Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ: Մոլեկուլային իմունաբանության գիտական խումբ


Խումբը կազմավորվել է 1991 թվականին:

 

1991-2010թթ. ընթացքում իրականացրած գիտական աշխատանքներ.
   
Մարդու տարբեր տեղակայումով (ծայրամասային արյուն, քմային նշիկներ և ավշային հանգույցներ) լիմֆոցիտներում Са2+-, К+-, Н+- կապված իոնական փոխադրումը նորմայում և ախտաբանական վիճակներում:
   
Հեմորֆինների դերը նյարդաէնդոկինային-իմունային փոխազդեցություններում:
   
Վիրաբուժական միջամտությունների ազդեցությունը իմունային համակարգի և նյարդաէնդոկինային-իմունային փոխազդեցությունների վրա:
   
   
Նյարդաէնդոկինային-իմունային համակարգերի և տարբեր ախտաբանական իրավիճակների  փոխկապվածությունը:
   
Հակաբորբոքային ցիտոկինների դերը համակարգային բորբոքային պատասխանով հիվանդությունների ընթացքի և ելքի վրա: 
   
Հիմնական գիտական ձեռքբերումները 
   
Ցույց է տրվել Са2+- ոչկախյալ H+- մակածված (ինդուկցված) К+- հոսքի և Са2+ - կախյալ К+/Н+- փոխանակության առկայություն: Ուռուցքային ախտաբանույան ժամանակ մարդու տարբեր տեղակայումով լիմֆոցիտներում հայտնաբերվել է Са2+-, К+-, Н+- կապված իոնական փոխադրման խանգարում:
   
Ցույց է տրվել, որ լիմֆոցիտների գործառնական ակտիվության վրա հեմորֆինների արդյունավետությունը դեպքերի մեծամասնությամբ միջնորդավորված է լիմֆոցիտների Са2+ - կալնոդուլին կախյալ ուղիների վրա դրանց  ունեցած ազդեցությամբ: 
 
Հայտնաբերվել է նյարդաէնդոկրինային և իմունային փոխազդեցության խանգարման դերը հղիության հետ չկապված նյարդաէնդոկրինային համախտանիշի ճամանակ:
   
Ցույց է տրվել, որ հիվանդների մոտ իմունային համակարգի չափանիշների վերականգման շարժը (դինամիկան) կախված է վիրաբուժական միջամտությունից և հիվանդի անհատական հոգեբանական պատասխանից կայանալիք վիրահատության փաստին:
   
Ցույց է տրվել, որ լիմֆոցիտների իոնափոխադրիչ համակարգի խանգարված գործունեության վերականգնումը նշանակալի դեր է խաղում հետվիրահատական թարախանեխային բարդությունների զարգացման մեջ:
   
Ցույց է տրվել լիմֆոցիտների իոնափոխադրիչ համակարգի խանգարված գործունեության վերականգնման չափանիշների կիրառման հնարավորությունը որպես հետվիրահատական թարախանեխային բարդությունների զարգացման կանխորոշման չափանիշ:
   
Տարեց մարդկանց մոտ ուսումնասիրվել է իմունային համակարգի խախտված ցուցանիշների վերականգնման գործընթացը և նյարդաէնդոկրինային և իմունային համակարգերի փոխազդեցությունը: 
   
Հայտնաբերվել են շաքարային դիաբետով հիվանդների մոտ հետվիրահատական շրջանում իմունային կարգավիճակի վերականգման առանձնահատկությունները:
   
I և II տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ հայտնաբերվել են նյարդաէնդոկրինային և իմունային համակարգերի փոխազդեցության խանգարումները հետվիրահատական շրջանում և դրանց ունեցած դերը թարախանեխային բարդությունների զարգացման մեջ:

1991-2010թթ. ընթացքում մոլեկուլյար իմունաբանության գիտական խմբում պատրաստվել են 25 թեկնածուներ և 3 դոկտորներ: Նույն ժամանակահատվածում տպագրվել են ավելի քան 150 գիտական աշխատանքներ: Մոլեկուլյար իմունաբանության գիտական խմբի անցկացրած հետազոտությունների արդյունքները բազմիցս զեկուցվել են միջազգային գիտական նստաշրջաններում, գիտաժողովներում և համաժողովներում:       
 

Գիտական խմբի ղեկավար` ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, ՌԲՏԳԱ (Ռուսաստանի բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիա)
ակադեմիկոս, պրոֆ. Սպարտակ Սեմյոնի Գամբարով


Ս.Ս. Գամբարովը իսկական անդամ է`
    Ալերգիայի ուղղությամբ Համաշխարհային կազմակերպության (WAO)
    Ալերգիայի և կլինիկական իմունաբանության Եվրոպական ակադեմիայի (EAACI)
    Իմունոլոգիական ընկերությունների Եվրոպական դաշնության (ֆեդերացիա) (EFIS)
    ԱՊՀ ալերգաբանների և իմունաբանների միության
    Ալերգաբանների և կլինիկական իմունաբանների Ռուսական միության (ԱԿԻՌՄ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ