Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Էսթետիկ բժշկություն

Լազերային երիտասարդացման գերժամանակակից տեխնոլոգիա. բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյան

Լազերային երիտասարդացման գերժամանակակից տեխնոլոգիա.  բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյան

Լազերային երիտասարդացման գերժամանակակից տեխնոլոգիա, որն արդեն կիրառվում է նաև Հայաստանում: Այս մեթոդի իրականացման, առավելությունների, առանձնահատկությունների, սահմանափակումների ու արդյունքների մասին զրուցեցինք Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյանը:

–   Ի՞նչ է իրենից ներկայացնում լազերային երիտասարդացումը:


–   Լազերային երիտասարդացումը մաշկի տարիքային փոփոխությունների դեմ պայքարում թերևս ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը հնարավորություն է տալիս արագ և անվնաս ձերբազատվել այնպիսի խնդիրներից ինչպիսիք են` պիգմենտային բծերը, մաշկի վաղաժամ ծերացումը, ակնեի հետևանքով առաջացած մաշկի անհարթությունները և այլն: Լազերային երիտասարդացման գործողությունը կատարվում է հատուկ լազերային սարքի օգնությամբ, որի արդյունավետության գաղտնիքը հին մաշկի միկրոտեղամասերի հեռացումն է և դրանից հետո վնասված տեղամասերի վերականգնումը։

 

ԱՎԱՆՏԱ էսթետիկ բժշկության կենտրոնԼազերային երիտասարդացման ժամանակ կետ-կետ մշակվում են վերնամաշկի միկրոտեղամասերը, ինչի արդյունքում ունենում ենք թարմ և առողջ մաշկ։ Հեռացնելով եղջերացված շերտը սկսվում է նոր բջիջների ակտիվ սինթեզ` ինչի արդյունքում մաշկը  դառնում է զգալիորեն երիտասարդ։ Վերնամաշկի և մաշկի բջիջների հետ սկսում են սինթեզվել նաև կոլագենի և էլաստինի նրբաթելերը, որոնք ապահովում են մեր մաշկի տոնուսն ու առաձգականությունը։ Տվյալ միջամտությունը մաշկի մաքրման վերահսկելի, անվտանգ միջոց է բարդությունների նվազագույն ռիսկով և չի պահանջում վերականգնման երկար շրջան։ Այս լազերային համակարգն այսօր համարվում է իսկական շրջադարձ և ոսկե ստանդարտ էսթետիկ բժշկության մեջ։ Ներկայումս տվյալ սարքն օգտագործվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում, իսկ դրանով բուժման կուրս անցել են շուրջ 400 հազար այցելուներ։


–   Ի՞նչ արդյունքների կարելի է հասնել լազերային երիտասարդացմանը դիմելով:       


–   Վստահ կարող եմ ասել, որ արդյունքները միշտ գոհացնող են: Այստեղ կարևոր է թե այցելուն ինչ արդյունք է ակնկալում և որքան ժամանակ կարող է տրամադրել տվյալ միջամտությունն իրականացնելու համար: Որպես կանոն տարիքային փոփոխության հետևանքով առաջացած էսթետիկ բնույթի խնդիրներըը հնարավոր է լինում շտկել 3-5 այցելության ընթացքում։  


ԱՎԱՆՏԱ էսթետիկ բժշկության կենտրոն–   Ի՞նչ հակացուցումներ ունի երիտասարդացման այս մեթոդը:    


–   Ինչպես և ցանկացած բժշկական միջամտություն, այնպես էլ մաշկի լազերային երիտասարդացնումն ունի հակացուցումներ, որոնցից են`մաշկի ծածկույթի վնասվածքները, սրման փուլում գտնվող մաշկի բորբոքային հիվանդությունները, հղիությունը։ Խալերի առկայությունն այստեղ հակացուցում չի հանդիսանում, քանի որ լազերային երիտասարդացման գործողությունը կատարելիս դրանք շրջանցվում են։

–   Ո՞ր տարիքից է խորհուրդ տրվում դիմել երիտասարդացման այս մեթոդին:    

   
–   Լազերային երիտասարդացման պրոցեդուրան խորհուրդ է տրվում կատարել 30 տարեկանից հետո` մաշկի տարիքային փոփոխությունների նախականխման և շտկման նպատակով: Այն իրականացվում է ըստ խնդրի և բժշկի ցուցման:


–   Ի՞նչ առավելություններ ունի այս մեթոդը ի տարբերություն շուկայում առաջարկվող այլ երիտասարդացնող մեթոդների:        

   
- Սովորաբար որքան էլ, որ կիրառվող մեթոդը լինի գերժամանակակից և առանձնահատուկ  այնուամենայնիվ արդյունքը պայմանավորված է միշտ մասնագետի համապատասխան գիտելիքներով, հմտությամբ, և ապա նոր եզակի մեթոդների կիրառմամբ, քանր ոը յուրաքանչյուր խնդրի լուծման համար անհրաժեշտ է ցուցաբերել համապատասխան մոտեցում: Տվյալ լազերային մեթոդը ոչ վիրահատական ազդեցության բացառիկ տեխնոլոգիա է, որի շնորհիվ կարելի է լուծել ոչ միայն կոսմետիկ բնույթի թերությունները, այլ նաև բարելավել մաշկի ռելիեֆը լուրջ թերությունների դեպքում, այդ թվում նաև հարթել հետվիրահատական սպիերը կամ պիգմենտավորված գերձգվածքների ցանցը, ինչը հնարավոր չէ անել և ոչ մի կոսմետիկ քսուկի միջոցով:


ԱՎԱՆՏԱ էսթետիկ բժշկության կենտրոն–   Ի՞նչ հաճախականությամբ պետք է դիմել այս միջամտությանը:    


–   Որպես կանոն միջամտությունն իրականացվում է 14 օրը մեկ ինտերվալով, սակայն մենք գործ ունենք մարմնի շատ կարևոր մի հատվածի` դեմքի հետ, այդ իսկ պատճառով միջամտությունների քանակը որոշվում է այցելուի մաշկի և խնդրի առանձնահատկություններից ելնելով:


–   Ինչպիսի՞ խնամք է անհրաժեշտ տվյալ միջամտությունն իրականացնելուց հետո:   


–   Լազերային երիտասարցման միջամտությունից հետո տնային պայմաններում մաշկի հետագա խնամքը մշակվում է անհատապես` կախված այցելուի տարիքից, լուծվող էսթետիկ խնդիրներից և մաշկի վիճակից։ Մասնագիտական աջակցությունն այստեղ շատ կարևոր է` իրականացնելու համար տնային պայմաններում մաշկի ճիշտ խնամք ։ Սովորաբար միջամտությունից հետո նշանակվում է մաշկի ինտենսիվ խոնավեցում և վերականգնում` կանխելով նրա գոլորշիացումը, կանոնավորում են ճարպի և PH-ի հաշվեկշիռը, չեզոքացնում են ազատ ռադիկալները, ակտիվացնում կոլագենի, էլաստինի և հիալուրոնաթթվի սինթեզը, հյուսվածքներին վերադարձնելով ձգվածությունն ու խտությունը` պաշտպանում են բորբոքումներից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վերականգնում են վերնամաշկի լիարժեք արգելակիչ ֆունկցիաները, որն անհրաժեշտ է մաշկում ընթացող բոլոր բջջային պրոցեսների համար։


–   Տարվա ո՞ր ժամանակահատվածում է խորհուրդ տրվում իրականացնել այս պրոցեդուրան: 


–   Լազերային երիտասարդացման պրոցեդուրան խորհուրդ է տրվում իրականացնել ինչպես  աշնանը այնպես էլ գարնանը, երբ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները պասիվ են:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման
Եղունգների ախտահարումների բուժում առանց վիրահատության ու եղունգի հեռացման

Խնամված ու գեղեցիկ եղունգներ ունենալն անհնար է, եթե եղունգներն անառողջ են (առկա է եղունգների դեֆորմացիա, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ): Մատնահարդարի փոխարեն նախ պետք է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բժշկի ընդունարանում
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2
Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2

Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...

Մարմնի խնամք Սալուտեմ 2.2021
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռինոպլաստիկա. հարցազրույց ՔԿԱ վիրաբույժ, ռինոպլաստիկ վիրաբույժ Խաչատուր Բարսեղյանի հետ. armeniamedicalcenter.am

Ռինոպլաստիկան արտաքին քթի վերաձևավորումն է, որի նպատակն է էսթետիկ դեֆեկտի շտկումը և քթի ֆունկցիայի վերականգնումը...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Բժշկի ընդունարանում Պլաստիկ վիրաբուժություն
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com
Լազերային բլեֆարոպլաստիկա՝ հաճախ տրվող հարցեր. nairimed.com

Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:

Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...

Պլաստիկ վիրաբուժություն
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com
Ի՞նչ է դեմքի ձգումը` ֆեյսլիֆտինգը. drtehmine.com

Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։  Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը կարծես...

Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com
Ինչո՞ ւ ընտրել լազերային բլեֆարոպլաստիկա. nairimed.com

Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք  կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...

Պլաստիկ վիրաբուժություն
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com
Ֆիբրոմա. պատճառները, ախտորոշումը, բուժումը. drtehmine.com

Կլինիկորեն ֆիբրոման դանդաղ աճող, սահմանափակ, հիմնականում կարծր, էլաստիկ բլրակապատ կամ հարթ գոյացություն է։ Ֆիբրոման կարող է հանդիպել այնտեղ, որտեղ առկա է շարակցական հյուսվածք՝ մաշկում...

Մաշկաբանություն Վիրաբուժություն
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com
Ինչի՞ մասին են վկայում աչքերի տակ առաջացած պարկերը. ի՞նչ անել. drtehmine.com

Նախքան որևէ բան նախաձեռնելը, պետք է պարզել այս տհաճ երևույթի պատճառը. միայն այդ դեպքում կարելի է ազատվել աչքերի տակ առաջացած պարկերից...

Ախտորոշում Թերապիա
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com
Ի՞նչ պետք է իմանալ` նախքան պլաստիկ վիրահատության դիմելը. drtehmine.com

Պլաստիկ վիրահատության արդյունքում վստահ լինելու համար խորհուրդ է տրվում նախքան վիրահատությունը տիրապետել որոշ տեղեկատվության...

Պլաստիկ վիրաբուժություն
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com
Պապիլոմա. պատճառները, վտանգավորությունը և բուժման եղանակները. drtehmine.com

Պապիլոման առաջանում է մաշկի վերին շերտի՝ էպիդերմիսի գերաճի հետևանքով։ Այն ունի մաշկի արտափքման տեսք՝  1–ից մինչև 5-7 մմ, հազվադեպ` մինչև 2 սմ։ Ձևը տատանվում է կետայինից կամ մի փոքր կախված մաշկային...

Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com
Բոտուլինաթերապիա. ե՞րբ կիրառել բոտոքս. drtehmine.com

Ի՞նչ է բոտոքսը։


Բոտոքսը (բոտուլոտոքսինը) դեղ է, որի ազդող նյութը մաքրված և թուլացված բոտուլոտոքսինն է...

Մարմնի պլաստիկա. drtehmine.com
Մարմնի պլաստիկա. drtehmine.com

Ժամանակակից վիրաբուժության մեջ գոյություն ունեն հսկայական քանակությամբ մարմնի պլաստիկ վիրահատության տարատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ցուցումներն ու առավելությունները...

Պլաստիկ վիրաբուժություն
Բոտոքս. drtehmine.com
Բոտոքս. drtehmine.com

Բոտոքս՝ կնճիռների հարթեցում:
«Բոտոքս» բառը ներկայումս ծանոթ է գրեթե բոլորին՝ թե կանանց, թե տղամարդկանց, ովքեր բավարար...

Ֆիլեր. drtehmine.com
Ֆիլեր. drtehmine.com

Ֆիլերները ներարկումային լցանյութեր են, որոնք կիրառվում են տարիքային փոփոխությունների կամ էսթետիկ դեֆեկտների շտկման նպատակով: Մաշկի խոր շերտեր ներմուծվող պրեպարատի հատուկ բաղադրությունը...

Պլաստիկ վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ