս արագ քայքայվում են։ Սպորները եռացման պայմաններում կենսունակ են մինչև 5 ժամ։ Տարբերում են բոտուլիզմի ցուպիկների իմունաբանական 6 տիպ։...
Մարդկանց և, հատկապես երեխաների համար վտանգ են ներկայացնում կարիճները, սարդերը (կարակուրտ), կրետները, իշամեղուները, մեղուները։
Կարիճների խայթումից հետո խայթման տեղում առաջանում է սուր տանջալից ցավ, այտուցվածություն և գերարյունություն, երբեմն նաև շճային պարունակությամբ մակերեսային բշտեր։ Թունավորման առաջացումը պայմանավորված է թույնի պարունակության մեջ մտնող ցածրամոլեկուլյար սպիտակուցներով, որոնք օժտված են նյարդաթունային ազդեցությամբ, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ նյութերով (հիստամին, սերոտոնին և այլն)...
Սնկերի թունականությունը կախված է նրանց մեջ պարունակվող տարբեր նյութերից՝ ֆալոիդինից և ամանիտինից, որոնք լյարդաերիկամային թունավոր ազդեցություն ունեն, մուսկարինից, որն օժտված է նյարդաթունավոր ազդեցությամբ, գելվելաթթվից, որն արյունաթունական ազդեցություն ունի...
Որովայնի վրա պառկած դիրքից, ձեռքերի և ծնկների օգնությամբ բարձրանում Է, չորեքթաթ կանգնում և ճոճվում։ Կարճ ժամանակով, առանց օգնության, նստում Է։ Ուտելու ժամանակ ինքն Է վերցնում կերակրաշիշը և տանում բերանը։ Շատ շարժումներ հոգեբանորեն հիմնավորված են` երեխան գրկից գիրկ Է ձգտում, ձեռքերը պարզում Է դեպի մայրը, ծանոթները։ Երկար թոթովում Է։ Խաղալով, չխկչխկանով թափահարում Է, թխկթխկացնում...
Բռնության ենթարկված երեխաները ունեն թուլացած եւ ջլատված ԴՆԹ, որոնք բնորոշ են ծերացող մարդկանց: Իրենց հետազոտության արդյունքում նման եզրակացության են եկել Դյուքի համալսարանի գիտնականները:
Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով The Toronto Sun-ը, գիտնականներն ուսումնասիրել են 1100 բրիտանական ընտանիքներ, որտեղ 1990-ականներին երկվորյակներ են ծնվել: Հետազոտության ժամանակ երկվորյակներն արդեն 18 տարեկան են եղել: Գիտնականների ձեռքի տակ է այդ երեխաների ԴՆԹ-ն, երբ նրանք եղել են 5 եւ 10 տարեկան:
Փորձագետները նաեւ հարցեր են տվել ծնողներին, հասկանալու համար, թե ինչ մթնոլորտ է տիրել այդ ընտանիքներում եւ հնարավո՞ր էր, որ երեխան բռնության ենթարկվեր: Ընդ որում, խոսքը ոչ միայն ընտանեկան բռնության, այլեւ մեծահասակների կողմից ծաղրի ենթարկվելու մասին է:
Պարզվել է, որ մանկության ժամանակ բռնությունը 2 եւ ավելի անգամ մեծացրել է ԴՆԹ-ի տարրերից մեկի` տելոմերի թուլացման աստիճանը, որոնք տեղակայված են քրոմոսոմների ծայրերին եւ թույլ չեն տալիս ԴՆԹ-ին թուլանալ: Դրանք կապ ունեն մարդու կյանքի տեւողության հետ:
Բռնության հետեւանքով առաջ եկաս սթրեսները արագացրել է դրանց մաշումը եւ արագացրել ծերանալու գործընթացը:
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ