Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխա

Պոլիոմիելիտ

Բնորոշվում է նյարդային համակարգի, քթաըմպանի և աղիքների լորձաթաղանթների ախտահարումով...

Ռեսպիրատոր (շնչական) վիրուսային վարակներ

Բնորոշվում է էթիոլոգիական բազմազանությամբ, տարածվածության մեծ մասշտաբներով և բուժական ու կանխարգելիչ միջոցառումների ոչ լիարժեքությամբ։ Հիվանդության հարուցիչները հիմնականում հանդիսանում են վիրուսները (գրիպային, պարագրիպային, ադենովիրուսներ, RS-վիրուս, ռինովիրուսներ, REO-վիրուսներ, ECHO-ի որոշ տիպեր, Կոկսակի վիրուսներ, հերպեսի վիրուս, Chlamydia trachomais և այլն...

Սալմոնելոզ

Սուր աղիքային հիվանդություն է (զոոանտրոպոնոզ), բնորոշվում է կլինիկական բազմազանությամբ և օրգանիզմի ծանր թունավորումով...

Ստաֆիլոկոկային էնտերոկոլիտներ

Ախտածին ստաֆիլոկոկի, մասնավորապես ոսկեգույն ստաֆիլոկոկի կողմից առաջացող աղիքային հիվանդություն է։ Հարուցիչը իր կենսագործունեության ընթացքում արտադրում է թույներ և ֆերմենտային ակտիվ նյութեր։

Ստաֆիլոկոկային բնույթի էնտերոկոլիտների և սննդային տոքսիկոինֆեկցիաների ախտածնական մեխանիզմում կարևոր դեր են կատարում արտադրվող էնտերոտոքսիկ նյութերը...

Վիրուսային հեպատիտ

Վիրուսային բնույթի տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է լյարդի ախտահարումով և թունավորումով։ Վարակի փոխանցման ուղիներն են՝ օրաֆեկալ, պարենտերալ և, հնարավոր է նաև, օդակաթիլային ճանապարհը։ Գործնականում տարբերում են վիրուսային հեպատիտների հետևյալ տեսակները...

Սրտային անբավարարություն

Սրտի, որպես մխոցի, արյան նորմալ շրջանառությունն ապահովող գործունեության անկարողությունն է։ Սրտային անբավարարությունն ի հայտ է գալիս սրտամկանի, թոքերի տարածուն ախտահարումների, պերիկարդիտների, զարկերակային հիպերտենզիայի, սրտի արատների և այլ ախտաբանական վիճակների դեպքում, որոնք դժվարացնում Են սրտի աշխատանքը։
Սրտային սուր անբավարարությունը զարգանում է սրտի ձախ փորոքային սուր անբավարարության հետևանքով թոքային հյուսվածքում շճային հեղուկի արտազատումով (ինտերստիցիալ այտուց)...

Ողնաշարի տուբերկուլոզ (Պոտտի հիվանդություն)

Ոսկրահոդային տուբերկուլոզի ամենահաճախ հանդիպող ձևն է։ Ոսկրային ախտահատուկ փոփոխությունները տեղակայվում են ողների մարմինների եզրերին։ Սովորաբար ախտահարվում են մեկ կամ երկու հարակից ողները, որոնք ենթարկվում են քայքայման ու առաջ են բերում կոլապս։ Պրոցեսն արագորեն ընդգրկում է միջողնային աճառը, որի քայքայման հետևանքով միջողնային ճեղքը նեղանում է։ Հարողնուղեղային սառը թարախակույտեր են գոյանում...

Տիֆ-պարատիֆային հիվանդություններ (մանկական տարիքի)

(Որովայնային տիֆ, պարատիֆ «Ա» և «Բ»)

Սալմոնելոզային խմբի սուր տարափոխիկ հիվանդություններ են, բնորոշվում են ընդհանուր թունավորումով և հիմնականում բարակ աղիքների (զստաղիքի) ախտահարման երևույթներով...

Փայտացում (տետանուս)

Սուր տարափոխիկ հիվանդություն է, որը բնորոշվում է տոնիկ բնույթի ցնցումներով և թույների ազդեցության հետևանքով զարգացող տարբեր բնույթի ընդհանուր խանգարումներով...

Քութեշ

Տոքսիկոսեպտիկ բնույթի սուր տարափոխիկ հիվանդություն է, որն ուղեկցվում է բնորոշ թարախային նշիկաբոոբով, հարակից ավշահանգույցների բորբոքումով, մաշկի մանր կետավոր ցանավորմամբ...

Դեղորայքային անաֆիլակտիկ շոկ

Դեղամիջոցների նկատմամբ առաջացող ալերգիկ ռեակցիաների հիմքում ընկած են իմունիտետի յուրատեսակ հումորալ և բջջային մեխանիզմներ, որոնք ձևավորվում են նախկինում օրգանիզմ ներթափանցած հակածնից։ Այդ մեխանիզմների առաջացման գործոններ (ալերգեններ) կարող են ծառայել դեղորայքը կամ քիմիական կառուցվածքով նրանց նման նյութերը, որոնք օրգանիզմի սպիտակուցների հետ կարող են առաջացնել կոմպլեքս միացություններ...

Սրտի արատներ. միտրալ փականի անբավարարություն

Երեխաների ձեռքբերովի սրտի արատները, որպես կանոն, ունեն ռևմատիզմային ծագում, հազվադեպ զարգանում են սեպտիկ էնդոկարդիտից հետո։ Նրանք ձևավորվում են էնդոկարդիտի հետևանքով՝ սուր բորբոքային պրոցեսի վերանալուց հետո։

Ռևմատիզմային էնդոկարդիտի հետևանքով առաջացած ամենատարածված արատը միտրալ փականի անբավարարությունն է, երբ փականները տձևացման հետևանքով լրիվ չեն փակվում և սիստոլայի ժամանակ արյան մի մասը ձախ փորոքից վերադառնում է նախասիրտ...

Սուր թունավորումներ. D հիպերվիտամինոզ (մանկական տարիքի)

Զարգանում է D վիտամինի գերդեղաչափավորումից և նրա նկատմամբ եղած անհատական զգայնությունից։ Բարձրացած զգայնություն հաճախ հայտնաբերվում է ալերգիկ դիաթեզի, դեղորայքային ալերգիայի ֆոնի վրա։ Թունավորումը հաճախ զարգանում է էրգոկալցիֆերոնի սպիրտային լուծույթի օգտագործումից։ Թունավորմանը նպաստում են վաղ արհեստական կամ խառը սնուցումը, կալցիումական պատրաստուկների, կալցիումով հարուստ սննդամթերքի, ուլտրամանուշակագույն ճառագայթահարման միաժամանակյա նշանակումները...

Սուր թունավորումներ. օձերի խայթումներ (մանկական տարիքի)

Թունավորումը զարգանում է օձի թույնի ներգործության հետևանքով։ Օձի խայթման ժամանակ թույնն արտահոսական ծորաններով և ատամնամղանցքով արտանետվում է մարդու օրգանիզմ։ Պետք է հիշել, որ օձերը մարդու վրա չեն հարձակվում։ Նրանք խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով, երբ մարդը պատահական տրորում է նրանց կամ ձեռքով բռնում...

Սուր թունավորումներ. ամինազին, ամիտրիպտիլին, ատրոպին, բարբիտուրատներ, բելոիդ

Ամինազին (քլորպրոմագին, պլեգոմազին և ֆենոթիազինի այլ ածանցյալներ),  Ամիտրիպտիլին (տրիպտիզոլ, իմիպրամին և այլն), Ատրոպին (բելադոնա, պլատիֆիլին, ասթմատոլ, աէրոն և այլն), Բարբիտուրատներ (բարբամիլ, բարբիսայլ-նատրիում, էթամինալ-նատրիում, ֆենոբարբիտալ), Բելոիդ (բելասպոն, բելատամինալ)...

Սուր թունավորումներ. բենզին, բորաթթու, դիմեդրոլ, թթուներ, թմրաբեր (նարկոտիկ) ցավազրկողներ, կոֆեին, հիմքեր, մարգանցաթթվական կալիում, շմոլք

Բենզին (նավթ, սկիպիդար),  բորաթթու,  դիմեդրոլ (դիպրազին, պիպոլֆեն, սուպրաստին և այլ հակահիստամինային միջոցներ),  թթուներ (ազոտական թթու, ծծմբական թթու, աղաթթու, քացախաթթու և այլն),  թմրաբեր (նարկոտիկ) ցավազրկողներ (մորֆին, օմնոպոն, պանտոպոն, պրոմեդոլ, հերոին, կոդեին, տեկոդին, ֆենադոն),   կոֆեին (էուֆիլին, թեոֆիլին, թեոֆեդրին և այլ քսանթիններ), հիմքեր (ամոնիակ, անուշադրի սպիրտ և այլն), մարգանցաթթվական կալիում, շմոլք (շմոլ, ածխաթթվային գազ, ածխածնի օքսիդ)...

Սուր թունավորումներ. ռեզերպին, սալիցիլատներ, սպիրտ, սրտային գլիկոզիդներ, տրանկվիլիզատորներ, քլորոֆոս

Ռեզերպին, սալիցիլատներ (սալիցիլաթթվական նատրիում, ացետիլսալիցիլաթթու՝ ասպիրին, սալիցիլամիդ և այլն), սպիրտ (օղի, գինիներ, կոնյակներ և այլն), սրտային գլիկոզիդներ (մատնածաղիկ, դիգիտոքսին, դիգոքսին, իզոլանիդ, լանտոզիդ, ստրոֆանթին, կորգլիկոն և այլն),  տրանկվիլիզատորներ (անդաքսին, մեպրոբամատ, էլենիում, սեդուքսեն, լիբրիում, տազեպամ, տրիոքսազին և այլն), քլորոֆոս (դիքլոֆոս, թիոֆոս և այլն)...

Պնևմոպաթիաներ

Թոքերի ոչ վարակային ծագման ախտաբանական պրոցեսներն են, որոնք ձևավորվում են պտղի և նորածինների զարգացման ներարգանդային ու վաղ նորածնային շրջաններում և արտահայտվում երեխայի կյանքի առաջին օրերին` շնչական խանգարումների համախտանիշով։ Այն հաճախ զարգանում է անհաս երեխաների մոտ։ Առաջացման պատճառների մեջ, ըստ հաճախականության...

Սրտի արատներ. ձախ նախասիրտ-փորոքային բացվածքի ստենոզ

Երեխաների մոտ, որպես կանոն, հանդիպում է այն դեպքերում, երբ ախտաբանական պրոցեսն ունենում է բավական վաղեմիություն և արդեն առկա է երկփեղկ փականի անբավարարությունը։ Ձախ նախասիրտ-փորոքային բացվածքի ստենոզը երեխաների մոտ առանձին ձևով հանդիպում է չափազանց հազվադեպ։
Այս արատի ժամանակ հեմոդինամիկ խանգարումները զարգանում են հետևյալ ձևով, արյունը ձախ նախասրտից նախասիրտ-փորոքային բացվածքով անցնում է ձախ փորոքը...

Պորտի հիվանդություններ

Բնածին պորտալարային ճողվածք։ Այս ճողվածքի դեպքում պորտային անցքից որովայնի ներքին օրգանները դուրս են գալիս պորտալարի լուսանցքի մեջ։
Ճողվածքապարկը կազմված է որովայնամզի մակերեսային թերթիկից և ամնիոնի թափանցիկ թաղանթից։ Ճողվածքի մեծությունը կախված է նրա պարունակությունից (ճարպոն, ստամոքս, աղիքներ, լյարդ և այլն)։ Պորտալարային ճողվածքը երբեմն կարող է լինել նորածին մանկան գլխի չափ։ Մեծ ճողվածքների ժամանակ ճռղվածքապարկի պատռման վտանգ է առաջանում, որը կարող է. տարածված պերիտոնիտի պատճառ դառնալ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ