Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալերգոլոգիա

Ալերգիա

Ալերգիա

Ակադեմիական, բնական ու ավանդական չինական բժշկությունը ալերգիան տարբեր կերպ է բնութագրում: Անկասկած է միայն, որ խոսքը ավելի ու ավելի լայն տարածում ունեցող, բազում անհարմարությունների պատճառ դարձող հիվանդության մասին է:

 

Ալերգիան վկայում է այն մասին, որ իմունային համակարգը կարող է բացատրության չենթարկվող խախտումներ ունենալ, կարող է շատ տարբեր կերպ  արձագանքել անվնաս թվացող գրգռիչների հանդեպ: Շատ փորձագետների կարծիքով, ալերգիան այն գինն է, որով  մարդը վճարում է  զարգացած երկրներում բնակվելու համար, քանի որ այս երկրներում հիվանդությունը զարգանում է երկրաչափական պրոգրեսիայի սկզբունքով:

Ալերգիան օրգանիզմի անսովոր ռեակցիան է  մարդկանց մեծամասնության համար անվնաս թվացող արտաքին ազդակների նկատմամբ: «Ալերգածինները» կարող են լինել բնական կամ էլ քիմիական ծագման: Սովորաբար իմունային համակարգը կատարում է  պահակի դեր, որը միշտ ու ամենուր զգոն է ու արթուն: Սակայն ալերգիկ հակում ունեցող մարդու մոտ այդ ռեակցիաները խիստ բուռն են ու արտաքուստ անվնաս թվացող  նյութերն օրգանիզմում  ընդունվում են վտանգավորի տեղ ու նպաստում հիվանդագին վիճակի ստեղծմանը, որը ոչ միայն դժվար է բուժվում, այլ նույնիսկ` դժվար ախտորոշվում:

Ալերգիայի գիտական բացատրությունը. մեր իմունային համակարգը հիմնականում բաղկացած է մակրոֆագներից, Т- և В-լիմֆոցիտներից: Երբ դրանք մտնում են մեր օրգանիզմի կողմից օտարածին («ալերգեն») համարվող նյութերի հետ փոխազդեցության մեջ,  հատուկ մոլեկուլներ են սկսում ստեղծել, որոնք կոչվում են «իմունագլոբուլին» կամ հակամարմին: Դրանք ամրանում են ալերգածին նյութին ու ամեն գնով աշխատում դրան ոչնչացնել: Մարդու օրգանիզմը հակամարմին է արտադրում ալերգենի հետ առաջին իսկ շփման ժամանակ, իսկ ալերգիան մենք զգում ենք այն ժամանակ, երբ ալերգենների քանակը թույլատրելի սահմանն անց է: Այդ ժամանակահատվածը երբեմն կարող է բավականաչափ երկար լինել: Ու երբեմն թվում է, թե այս կամ այն նյութը երկար ժամանակ օգտագործել ենք և միայն նոր է սկսվել դրանից ալերգիան:

Հիմնական ալերգեններ

Բույսերի ծաղկափոշին. բուսական պրոտեինները սեզոնային ալերգիաների առաջացման հիմնական պատճառն են. քթաըմպանաբորբ, կրծքահեղձուկ, կոնյունկտիվիտ, դեպրեսիա, ընդհանուր թուլություն կամ էլ նույնիսկ շուտ ուժասպառվելը: Ծաղկափոշուց առաջացող  ալերգաներից տառապում են հիմնականում երիտասարդները, դեռահասները, իսկ 50-ից հետո այն անցնում է:

Տիզեր (ակարիդներ). սրանք նույնպես կարևոր ու մեծ տեղ են զբաղեցնում այս շարքում: Երբեմն կլսես, որ մարդիկ բողոքում են ծաղկափոշուց առաջացող ալերգիայից, սակայն իրականում, ալերգիան  պատճառը դրա մեջ բնակվող մանրադիտակային տիզերն են:

Բորբոս. ալերգիայի պատճառ են դառնում բորբոսասնկերից անջատվող սպորները, որոնք օրգանիզմ են ընկնում շնչառության հետ, քանի որ հեշտությամբ են տեղափոխվում օդի միջոցով:  Դրանց վերացնելը մեծ դժվարություն է ներկայացնում, քանի որ չափսերի շնորհիվ հեշտությամբ են անցնում զտիչներով ու դիմակներով:

Կենդանիներ. այս ալերգիան կարող է ի հայտ գալ կենդանու հետ շփումից: Իրականում, ալերգենները ոչ թե կենդանու  բրդի, այլ կենդանու մաշկի մեռած թեփուկերի, թքի ու մեզի մեջ են, որոնք  նույնպես մարդուն են  փոխանցվում օդի միջոցով:

Միջատների խայթոց. սովորաբար կրետի, մեղվի ու մյուս միջատների խայթոցից առաջանում է ցավ, քոր, ուռուցք, կարմրություն, որոնք մի քանի օր չեն անցնում: Սակայն եթե մարդը միջատի խայթոցից ալերգիա ունի, ապա խայթոցը նրան  նույնիսկ կարող է ուշագնացության  հասցնել:

Սննդամթերք.  մթերքի որոշ տեսակներ ալերգիաների պատճառ կարող են դառնալ, ընդ որում, ալերգիան կարող է նույնիսկ սկսվել ծամելու ընթացքում, դրա համար էլ ալերգիայի այս տեսակը հեշտությամբ է որոշվում: Սննդային ալերգիայի դրսևորում է հազը, խուտուտը կոկորդում: Իսկ եթե բարձիթողի վիճակ է, ապա պատճառը դժվար է գտնել: Երբեմն սննդային ալերգիան այնպիսի դրսևորում է ունենում, որ դժվարանում ես կապել այն հենց սննդի ընդունման հետ, օրինակ`  ռինիտը, ասթման:

Քիմիական նյութերից.կոսմետիկ նյութեր, հիգիենայի պարագաներ, լվացքի փոշի. այս նյութերից հնարավոր է, որ մաշկի վրա ջրաբշտեր առաջանան:

Դեղորայքային ալերգիա, իսկույն պետք է նշել, որ յուրաքանչյուր դեղամիջոց կարող է վերածվել ալերգենի:

Արեգակնային ալերգիա. այս տեսակը երբեմն շփոթվում է այլ  ալերգիաների հետ, ինչը խանգարում է խնդիրը վերացնելուն: Շատերի մոտ այն սկսվում է  տաք, արևոտ առաջին իսկ օրերի հետ: Այն  մաշկի գրգռվածության տեսք ունի. ոտքերին ու ձեռքերին կարմիր ցան է առաջանում, որոնք կղզյակներ են հիշեցնում, երբեմն թարախակույտի նմանվող այտուցներ են, քորով ու այրոցքով ուղեկցվող: Արեգակի ճառագայթներն ինքնին ալերգածին չեն: Պարզապես դրանք զուգորդվում են այլ գործոնների հետ ու առաջացնում ֆոտոդերամտոզներ, գերմանուշակագույն ճառագայթների նկատմամբ գերզգայնություն:

Ալերգիայի առաջացմանը նպաստող հիմնական գործոնները

Սթրես. ապացուցված է, որ սթրեսն ու ուժեղ էմոցիաները սրացնում են ալերգիայի նոպան, մաշկային ցանը:

Աղտոտված շրջակա միջավայր. դարերի հետ միջավայրի աղտոտվածությունը հանգեցրել է ալերգիկ հիվանդությունների աճին:

Ծխախոտի ծուխը հանգեցնում է նմանատիպ դրսևորումների ոչ միայն ծխողի այլև պասիվ ծխողի մոտ:

Եղանակային կտրուկ տատանումները, երկրաախտածին գոտիները նույնպես հիվանդության առաջացման  ու զարգացման պատճառներից են: Վերջին դեպքում դիտվում է ալերգիայի բուժման անարդյունավետություն: Այդ դեպքում նշանակում է, որ ախտաբանական երևույթները կապված են բնակության կամ էլ աշխատավայրի հետ: Եվ այս ամենի հետ պետք է իմանալ, որ գերզգայուն իմունային համակարգով ու աղտոտված աղիքային տրակտով չի սահմանափակվում հիվանդության առաջացումը: Այստեղ շատ կարևոր է լյարդի աշխատանքը, որը կատարում է վճռական դեր:

Ալերգիայի բուժումը բնական միջոցներով

Եղնջի թուրմ.  մեկ ճաշի գդալ եղնջի ծաղիկները (չոր կամ թարմ)  մեկ բաժակ եռման ջրում  թրմել 30 րոպե` փաթաթելով շորի մեջ, ապա քամել: Խմել կես բաժակ` օրական 4-5 անգամ կամ էլ 1 բաժակ` օրական 3 անգամ, տաք վիճակում: Ընդունել ալերգիկ ցանի, եղնջատենդի ու էկզեմայի դեպքում:

Սև հաղարջի տերևների թուրմ. 3-5 գ չոր տերևների վրա (10-15 գ թարմ) լցնել մեկ բաժակ եռման ջուր և եփել 15-30 րոպե: Խմել թեյի նման, օրական 2-3 անգամ:

Դաղձի թուրմ. 10 գ  հումքի վրա լցնել կես բաժակ եռացրած ջուր, եփել 20-30 րոպե: Ընդունել օրական 3 անգամ` մեկական ճաշի գդալ:

Խատուտիկի ու մասուրի թուրմ. մասրենու պտուղներն ու խատուտիկի արմատները հավասար քանակությամբ (1:1) աղալ ու խառնել: Մեկ ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել մեկ բաժակ եռման ջուր ու թրմել թերմոսում մեկ գիշեր, առավոտյան քամել ու խմել  1/3բաժակ օրական 3 անգամ մինչև ուտելը, 2-3 ամիս:

Սննդակարգն ալերգիայի դեպքում

Ալերգիան կանխելու կամ էլ հաղթահարելու համար առաջին հերթին հարկավոր է իմունիտետն ամրացնել: Այդ խնդիրը լուծելուն օգնում է  հնդիկ Բախրու բժշկի կարծիքով, 4-5-օրյա  հյութային սննդակարգը: Ինչից հետո կարելի է անցնել մոնոսննդակարգին. ամենակարևորը, որ դրա ժամանակ հարկավոր է բացառել սուրճը, շոկոլադը, ալկոհոլը, շաքարը ու դրանցից պատրաստված մթերքները, թեփահանված հացահատիկը, միսը, ձուկը, կաթը, պանիրը, կարագը, ապխտած ու համեմված ուտելիքը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

22.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Մեդ-Պրակտիկ

14.04.2015

Հարգելի Lilit, բարև Ձեզ, չպաշտպանված հարաբերություն ցանկալի չէ:

Lilit

12.04.2015

Barev Cez harcs cevakerpem ayspes alergiayi jamanakahatvacum, aysinkn can artahaytvac karmir bshtiknerov kareli e unenal normal haraberutyunner ...' Shnorhakalutyun

Nelli

24.06.2012

shnorhakalutyun texekutyunneri ev ogtakar xorhurdneri hamar

Կարդացեք նաև

Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am
Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...

Սնունդը և առողջությունը
Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am
Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա»  հանրապետական բժշկական կենտրոնի ալերգոլոգ, ալերգոլոգիական կաբինետի ղեկավար Աննա Օհանյանը...

Բժշկի ընդունարանում
Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից. մեկնաբանում է մասնագետը
Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից. մեկնաբանում է մասնագետը

Գարնան գալու հետ մի շարք հիվանդություններ սկսում են սրվել, հատկապես ալերգիաները: Սլավմեդ Բժշկական կենտրոնի ալերգոլոգ Ժասմենա Ղուկասյանի խոսքով` ալերգիայի տեսակներից սեզոնային ռինիտը, օրինակ...