Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010

Գյումրիում ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ հետազոտությունների շուրջ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]։ 

 

Հեպատիտների շարքում հատուկ տեղ են զբաղեցնում պարէնտերալ մեխանիզմով տարածվողները, որոնցով հիվանդացությունն աճի միտում ունի հեպատիտներով ընդհանուր հիվանդացության մեջ։ Գնալով ավելանում է նոր պատճառագիտությամբ հեպատիտների քանակը [2,7,8]։ 

 

Նոր վիրուսների ի հայտ գալը, երկարատև վիրուսակրությունը, հիվանդության խրոնիկացման հակումը և հավանական անբարեհաջող ելքը (լյարդի ցիռոզ, հեպատոցելյուլար կարցինոմա, վաղաժամ անաշխատունակություն) ընդգծում են այս վարակների համաճարակաբանական և սոցիալ-տնտեսական նշանակությունը։ 

 

Լյարդի բոլոր հիվանդություններից մահվան հիմնական պատճառ են հանդիսանում վիրուսներով հարուցված հեպատիտները [4]։ 

 

Հեպատիտ B-ն լայն տարածվածություն ունի աշխարհում։Ըստ ԱՀԿ տվյալների, երկրագնդի յուրաքանչյուր երրորդ բնակիչ վիրուսային B հեպատիտիով հիվանդ կամ վիրուսակիր է (մոտ 2 մլրդ, որոնցից 350 մլն՝ խրոնիկ ընթացքով)։Ամեն տարի այս վարակից 2 մլն մարդ է մահանում։ Վերջին ժամանակներս աշխարհում մեծացել է նաև վիրուսային C հեպատիտով վարակվածությունը։Ամեն տարի այս վարակով հիվանդանում է 4-5 մլն մարդ [3]։ 

 

Ընդհանուր առմամբ, ԱՊՀ երկրներում ամեն տարի արձանագրվում են սուր վիրուսային հեպատիտի հարյուր հազարավոր դեպքեր, իսկ փաստացի դրանք երկու անգամ ավել են։ 

 

Եվրոպական տարածաշրջանում 1999թ. վիրուսային B հեպատիտով ամենաբարձր հիվանդացությունը Ռուսաստանում էր` 43.3 (100.000 բնակչի հաշվով), 2002թ. այդ ցուցանիշը նվազել է մինչև 19.8, ինչը կարող էր պայմանավորված լինել վիրուսային B հեպատիտի դեմ կատարված պատվաստումներով [1]։

 

Վիրուսային B հեպատիտով հիվանդացությունը Հայաստանում վերջին 20 տարիների ընթացքում կազմել է միջինը 21.2` (100.000 բնակչի հաշվով), տատանվելով 3.2-33.7 տիրույթում [5], Գյումրիում` 20.3` տատանվելով 5.5-42.1 սահմաններում։ 

 

Վիրուսային B հեպատիտով բարձր հիվանդացության պատճառների բացահայտման նպատակով Գյումրիում ուսումնասիրվել է ավստրալիական հակածինի նկատմամբ կատարված հետազոտություններում ռիսկի խմբերի և բնակչության առողջ քանակակազմի ընդգրկվածության մակարդակը։

 

Հետազոտությունները կատարվել են պետական հիգիենիկ-հակահամաճա-րակային տեսչության Շիրակի մարզային կենտրոնի բազայի հիման վրա` ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ կատարված հետազոտությունների ամսական, եռամսյակային, տարեկան պետական վիճակագրական հաշվետվական ձևերի, ընթացիկ, հետահայաց համաճարակաբանական և վիճակագրական վերլուծությամբ։ 

 

Ռիսկի խմբերի հետազոտությունները քառամյա ընթացաշարժում հետևյալ պատկերն ունեն (աղյուսակ)։

 

Աղյուսակ 1. Ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ կատարված հետազոտությունները Գյումրիում` ըստ հետազոտման ենթակա քանակակազմի (2005-2008թթ)


 

Ռիսկի խմբեր

2005թ.

2006թ.

2007թ.

2008թ.

Ենթ.

Հետազ/

դրական

Ենթ.

Հետազ/

դրական

Ենթ.

Հետազ/

դրական

Ենթ.

Հետազ/

դրական

1

Հեպատիտի կասկածանքով անձինք

-

-

-

-

51

51/9

40

40/6

2

Հղիներ

1717

-

1522

-

1516

-

1630

965/-

3

Դոնորներ

646

646/4

652

 

652/2

504

504/2

562

562/-

4

Արյան ծառայության

բուժաշխ.

15

15/-

11

11/-

15

15/-

14

14/-

5

Հեմոդիալիզի բաժանմ. բուժաշխ.

-

-

16

16/-

16

16/-

19

19/-

6

Ծննդատների և գինեկոլ. բաժանմ. բուժաշխ.

27

-

73

73/-

90

90/-

101

97/-

7

Ատամնաբուժ. կաբ. բուժաշխ.

110

-

110

116/-

111

8/-

111

30/-

8

Վիրաբուժ. կաբ. բուժաշխ.

66

-

121

121/-

60

55/-

70

63/-

9

Ինֆ. բաժանմ. բուժաշխ.

-

-

-

-

25

25/-

25

22/-

10

Վերակենդ. բաժանմ. բուժաշխ.

46

-

25

25/-

15

15/-

12

10/-

11

Կենտ. մանրէազն. բաժանմ. բուժաշխ.

-

-

-

-

15

15/-

15

15/-

12

Միջամտ. կաբ. բուժաշխ.

-

-

-

-

30

27/-

70

61/-

13

Լաբորատոր. բուժաշխ.

95

-

101

101/-

35

22/-

35

32/-

14

Մատնահարդարներ, դիմահարդարներ

-

-

-

-

8

-

10

-

15

Շտապ օգնության բուժաշխ.

-

-

-

-

12

-

26

26

16

Վիրուսակիր կանանցից ծնվ. երեխ.

-

-

-

-

-

-

-

-

17

Մինչև 1 տ արյան փոխն. ստաց. երեխաներ

-

-

-

-

35

-

18

18/-

18

Ուռուցքով հիվանդներ

588

-

575

-

305

-

219

-

19

Ինֆեկցիոն հիվանդներ

-

-

-

-

44

44/2

40

40/-

20

Թոքախտով հիվանդներ

182

115/4

119

119/3

-

-

-

-

21

Հեմոդիալիզի հիվանդներ

35

35/9

59

59/6

38

38

35

35/9

22

Նարկոհիվանդներ

86

-

86

-

-

-

-

-

23

Հոգեկան հիվանդներ

286

-

286

-

-

-

-

-

24

Մաշկա-վեներ. հիվանդներ

148

-

148

-

-

-

-

-

25

Անանուն հետազոտություններ

-

146/5

-

3/-

-

-

-

-

 

ԸՆԴԱՄԵՆԸ

4093

957/22

3904

1196/11

2919

925/13

3052

2049/15

 

Հետազոտության արդյունքներից երևում է, որ խնդիրը Գյումրիում արդիական է։ Ընդհանուր առմամբ ավելացել է հետազոտման ենթակա քանակակազմի հաշվառումը և հետազոտությունների քանակը։

 

Ըստ շարժընթաց հետազոտությունների, վերլուծությունը հետևյալն է։


2005թ։ Տարվա ընթացքում հետազոտվել են 646 դոնոր` 4-ը դրական արդյունքով, արյան բանկում աշխատող 15 անձ` բացասական արդյունքով, 182 թոքախտով հիվանդներից` 115-ը, որից 4-ը՝ դրական արդյունքով, հեմոդիալիզ անցած 35 հիվանդ՝ 9-ը դրական արդյունքով։ Անանուն հետազոտվել է 146 անձ՝ 5-ը դրական արդյունքով։ Ընդամենը` 2005թ. հետազոտման ենթակա 4093 հոգուց հետազոտվել է 957-ը (23%), հայտնաբերվածությունը կազմում է 2.3% (22 դեպք)։ Չեն հետազոտվել մյուս ռիսկի խմբերի անձինք։ 

 

2006թ։ Հետազոտվել են բոլոր 652 դոնոր՝ 2-ը դրական արդյունքով, 119 թոքախտով հիվանդներ՝ 3-ը դրական արդյունքով, հեմոդիալիզ անցած 59 հիվանդներ՝ 6-ը դրական արդյունքով, անանուն 3 անձ՝ բացասական արդյունքով։ Հետազոտվել են նաև արյան բանկի 11, վիրաբուժական բաժանմունքի 121, վերակենդանացման բաժանմունքի 25 բուժաշխատող, 16 ստոմատոլոգ, 73 մանկաբարձ-գինեկոլոգ, կլինիկական և կենսաքիմիական լաբորատորիայի 101 աշխատող, որոնց մոտ անտիգեն չի հայտնաբերվել։ Չեն հետազոտվել մաշկա-վեներական հիվանդները, մինչև 1 տարեկան արյան փոխներարկում ստացած երեխաները։ Հետազոտվել է ենթակա քանակակազմի 30.6%-ը, հայտնաբերվածությունը կազմում է 0.9%։ 

 

2007թ։ Հետազոտվել են 504 դոնոր` 2-ը դրական արդյունքով, ինֆեկցիոն հիվանդանոցի 25 բուժաշխատող և ինֆեկցիոն 44 հիվանդ՝ 2-ը դրական արդյունքով և վիրուսային հեպատիտով վարակվածությամբ կասկածվող 51 անձ՝ 9-ը դրական արդյունքով։ Չեն հետազոտվել 8 մատնահարդար-դիմահարդար, շտապ օգնության 12 աշխատող, մինչև մեկ տարեկան արյան փոխներարկում ստացած 35 երեխա, 305 օնկոհիվանդ։ Հետազոտվել են ստոմատոլոգիական ծառայության 8, մանիպուլացիոն կաբինետի 27, կլինիկակենսաքիմիական լաբորատորիաների 22 բուժաշխատող։ Ընդամենը` հետազոտման ենթակա ռիսկի խմբերի 2919 անձանցից հետազոտվել է 925-ը կամ 31.7%-ը, որից 13-ը` դրական արդյունքով, հայտնաբեր¬վածությունը կազմում է 1.4%։

 

 2008թ։ Հետազոտվել են 562 դոնոր, որոնցից 9-ը` դրական արդյունքով, վիրուսային հեպատիտով վարակվածությամբ կասկածվող 40 անձ՝ 6-ը դրական արդյունքով։ Չեն հետազոտվել մատնահարդարը, 219 ուռուցքով հիվանդներ։ Ընդամենը` տարվա ընթացքում հետազոտման ենթակա 3052 հոգուց հետազոտվել է 2049-ը՝ 67.1%-ը, որից 15-ը` 0.7%-ը դրական արդյունքով։

 

 Այսպիսով` Գյումրիում պարէնտերալ ճանապարհով տարածվող հեպատիտների վարակ¬վածութ¬յան և ռիսկի խմբերի հետազոտությունների վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ավստրալիական հակածինի նկատմամբ հետազոտությունները ոչ միշտ են կատարվում լրիվ ծավալով և հաճախականությամբ։ Հետազոտվածների մասնաբաժինը ռիսկի խմբերի հետազոտություններում չի գերազանցում 67%-ը։ Կատարված հետազոտությունների ընդգրկվածությունը կարելի է մեծացնել հետազոտման ենթակա քանակակազմում քրոնիկ հիվանդների, օնկոհիվանդների և բնակչության առողջ քանակակազմի` բուժաշխատողների և հղիների քանակի ավելացման հաշվին։ 

 

 Համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացվող լիարժեք ծավալով և հաճախականությամբ կատարված հետազոտությունների արդյունքում ստացված տեղեկատվությունը հնարավորություն կտա գնահատել վարակի իրական տարածքային ընդգրկվածությունը, ինչպես նաև մշակել պարէնտերալ ճանապարհով տարածվող վարակների նկատմամբ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների մարտավարության ստանդարտ տիպօրինակ, ինչը դեռևս չկա համաճարակաբանության մեջ։ Նմանօրինակ ստանդարտ չափորոշիչներ մեր կողմից արդեն մշակվել են աղիքային վարակների դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների ռազմավարական ծրագրի շրջանակներում, որը համաճարակաբանական հսկողության ինտեգրման կարևոր պայման է ստանդարտիզացված համակարգի ներդրման գործընթացում։

 

Գրականություն


  1. Асратян А.А., Симонова Е.Г. Вирусный гепатит В Частная эпидемиология (под ред. Б.Л.Черкасского). 2002;2;97-108.
  2. Бян М.С., Михайлов М.И. Вирусные гепатиты. Энциклопедический словарь. Москва. 1999, 304с.
  3. Львов Д.К. Вирусный гепатит С – ‘’ласковый убийца’’. Российский гастроэнтерологический журнал, 1995, 1, с. 4-6.
  4. Майер К.П. Гепатит и последствия гепатита: практическое руководство. Москва.: ГЭОТАР, Медицина, 2004; 432с.
  5. Мелик-Андреасян Г.Г. Эпидемиология парентеральных вирусных гепатитов В и С в Армении. Дис. докт. мед.наук, Ереван 2004,39-54.
  6. Шахгильдян И.В., Михайлов М.И., Онищенко Г.Г. Парентеральные вирусные гепатиты (эпидемиология, диагностика, профилактика). Москва. 2003; 384с.
  7. Alter H. J., Kuhnert W.L., Finelli L. Guidelines for laboratory testing and result, reporting of antibody to hepatits C virus. Centers for Disease Control and Prevention. MMWR Recomm. Rep., 2003, Feb. 7,52 (RR-3); 1-13, 15, quiz  CE 1-4.
  8. Sottini A., Mattioli S., fiordalisi G. et al. Molecular and biological characterization of SEN viruses: a family of viruses remotely related to the orginal TTV isolates // 10th International Symposium on Viral Hepatitis and Liver Disease. 2002 Z 449-452.
  9. Strenghhening immunization systems and introduction og hepatitis B vakccine in Central and Estern Europe and Newly Independent States. WHO, VHPB, CDC. 3-rd meeting, Kyiv. Ukraine. 2004. 

Հեղինակ. Ա.Ա. Անդրյան. ԱԱԻ Շիրակի մասնաճյուղի տեղեկատվական վերլուծական բաժին
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ
Էսենցիալ և պայմանական էսենցիալ միկրոէլեմենտային կարգավիճակը նախադպրոցական տարիքի երեխաների օրգանիզմում

Կենսամիկրոէլեմենտները սննդի անփոխարինելի այն բաղադրիչներից են, որոնց համապատասխան քանակությամբ ներմուծումն օրգանիզմ անհրաժեշտ է առողջության և աշխատունակության ապահովման համար...

Երեխայի սնուցումը
Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների հիգիենիկ գնահատականը

Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո սկսվում է լակտացիայի շրջանը։ Այն ֆիզիոլոգիական վիճակ է, որի ժամանակ կնոջ օրգանիզմի կողմից սննդանյութերի և էներգիայի նկատմամբ պահանջն ավելի է մեծանում, քան հղիության ընթացքում։ Հետազոտության նպատակն է...

Հղիություն, ծննդաբերություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ