Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիություն. երկրորդ շաբաթ. tsnndatun.am
Երկու շաբաթական հղիությունն առայժմ հնարավոր չէ պարզել թեստի օգնությամբ: Այս շաբաթվա ընթացքում օրգանիզմն ընդամենը պատրաստվում է բեղմնավորման վիճակին: Հղիության վաղ շրջանում դրա նշանները կարող եք հայտնաբերել ավելի ուշ, իսկ այս օրերին ավելի լավ է կենտրոնանալ ապագա մայրերի սովորական պարտականություններին՝ բազալ ջերմության չափում, գրաֆիկի կազմում, որի օգնությամբ թեստով կամ ուլտրաձայնային հետազոտությամբ հնարավոր է օվուլյացիայի օրը որոշել:
Պտղի զարգացումը երկրորդ շաբաթում
Շուտով պարզ կլինի, թե օվուլյացիայի ժամանակ՝ ձվարանից դուրս եկած հասուն ձվաբջիջը բեղմնավորվե՞լ է, արդյոք, ամենաակտիվ սպերմատոզոիդով:
Պտղի սեռը կազմավորվելու է ապագա հոր սեռական XY քրոմոսոմով, և այն ապագա մոր XX քրոմոսոմների հետ համակցվելու դեպքում աղջիկ երեխայի զարգացման սկիզբը կազդարարի, իսկ XY-ի համակցման դեպքում կծնվի տղա: Իհարկե, կա կարծիք, որ երեխայի սեռը կարելի է ծրագրավորել տարբեր ձևերով: Սակայն դրանցից ոչ մեկը գիտական հաստատում չունի:
Նախքան բեղմնավորումը վատ չէր լինի այցելել գենետիկի, ով կարող է ուսումնասիրել ընտանեկան անամնեզը և խորհուրդներ տալ հնարավոր վտանգների վերաբերյալ:
Մոր վիճակը
Ամենայն հավանականությամբ, օվուլյացիան տեղի կունենա կամ տվյալ շաբաթվա վերջում, կամ` հաջորդ շաբաթ:
Բեղմնավորման համար բարենպաստ օրերը որոշելու համար կարելի է չափել բազալ ջերմությունը: Դաշտանից անմիջապես հետո այն 36,6-36,8°C է, այսինքն` 37°C-ից պակաս: Իսկ նախքան օվուլյացիան այն իջնում է մի քանի աստիճանով, հետո կտրուկ բարձրանում մինչև 37 -37,2°C: Մյուս մեթոդն օրացուցային հաշվարկն է. սովորաբար, օվուլյացիան կատարվում է նախքան հերթական դաշտանը` 14 օր առաջ:
Ի՞նչ է պետք անել
Պարզել օվուլյացիան. ուլտրաձայնային հետազոտություն անցկացնել: Ջերմաչափումը կամ հատուկ թեստը նույնպես օգնում են որոշել, թե բեղմնավորման պատրաստ ձվաբջիջը ձվազատվել է, թե` ոչ:
Այց գենետիկին. ապագա մայրը պետք է բժշկի հետ քննարկի հնարավոր ժառանգական հիվանդությունների հետ կապված ռիսկերն ու վտանգները:
Այց ատամնաբույժին
15.10.2018
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYZzfHJe' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

