Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ: Ուրոլոգիայի բաժանմունք

 

Ուրոլոգիայի բաժանմունքում իրականացվում է հետևյալ հիվանդությունների բուժում.

 

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ  ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏ: Ուրոլոգիայի բաժանմունք ՄԻՔԱՅԵԼՅԱՆ  ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏ: Ուրոլոգիայի բաժանմունք ՄԻՔԱՅԵԼՅԱՆ  ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏ: Ուրոլոգիայի բաժանմունք

 

  • միզաքարային հիվանդություն (ՄՔՀ),
  • միզասեռական համակարգի օրգանների զարգացման արատներ, վնասվածքներ,
  • ուռուցքային ախտահարում,
  • թարախաբորբոքային պրոցեսներ,
  • շագանակագեղձի բարորակ գերաճ (հիպերպլազիա) (ՇԳԲԳ),
  • ուրոգինեկոլոգիական ախտաբանություն,
  • տղամարդկանց անպտղություն և էրեկցիայի խանգարումներ:


Բաժանմունքում հիվանդների բուժումն անցկացվում է Եվրոպական և Հայկական ուրոլոգիական միությունների արձանագրությունների միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակով:

Բաժանմունքում իրականացվում է.

  1. արական սեռական և միզային օրգանների վերականգնողական վիրահատություններ,
  2. էնդոսկոպիկ վիրահատական միջամտություններ,
  3. ներմաշկային վիրահատական միջամտություններ,
  4. լապարոսկոպիկ վիրաբուժություն,
  5. նվազագույն ինվազիվ և ոչինվազիվ միջամտություն (սկլերոթերապիա, հեռակա քարաճեղքում),
  6. ուրոլոգիական հիվանդությունների պահպանողական բուժում,
  7. ամբուլատոր (արտահիվանդանոցային) վիրաբուժական միջամտություններ:

 

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ  ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏ: Ուրոլոգիայի բաժանմունք
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ  ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏ: Ուրոլոգիայի բաժանմունք
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ  ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏ: Ուրոլոգիայի բաժանմունք


Կլինիկան նվազագույն ինվազիվ և սակավ վնասվածքային վիրահատական միջամտությունների ներդրման պիոներ է.

 

  • տրանսուրետրալ (միզուկի միջով) հատում (ТУР),
  • օպտիկական միզուկահատում,
  • միզուկաերիկամազննում (ուրետրոռենոսկոպիա),
  • երիկամների ներմաշկային (պերկուտան) վիրահատական միջամտություններ,
  • լապարոսկոպիա և ռետրոպերիտոնեոսկոպիան ուրոլոգիայում,
  • սկլերոթերապիան վարիկոցելեի (սերմնածորանի լայնացում) ժամանակ,
  • շփումային և հեռակա քարաճեղքում: Հարվածաալիքային քարաճեղքումը կատարվում է DIREX SYSTEMS ընկերության երկրորդ սերնդի NOVA քարաճեղքող սարքով:

 

Շագանակագեղձի բարորակ գերաճի (հիպերպլազիա) (ՇԳԲԳ) և միզաքարային հիվանդության (ՄՔՀ) ավանդական վիրահատությունների տոկոսը հասցվել է նվազագույնի: Ներդրվել է ամբուլատոր (արտահիվանդանոցային) վիրաբուժական գործունեություն:

 

Ուրոլոգիայի կլինիկան ունի 20 հիվանդանոցային մահճակալ, որոնք տեղաբաշխված են մեկ և երկտողանոց հիվանդասենյակներում, երեք լյուքս (բարձրակարգ) հիվանդասենյակներ:

Ուրոլոգիայի կլինիկան միաժամանակ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի ուրոլոգիայի ամբիոնն է:

 

Բաժանմունքի աշխատակիցները Հայկական և Եվրոպական ուրոլոգիական ընկերությունների անդամներ են:

 


Բաժանմունքի վարիչ` բ.գ.դ, պրոֆ. Իվան Գերասիմի Աղաջանյան:

 

Ի.Գ. Աղաջանյանը Հայկական ուրոլոգիական ընկերության (ՀՈՒԸ) հիմնադիր նախագահն է,

          ՀՀ բժշկական և վիրաբուժական գիտությունների Ակադեմիաների իսկական անդամ է, վիրաբուժական ակադեմիաների Միջազգային ֆեդերացիայի անդամ,
         Վրաստանի ԲԳԱ արտասահմանյան անդամ,
         Ռուսաստանի ԲԳԱ և ԲՏԳԱ ակադեմիկոս,
         Եվրոպական ուրոլոգիական ընկերության ակտիվ անդամ,
         Ամերիկյան ուրոլոգիական ընկերության թղթակից անդամ,
         Վրացական ուրոլոգիական ընկերության պատվավոր անդամ:

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ