Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխա

Հեպատոզներ

Լյարդի հիվանդություններ են, որոնք բնորոշվում են պարենխիմայի դիստրոֆիկ փոփոխություններով և մեզենխիմայի թույլ արտահայտված բջջային ռեակցիայով։ Նյութափոխանակության խանգարումների բնույթից ելնելով` տարբերում են հեպատոզների հետևյալ հիմնական ձևերը...

Հեպատոլիենալ համախտանիշ

Լյարդի և փայծաղի զուգակցված ախտահարումն է, որն ուղեկցվում է նրանց չափերի մեծացումով։ Ախտաբանական առանձին ձև չէ, ուստի տվյալ տերմինը հնարավոր չէ գործածել որպես հիմնական դիագնոզի արտահայտություն։

Հեպատոլիենալ համախտանիշը երեխաների մոտ առավել հաճախ է հանդիպում, քան մեծերի մոտ։ Վերջինս պայմանավորված է վնասակար ազդակների նկատմամբ, ինչպես աճող օրգանիզմի անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, այնպես էլ ռետիկուլո-էնդոթելային համակարգի յուրահատկություններով...

Հեպատոռենալ համախտանիշ

Ախտանիշների ընդհանրություն է, որը զարգանում է լյարդի և երիկամների համատեղ սուր ախտահարումից։ Հաճախ գործածվում է «սուր լյարդաերիկամային անբավարարություն» տերմինը։ Հիվանդության ինքնուրույն ձև չէ և զարգանում է այնպիսի ախտաբանական վիճակներում, երբ օրգանիզմում միաժամանակ գործում են լյարդային և նեֆրոտոքսիկ ազդակները։ Տարբերում են հեպատոռենալ համախտանիշի վարակային, տոքսիկ, հետվիրահատական և կրիպտոգեն ձևերը...

Մարսողական համակարգի դիսկինեզիա. ստամոքսամուտքի սեղմակի անբավարաոություն

Այս ախտաբանությանն են վերագրում այն հիվանդությունները, որոնք արտահայտվում են մարսողական օրգանների շարժողական ֆունկցիայի և տոնուսի խանգարումներով։ Դիսկինեզիայի պատճառները տարբեր են և որոշ չափով կապված են երեխաների տարիքի հետ։ Դիսկինեզիայի առաջացումը մեծ մասամբ պայմանավորված է մարսողական համակարգի նյարդամկանային կառուցվածքի և կարգավորող մեխանիզմների անհասունությամբ...

Աղիքների դիսկինեզիաներ

Երեխաների ստամոքսաաղիքային համակարգի ամենահաճախ հանդիպող դիսֆունկցիան է։ Զարգանում է որովայնի խոռոչի օրգանների ցանկացած ախտաբանական պրոցեսների և հիվանդությունների ժամանակ (գաստրիտներ, խոլեցիստիտներ, միզաքարային, ճիճվային հիվանդություններ և այլն)։ Աղիքային շարժումների խանգարումները ծագում են կրած աղիքային վարակների հետևանքով, որոնցով էլ պայմանավորված են աղիքների նյարդային ապարատի ձևաբանական փոփոխությունները։ Այն կարող է զարգանալ դիստրոֆիաների և պոլիհիպովիտամինոզների ժամանակ...

Մարսողական համակարգի դիսկինեզիա. էնկոպրեզ (կղանքի ֆունկցիոնալ անպահություն)

Շատ դեպքերում կղանքի անպահությունը զարգանում է վախի, սարսափի հետևանքով, հոգեկանը ընկճող տպավորությունների ազդեցությունից։ Էնկոպրեզը հաճախ առաջ է գալիս կղման ցանկության սիստեմատիկ ճնշումից։ Այդպիսի երեխաները, որպես կանոն, հաճախում են մանկապարտեզ և զուգարան գնալու ցանկությունը վերանում է, երբ զուգարանը զբաղված է կամ մոտակայքում չի երևում դաստիարակչուհին։ Նման երևույթ, երբեմն նկատվում է բացասաբար տրամադրված այն երեխաների մոտ, որոնց ծնողները ստիպողաբար են պարտադրում կղել...

Լեղուղիների դիսկինեզիա

Լեղուղիների տոնուսի և շարժականության ֆունկցիոնալ խանգարումն է, որը լինում է...

Նեֆրիտ ինտերստիցիալ

Երիկամների միջանկյալ հյուսվածքի ոչ միկրոբային չկազմալուծող բորբոքում է՝ ախտաբանական պրոցեսում ամբողջ նեֆրոնի հետագա ընդգրկումով...

Ցիստիտ

Միզապարկի լորձաթաղանթի բորբոքումն է։ Երեխաների մոտ ցիստիտն առանց երիկամների ախտահարման հազվադեպ է հանդիպում։ Առավել հաճախ հիվանդանում են աղջիկները...

Թրոմբոցիտոպաթիաներ

Հիվանդություններ են, որոնց հիմքը թրոմբոցիտների բնածին կամ ձեռքբերովի որակական ոչ լիարժեքություններն են...

Լեյկեմոիդ ռեակցիաներ

Արյան ախտաբանման ռեակցիաներ են, որոնք նման են լեյկոզներին և չարորակ այլ հիվանդություններին, սակայն հակազդիչ (ռեակտիվ) բնույթ ունեն և տարբերվում են նրանցից ինչպես պատճառագիտությամբ, այնպես էլ ախտածնությամբ...

Հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն (անեմիա)

Սուր հետարյունահոսական (պոստհեմոռագիկ) սակավարյունություն։ Երեխաների մոտ կարող է առաջանալ քթային, պորտային, ստամոքսաաղիքային և այլ արյունահոսություներից հետո, ինչպես նաև հեմոռագիկ դիաթեզների դեպքում և մեխանիկական վնասվածքի հետևանքով։ Կլինիկական պատկերը կախված է արյան կորստի քանակից և արյունահոսության արագությունից։ Բացի սակավարյունության ախտանիշներից, կարող են առաջանալ նաև թթվածնային քաղց, կոլապս և շոկային վիճակ...

Սակավարյունություններ. հիպոպլաստիկ և ապլաստիկ

Բնորոշվում են արյունաստեղծման ֆունկցիայի անկումով։ Ընկճվում են ոսկրածուծի 3 հիմնական ծիլերը։ Ոսկրածուծի հիպո կամ ապլազիայի հետևանքով զարգանում է սակավարյունություն, լեյկոպենիա և թրոմբոցիտոպենիա։ Սակայն հիվանդության սկզբնական արտահայտությունը սակավարյունությունն է...

Սարկոիդոզ

Բարորակ լիմֆոգրանուլոմատոզ, Բենյե-Բեկի-Շաումանի հիվանդություն, քրոնիկական էպիթելոիդ-բջջային գրանուլոմատոզ և այլն
Գրանուլոմատոզների խմբի համակարգային հիվանդություն է, որը բնորոշվում է էպիթելոիդ-բջջային գրանուլոմաների զարգացումով, դիստրոֆիայով, տարբեր հյուսվածքների, օրգանների կազմալուծումով և սկլերոզով ու նրանց գործունեության խանգարմամբ։ Շատ հաճախ ախտահարվում են ավշահանգույցները, մաշկը, շնչական օրգանները, լյարդը, փայծաղը, հարականջային թքագեղձերը և այլ օրգաններ...

Ակրոմեգալիա

Զարգանում է ֆիզիոլոգիական աճն ավարտած երեխաների մոտ աճի՝ սոմատոտրոպ հորմոնի գերարտադրության հետևանքով։ Հիպոֆիզի առաջնային բլթի ախտահարումների հետ կապված հիվանդությունների շարքում ակրոմեգալիան հանդիպում է հաճախ։ Մանկական տարիքում ակրոմեգալիան համեմատաբար հազվադեպ է լինում...

Անորխիզմ (անամորզություն)

Անորխիզմը որպես արտահայտված թերսեռագեղձություն (հիպոգոնադիզմ) կարող է լինել...

Արախնոդակտիլիա

Մարֆանի համախտանիշ
Շարակցական հյուսվածքի ժառանգական հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում է հենաշարժական համակարգը։ Հեղինակների մեծ մասն ընդունում է աուտոսոմ-դոմինանտային ժառանգականությունը։ Հիվանդության զարգացման մեխանիզմները մինչև վերջ հայտնի չեն։ Խանգարվում է կոլագենի կարևոր բաղադրիչներից մեկի՝ հիդրօքսիպրոլին ամինաթթվի փոխանակությունը և մակերիկամների կեղևի գործունեությունը...

Գալակտոզեմիա

Նյութափոխանակության ժառանգական հիվանդություն է, որը պայմանավորված է գալակտոզա-1-ֆոսֆատ-ուրիդիլտրանսֆերազա ֆերմենտի բնածին անբավարարությամբ։
Ֆերմենտի անբավարար քանակի կամ բացակայության հետևանքով խանգարվում է գալակտոզայի ֆերմենտային վերափոխումը գլյուկոզայի։ Չքայքայված գալակտոզան, ինչպես նաև նրա կիսաքայքայված արգասիքները, կուտակվում են արյան մեջ, ողնուղեղային հեղուկում և մեզում...

Գինեկոմասթիա

Այս անվան տակ հասկանում են տղաների կրծքագեղձերի այս կամ այն չափերի, իսկ առանձին դեպքերում նաև կանացիական կրծքագեղձերի նմանվող մեծացում։ Լինում է ինչպես գեղձածորանների, այնպես էլ շարակցական հյուսվածքի գերաճ (հիպերպլազիա)։

Ամենից հաճախ գինեկոմասթիան նկատվում է պատանիների մոտ՝ սեռական հասունացման շրջանում, ըստ որում այդ տարիքի յուրաքանչյուր երկու պատանիներից մեկի մոտ կրծքագեղձերը չափավոր մեծանում և ուռչում են, որոնք հաճախ կարծր և ցավոտ են լինում...

Գոշեի հիվանդություն

Ճարպային փոխանակության ժառանգական հիվանդություն է, որը բնորոշվում է ռետիկուլոհիստիոցիտային համակարգի մի շարք օրգանների ախտահարումով։ Այդ հիվանդության դեպքում ռետիկուլոէնդոթելային համակարգի բջիջներում ցերեբրոզիդներ են կուտակվում։ Ամենածանր փոփոխությունները հայտնաբերվում են փայծաղում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ