Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալերգոլոգիա

Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am

Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բրոնխիալ ասթման:

Տարբերում են բրոնխիալ ասթմայի  երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի ախտորոշմամբ, հետազոտմամբ և բուժմամբ զբաղվում են ալերգոլոգները: Բրոնխիալ ասթմայի հիմնական ախտանիշը շնչահեղձության նոպան է, որը պայմանավորված է բրոնխոսպազմով, բրոնխիալ պատի այտուցով և հիպերսեկրեցիայով:

Ալերգիկ, թե՞ շնչառական համակարգի հիվանդություն է բրոնխիալ ասթման:

Բրոնխիալ ասթման ալերգիկ հիվանդություն է, որի արդյունքում ախտահարվում է շնչառական համակարգը:                                                                                              

Ի՞նչ արտաքին գործոններ են նպաստում հիվանդության զարգացմանը:

Ատոպիկ ասթմայի զարգացմանը նպաստող արտաքին գործոններն են էկզոգեն ալերգենները` ծաղկափոշին, ծառերի,  մոլախոտերի փոշին, տնային փոշին, բարձի փետուրը կամ ներքնակի բուրդը, կատվի և շան մազը:  Սննդային ալերգենները, ինչպիսիք են ձուկը, հալվան, ձուն, հազվադեպ կարող են լինել բրոնխիալ ասթմայի պատճառ:

Ովքե՞ր են ռիսկային խմբում:

Որպես ալերգոլոգ` կնշեմ ատոպիկ ասթմայի հետ կապված ռիսկերը: Ռիսկային գոտում են պոլինոզով հիվանդները: Տարիների ընթացքում չբուժվելու դեպքում պոլինոզը կարող է վերածվել բրոնխիալ ասթմայի:

Կա՞ գենետիկ գործոն:

Հիվանդությունը պայմանավորված է գենետիկ գործոնով, բայց պարտադիր չէ, որ այն ժառանգաբար փոխանցվի: Ժառանգական նախատրամադրվածության և բարենպաստ պայմանների առկայության դեպքում հիվանդությունը կարող է զարգանալ:

Ի՞նչ է ատոպիկ բրոնխիալ ասթման:

Ատոպիկ կամ ալերգիկ բրոնխիալ ասթման արտաքին աշխարհից եկող (էկզոգեն) ալերգեններով պայմանավորված ասթման է:

Ի՞նչ ախտանիշներով է դրսևորվում բրոնխիալ ասթման:

Ի հայտ է գալիս հազով, շնչահեղձության նոպայով և դիստանցիոն չոր սուլող խզզոցներով, որոնք լսում է և հիվանդը, և դիմացինը: Հազը կարող է լինել խորխարտադրությամբ կամ առանց դրա:

Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել:

Բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևի ամենածանր բարդությունը տոտալ բրոնխոսպազմն է, որը կարող է մահացու լինել:

Հիվանդության զարգացման ի՞նչ աստիճաններ կան:

Կան թեթև և ծանր ձևեր: Ատոպիկ ասթմաները հիմնականում թեթև են: Սեզոնին հիվանդի վիճակը կարող է ծանրանալ, սակայն սեզոնն ավարտվելուց հետո, երբ ծաղկափոշին օդից վերանում է, հիվանդը լրիվ առողջ է: Ատոպիկ ասթման երկար տարիներ չբուժելու դեպքում կարող է վերածվել ինֆեկցիոն-ալերգիկ ասթմայի:

Ի՞նչ հետազոտությունների հիման վրա է ախտորոշվում բրոնխիալ ասթման:

Բրոնխիալ ասթման հիմնականում ախտորոշվում է համապատասխան ախտանիշների, սպիրոմետրիայի՝ արտաքին շնչառական ֆունկցիայի տվյալների հիման վրա:

Հնարավո՞ր է բրոնխիալ ասթման լիարժեք բուժել :

Տարբերում են ալերգիկ ասթմայի լիարժեք բուժման երկու ձև` սրացման շրջանում` դեղորայքային բուժում, ռեմիսիայի շրջանում` սպեցիֆիկ իմունոթերապիա:

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնություն նոպայի ժամանակ:

Որպես շտապ օգնություն, հիվանդը պետք է ունենա բրոխոսպազմը վերացնող դեղամիջոց. օրինակ`սալբուտամոլ: Այժմ գոյություն ունեն նաև բրոնխները լայնացնող շատ լավ այլ բրոնխալայնիչներ: Դրանք պարունակում են միայն սիմպատոմիմետիկներ, իսկ որոշ դեղամիջոցներ բացի սիմպատոմիմետիկներից պարունակում են նաև հորմոններ:

Ե՞րբ դիմել շտապ օգնության:

Սալբուտամոլի անարդյունավետության դեպքում կանչում ենք շտապ օգնություն կամ դիմում համապատասխան մասնագետի:

Ի՞նչ ժողովրդական մեթոդներ կարելի է կիրառել:

Այդպիսի մեթոդներ չկան:

Որո՞նք են բրոնխիալ ասթմայով հիվանդի սննդակարգի առանձնահատկությունները:

Առանձնահատկություններ չկան: Ուղղակի անհրաժեշտ է բացառել հիստամին անջատող ուտելիքները, որոնք համարվում են ալերգեն. օրինակ` ելակը, կիվին, ձմերուկը:

Ինչպե՞ս վերահսկել և կանխարգելել հիվանդությունը:

Անհրաժեշտ է, որ հիվանդը ժամանակ առ ժամանակ այցելի բժշկին, քամու ժամանակ դուրս չգա տանից, իրականացնի բնակարանի ամենօրյա խոնավ մաքրում: Ամենօրյա լոգանքն ու ծովափնյա հանգիստը ևս անհրաժեշտություն են:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եղնջացան. nairimed.com
Եղնջացան. nairimed.com

Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...

Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է ալերգիան:

Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...

Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am
Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...

Սնունդը և առողջությունը
Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am
Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա»  հանրապետական բժշկական կենտրոնի ալերգոլոգ, ալերգոլոգիական կաբինետի ղեկավար Աննա Օհանյանը...

Բժշկի ընդունարանում
Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից. մեկնաբանում է մասնագետը
Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից. մեկնաբանում է մասնագետը

Գարնան գալու հետ մի շարք հիվանդություններ սկսում են սրվել, հատկապես ալերգիաները: Սլավմեդ Բժշկական կենտրոնի ալերգոլոգ Ժասմենա Ղուկասյանի խոսքով` ալերգիայի տեսակներից սեզոնային ռինիտը, օրինակ...

Ալերգիկ ռինիտ. izmirlianmedicalcenter.com
Ալերգիկ ռինիտ. izmirlianmedicalcenter.com

Ալերգիկ ռինիտները բաժանվում են 2 խմբի՝ սեզոնային և շուրջտարյա: Սեզոնային ալերգիկ ռինիտներն ի հայտ են գալիս օդում գտնվող փոշուց՝ ծաղկափոշիներից, ծառերի և բույսերի փոշուց, որոնք տարածվում են...

Աղիքային մանրէների դերը ասթմայի զարգացման գործընթացում. news.am
Աղիքային մանրէների դերը ասթմայի զարգացման գործընթացում. news.am

Աղիքային մանրէները կարող են կարեւոր դեր խաղալ երեխաների մոտ ասթմայի առաջացման հարցում: Նման եզրահանգման են եկել Լինչեպինգի համալսարանից շվեդ գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները...

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին
Սեզոնային ալերգիայի դեմ պայքարի 5 միջոց. news.am
Սեզոնային ալերգիայի դեմ պայքարի 5 միջոց. news.am

Քլիվլենդի կլինիկայի մասնագետները սեզոնային ալերգիայի դեմ պայքարի հետեւյալ միջոցներն են առաջարկում...

Ալերգիայի գարնանային սրացումը մեղմելու 5 միջոց. news.am
Ալերգիայի գարնանային սրացումը մեղմելու 5 միջոց. news.am

Ալերգիայի գարնանային սրացումը հաղթահարելու համար անհրաժեշտ է առաջին հերթին իմանալ ալերգիայի պատճառները, նշում է բժիշկ Ջեյմս Սաբլեթը՝ ալերգիայի, ասթմայի եւ...

Տեղեկատվություն ալերգոլոգ-իմունոլոգ բժիշկների, բժշկական հաստատությունների և սպառողների համար
Տեղեկատվություն ալերգոլոգ-իմունոլոգ բժիշկների, բժշկական հաստատությունների և սպառողների համար

Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱՆ “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն”-ի կողմից պետական գրանցում են ստացել “Սեվաֆարմա” (Չեխիայի Հանրապետություն) ընկերության...

Դեղամիջոցներ Իմունաբանություն ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Ասթմայի նոպայի ժամանակ անհրաժեշտ է ունենալ գործողությունների ծրագիր. med.news.am
Ասթմայի նոպայի ժամանակ անհրաժեշտ է ունենալ գործողությունների ծրագիր. med.news.am

Աշխարհում 235.000.000 մարդ տառապում է ասթմայով, եւ այն համարվում է բավականին տարածված հիվանդություն երեխաների շրջանում: Բայց ասթմայի նոպայի ժամանակ...

Շնչառական համակարգ
Քո առողջությունը. ինչպես մեղմել ասթման
Քո առողջությունը. ինչպես մեղմել ասթման

ՀԱՐՑ: Ես տառապում եմ ասթմայով: Ամռանը վիճակս ավելի է սրվում: Արդյոք կա՞ն որևէ կանխարգելիչ միջոցներ ամառվա շոգը հնարավորինս հեշտ տանելու համար...

Շնչառական համակարգ
Ալերգիա կաթից
Ալերգիա կաթից

ՀԱՐՑ: Ես կաթնամթերքի հանդեպ ալերգիա չունեմ, սակայն կոնկրետ կաթի օգտագործումից հետո ստամոքսիս հատվածում ուժեղ ցավեր են սկսվում: Ի՞նչն է պատճառը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ