Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ալերգոլոգիա

Բրոնխիալ ասթմայի նոպա

Բրոնխիալ ասթմայի նոպա

Բրոնխիալ ասթման հիվանդություն է, որի դեպքում պարբերաբար առաջանում են շնչառական ուղիների մկանների կծկում, լորձաթաղանթի այտուց և առատ լորձարտադրություն, որի հետևանքով դժվարանում է տուժածի շնչառությունը, հատկապես արտաշնչումը (բրոնխիալ ասթմայի նոպա)։

 

Տուժածը չի կարողանում ազատ արտաշնչել, օդը մնում է թոքերում, և առաջանում է շնչահեղձություն։ Ասթմայի նոպայի զարգացմանը կարող են նպաստել տարբեր գործոններ, ինչպիսիք են՝

 

  • եղանակի փոփոխությունները,
  • ֆիզիկական ակտիվությունը,
  • վարակները, հատկապես շնչառական ուղիների,
  • ալերգիկ ռեակցիաները,
  • զգացմունքային սթրեսը։

 

Սովորաբար ասթմայով հիվանդը գտնվում է բժշկի հսկողության տակ և ունի հստակ ցուցումներ, թե ինչպես գործել մինչև նոպայի սկսվելը և նոպայի դեպքում։ Այս ցուցումները օգնում են կանխել նոպան կամ նոպայի սկսվելու դեպքում մեղմել այն։ Սովորաբար ասթմայով տառապողները նոպան կարողանում են կառավարել դեղերի միջոցով։ Այդ դեղերը թուլացնում են շնչառական ուղիների մկանների կծկումը, լայնացնում են շնչուղիներն ու հեշտացնում շնչառությունը։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • հազ (առանց խորխի),

  • շնչաոության հաճախացում,

  • շնչահեղձություն,

  • դժվարացած արտաշնչում,

  • խզզոցներ,

  • հարկադրական դիրք՝ նստած, իրանն առաջ թեքած,

  • ծարավի զգացում,

  • սառը քրտինքով պատված, կապտավուն երանգով գունատ մաշկ,

  • կրծքավանդակի և պարանոցի վրա անոթների գերարյունություն և արտահայտվածություն,

  • անոթազարկի հաճախացում։

 

Նոպան ավարտվում է մածուցիկ, թափանցիկ, անգույն խորխի արտազատումով և շնչառության ու ընդհանուր վիճակի բարելավմամբ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

 

  • Նստեցրեք տուժածին՝ իրանը առաջ թեքած, արմունկներով սեղանին, աթոռի թիկնակին կամ ծնկներին հենված։ Այդ դիրքը կնպաստի շնչառության հեշտացմանը:

  • Խորհուրդ տվեք տուժածին հնարավորինս քիչ շարժվել՝ այսպիսով նվազեցնելով մարմնում թթվածնի պահանջը։

  • Օգնեք ընդունել բժշկի կողմից նշանակված դեղերը։

  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

ԵՐԲ ԱՀԱԶԱՆԳԵԼ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ


Եթե նոպան առաջին անգամ է, տուժածի վիճակը չի բարելավվում դեղորայքի ընդունումից կամ ավելի է վատանում, ապա անմիջապես ահազանգեք շտապ օգնություն: Վիճակի վատթարացման նշաններն են՝

 

  • սովորականից ավելի դանդաղ շնչառություն, որը չի ուղեկցվում ինքնազգացողության բարելավումով,

  • մաշկի և լորձաթաղանթների արտահայտված կապտություն,

  • գրեթե անշարժ, լայնացած կրծքավանդակ,

  • խոսելու ընդունակության կորուստ,

  • սաստիկ թուլություն,

  • գիտակցության խանգարումներ։

 

Շնչառության կանգի դեպքում անմիջապես սկսեք կատարել արհեստական շնչառություն, որի ժամանակ անհրաժեշտ է լրացուցիչ ուժ գործադրել (տե'ս "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆԳ"

 

Տե'ս նաև "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://www.lor-astma.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եղնջացան. nairimed.com
Եղնջացան. nairimed.com

Եղնջացանն ալերգիկ դրսևորում է, որը բնութագրվում է մաշկի վրա միգրացվող, առողջ մաշկից հստակ սահմանազատված, որոշակի արտափքված էրիթեմատոզ մակերեսով ցանի առաջացմամբ և ուղեկցվում է արտահայտված քորով...

Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan
Ալերգիան հղիության ժամանակ. morevmankan

Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am
Բրոնխիալ ասթմա. հարցերին պատասխանում է «Արմենիա» ՀԲԿ ալերգոլոգ Աննա Օհանյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է բրոնխիալ ասթման:

Տարբերում են բրոնխիալ ասթմայի  երկու ձև` ինֆեկցիոն-ալերգիկ և ատոպիկ: Ատոպիկ կամ ալերգիկ ասթմայի...

Շնչառական համակարգ
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Ալերգոլոգին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ի՞նչ է ալերգիան:

Ալերգիան օրգանիզմի իմուն համակարգի աղավաղված ռեակցիան է ռեակցիան է որևէ ալերգենի ներթափանցման դեմ...

Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am
Պայքար սեզոնային ալերգիայի դեմ. 168.am

Steptohealth.ru-ն գրում է, որ սեզոնային ալերգիան լուրջ անհարմարություններ է պատճառում։ Գոյություն ունեն մի խումբ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել վիճակը...

Սնունդը և առողջությունը
Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am
Ամեն ինչ ալերգիայի ու դրա բուժման մասին. Աննա Օհանյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա»  հանրապետական բժշկական կենտրոնի ալերգոլոգ, ալերգոլոգիական կաբինետի ղեկավար Աննա Օհանյանը...

Բժշկի ընդունարանում
Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից. մեկնաբանում է մասնագետը
Ինչպե՞ս խուսափել ալերգիաների գարնանային սրացումից. մեկնաբանում է մասնագետը

Գարնան գալու հետ մի շարք հիվանդություններ սկսում են սրվել, հատկապես ալերգիաները: Սլավմեդ Բժշկական կենտրոնի ալերգոլոգ Ժասմենա Ղուկասյանի խոսքով` ալերգիայի տեսակներից սեզոնային ռինիտը, օրինակ...

Ալերգիկ ռինիտ. izmirlianmedicalcenter.com
Ալերգիկ ռինիտ. izmirlianmedicalcenter.com

Ալերգիկ ռինիտները բաժանվում են 2 խմբի՝ սեզոնային և շուրջտարյա: Սեզոնային ալերգիկ ռինիտներն ի հայտ են գալիս օդում գտնվող փոշուց՝ ծաղկափոշիներից, ծառերի և բույսերի փոշուց, որոնք տարածվում են...

Աղիքային մանրէների դերը ասթմայի զարգացման գործընթացում. news.am
Աղիքային մանրէների դերը ասթմայի զարգացման գործընթացում. news.am

Աղիքային մանրէները կարող են կարեւոր դեր խաղալ երեխաների մոտ ասթմայի առաջացման հարցում: Նման եզրահանգման են եկել Լինչեպինգի համալսարանից շվեդ գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները...

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին
Սեզոնային ալերգիայի դեմ պայքարի 5 միջոց. news.am
Սեզոնային ալերգիայի դեմ պայքարի 5 միջոց. news.am

Քլիվլենդի կլինիկայի մասնագետները սեզոնային ալերգիայի դեմ պայքարի հետեւյալ միջոցներն են առաջարկում...

Ալերգիայի գարնանային սրացումը մեղմելու 5 միջոց. news.am
Ալերգիայի գարնանային սրացումը մեղմելու 5 միջոց. news.am

Ալերգիայի գարնանային սրացումը հաղթահարելու համար անհրաժեշտ է առաջին հերթին իմանալ ալերգիայի պատճառները, նշում է բժիշկ Ջեյմս Սաբլեթը՝ ալերգիայի, ասթմայի եւ...

Տեղեկատվություն ալերգոլոգ-իմունոլոգ բժիշկների, բժշկական հաստատությունների և սպառողների համար
Տեղեկատվություն ալերգոլոգ-իմունոլոգ բժիշկների, բժշկական հաստատությունների և սպառողների համար

Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԱՆ “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն”-ի կողմից պետական գրանցում են ստացել “Սեվաֆարմա” (Չեխիայի Հանրապետություն) ընկերության...

Դեղամիջոցներ Իմունաբանություն ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Ասթմայի նոպայի ժամանակ անհրաժեշտ է ունենալ գործողությունների ծրագիր. med.news.am
Ասթմայի նոպայի ժամանակ անհրաժեշտ է ունենալ գործողությունների ծրագիր. med.news.am

Աշխարհում 235.000.000 մարդ տառապում է ասթմայով, եւ այն համարվում է բավականին տարածված հիվանդություն երեխաների շրջանում: Բայց ասթմայի նոպայի ժամանակ...

Շնչառական համակարգ
Քո առողջությունը. ինչպես մեղմել ասթման
Քո առողջությունը. ինչպես մեղմել ասթման

ՀԱՐՑ: Ես տառապում եմ ասթմայով: Ամռանը վիճակս ավելի է սրվում: Արդյոք կա՞ն որևէ կանխարգելիչ միջոցներ ամառվա շոգը հնարավորինս հեշտ տանելու համար...

Շնչառական համակարգ
Ալերգիա կաթից
Ալերգիա կաթից

ՀԱՐՑ: Ես կաթնամթերքի հանդեպ ալերգիա չունեմ, սակայն կոնկրետ կաթի օգտագործումից հետո ստամոքսիս հատվածում ուժեղ ցավեր են սկսվում: Ի՞նչն է պատճառը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ