Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Էսթետիկ բժշկություն

Hallux valgus. ինչպե՞ս վերականգնել ոտնաթաթի էսթետիկ տեսքը

Hallux valgus. ինչպե՞ս վերականգնել ոտնաթաթի էսթետիկ տեսքը

Ոտնաթաթի առաջին մատի ծռվածություն. հատկապես կանանց շրջանում մեծ տարածում ունեցող խնդիր, որը ոչ միայն  էսթետիկ խնդիրներ է առաջացնում,այլ հետագայում նաև ավելի լուրջ բարդությունների պատճառ կարող է դառնալ: Մանրամասները Սլավմեդ Բժշկական կենտրոնի վնասվածքաբան-օրթոպեդ Արտակ Հունանյանի հետ հարցազրույցում:

–   Ի՞նչ խնդիր է ոտնաթաթի առաջին մատի ծռվածությունը, ինչի՞ց է այն առաջանում:

 

–   Հիվանդությունը կոչվում է hallux valgus, ոտնաթաթի ամենահաճախ հանդիպող դեֆորմացիաներից է: Պատճառները շատ են, հիմնականը ժառանգական նախատրամադրվածությունն է: Սովորաբար դա որպես առանձին պաթոլոգիա չի լինում, այլ լինում է ուղեկցող այլ պաթոլոգիաների հետ, հիմնականում հարթաթության: Իրենից ներկայացնում է ոտքի առաջին մատի ծռում դեպի դուրս, ինչի հետևանքով այդ մատի հիմքի շրջանում առաջանում է ոսկրային կոշտուկ:Խնդիրը թե էսթետիկ բնույթի է, թե ավելի լուրջ խնդիրներ է ստեղծում: Մարդիկ չեն կարողանում սովորական կոշիկ կրել, հարկ է լինում պատվիրել հատուկ օրթոպեդիկ կոշիկներ, որպեսզի այդ կոճը տեղավորվի կոշիկի մեջ: Ոտքի այս խնդիրն ունեցող մարդիկ չեն կաղում, բայց պատկերացրեք՝ մատը ծռվում է դեպի դուրս և մատի հիմքում առաջանում է, ժողովրդի լեզվով ասած, կոճ, որը կոշիկի հպման հետևանքով շարունակ կարմրած է, բորբոքված է, քայլելուց, նույնիսկ ուղղակի դիպչելուց ցավոտ է, ինչի հետևանքով առաջանում է քայլվածքի խանգարում:


–   Բուժման ի՞նչ տարբերակներ են առաջարկվում:


–   Սկզբնական շրջանում կարելի է պրոբլեմը կանխարգելել հատուկ շտկիչների՝ կորեկտորների միջոցով: Դրանք սիլիկոնե ներդիրներ են, որոնք դրվում են առաջին և երկրորդ մատների արանքում և մատը պահում են իր ճիշտ դիրքում, թույլ չեն տալիս ծռվել: Այդպիսով գործընթացը բավական երկար ժամանակով կանխվում է: Ներդիրները կրում են հիմնականում գիշերային ժամերին. ցերեկը, եթե խանգարում են կոշիկ հագնելուն կարելի է հանել, բայց միայն գիշերը կրելով էլ բավական լավ արդյունք է ստացվում:


Իսկ եթե պրոցեսսն արդեն խորացել է, այսինքն՝ առկա է 2-3-րդ աստիճանի hallux valgus, հարկ է դիմել վիրահատական միջամտության: Կան 200-ից ավելի տեսակի առաջարկված վիրահատություններ, որոնք կարելի է սխեմատիկորեն 2  խմբի բաժանել: Առաջինը վիրահատություններն են, որոնք կատարվում են միայն փափուկ հյուսվածքների վրա, այսինքն՝ հեռացվում է բոբրբոքված մասը, կտրվում է այն ջիլը, որը մատը քաշում է դեպի դուրս:Այս դեպքում վերականգնողական շրջանը կարճ է՝ 2-3 շաբաթ:


Բայց սովորաբար փափուկ հյուսվածքներով սահմանափակվել չի լինում, հարկ է լինում գործողությունը կատարել նաև ոսկորների վրա: Այսինքն՝ վիրահատության ժամանակ հեռացվում է ոսկրային գերաճը, որից հետո արդեն պլանավորվումէ՝ կամ  շարունակել ոսկրի շտկումով, կամ արված փուլով ավարտել: Գերաճը հեռացնելուց հետո ոտքի ֆորման բավականաչափ վերականգնվում է, բայց չէ՞ որ խնդրի հետևանքով նախագարշապարի ոսկորն էլ հակառակ ուղղությամբ է թեքվել:  Այսինքն՝ մենք կարող ենք նաև կոտրել այդ ոսկորը և ֆիքսել ճիշտ դիրքում:  Այդպիսի դեպքում վիրահատությունն ավելի ծավալուն է լինում, վերականգնողական շրջանը՝ ավելի երկարատև՝ մոտ մեկուկես ամիս: Այդ ընթացքում մարդը կարող է քայլել, բայց առանց վերջույթի վրա ուժ գործադրելու:


Գնալ ավելի քիչ տրավմատիկ, թե ոսկրաուղղիչ ճանապարհով՝ որոշում է բժիշկը, կախված պրոցեսսի խորությունից, տարիքից, աշխատանքի բնույթից, և, իհարկե, նկատի ունենալով հիվանդի ցանկությունը: Բացատրում ենք պացիենտին բացատրումենք բուժման հնարավոր տարբերակների, դրանց արդյունքների ու բարդությունների մասին: Ի վերջո ընտրվում է ամենաօպտիմալ եղանակը պացիենտի համար:

 


–   Ի՞նչ հետագա բարդություններ կարող է առաջացնել խնդիրը, եթե ժամանակին չբուժվի:


–   Երբ առաջին մատը շատ է թեքվում, սկսում է սեղմել երկրորդ մատին, և այն նույնպես կարող է ծռվել, բարձրանալ առաջին մատի վրա: Դա կոչվում է մրջանման դեֆորմացիա:  Մատի թիկնային մակերեսին առաջանում է մաշկային կոշտուկ:  Այդ դեպքում արդեն գրեթե անհնար է դառնում կոշիկ կրելը, մարդիկ ստիպված են միայն հողաթափերով ման գալ: Նման դեպքերում վիրահատության ժամանակ շտկում են և առաջին մատը, և երկրորդը: Ի դեպ, ոչ մի դեպքում չի կարելի երկրորդ մատը հեռացնել: Լինում են դեպքեր, երբ պացիենտն ասում է՝ մատս խանգարում է, չի՞ լինի կտրենք: Ոչ, չի կարելի: Դա պետք է շտկել:


–   Շատերը խուսափում են վիրահատության դիմել, որովհետև վախենում են անզգայացումից: Հնարավո՞ր է այդ վիրահատությունն անել տեղային անզգայացմամբ:


–   Խորհուրդ չի տրվում, տեղային անզգայացմամբ ցավոտ կլինի: Բայց ընդհանուր անզգայացման կարիք էլ չկա, տվյալ վիրահատությունն անում ենք ողնուղեղային անզգայացմամբ:


–   Հնարավո՞ր է ինչ-որ կերպ կանխել խնդիրը:


–   Hallux valgus-ը առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ, որոնք դառնում են մոդայի զոհ: Եթե երիտասարդ աղջիկը, որը գիտի, որ գենետիկ հակվածություն ունի տվյալ խնդրին, զսպի իրեն և չկրի նեղ քթով և 10-15 սմ կրունկով կոշիկներ, նրա մոտ ամենայն հավանականությամբ խնդիրը ի հայտ չի գա կամ շատ ավելի ուշ ու թեթև ձևով կարտահայտվի: Պետք է զգույշ լինեն նաև նրանք, ովքեր ունեն հարթաթություն, նրանց մոտ մատի ծռվածություն զարգանալու հավանականությունը շատ ավելի մեծ է: Իսկ Հայաստանում հարթաթությունը բավական տարածված երևույթ է:


–   Մարդկանց մեծ մասը ուշադրություն չեն դարձնում հարթաթությանը: Որքանո՞վ է դա լուրջ խնդիր:


–   Ոտնաթաթի ներբանային հատվածի ոսկորներն ունեն որոշակի դասավորվածություն, որի հետևանքով ստեղծվում է կամար, կոչվում է ոտնաթաթի կամար: Այդ կամարը պահող համակարգը կոչվում է ներբանի ապոնևրոզ: Երբ այդ ապոնևրոզը ինչ-ինչ պատճառներով թույլ է, չի կարողանում ոսկրերը պահել ճիշտ դիրքում, վրան հենվելիս ծանրության տակ ծալվում են և ընդունում են տափակ դիրք: Ստացվում է, որ ապոնևրոզը իր դերը չի կատարում: Հարթաթության պատճառով կարող են զարգանալ նաև դեֆորմացվող արթրոզներ՝ երբ ոտնաթաթի փոքր հոդերում առաջանում է արթրոզ, այսինքն՝ կռճիկի մաշում, ինչը բերում է ցավերի:


Թե՛ hallux valgus-ի, թե՛ հարթաթության դեպքում առաջացած ցավի հետևանքով մարմինը ստիպված է ոտքի վրա ընկնող ծանրությունը վերաբաշխել՝ ոտքը դնելով այնպես, որպեսզի այդ հատվածը չցավա: Այդ դեպքում տուժում են մյուս հոդերը. Շատ շուտ սկսում է շարքից դուրս գալ սրունք-թաթային հոդը, իսկ դրա հետևանքով արդեն ծնկային հոդը, կոնքազդրային հոդը, ողնաշարը:


–   Ինչպե՞ս է ախտորոշվում հարթաթությունը:


–   Հարթաթությունն ախտորոշվում է զննման, որոշակի չափումների ու ռենտգեն հետազոտության արդյունքներով: Ռենտգենի նկարով չափում ենք կամարի անկյունը և բարձրությունը, և տվյալները համադրելով որոշում ենք, թե որ աստիճանի է: Լինում է երեք աստիճանի հարթաթություն՝1-ին, 2-րդ, 3-րդ: Դեպքերի մեծ մասում հնարավոր է շտկել օրթոպեդիկ ներդիրների՝սուպինատորների միջոցով, որքան վաղ տարիքում, այնքան լավ:


Իհարկե, ոտնաթաթի դեֆորմացիաներն այս երկուսով չեն ավարտվում: Խնդիրները կարող են ամենատարբեր լինել, և որքան ավելի շուտ դիմել բժշկի, այնքան ավելի հեշտ կբուժվեն:

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

davinci-clinic@yandex.com

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը
Պլաստիկ վիրահատության կարևոր նրբություններ. մեկնաբանում է Կարեն Մուրադյանը

Ավելի պատասխանատու՝ ավելի արդյունավետ: Այդպես է իր աշխատանքին վերաբերվում Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի...

Պլաստիկ վիրաբուժություն
Պլաստիկ վիրաբույժին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Պլաստիկ վիրաբույժին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞րն  է կոսմետիկ վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության տարբերությունը:

Կոսմետիկ և պլաստիկ վիրաբուժությունների մեջև տարբերություն չկա. դրանք նույնն են...

Պլաստիկ վիրաբուժություն
Ազատվել առկա արատից` այդ կերպ ձերբազատվելով նաեւ հոգեբանական խնդիրներից. պլաստիկ վիրաբուժությունն այդ հնարավորությունը տալիս է, սակայն այդքանով չի սահմանափակվում. arabkirjmc.am
Ազատվել առկա արատից` այդ կերպ ձերբազատվելով նաեւ հոգեբանական խնդիրներից. պլաստիկ վիրաբուժությունն այդ հնարավորությունը տալիս է, սակայն այդքանով չի սահմանափակվում. arabkirjmc.am

Պլաստիկ վիրաբուժության ստեղծման, զարգացման, արդի վիճակի, կենտրոնում առաջարկվող ծառայությունների, ցուցաբերվող մոտեցման եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության եւ պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի...

Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը
Ի՞նչ է պետք է իմանա քթի պլաստիկ վիրահատություն պլանավորող մարդը

Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում է անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Բժշկության ոլորտում երբեմն նեղ մասնագետների...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Պլաստիկ վիրաբուժություն
Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ Հարությունյան
Միշտ հաշվի եմ առնում դեմքի առանձնահատկությունները. Աշոտ Հարությունյան

Պլաստիկ վիրահատությունից հետո հայելու մեջ իր արտացոլումը տեսնելով՝ պացիենտը խանդավառվում է: Նա այլևս ազատ է այն բարդույթներից ու խնդիրներից, որոնք ուղեկցել են նրան ամբողջ կյանքում...

Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Մազերի փոխպատվաստում Դա Վինչի կլինիկայում. անդրոգեն մազաթափության բուժման միակ եղանակը. doctors.am
Մազերի փոխպատվաստում Դա Վինչի կլինիկայում. անդրոգեն մազաթափության բուժման միակ եղանակը. doctors.am

Մարդու մազերն աճում ու թափվում են ամբողջ կյանքի ընթացքում: Մազի նորմալ աճին համապատասխան` մարդն ամեն օր կարող է կորցնել 50-150 մազ, որն անընդհատ ժամանակի ընթացքում վերականգնվում է: Սակայն ախտաբանական մազաթափության...

Բժիշկներ
Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև Հայաստանում. avanta.am
Երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը կատարվեց նաև Հայաստանում.  avanta.am

Առաջին անգամ Հայաստանում աշխարհի առաջատար վիրաբույժ, ամերիկյան էսթետիկ բժշկության ակադեմիայի պրոֆեսոր Ակակի Թիլոսանին կատարեց  երկար մազերի փոխպատվաստման բացառիկ վիրահատությունը, որը դեռևս չի կատարվում...

Մազերի խնամք
«Գրասենյակային վիրաբուժությունը» նվաճում է պլաստիկ վիրաբուժությանը. 1in.am
«Գրասենյակային վիրաբուժությունը» նվաճում է պլաստիկ վիրաբուժությանը. 1in.am

MEDdaily-ի փոխանցմամբ՝ «գրասենյակային վիրաբուժությունը» նվաճում է պլաստիկ վիրաբուժությանը: Մշակվում և ներդրվում են փոքր միջամտությամբ նոր...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Ինչ է պետք իմանալ կրծքի իմպլանտների մասին 40 տարեկանից հետո. med.news.am
Ինչ է պետք իմանալ կրծքի իմպլանտների մասին 40 տարեկանից հետո. med.news.am

40-անց շատ կանայք մտածում են կուրծքը մեծացնելու մասին: Երեխաների նրանք արդեն լույս աշխարհ բերել եւ կերակրել են, իսկ առջեւում դաշտանադադարն է: Պլաստիկ վիրաբույժ...

Առողջ կին Պլաստիկ վիրաբուժություն
Լազերային երիտասարդացման գերժամանակակից տեխնոլոգիա. բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյան
Լազերային երիտասարդացման գերժամանակակից տեխնոլոգիա.  բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյան

Լազերային երիտասարդացման գերժամանակակից տեխնոլոգիա, որն արդեն կիրառվում է նաև Հայաստանում: Այս մեթոդի իրականացման, առավելությունների, առանձնահատկությունների, սահմանափակումների...

Բժիշկներ
«LUMENIS M22» IPL ԵՎ Nd: Yag (նեոդիմային լազեր). ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
«LUMENIS M22» IPL ԵՎ  Nd: Yag (նեոդիմային լազեր). ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

«LUMENIS M22» IPL ԵՎ  Nd:Yag  նորամուծություն է Հայաստանում և առկա է միայն ԳԱԼԱԹԵԱ գեղագիտական բժշկության կենտրոնում: Այն իրականացնում է...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ասիայում նոր թրենդ է հայտնվել պլաստիկ վիրաբուժության ոլորտում. 1in.am
Ասիայում նոր թրենդ է հայտնվել պլաստիկ վիրաբուժության ոլորտում. 1in.am

Ասիայում մեծ ճանաչում է ձեռք բերում ձայնի փոփոխման վիրահատությունը: Այն հնարավոր է ավելի առնական կամ կանացի դարձնել: Ավելի վաղ նման վիրահատության են ենթարկվել միայն...

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն
Դեղերի եւ հարդարանքի միջոցների փորձարկման համար ցողունային բջիջներից մաշկ են ստեղծել
Դեղերի եւ հարդարանքի միջոցների փորձարկման համար ցողունային բջիջներից մաշկ են ստեղծել

Լաբորատորիայում ցողունային բջիջներից աճեցված մաշկը կենդանիների փոխարեն կարող է օգտագործվել դեղերի եւ հարդարման միջոցների փորձարկման ու մաշկային հիվանդությունների բուժման նոր մեթոդների մշակման համար...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Բոտոքսի հնարավոր վտանգները
Բոտոքսի հնարավոր վտանգները

Բոտոքս դեղամիջոցը, որը կիրառվում է դեմքի մաշկը ձգելու համար, կարող է անուղղելի վնաս հասցնել առողջությանը: Համաձայն վերջին հետազոտությունների՝ դրա օգտագործումը վնասակար է տեսողության ու գլխուղեղի համար...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ