Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Երեխա

Կոլապս

Անոթային սուր անբավարարության տեսակներից է, որն առաջանում է անոթային հունի տարողության և շրջանառվող արյան ծավալի նորմալ հարաբերության խախտումից...

Սեպտիկ արթրիտ

Հոդաբորբեր են, որոնք զարգանում են վարակային պրոցեսի ազդեցության հետևանքով։ Վարակային հոդաբորբեր կարող են առաջանալ տարբեր մեխանիզմներով։ Տարբերում են...

Շաքարախտ

Երեխաների ներզատական հիվանդություններից ամենատարածվածն է։ Այն համարվում է բժշկասոցիալական պրոբլեմ, քանի որ շաքարախտով հիվանդների մոտ 20%-ը կազմում են մինչև 10 տարեկան երեխաները...

Սեռական վաղաժամ հասունացում

Այս անվան տակ հասկանում են ախտաբանական այն վիճակը, երբ տղաների սեռական հասունացումն սկսվում է մինչև 10, իսկ աղջիկներինը՝ 8 տարեկանում...

Ֆենիլկետոնուրիա

Ֆենիլպիրոխաղողաթթվային թուլամտություն, Ֆելինգի հիվանդություն

Զարգանում է ֆենիլալանինոքսիդազայի բնածին անբավարարության հետևանքով, որն առաջացնում է ֆենիլալանինի միջանկյալ փոխանակության խանգարում։ Ֆենիլալանինը սպիտակուցի մոլեկուլի կառուցման համար անփոխարինելի ամինաթթու է։ Դրանից բացի նա մասնակցում է նաև վահանագեղձի և ադրենալինային շարքի հորմոնների սինթեզմանը...

Միոկարդիտ

Սրտամկանի օջախային կամ տարածուն ախտահարումն է, որը տարբեր պատճառներով է պայմանավորված։ Միոկարդիտի ժամանակ էթիոլոգիական գործոնը հիմնականում մակրոօրգանիզմի իմունոռեակտիվականությունն է։ Տարբերում են միոկարդիտի հետևյալ ձևերը՝ ռևմատիզմային, վարակային (վարակային-ալերգիկ), վիրուսային, նշիկային, սեպտիկ և այլ վարակների հետ կապված, ալերգիկ (շիճուկային, դեղորայքային, ետպատվաստումային), միոկարդիտներ՝ շարակցական հյուսվածքի համակարգային և պարազիտային հիվանդությունների ժամանակ և այլն...

Կոլիէնտերիտ (աղիքային կոլի-վարակ)

Հանդիպում է հիմնականում մինչև երկու տարեկան երեխաների մոտ։ Այս հիվանդությունը մինչև մեկ տարեկան երեխաների մոտ անվանվում է կոլիէնտերիտ։ Ժամանակակից պայմաններում ախտորոշման պրոցեսում պետք է արտացոլվեն ստամոքսաաղիքային տրակտի ախտահարումները (գաստրիտ, գաստրոէնտերիտ, էնթերոկոլիտ, կոլիտ), անպայման նշելով հարուցիչը, տոքսիկոզի և էքսիկոզի արտահայտության աստիճանը...

Բծավոր տիֆ (մանկական տարիքի)

Սուր տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է տենդով, թունավորումով, նյարդային համակարգի գերակշռող ախտահարումով և մաշկի տարածված կետավոր արյունազեղումներով ու վարդացանով...

Բրուցելոզ

Զոոնոզ վարակաալերգիկ բնույթի հիվանդություն է, որը բնորոշվում է տենդով, հենաշարժական, ռետիկուլյոէնդոթելային, նյարդային և անոթային համակարգերի ախտահարումով...

Դիզենտերիա

Սուր աղիքային վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով և աղիքային համախտանիշով, ինչպես նաև այլ օրգան-համակարգերի երկրորդային ախտահարման երևույթներով...

Դիֆթերիա (մանկական տարիքի)

Վարակի մուտքի դռներում բնորոշ ֆիբրինային բորբոքումով և օրգանիզմի արտահայտված թունավորումով ընթացող օդակաթիլային սուր տարափոխիկ հիվանդություն է...

Պերիկարդիտ

Սրտապարկի սուր կամ քրոնիկական բորբոքում է։ Տարբերում են հետևյալ ձևերը`

  1. ֆիբրինային,
  2. շճաֆիբրինային,
  3. արյունային և
  4. թարախային...

Իերսինիոզ

Սննդային վարակման մեխանիզմ ունեցող տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է աղիքային տրակտի ախտահարումով, ինչպես նաև համընդհանուր տարածման և այլ օրգան-համակարգերի ախտահարման հակումով...

Էպիդեմիկ պարոտիտ (խոզուկ)

Սուր վիրուսային տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է մեկ կամ մի քանի թքագեղձերի բորբոքումով, որոշ դեպքերում նաև այլ օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներով...

Ինֆեկցիոն մոնոնուկլեոզ

Սուր, հավանաբար վիրուսային ծագման տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է ջերմության բարձրացումով, թարախային բնույթի նշիկաբորբով, ավշահանգույցների, լյարդի և փայծաղի մեծացումով...

Լեպտոսպիրոզ (մանկական տարիքի)

Սուր տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է մազանոթների, լյարդի, երիկամների և մկանների ախտահարումով և ուղեկցվում ալիքաձև տենդով...

Կապույտ հազ

Վերին շնչուղիների կատառով և բնորոշ սպաստիկ բնույթի հազով ընթացող սուր տարափոխիկ հիվանդություն է...

Կարմրուկ

Սուր տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է ջերմության բարձրացումով, թունավորումով, վերին շնչուղիների և աչքերի լորձաթաղանթների շճային բորբոքումով, խոշոր-բծավոր բնույթի ցանավորումով...

Մալարիա

Սուր փոխանցիկ տարափոխիկ հիվանդություն է, բնորոշվում է ցիկլային ընթացքով, իրար հաջորդող տենդային նոպաներով և միջնոպային վիճակով, սպլենոհեպատոմեգալիայով, սակավարյունությամբ, երբեմն կենտրոնական նյարդային համակարգի, երիկամների և այլ օրգանների ծանր ախտահարումներով, կրկնումներով (ռեցիդիվներով)...

Մենինգոկոկային վարակ

Օդակաթիլային սուր տարափոխիկ հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորումով, արտահայտված արյունահոսական համախտանիշով և ուղեղաթաղանթային ախտանիշների առկայությամբ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ