Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխա

Կոնքաազդրային հոդի տուբերկուլոզ (տուբերկուլոզային կոքսիտ)

Ըստ հաճախության ողնաշարի տուբերկուլոզից հետո գրավում է երկրորդ տեղը։ Ախտաբանական պրոցեսը միակողմանի տեղակայում ունի։ Աջ և ձախ հոդն ախտահարվում են միևնույն հաճախությամբ։ Երեխաների մոտ երկկողմանի տուբերկուլոզային կոքսիտ խիստ հազվադեպ է հանդիպում...

Ֆանկոնիի նեֆրոնոֆտիզ

Ընտանեկան հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ-ռեցեսիվային տիպով։ Հիվանդության հիմքում ընկած է ամբողջ նեֆրոնի ախտահարումը՝ հեռադիր խողովակներում պրոցեսի տեղակայման գերակշռումով...

Ծնկային հոդի տուբերկուլոզ (տուբերկուլոզային գոնիտ)

Ոսկրահոդային համակարգի տուբերկուլոզային հիվանդությունների մեջ ըստ հաճախության գրավում է երրորդ տեղը։ Տուբերկուլոզային օջախները հաճախ ազդրի և ոլոքի ոսկրերի էպիֆիզում են տեղակայվում։ Հետագայում այդ օջախները տարածվում են և, որպես կանոն, ընդգրկում են նաև հոդը...

Ինֆեկցիոն–ալերգիկ արթրիտ

Արտասահմանյան գրականության մեջ հիշատակվում է այլ անվանումներով՝ «պոստանգինալ պոլիարթրիտ», «վարակային ռևմատիզմ», «երկրորդային քրոնիկական պոլիարթրիտ» և այլն։

Տվյալ հիվանդության ժամանակ հոդերում զարգացող բորբոքումները բնորոշվում են բարորակ և կարճատև ընթացքով (երբեմն կրկնվում են), հոդերի այլաձևություններ չեն առաջացնում և չեն ուղեկցվում սրտի փականների ախտահարումներով։ Հիմնականում հիվանդանում են դպրոցական տարիքի երեխաները...

Կավասակիի համախտանիշ

Հիվանդությունը հանդիպում է մինչև ութ տարեկան երեխաների մոտ։ Տղաները հաճախ են հիվանդանում մեկ տարեկանում։ Էթիոլոգիան անհայտ է։ Ենթադրվում է աուտոիմուն ծագումը։

Հիվանդության կլինիկական պատկերում հատկանշական է երկարատև բարձր ջերմությունը, որը նույնիսկ հակաբիոտիկների ազդեցությունից չի իջնում...

Թրոմբոցիտոպենիկ ծիրանացան (թրոմբոտիկ, մոշկովիչի համախտանիշ, միկրոանգիոպաթիկ հեմոլիզային սակավարյունություն, թրոմբոտիկ միկրոանգիոթրոմբոզ)

Համեմատաբար հազվադեպ հանդիպող հիվանդություն է։ Ծագման պատճառը դեռևս պարզ չէ։ Հիվանդության բնորոշ ախտանիշներն են տենդը, հեմոլիզային սակավարյունությունը, թրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, երիկամների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումները...

Պերտեսի հիվանդություն

Ազդրոսկրի գլխիկի էպիֆիզի օստեոխոնդրոպաթիա, ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզ

Հիվանդության պատճառը վերջնականապես պարզաբանված չէ։ Ըստ երևույթին, նշանակություն ունեն բազմաթիվ գործոններ՝ քրոնիկական միկրոտրավմա, մեխանիկական գերծանրաբեռնում, ոսկրացման անոմալիաներ, նյութափոխանակության խանգարումներ և այլն...

Վեգեների գրանուլոմատոզ

Վեգեների համախտանիշ, ռինոգեն գրանուլոմատոզ, շնչական ուղիների գրանուլոմատոզ և այլն

Համակարգային գերակտիվ պանվասկուլիտ է, որն ուղեկցվում է հյուսվածքներում մեռուկային գրանուլոմաների առաջացումով։ Ախտահարվում են գերազանցապես վերին շնչական ուղիները, թոքերը, իսկ հետագայում` նաև երիկամները...

Ուրովյան հիվանդություն

Էնդեմիկ այլաձևող օստեոպորոզ, Կաշին-Բեկի հիվանդություն

Հիվանդությունը պայմանավորված է խողովակավոր ոսկրերի ներաճառային աճի ձեռքբերովի խանգարումով, որը հանգեցնում է յուրատեսակ այլաձևող օստեոարթրոզի գոյացմանը:

Հիվանդությունը հիմնականում հանդիպում է Անդրբայկալյան Ուրով գետի մերձափնյա բնակիչների մոտ...

Ատելեկտազ

Թոքի կամ նրա որևէ հատվածի ախտաբանական վիճակն է, երբ թոքային ալվեոլները օդ չեն պարունակում կամ պարունակում են շատ քիչ քանակությամբ, ենթարկվում են թորշման ու սեղմման։ Տարբերում են...

Գուդպասչերի համախտանիշ

Թոքերի հեմոսիդերոզի և գլոմերուլոնեֆրիտի զուգակցումն է։ Հիվանդության առաջացման մեխանիզմում գլխավոր դերը իմունաբանական պրոցեսներին է տրվում: Հիվանդությունը դասում են իմուն կոմպլեքսների այն ախտաբանությունների թվին, որոնք ընթանում են թոքերի և երիկամների անոթների միաժամանակյա ախտահարումով...

Թոքի էխինոկոկ

Էխինոկոկի թոքային շրջանն է, երբ այն որպես պարազիտ տեղակայվում է թոքերում։ Ըստ հաճախականության թոքի էխինոկոկը երկրորդ տեղում է գտնվում՝ լյարդի էխինոկոկից հետո։

Վարակումը սովորաբար կատարվում է հիվանդ շների արտաթորանքից։ Պարազիտի ձվերը բերանով անցնում են ստամոքսաաղիքային տրակտ, շատ հազվադեպ՝ շնչական ուղիներ...

Թոքերի էմֆիզեմա

Ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է սահմանային (տերմինալ) բրոնխիոլներից հետո գտնվող օղակիր տարածությունների չափից ավելի մեծացումով և ուղեկցվում է նրանց պատերի կազմալուծական փոփոխություններով։ Թոքերի քրոնիկական էմֆիզեման ախտածագումով այնքան սերտ է կապված բրոնխիտի հետ, որ կլինիկորեն այդ վիճակների սահմանազատումը երբեմն մեծ դժվարությունների հետ է կապված։ Բրոնխաթոքային համակարգում քրոնիկական բորբոքային պրոցեսը թոքերի էմֆիզեմայի զարգացման հիմնական պատճառն է...

Թոքերի տարածուն ինտերստիցիալ ֆիբրոզ

Ֆիբրոզացնող ալվեոլիտ, Համմեն-Ռիչի համախտանիշ

Բրոնխաթոքային համակարգի ծանր հիվանդություն է։ Պայմանավորված է սահմանային (տերմինալ) բրոնխներից խոր գտնվող թոքային հյուսվածքի տարածուն ֆիբրոզով, որը գազափոխանակության ծանր խանգարում է առաջացնում։ Գտնում են, որ «ալվեոլիտ» և «թոքային ֆիբրոզ» տերմինները նույնիմաստ չեն։ Ըստ էության, դրանք միևնույն պրոցեսի տարբեր շրջաններն են. թոքերի ֆիբրոզը զարգանում է ալվեոլիտի հետևանքով...

Կարտագեների համախտանիշ

Տրիադա է, որի դեպքում նկատվում են ներքին օրգանների հակադարձ դասավորություն, բրոնխոէկտազներ և սինուսիտ։ Կարտագեների համախտանիշը դիտվում է ինչպես զարգացման արատ, այնպես էլ որպես ժառանգական պաթոլոգիա։ Կարտագեները գտնում էր, որ situs viscerum inversus-ի դեպքում բրոնխոէկտազները կամ բնածին են կամ էլ զարգանում են բրոնխների պատի բնածին թուլության հետևանքով։ Բրոնխաթոքային փոփոխությունների բնածին ծագման օգտին է վկայում տրիադայի համակցումը զարգացման այլ արատների հետ...

Գիրշպրունգի հիվանդություն

Հաստ աղիքի զարգացման անոմալիա է, որն արտահայտվում է խթաղիքի լայնացումով, որի հետևանքով հաստ աղիքում զարգանում է աղիքային պարունակության կանգ։

Հիվանդության պատճառը հաստ աղիքի տերմինալ բաժնի զարգացման արատն է, որն արտահայտվում է ներպատային նյարդային հանգույցների լրիվ բացակայությամբ կամ պակասով։ Մկանային, ենթալորձաթաղանթային և լորձաթաղանթային շերտերում նկատվող փոփոխությունները երկրորդային բնույթ ունեն...

Աղիքային դիսբակտերիոզ

Համախտանիշ է, որը բնորոշվում է աղիքային նորմալ ֆլորայի որակական և քանակական փոփոխություններով։

Եթե առողջ երեխաների բարակ աղիքների հեռակա բաժիններում և հաստ աղիքներում հայտնաբերվում են լակտոբացիլներ, անաէրոբ ստրեպտոկոկեր, էնտերոկոկեր, աղիքային ցուպիկներ և այլ միկրոօրգանիզմներ, ապա դիսբակտերիոզի դեպքում այդ միկրոօրգանիզմների միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը խախտվում է և աղիքներում հայտնաբերվում են մեծ քանակությամբ այնպիսի մանրէներ, որոնք նորմալ պայմաններում չեն հանդիպում...

Լյարդային անբավարարություն

Ըստ կլինիկական ընթացքի լյարդային անբավարարությունը լինում են սուր և քրոնիկական։
Սուր լյարդային անբավարարություն կարող է զարգանալ վիրուսային հեպատիտի ծանր ձևերի ժամանակ, հատկապես վաղ տարիքի երեխաների մոտ, սնկային թունավորումներից, դեղորայքի անընդունելիությունից, այլ խմբի արյան ներարկումից և այլն։ Քրոնիկական լյարդային անբավարարություն զարգանում է լյարդի քրոնիկական հիվանդություններից...

Կռոնի հիվանդություն

Ոչ սպեցիֆիկ բորբոքային պրոցես է, որի դեպքում ախտահարվում են ստամոքսաաղիքային համակարգի տարբեր բաժինները։ Ըստ պրոցեսի տեղակայման տարբերում են՝ էզոֆագիտ, գրանուլոմատոզային գաստրիտ, էնտերիտ, իլեոկոլիտ, կոլիտ, ռեգիոնար իլեիտ, սահմանային իլեիտ։ Առավել հաճախ ախտահարվում են բարակ և հաստ աղիքները...

Էնտերոբիոզ

Հարուցիչը սրատուտն է (Enterobius vermicularis), որը փոքր, սպիտակ գույնի որդ է (էգի երկարությունը 9-12 մմ է)։

Սրատուտը տեղակայվում է բարակ աղիքի ստորին hատվածներում, hաստ աղիքի սկզբնամասերում և որդանման ելունում։ Սնվում է աղիքների պարունակությամբ և հնարավոր արյունակլանիչ է (ֆակուլտատիվ հեմատոֆագ)...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ