Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006

Հայաստանի Հանրապետությունում միավ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների արդյունքները (հոկտեմբեր-նոյեմբեր 2005թ.)

 Բովանդակություն

Հապավումներ ……………………………………………………........... 3  

Ներածություն ………………………………………………………........ 4 

1 Կենսաբանական հետազոտություններ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ … 5 

1.1 Ընտրանքային խմբերը …………………………………………........... 5

1.2 Ընտրանքային տեղամասերը ………………………………………..... 5

 1.3 Ընտրանքի չափը ………………………………………………………... 5

 1.4 Տվյալների հավաքագրումը ……………………………………………. 6 

1.5 Լաբորատոր հետազոտությունները ………………………………….. 6 

2 Վարքագծային հետազոտություններ ՄԻԱՎ վարակի նկատմամբ .. 6 

2.1 Ընտրանքային խմբերը …………………………………………………. 6

 2.2 Ընտրանքային տեղամասերը …………………………………………. 6 

2.3 Ընտրանքի չափը ………………………………………………………... 8 

2.4 Հետազոտության մեթոդներն ու միջոցները …………………………. 9 

2.5 ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների  գնահատման մեթոդը

………………………………………………..……… 9 

2.6 Տվյալների մշակումը և վերլուծումը ………………………………….. 9 

3 Կենսաբանական և վարքագծային հետազոտությունների արդյունքները .. 10 

3.1 Թմրամիջոցների ներարկային օգտագործողներ …………………… 10

 3.2 Մարմնավաճառներ ………………………………………...…………… 17

 3.3 Հոմոսեքսուալ տղամարդիկ …………………………………………… 24

 3.4 Երիտասարդներ …………………………………………………………. 29 

3.5 Ազատազրկման վայրերում գտնվողներ ……………...……………… 35

 3.6 Միգրանտներ …………………………………………………….....………… 40

 

Հապավումներ  

 

ՁԻԱՀ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ 

ՄԻԱՎ Մարդու իմունային անբավարարության վիրուս 

ՄԱԿ Միացյալ ազգերի կազմակերպություն 

ՀՀ Հայաստանի Հանրապետություն 

ՀԿ Հասարակական կազմակերպություն 

ՁԻԱՀ-ի ԿՀԿ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն 

ԹՆՕ Թմրամիջոցների ներարկային օգտագործողներ 

ԿԽՀ Կամավոր խորհրդատվություն և հետազոտություն 

ԶԼՄ Զանգվածային լրատվական միջոցներ   

 

Ներածություն  

 

2005թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկային օգտագործողների, մարմնավաճառների, հոմոսեքսուալ տղամարդկանց, ազատազրկման վայրերում գտնվողների, միգրանտների, երիտասարդների շրջանում իրականացվել են կենսաբանական և վարքագծային հետազոտություններ ներքոհիշյալ պետական, հասարակական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ և մասնակցությամբ.  

 

  • ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն 

  • ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժական կենտրոնի նարկոլոգիայի մասնաճյուղ 

  • ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վար-չության բժշկական սպասարկման բաժին 

  • ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր 

  • ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ 

  • ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրի հիմնական ռեցիպիենտ «Վորլդ Վիժն-Հայաստան» կազմակերպություն

  • ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր 

  • Միջազգային Կարմիր խաչի կոմիտե 

  • «Բաց հասարակության ինստիտուտ-Հայաստան» կազմակերպություն 

  • «Բժիշկներ առանց սահմանի-Հունաստան» կազմակերպություն 

  • «ԱՄՔՈՐ» կազմակերպություն 

  • Հայկական Կարմիր խաչի ընկերություն 

  • ՁԻԱՀ-ի հայկական ազգային հիմնադրամ 

  • «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հասարակական կազմակերպություն 

  • «ՁԻԱՀ-ի կանխարգելմամ միավորում» հասարակական կազմակերպություն 

  • «Կրթություն հանուն առողջության պահպանման» հասարակական կազմակերպություն 

  • «Երիտասարդական մշակութային կազմակերպություն»հասարակական կազմակերպություն 

  • «Ընտանիքի բարերար» հասարակական կազմակերպություն 

  • Գավառի բժշկական քոլեջ 

  • Կապանի բժշկական քոլեջ  

 

1. Կենսաբանական հետազոտություններ  ՄԻԱՎ վարակի վերաբերյալ  


1.1. Ընտրանքային խմբերը  ՄԻԱՎ-ի վերաբերյալ կենսաբանական հետազոտություններն անցկացվել են բնակչության հետևյալ խմբերում՝  

 

  • թմրամիջոցների ներարկային օգտագործողներ 

  • մարմնավաճառներ  

  • հոմոսեքսուալ տղամարդիկ: 

 

1.2. Ընտրանքային տեղամասերը  

 

  • Թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում հետազոտություններն անցկացվել են Երևան քաղաքում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Արարատի մարզերում: Թմրամիջոցների ներար-կային օգտագործողների արյան փորձանմուշներն ստացվել են Հոգեբուժական կենտրոնի նարկոլոգիայի մասնաճյուղի, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի, թմրամիջոցներ օգտագործողների շրջանում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնող հասարակական կազմակերպությունների  («ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք», «Ընտանիքի բարերար», «Հայկական կարմիր խաչի ընկերություն»), Կապանի բժշկական քոլեջի, առանցքային իրազեկիչների միջոցով:  

  • Մարմնավաճառների շրջանում հետազոտություններն անցկացվել են Երևան քաղաքում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Մարմնավաճառների արյան փորձանմուշներն ստաց-վել են նրանց շրջանում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնող հասարակական կազմակերպությունների  («ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում»,«Հույս և օգնություն», «Ընտանիքի բարերար»), «Բժիշկներ առանց սահմանի - Հունաստան» միջազգային կազմակերպության, Գավառի և Կապանի բժշկական քոլեջների և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի միջոցով: 

  • Հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում հետազոտություններն անցկացվել են Երևան քաղաքում: Նրանց արյան փորձանմուշներն ստացվել են «րթություն հանուն առողջության պահպանման» հասարակական կազմակերպության և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի միջոցով:  1.3. Ընտրանքի չափը  ՄԻԱՎ-ի վերաբերյալ կենսաբանական հետազոտություններն անցկացվել են հետևյալ խմբերում՝ 

  • թմրամիջոցների ներարկային օգտագործողներ - 280 անձ 

  • մարմնավաճառներ - 250 անձ  

  • հոմոսեքսուալ տղամարդիկ - 50 անձ:  

 

1.4. Տվյալների հավաքագրումը  ՄԻԱՎ-ի լաբորատոր հետազոտություններն իրականացվել են կամավոր գաղտնի և կամավոր անանուն մեթոդներով: Օգտագործվել է արյան փորձանմուշների հաշվառման կտրոնային ձևը, որտեղ կոդավորվել են հե-տազոտվողի սեռը, տարիքը, հետազոտման խումբը և բնակավայրը:  Հետազոտման ենթակա արյան փորձանմուշները ՀՀ առողջապահության նախարարության հրամաններով և հրահանգներով սահմանված ժամկետներում տեղափոխվել են ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի լաբորատորիա՝ պահպանելով դրանց պահպանման և տեղափոխման համար սահմանված կարգը:  

 

1.5. Լաբորատոր հետազոտությունները  ՄԻԱՎ-ի վերաբերյալ բոլոր լաբորատոր հետազոտությունները կատարվել են ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի ՄԻԱՎ-ի հաստատման լաբորատորիայում: Բոլոր դրական նմուշները ենթարկվել են կրկնակի հետազոտման, և անհատի հետազոտությունը հասցվել է շճադրական պատասխանի: Լաբորատոր հե-տազոտությունների որակի հսկման նպատակով 4 շճադրական արյան շիճուկները հետազոտվել են իմունաբլոտի մեթոդով, որի արդյունքում, առանց բացառության, ախտորոշվել է ՄԻԱՎ վարակ: Լաբորատոր հետազոտությունները կատարվել են հետևյալ թեստ-համակարգերով. 

 

  1. Genscreen plus HIV Ag-Ab 2. Human HIV 1+2 3. NEW LAV BLOT I  2. Վարքագծային հետազոտություններ ՄԻԱՎ վարակի նկատմամբ  

 2.1. Ընտրանքային խմբերը  ՄԻԱՎ վարակի նկատմամբ վարքագծային հետազոտություններն անցկացվել են բնակչության հետևյալ խմբերում՝  

 

  • թմրամիջոցների ներարկային օգտագործողներ 

  • մարմնավաճառներ  

  • հոմոսեքսուալ տղամարդիկ 

  • երիտասարդներ 

  • միգրանտներ 

  • ազատազրկման վայրերում գտնվողներ։  

 

2.2. Ընտրանքային տեղամասերը  

 

  • Թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում վարքագծային հետազոտություններն անցկացվել են Երևան քաղաքում, Շիրակի, Սյունիքի, Լոռու և Արարատի մարզերում: Թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում հարցումներն իրականացրել են Հոգեբուժական կենտրոնի նարկոլոգիայի մասնաճյուղը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապե-տական կենտրոնը, թմրամիջոցներ օգտագործողների շրջանում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնող հասարակական կազմակերպությունները («ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք», «Ընտանիքի բարերար», Հայկական Կարմիր խաչի ընկերություն), Կապանի բժշկական քոլեջը, առանցքային իրազեկիչները:  

  • Մարմնավաճառների շրջանում վարքագծային հետազոտութ-յուններն անցկացվել են Երևան քաղաքում, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում: Մարմնավաճառների շրջանում հարցումներն իրականացրել են մարմնավաճառների հետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնող հասարա-կական կազմակերպությունները («ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորում», «Հույս և օգնություն», «Ընտանիքի բարերար»), «Բժիշկներ առանց սահմանի - Հունաստան» միջազգային կազ-մակերպությունը, Գավառի և Կապանի բժշկական քոլեջները և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն: 

  • Հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում վարքագծային հետա-զոտություններն անցկացվել են Երևան քաղաքում: Հարցումներն իրականացրել են «Կրթություն հանուն առողջության պահպանման» հասարակական կազմակերպությունը և ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ն:

  • Երիտասարդների վարքագծային հետազոտություններն անցկացվել են Երևան քաղաքի ուսումնական հաստատությունների ուսանողների և որևէ ուսումնական հաստա-տությունում կրթություն չստացող երիտասարդների շրջանում: Հարցումներն իրականացրել են «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» և «Երիտասարդական մշակութային կազմակերպություն» ՀԿ-ները: 

  • Միգրանտների շրջանում վարքագծային հետազոտություններն անցկացվել են Երևան քաղաքում, Կոտայքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում: Նրանց հարցումներն իրականացրել են «Երիտասարդական մշակութային կազմակերպություն» ՀԿ-ն և «ԱՄՔՈՐ» կազմակերպությունը: 

  • Ազատազրկման վայրերում գտնվողների վարքագծային հետազո-տություններն անցկացվել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Էրեբունի», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Սևան», «Վանաձոր», «Գյումրի» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում.

 

2.3. Ընտրանքի չափը  ՄԻԱՎ վարակի նկատմամբ վարքագծային հետազոտություններն անցկացվել են հետևյալ խմբերում՝

 

  • թմրամիջոցների ներարկային օգտագործողներ - 280 անձ 

  • մարմնավաճառներ - 250 անձ  

  • հոմոսեքսուալ տղամարդիկ - 50 անձ 

  • երիտասարդներ - 500 անձ  

  • միգրանտներ - 250 անձ 

  • ազատազրկման վայրերում գտնվողներ - 250 անձ։  

 

2.4. Հետազոտության մեթոդներն ու միջոցները  Վարքագծային հետազոտություններն իրականացվել են հարցման և անկետավորման մեթոդով: Օգտագործվել են հարցաթերթեր, որոնք ներառել են հետևյալ հարցերը՝ սեռը, տարիքը, ընտանեկան դրությունը, կրթությունը, զբաղվածությունը, բնակավայրը, նաև՝ ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիներին և կանխարգելման միջոցներին, սեռական վարքագծին և թմրամիջոցների օգտագործմանը վերաբերող հարցեր: Հարցումներն իրականացվել են կամավոր անանուն մեթոդով:  

 

2.5. ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների գնահատման մեթոդը  ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքները գնահատվել են ներքոհիշյալ հարցերին տրված պատասխանների հանրագումարի հիման վրա*.

 

  1. Հնարավո՞ր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը՝ միայն մեկ, հավատարիմ, ոչ ՄԻԱՎ վարակակիր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով:  

  2. Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը նվազեցնել պահպանակ օգտագործելով: 

  3. Կարո՞ղ է առողջ տեսք ունեցող մարդը ՄԻԱՎ վարակակիր լինել:  

  4. Կարո՞ղ է մարդը ՄԻԱՎ-ով վարակվել մոծակի խայթոցից:  

  5. Հնարավո՞ր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակակրի հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում: * (Հիմնական ցուցանիշների կառուցման ուղեցույց: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում պարտավորությունների հռչակագրի մոնիտորինգ, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիր, Հուլիս 2005թ. - 106 էջ)  

 

2.6. Տվյալների մշակումը և վերլուծումը  Հավաքագրված տվյալները մշակվել են քանակական վիճակագրական մեթոդներով՝ հաշվի առնելով հավաստիության ցուցանիշները: Տվյալների մշակման և վերլուծման ժամանակ օգտագործվել է Epi-info 2002 համակար-գչային ծրագիրը:

 

3. Կենսաբանական և վարքագծային հետազոտությունների արդյունքները

 

3.1. Թմրամիջոցների ներարկային օգտագործողներ  

 

Թմրամիջոցների ներարկային օգտագործողների (ԹՆՕ) շրջանում անցկացվել են կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: 

 

Ընդհանուր առմամբ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն է անցել 280 մարդ, որոնցից 26-ը եղել են շճադրական:

 

Հետազոտվածներից 36-ը 15-19 տարիքային խմբից էին: Նրանցից մեկը եղել է ՄԻԱՎ-ի նկատմամբ շճադրական:

 

 

Հարցման ենթարկված թմրամիջոցների ներարկային օգտագործողների 59,2%-ը մինչև 34 տարեկան է (միջին տարիքը` 32,4):  

Հարցման ենթարկված թմրամիջոցների ներարկային օգտագործողների բացարձակ մեծամասնությունը՝ 97,1%ը, լսել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, իսկ 97,5%ը՝ սեռավարակների մասին, ըստ որում՝ 46,4%-ը որպես տեղեկատվության աղբյուր նշել է ընկերներին/հասակակիցներին, իսկ 75,4%-ը՝ ԶԼՄ-ները:  

 

Հարցվածների 75,4%-ը համարում է, որ հնարավոր է վարակված լինել ՄԻԱՎ-ով, բայց ունենալ առողջ արտաքին, 11,7%-ը թյուրիմացաբար կարծում է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակակրի հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում, իսկ 21,4%-ը՝ մոծակի խայթոցի միջոցով: Ըստ 97,5%-ի` պահպանակի օգտագործումը նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը, իսկ 96,1%-ի կարծիքով` հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը միայն մեկ, հավատարիմ, ոչ ՄԻԱՎ վարակակիր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով: 95,7%-ը պատասխանել է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել` օգտագործելով արդեն իսկ օգտագործված ներարկման ասեղը, իսկ 82,8%-ը համարում է, որ կարելի է խուսափել ՄԻԱՎ-ով վարակվելուց՝ անցնելով թմրամիջոցների ոչ ներարկային օգտագործման: 

ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիք ունի հարցման ենթարկվածների 60%-ը, իսկ 15-19 տարիքային խմբում՝ 38,9%-ը: 

 

Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը՝ 82,9%-ը, սկսել է թմրա-միջոցներ օգտագործել 15-24 տարեկան հասակում: Օգտագործումն սկսելու միջին տարիքը 19,8 է:

 

Հարցվածների 28%-ը թմրամիջոցների օգտագործումն սկսել է ներարկային օգտագործման ճանապարհով, իսկ 15-19 տարիքային խմբում այդ ճանապարհով թմրամիջոցներ սկսել է օգտագործել 16,7%-ը: Մինչև թմրամիջոցների ներարկային օգտագործմանն անցնելն այլ ճանապարհով թմրամիջոց են օգտագործել 1 տարուց պակաս` 35,4%-ը, 1-5 տարի՝ 28,8%-ը, 6 տարուց ավելի՝ 7,7%-ը:

Հարցման ենթարկվածների 67,2%-ն առաջին անգամ սկսել է թմրամիջոցներ օգտագործել Հայաստանում, իսկ 32,8%-ն՝ այլ երկրներում, որոնց մեծամասնությունը՝ 67,4%-ը, Ռուսաստանի Դաշնությունում: 

 

Վերջին մեկ ամսվա ընթացքում ներարկային ճանապարհով թմրամիջոց է օգտագործել հարցվածների 75%-ը, իսկ 15-19 տարիքային խմբում՝ 63,9%-ը: 

 

Հարցվածների մեծամասնությունը թմրամիջոց է օգտագործում ընկերների կամ իրենց տանը: Թմրամիջոց ձեռք բերելու վայրերից նշվել են փողոցը` 63,6%, բարերը, սրճարանները, ակումբները` 7,1%, երեկույթները` 8,9%, դեղատները` 4,3%, այլ` 25,3% (հարցվածներին հնարավորություն է տրվել ընտրել մեկից ավելի պատասխան): Թմրամիջոցների օգտագործման պատճառով ոստիկանության հետ խնդիրներ է ունեցել թմրամիջոցների ներարկային օգտագործողների 32,5%-ը, իսկ քրեական հետապնդման է ենթարկվել նրանց 28,4%-ը: 

 

Թմրամիջոց գնելու համար հարցվածները գումար են տրամադրում հիմնականում իրենց աշխատավարձից կամ վերցնում են ընկերներից:

 

 

Թմրամիջոցների ներարկային օգտագործումից ցանկացել է բուժվել 28,2%-ը, որոնցից միայն 21,3%-ն է վերջին 1 տարվա ընթացքում դիմել բժշկի: Բժշկի դիմելու պատճառներն են եղել գերդոզավորումը՝ 43,8%, թմրամիջոցների օգտագործումը դադարեցնելու ցանկությունը՝ 50%, մաշկային վարակները՝ 18,8%: 44,1%-ը բժշկի չի դիմել, որովհետև չի հավատում բուժման հաջողությանը, 8,5%-ը չի հավատում բժիշկներին, 23,7%-ը չի հավատում, որ կպահպանվի գաղտնիությունը, 16,9%-ը ֆինանսական խնդիրներ ունի: 

 

Վերջին 12 ամիսների ընթացքում հարցվածների մոտ 1/4-ը՝ 21,4%-ը, հետազոտվել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ, 10,4%-ը՝ սեռավարակների, 2,5%-ը՝ հեպատիտ B-ի և 2,1%-ը՝ հեպատիտ C-ի վերաբերյալ: ՄԻԱՎ-ի վերաբերյալ բոլոր հետազոտվածները տեղեկացել են արդյունքների մասին: Հարցվածների 90%-ի համար հասանելի/մատչելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն տրամադրող (ԿԽՀ) ծառայությունները: 

 

Միանվագ ներարկիչների օգտագործման մասին նշել է հարցվածների 95%-ը: Սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում ընդհանուր ներարկման պարագաներ օգտագործել է 31,1%-ը, իսկ չախտազերծված պարագաներ՝ 10,8%-ը: Երբևէ ուրիշի պատրաստած թմրամիջոց է օգտագործել 65,6%-ը: Օգտագործումից առաջ ներարկման պարագաները միշտ ախտահանում է հարցվածների 43,6%-ը, երբեմն ախտահանում է 21.1%-ը, երբեք չի ախտահանում 35,3%-ը: Ախտահանման հիմնական ուղին եռացումն է, ավելի հազվադեպ` սպիրտ է օգտագործվում: 

 

Հարցվածների 66,4%-ը թմրամիջոցների ներարկման պարագաները ձեռք է բերում դեղատներից:

 

 

Սեռական կյանքով ապրում է հարցվածների մեծամասնությունը` 98,6%-ը, 15-19 տարիքային խմբում՝ 91,7%-ը: Սեռական կյանքով ապրողների 63,5%-ը վերջին տարվա ընթացքում ունեցել է պատահական զուգընկերներ, որոնց հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել գերակշիռ մեծամասնությունը` 88,4%-ը: Պատահական զուգընկերոջ հետ մշտապես պահպանակ է օգտագործում ԹՆՕ-ների  51,7%-ը: Ամուսնացածների 58,9%-ը վերջին տարվա ընթացքում պատահական զուգընկեր է ունեցել, որոնց 95%-ը պահպանակ է օգտագործել նրանց հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ: 15-19 տարեկան սեռական կյանքով ապրող թմրամիջոցների ներարկային օգտագործողների 60,6%-ը վերջին տարվա ընթացքում ունեցել է պատահական զուգընկերներ, որոնց հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել է 70%-ը, իսկ մշտապես պահպանակ օգտագործողներն այս տարիքային խմբում կազմում են 40%:  

 

 

Հարցվածների 21,1%-ը նշել է, որ երբևէ հիվանդացել է սեռավարակով. դրանց թվում 48%-ը՝ գոնորեայով, 24%-ը՝ տրիխոմոնիազով, 18%-ը՝ սիֆիլիսով, 10%-ն՝ այլ սեռավարակներով: Սեռավարակներ ունեցողներից 77,3%-ը դիմել է բժշկի, 13,6%-ն զբաղվել է ինքնաբուժմամբ, իսկ մնացած 9,1%-ը ձեռնարկել է այլ միջոցներ: Հարցվածների 60%-ը քիչ հավանական է համարում սեռավարակներով իրենց վարակվելու հնարավորությունը, իսկ 19,6%-ը բացառում է այդ հնարավորությունը: Սեռավարակով հիվանդացածների 45,8%-ն ամուսնացած է. նրանցից միայն 11,1%-ն է մշտապես պահպանակ օգտագործում, իսկ 59,3%-ը վերջին տարվա ընթացքում ունեցել է մեկից ավելի զուգընկեր:  

 

Մշտապես պահպանակ չօգտագործելու պատճառներից հարցվածներն ամենահաճախը նշել են հաճույքի նվազեցումը (43,5%) կամ զուգընկերոջ հանդեպ վստահությունը (31,2%):

 

Իրենց կյանքը բարելավելու համար հարցվածների մեծամասնությունը ցանկանում է ստանալ ֆինանսական աջակցություն:

 

 

Օգնության կարիք ունենալու դեպքում հարցվածների 36,8%-ը կդիմի ընկերներին, 15,4%-ն` առողջապահական հիմնարկներ, 11,4%-ը` ՀԿ-ներ, 24,3%-ը որևէ տեղ չի դիմի, իսկ 23,9%-ը` չգիտի ուր դիմել:


Ամփոփում 

 

ՄԻԱՎ-ի վերաբերյալ արյան հետազոտություն անցած թվով 280 թմրամիջոցների ներարկային օգտագործողներից 26-ը եղել են շճադրական: Հետևաբար, 90% վստահության միջակայքում կատարված հաշվարկը վկայում է, որ թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը գտնվում է 8,4-10,2%-ի սահմաններում և միջին հաշվով կազմում է 9,3%:  

 

15-19 տարիքային խմբում թվով 36 հետազոտված ԹՆՕ-ներից մեկը եղել է ՄԻԱՎ-ի նկատմամբ շճադրական, ինչը վկայում է, որ ՄԻԱՎ-ի տարածվա-ծությունն այս տարիքային խմբում, 90% վստահության միջակայքում կա-տարված հաշվարկով, 9%-ից ցածր է:  

 

Հարցման ենթարկված ԹՆՕ-ների 60%-ն ունի ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ: 15-19 տարիքային խմբում ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունեցողները կազմել են 38,9%: Թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում իրականաց-ված վարքագծային հետազոտությամբ բացահայտվել են ռիսկային վար-քագծի հետևյալ դրսևորումները. 

 

  1. վերջին ամսվա ընթացքում ընդհանուր ներարկման պարագաներ է օգտագործել 31,1%-ը  

  2. ուրիշի պատրաստած թմրամիջոց է օգտագործել 65,6%-ը 

  3. հարցվածների 56,4%-ը երբեք չի ախտահանում կամ երբեմն է ախտահանում ներարկման պարագաները 4. մշտապես պահպանակ օգտագործում է 51,7%-ը:   

 

3.2. Մարմնավաճառներ

 

ՄԻԱՎ-ի վերաբերյալ լաբորատոր հետազոտություն է անցել 15-51 տարեկան 250 մարմնավաճառ, որոնց թվում 50-ը` 15-19 տարիքային խմբից: Հետազոտված մարմնավաճառներից 1-ը եղել է շճադրական: 15-19 տարիքային խմբում ՄԻԱՎ-ի նկատմամբ շճադրական դեպք չի արձանագրվել:  Վարքագծային հետազոտության շրջանակներում հարցվել է 250 մարմնավաճառ, որոնց բաշխումն, ըստ որոշ բնութագրիչների, պատկերված է աղյուսակ 1-ում:

 

Հարցման ենթարկվածների մոտ 60%-ը բնակվում է Երևանում, 38,8%-ը՝ ՀՀ այլ քաղաքներում, իսկ 1.2%-ը՝ գյուղական վայրերում: Հետազոտվածների միջին տարիքը 27 է: 15-19 տարիքային խմբում հետազոտվածների միջին տարիքը 18 է:  

Առաջին սեռական հարաբերության միջին տարիքը կազմում է 17,9, իսկ առաջին վճարովի սեռական հարաբերության միջին տարիքը՝ 22: 15-19 տարիքային խմբի համար վերոնշյալ ցուցանիշներն են, համապատաս-խանաբար, 16 և 17,1:

 

 

 Հարցված մարմնավաճառներն իրենց կյանքի բարելավման համար ցան-կացել են ստանալ հետևյալ աջակցությունը:

 

Օգնության կարիք ունենալու դեպքում նրանց 57,8%-ը կդիմի ընկերներին, 26,3%-ը՝ ծնողներին կամ բարեկամներին, 22,7%-ը՝ առողջապահական հիմ-նարկներ, 21,1%-ը՝ ՀԿ-ներ, 2,8%-ը՝ սոցիալական հիմնարկներ և ընդամենը 0,4%-ը՝ երիտասարդների բարյացակամ կենտրոններ: 

 

Հարցման ենթարկված մարմնավաճառների բացարձակ մեծա-մասնությունը՝ 95,2%-ը, լսել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, իսկ 97,6%-ը՝ սեռավարակների մասին. ընդ որում` 53%-ը որպես տեղեկատվության աղբյուր նշել է ընկերներին/հասակակիցներին, իսկ 51,4%-ը՝ խորհրդատվական ծառայութ-յունները:  

 

Մարմնավաճառների գերակշիռ մեծամասնությունը՝ 83,7%-ը, կարծում է, որ ՄԻԱՎ-ով վարակման վտանգը հնարավոր է նվազեցնել՝ սեռական հարաբերություններ ունենալով միայն մեկ, հավատարիմ, ոչ ՄԻԱՎ վարակակիր զուգընկերոջ հետ, 91,6%-ի կարծիքով` ՄԻԱՎ-ով վարակման վտանգը հնարավոր է նվազեցնել պահպանակ օգտագործելով, իսկ 81,7%-ը գիտի, որ առողջ տեսք ունեցող մարդը կարող է ՄԻԱՎ վարակակիր լինել: Հարցվածների 26,7%-ը թյուրիմացաբար կարծում է, որ մարդը կարող է  ՄԻԱՎ-ով վարակվել մոծակի խայթոցից, իսկ 21,9%-ը կարծում է, որ ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել ՄԻԱՎ վարակակրի հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում: Ընդհանրացնելով կարելի է ասել, որ հարցման ենթարկված մարմնավաճառների 49%-ն ունի ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ: 15-19 տարիքային խմբում ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունեցողների տոկոսը կազմել է 37,2%: 

 

Թմրամիջոցների օգտագործման փորձ ունի հարցման ենթարկված մարմնավաճառների 6,1%-ը, ընդ որում` նրանցից 13,3%-ը՝ ներարկային ճանապարհով:  

 

Առաջին անգամ թմրամիջոց օգտագործելու միջին տարիքը 24-ն է: Թմրամիջոցներ օգտագործողների 80%-ն սկսել է կանեփ/մարիխուանայից: 15-19 տարիքային խմբից ոչ մեկը չի նշել թմրամիջոցների օգտագործման մասին: 

 

Թմրամիջոցների օգտագործման փորձ ունեցող մարմնավաճառների 86,7%-ը սեռական հարաբերություն է ունեցել որևէ թմրամիջոցի ազդեցության տակ: Հարցվածների հաճախորդները 92,8% դեպքերում տեղաբնակներ են: Միջին հաշվով` մեկ մարմնավաճառն ունենում է շաբաթական 7, ամսական՝ 26 հաճախորդ:  

 

Հարցվածների 47%-ը վերջին մեկ տարվա ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել ոչ կոմերցիոն զուգընկերոջ հետ: 15-19 տարիքային խմբից հարցվածների մոտ այս ցուցանիշը կազմում է 49%: 

 

Վերջին 30 օրվա ընթացքում սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես պահպանակ օգտագործել է հարցվածների 64,4%-ը, 23,5%-ն՝ օգտագործել է գրեթե ամեն անգամ, 8,1%-ը՝ երբեմն, իսկ 4%-ը երբեք պահպանակ չի օգտագործել: 15-19 տարիքային խմբի հարցվածներից վերջին 30 օրվա ընթացքում սեռական հարաբերությունների ժամանակ մշտապես պահպանակ օգտագործել է 58,3%-ը, 39,6%-ն օգտագործել է գրեթե ամեն անգամ, իսկ 2,1%-ը երբեք պահպանակ չի օգտագործել:  

 

Հաճախորդի հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել 89,2%-ը, իսկ ոչ կոմերցիոն զուգընկերոջ հետ՝ 43%-ը: 15-19 տարիքային խմբի համար վերոնշյալ ցուցանիշները կազմում են, համապատասխանաբար, 96% և 61%: 

 

Հարցման ենթարկվածների գրեթե 26%-ը նշել է, որ ունենում է օրալ սեռական հարաբերություններ, ըստ որում` միայն 55%-ն է պահպանակ օգտագործել վերջին օրալ սեռական հարաբերության ժամանակ: Անալ սեռական հարաբերություններ է ունենում հարցման ենթարկվածների 24%-ը, ընդ որում` միայն 52%-ն է պահպանակ օգտագործել վերջին անալ սեռական հարաբերության ժամանակ: Վերջին հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել հարցման ենթարկվածների 90,2%-ը:  15-19 տարիքային խմբում օրալ սեռական հարաբերություններ է ունենում 25,5%-ը, սակայն միայն 15,7%-ն է պահպանակ օգտագործում: Անալ սեռական հարաբերություններ է ունենում հարցման ենթարկվածների  21,6%-ը, ընդ որում` միայն 17,6%-ն է պահպանակ օգտագործել վերջին անալ սեռական հարաբերության ժամանակ: Վերջին հեշտոցային սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել հարցման ենթարկվածների 92,2%-ը:  Պահպանակի օգտագործումից հրաժարվելու հիմնական պատճառներն են` հաճախորդներին վստահելը (39,8%) և հաճույքի նվազեցումը (22,7%):  15-19 տարիքային խմբում այս ցուցանիշները, համապատասխանաբար, կազմում են 45% և 25%, իսկ 10%-ի պահպանակ չօգտագործելու պատճառն ամոթն է, ինչը մոտ 3 անգամ գերազանցում է ընդհանուր հետազոտվածների համար ստացված նույն ցուցանիշը:  

 

Թեև հարցված մարմնավաճառների մոտ 87%-ը նշել է, որ իրենց հասանելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն տրամադրող ծառայությունները, նրանց միայն 37,7%-ն է վերջին 12 ամիսների ընթացքում հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը 97,8% դեպքերում եղել է կամավոր: Հարցման ենթարկվածների 85,7%-ը նշել է, որ իրենց հասանելի և մատչելի են սեռավարակների սինդրոմային կամ այլ տեսակի բուժում տրամադրող ծառայությունները: Սեռավարակների վերաբերյալ վերջին 12 ամիսների ընթացքում հետազոտվել է հարցվածների 62,5%-ը: Հարցվածների 49,8%-ը վերջին 12 ամիսների ընթացքում հիվանդացել է որևէ սեռավարակով կամ ունեցել է սեռական օրգանների բորբոքումներ: 15-19 տարիքային խմբում այս ցուցանիշը կազմում է 43,1%:

 

 

Վերջին մեկ տարվա ընթացքում որևէ սեռավարակով հիվանդացած կամ սեռական օրգանների բորբոքումներով, ոչ կոմերցիոն զուգընկեր ունեցող մարմնավաճառների 72,7%-ն այդ զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ չի օգտագործել:   

 

Ամփոփում

 

ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտված 250 մարմնավաճառներից միայն մեկն է եղել շճադրական: Հետևաբար, 90% վստահության միջակայքում կատարված հաշվարկը վկայում է, որ մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածությունը 2%-ից ցածր է: 15-19 տարիքային խմբում ՄԻԱՎ-ի նկատմամբ շճադրական դեպք չի արձանագրվել: 

 

Հարցման ենթարկված մարմնավաճառների 49%-ն ունի ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ: 15-19 տարիքային խմբում ՄԻԱՎ  վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունեցողները կազմել են 37,2%: Մարմնավաճառների շրջանում վարքագծային հետազոտության տվյալները բացահայտել են ռիսկային վարքագծի հետևյալ դրսևորումները: 

 

  1. Մարմնավաճառների մոտ 64%-ն է վերջին 30 օրվա ընթացքում կոմերցիոն սեռական հարաբերությունների ժամանակ պահ-պանակ օգտագործել, իսկ 15-19 տարիքային խմբի հարց-վածներից վերջին 30 օրվա ընթացքում սեռական հարա-բերությունների ժամանակ մշտապես պահպանակ օգտագործել է 58,3%-ը: 

  2. 47%-ը վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել է ոչ կոմերցիոն զուգընկերներ, որոնց հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ 57%-ը պահպանակ չի օգտագործել, իսկ 15-19 տարիքային խմբի հարցվածների մոտ այս ցուցանիշները կազմում են, համապատասխանաբար, 49% և 42%: 

  3. Մարմնավաճառների մոտ կեսը վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել է որևէ սեռավարակ կամ սեռական օրգանների բորբոքումներ. 15-19 տարիքային խմբում այս ցուցանիշը 43,1% է: 

  4. 15-19 տարիքային խմբի մարմնավաճառների միայն 15,7%-ն է պահպանակ օգտագործում օրալ սեռական հարաբերությունների ժամանակ, և միայն 17,6%-ն է պահպանակ օգտագործում անալ սեռական հարաբերության ժամանակ: 

  5. Հարցված մարմնավաճառների 6,1%-ն ունի թմրամիջոցների օգտագործման փորձ:  

 

3.3. Հոմոսեքսուալ տղամարդիկ   

 

Հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում կենսաբանական և վար-քագծային հսկումն անցկացվել է Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, հարցման է ենթարկվել և ՄԻԱՎ-ի վերաբերյալ լաբորատոր հետազոտություն է անցել 50 մարդ, որոնցից 13-ը եղել են 15-19 տարիքային խմբից: Բոլոր հետազոտվածների մոտ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքները եղել են բացասական:  Հոմոսեքսուալ տղամարդկանց բաշխումն ըստ որոշ բնութագրիչների ներկայացված է ստորև:  

 

Հարցված հոմոսեքսուալ տղամարդկանց միջին տարիքը կազմում է 23,9:  Հարցման ենթարկված բոլոր հոմոսեքսուալ տղամարդիկ լսել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռավարակների մասին, ըստ որում` 28%-ը՝ ընկերներից ու հասակակիցներից, 68%-ը՝ ԶԼՄ-ներից:

 

Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը` 88%-ը, նշել է, որ հնարավոր է նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը միայն մեկ, հավատարիմ, ոչ ՄԻԱՎ վարակակիր զուգընկերոջ հետ հարաբերություններ ունենալով: 98%-ը նշել է, որ ՄԻԱՎ-ով վարակման վտանգը հնարավոր է նվազեցնել պահպանակ օգտագործելով: 98%-ի կարծիքով` առողջ տեսք ունեցող մարդը կարող է լինել ՄԻԱՎ վարակակիր: Հարցվածների ավելի քան 76%-ը գիտի, որ հնարավոր չէ ՄԻԱՎ-ով վարակվել մոծակի խայթոցի միջոցով կամ ՄԻԱՎ վարակակրի հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում: Հարցման ենթարկված հոմոսեքսուալ տղամարդկանց 54%-ն ունի ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ: Նույն ցուցանիշը 15-19 տարեկան հոմոսեքսուալ տղամարդկանց խմբում կազմում է 46,1%: 

 

Հոմոսեքսուալ տղամարդկանց առաջին սեռական հարաբերության միջին տարիքը 13,2 է:

Հարցվածների 68%-ի զուգընկերները բացառապես տղամարդիկ են, իսկ 32%-ինը՝ նաև կանայք. այսինքն` հարցվածների գրեթե 1/3-ը բիսեքսուալ է: Նրանց 4%-ը սեռական հարաբերությունների ժամանակ ունի միայն ակտիվ, 36%-ը՝ պասիվ դեր, իսկ հարցվածների 60%-ը` և՛ ակտիվ, և՛ պասիվ դեր: 

 

Հարցվածների 20%-ն ունենում է սեռական հարաբերություններ մշտական զուգընկերների, 78%-ը` և՛ մշտական, և՛ պատահական զուգըն-կերների, 2%-ը` միայն պատահական զուգընկերների հետ:

 

Օրվա ընթացքում մեկ զուգընկեր է ունենում հարցվածների 46%-ը, իսկ 2 և ավելի՝ 38%-ը: 

Պատահական զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել է 55%-ը: 15-19 տարիքային խմբում այս ցուցանիշը կազմում է 45,5%:  

 

Վերջին տարվա ընթացքում պահպանակ մշտապես օգտագործել է հարցվածների միայն 30%-ը: 15-19 տարեկան հոմոսեքսուալ տղամարդկանց շրջանում պահպանակի մշտական օգտագործումը կազմում է 23,1%:  

 

Պահպանակի օգտագործումից հրաժարվելու հիմնական պատճառներից հարցվածներն ամենահաճախը նշել են հաճույքի նվազեցումը (82,8%) և պահպանակի օգտագործման արդյունավետության մասին չիմացությունը (14,3%):  

Վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել հարցվածների 75%-ը: Վերջին օրալ սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել է հարցվածների 12%-ը, իսկ վերջին անալ սեռա-կան հարաբերության ժամանակ՝ 74,3%-ը: 

 

Հարցման տվյալները վկայում են, որ հարցվածների 45%-ը երբևէ ունեցել է կոմերցիոն սեռական հարաբերություններ, ընդ որում` նրանց 48,9%-ը վճարովի ծառայություններ սկսել է մատուցել 15-19 տարեկանից, 43,5%-ը՝ 20-24 տարեկանից, 4,3%-ը՝ 10-14, և 4,3%-ը՝ 25-ից բարձր տարիքից: 

 

Զուգընկերների թվում, բացի տեղաբնակներից, հարցվածների 18%-ը նշել է նաև օտարերկրացիների:  

 

Կամքին հակառակ կամ հարկադիր սեռական հարաբերություններ երբևէ ունեցել է հարցվածների 46%-ը:  

 

Իրենց զուգընկերներին հարցվածների 78%-ը գտնում է զբոսայգիներում, 46%-ը՝ ինտերնետով, 26%-ը՝ երեկույթների ժամանակ, 20%-ը՝ փողոցում, 24%-ը՝ բարերում, սրճարաններում, ակումբներում, 16%-ը՝ հասարակական զուգարաններում (հարցվածներին հնարավորություն է տրվել ընտրել մեկից ավելի պատասխան): 

 

Հարցվածների 16%-ը երբևէ հիվանդացել է սեռավարակով. նրանց 75%-ը՝ վերջին վեց ամսվա ընթացքում: Հիվանդացածների 62,5%-ը բուժման համար դիմել է բուժհաստատություններ, 25%-ն զբաղվել է ինքնաբուժմամբ, իսկ մնացած 12,5%-ը ձեռնարկել է այլ միջոցներ: Վերջին 12 ամիսների ընթացքում սեռավարակների վերաբերյալ հետազոտվել է հարցվածների 16%-ը: ՄԻԱՎ-ի վերաբերյալ վերջին 12 ամիսների ընթացքում հետազոտվել է հարցվածների 44%-ը, հետազոտման արդյունքների մասին իմացել է նրանց 90,9%-ը: ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն տրամադրող ծառայությունները մատչելի են հարցվածների 66%-ին:  

 

Հարցված հոմոսեքսուալ տղամարդկանց 44%-ը երբևէ խնդիրներ է ունեցել սեռական կողմնորոշման պատճառով, ընդ որում` նրանց 33,4%-ն՝ ընտանե-կան բնույթի, իսկ 42,8%-ն՝ օրինապահ մարմինների հետ կապված: Նույն պատճառով օրենքով հետապնդման է ենթարկվել հարցվածների 22%-ը: Հարցվածներից միայն 10-ն են նշել (20%) երբևէ թմրամիջոցների օգ-տագործման մասին: Ներարկային ճանապարհով թմրամիջոցներ օգտա-գործել է նրանցից 4-ը (40%)՝ 20-ից բարձր տարիքում: Ըստ որում` բոլորն էլ երբևէ ուրիշի պատրաստած թմրամիջոց են օգտագործել:

 

Թմրամիջոցների օգտագործումն սկսելու միջին տարիքը 17,4 է: 

 

Թմրամիջոց օգտագործողների 70%-ը դրանց օգտագործումն սկսել է հետաքրքրությունից ելնելով, 40%-ը` հաճույքի համար, 30%-ն` ընկերների դրդմամբ, նույնքանն էլ` ֆիզիկական զգացողությունը բարելավելու նպատա-կով: Թմրամիջոց օգտագործողների գրեթե կեսը ներարկման պարագաներ ձեռք է բերում դեղատներից, իսկ նրանց 1/4-ը՝ թմրամիջոց տրամադրողից: Թմրամիջոցների ներարկային օգտագործողներից և ոչ մեկը չի ցանկացել բուժվել, քանի որ իրեն հիվանդ չի համարում: Սեռական հարաբերություն որևէ թմրամիջոցի ազդեցության տակ երբևէ ունեցել է հոմոսեքսուալ տղամարդկանց մեծամասնությունը` 70%-ը:  

 

Հարցվածներից միայն 38%-ն է իր ՄԻԱՎ-ով կամ սեռավարակներով վարակվելու հավանականությունը գնահատել բարձր, 48%-ը՝ միջին, իսկ 14%-ը նշել է, որ վտանգի չի ենթարկվում: 

 

Օգնության կարիք ունենալու դեպքում հարցվածների 40%-ը պատրաստ է դիմել ՀԿ-ներ, 38%-ը՝ ընկերներին, 22%-ը՝ ծնողներին կամ բարեկամներին, 16%-ն` առողջապահական հիմնարկներ, իսկ 6%-ը ոչ ոքի չի դիմի: Չգիտի ում դիմել հարցվածների 12%-ը (հարցվածներին հնարավորություն է տրվել ընտրել մեկից ավելի պատասխան):

 

 

Ամփոփում  

 

Անցկացված կենսաբանական հետազոտությունների արդյունքում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտված 50 հոմոսեքսուալ տղամարդկանց մոտ ՄԻԱՎ վա-րակ չի հայտնաբերվել: Հարցման ենթարկված հոմոսեքսուալ տղամարդկանց 54,4%-ն ունի ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ: 15-19 տարիքային խմբում ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունե-ցողները կազմել են 46,1%: 

 

Հոմոսեքսուալ տղամարդկանց վարքագծային հետազոտության տվյալնե-րը բացահայտել են ռիսկային վարքագծի հետևյալ դրսևորումները. 

 

  1. միայն 30%-ն է մշտապես պահպանակ օգտագործում 

  2. մոտ 20%-ն ունի թմրամիջոցների օգտագործման փորձ 

  3. մոտ 16%-ը վերջին մեկ տարվա ընթացքում հիվանդացել է որևէ սեռավարակով 

  4. բացարձակ մեծամասնությունը՝ 92%-ը, ունի մեկից ավելի զուգըն-կեր 

  5. մեծամասնությունը՝ 68%-ը, առաջին հոմոսեքսուալ հարաբերութ-յունն ունեցել է 10-14 տարեկան հասակում:  

 

3.4. Երիտասարդներ 

 

Վարքագծային հետազոտության շրջանակներում հարցման է ենթարկվել 500 երիտասարդ, որոնց միջին տարիքը կազմել է 18,3:  

 

 

Հարցման ենթարկվածների 15,6%-ն ունի բարձրագույն կրթություն,  40,3%-ը՝ թերի բարձրագույն, իսկ 37,2%-ը՝ միջնակարգ կրթություն: 

 

Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 97,8%-ը լսել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, ընդ որում` մեծ մասը լսել է ԶԼՄ-ներից` 56,4%-ը և ընկերներից ու հասակակիցներից՝ 39,8%-ը:  

 

Հարցվածների 82%-ը համարում է, որ հնարավոր է վարակված լինել ՄԻԱՎ-ով, բայց ունենալ առողջ արտաքին: 20,6%-ը թյուրիմացաբար կարծում է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակակրի հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում, իսկ 39,1%-ը՝ մոծակի խայթոցի միջոցով: 19,9%-ի կարծիքով` պահպանակի օգտագործումը չի նվազեցնում ՄԻԱՎ-ով վարակ-ման վտանգը, իսկ 24,4%-ը համարում է, որ հնարավոր չէ նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը միայն մեկ, հավատարիմ, ոչ ՄԻԱՎ վարակակիր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով:  ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունի հարցվածների 28,2%-ը:  

 

Գիտելիք ունեցող երիտասարդների 18,6%-ն ունենում է սեռական հարաբերություններ, ընդ որում` 27%-ը պահպանակ չի օգտագործել վերջին սե-ռական հարաբերության ժամանակ: Գիտելիք ունեցողների 64%-ը պա-տահական զուգընկերներ է ունենում. նրանց 81,3%-ը պահպանակ էր օգ-տագործել վերջին սեռական հարաբերության ժամանակ (տղաներ՝ 84,6%, աղջիկներ՝ 15,4%): 

 

Հարցման ենթարկվածների մոտ 25,5%-ը նշել է, որ երբևէ ունեցել է սեռական հարաբերություն (տղաներ` 84,7%, աղջիկներ` 15,3%). նրանցից առաջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ է օգտագործել 66,4%-ը (տղաներ` 25,7%, աղջիկներ` 78,9%), իսկ վերջին սեռական հարաբերության ժամանակ՝ 73,2%-ը (տղաներ՝ 91%, աղջիկներ՝ 9%): 44,1%-ը նշել է, որ վերջին 30 օրվա ընթացքում ունեցել է սեռական հարաբերություն: Հարցվածների միջին տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ եղել է 15,7 (տղաներ` 15,5, աղջիկներ` 16,9):

 

Սեռական կյանքով ապրողների 60,2%-ը նշել է, որ վերջին տարվա ընթացքում ունեցել է պատահական զուգընկեր (տղաներ` 63,3%, աղջիկներ` 42,1%):

 

Պատահական զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել է 89,1%-ը: Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես պահպանակ է օգտագործել սեռական կյանքով ապրողների 64%-ը: Իսկ ոչ միշտ կամ ընդհանրապես պահպանակ չօգտագործողները կազմում են 36%: Որպես պահպանակ չօգտագործելու հիմնական պատճառ նշվել է հաճույքի նվազեցումը՝ 60%:

 

 

Սեռական հարաբերություն ունեցող երիտասարդների 4%-ը վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել է սեռավարակներ: Սեռավարակներով հիվան-դացածների մեծամասնությունը բուժհաստատություններ է դիմել բուժման նպատակով: 

 

Հարցման ենթարկվածների 58%-ը համարում է, որ անձամբ իրեն ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգ չի սպառնում: Հարցվածների 4,8%-ը նշել է, որ երբեմն կամ մշտապես ունենում է հոմոսեքսուալ հարաբերություններ, ըստ որում` նրանց կեսն իգական սեռի է: Երբևէ թմրամիջոցներ է օգտագործել հարցված-ների 7,9%-ը, որոնցից 2,7%-ը՝ ներարկային ճանապարհով: Առավել հաճախ օգտագործվող թմրամիջոցն է կանեփը/մարիխուանան՝ 87,2%: Հարցվածների միջին տարիքն առաջին անգամ թմրամիջոց օգտագործելիս եղել է 16,4: Որպես թմրամիջոցների օգտագործումն սկսելու հիմնական պատճառներ նշվել են` հետաքրքրությունից ելնելով՝ 53,8% և հաճույքի համար՝ 66,7%:  

 

 

Հարցված երիտասարդների 1,8%-ը հետազոտվել է ՄԻԱՎ-ի, իսկ 2,6%-ը սեռավարակների վերաբերյալ: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտված երիտա-սարդների 66,7%-ն իմացել է արդյունքների մասին: 

 

Օգնության կարիք ունենալու դեպքում հարցվածների 50,2%-ը պատրաստ է դիմի ծնողներին կամ բարեկամներին, 42,8%-ն՝ առողջապահական հիմ-նարկներ, 17,2%-ն` ընկերներին, 7,2%-ը` դեռահասների բարյացակամ կեն-տրոններ և ՀԿ-ներ, 0,4%-ը՝ սոցիալական հիմնարկներ, իսկ 8,6%-ը չգիտի ում դիմել (հարցվածներին հնարավորություն է տրվել ընտրել մեկից ավելի պա-տասխան):

 

 

Իրենց կյանքը բարելավելու համար հարցված երիտասարդները հիմնականում ցանկացել են ստանալ ֆինանսական աջակցություն:

 

ՄԻԱՎ-ով չվարակվելու համար հարցվածների 27,8%-ն անհրաժեշտ է համարում պահպանակի օգտագործումը, 27,8%-ը՝ պատահական սեռական հարաբերություններից խուսափելը, 14,6%-ը՝ հավատարիմ զուգընկեր ունե-նալը: Տեղեկացված լինելու անհրաժեշտությունը նշել է հարցվածների  10,6%-ը, 2,4%-ն անհրաժեշտ է համարում միանվագ ներարկիչների օգտա-գործումը, ևս 2,4%-ը՝ թմրամիջոցներ չօգտագործելը, 1,2%-ը՝ ժուժկա-լությունը: Հարցվածների 1,8%-ը համարում է, որ ՄԻԱՎ-ով չվարակվելու համար հարկավոր է խուսափել ՄԻԱՎ վարակակիրների հետ շփվելուց,  3,8%-ի կարծիքով` անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները, իսկ ըստ 1,6%-ի՝ պայքարել մարմնավաճառության դեմ: Հարցվածների ընդամենը 5%-ն ընդհանրապես չգիտի, թե ինչպես խուսափի ՄԻԱՎ-ով վարակումից:  

 

Ամփոփում

 

500 երիտասարդների շրջանում իրականացված վարքագծային հետա-զոտությունների արդյունքում պարզվել է, որ հարցման ենթարկված երի-տասարդների 28,2%-ն ունի ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ:  

 

Երիտասարդների շրջանում իրականացված վարքագծային հետազոտութ-յունները բացահայտել են ռիսկային վարքագծի հետևյալ դրսևորումները. 

 

  1. թմրամիջոցներ է օգտագործում 7,9%-ը 

  2. վերջին մեկ տարվա ընթացքում մեկից ավելի պատահական զուգընկեր է ունեցել 60,2%-ը  

  3. մշտապես պահպանակ օգտագործում է միայն 64%-ը:

 

3.5. Ազատազրկման վայրերում գտնվողներ    

 

Ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում անցկացվել են վարքագծային հետազոտություններ: Ընդհանուր առմամբ, հարցման են ենթարկվել թվով 250 ազատազրկման վայրում գտնվողներ:  

 

Հարցված ազատազրկման վայրում գտնվողների բաշխումն ըստ մի շարք բնութագրիչների ներկայացված է ստորև:

 

 

Հարցվածների միջին տարիքը կազմել է 34,8: Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների 96,8%-ը լսել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, ընդ որում` ընկերներից ու հասակակից-ներից լսել է 60,8%-ը, ԶԼՄ-ներից` 69,2%-ը:  

 

 

Հարցվածների 83%-ը համարում է, որ հնարավոր է վարակված լինել ՄԻԱՎ-ով, բայց ունենալ առողջ արտաքին: 29%-ը թյուրիմացաբար կարծում է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակակրի հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում, իսկ 53%-ը՝ մոծակի խայթոցի միջոցով: 13,8%-ի կարծիքով` պահպանակի օգտագործումը չի նվազեցնում ՄԻԱՎ-ով վարակման վտանգը, իսկ 14,5%-ը համարում է, որ հնարավոր չէ նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը միայն մեկ, հավատարիմ, ոչ ՄԻԱՎ վարակակիր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով:  

 

ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիք ունի հարցվածների 26%-ը:  

 

Հարցման ենթարկվածների բացարձակ մեծամասնությունը` 98,8%-ը, նշել է, որ երբևէ ունեցել է սեռական հարաբերություն, ընդ որում` սեռական կյանքով ապրողների միայն 21,2%-ն է վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել: Հարցվածների միջին տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ եղել է 16,6:  Սեռական կյանքով ապրողների 22,4%-ը նշել է, որ վերջին տարվա ընթացքում ունեցել է պատահական զուգընկեր:

 

 

Պատահական զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել է 43,6%-ը: Վերջին տարվա ընթացքում մշտապես պահպանակ է օգտագործել սեռական կյանքով ապրողների  10,1%-ը: Հարցվածները որպես պահպանակ չօգտագործելու հիմնական պատճառներ նշում են զուգընկերոջը վստահելու հանգամանքը (66,3%) և հաճույքի նվազեցումը (26,3%):

 

 

Ազատազրկման վայրերում գտնվողների 74%-ը նշել է, որ անհրաժեշ-տության դեպքում կարող է պահպանակ ձեռք բերել: 

 

Երբևէ որևէ սեռավարակ ունեցել է 29,3%-ը, որոնցից 24,6%-ը՝ վերջին տարվա ընթացքում: Ընդ որում` բոլորը բուժման նպատակով դիմել են բուժհաստատություններ:  

 

ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիք ունեցող բոլոր հարցվածներն ունեցել են սեռական հարաբերություններ, ընդ որում` նրանց 27,7%-ը վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ չի օգտագործել: 

 

Գիտելիք ունեցողների 20%-ը պատահական զուգընկերներ է ունենում. նրանց 46,2%-ը պահպանակ է օգտագործել վերջին սեռական հարաբերության ժամանակ, իսկ վերջին տարվա ընթացքում մշտապես պահպանակ օգտագործել է միայն 15,4%-ը: 

 

Վերջին 12 ամիսների ընթացքում հարցվածների 24,4%-ը հետազոտվել է ՄԻԱՎ-ի, իսկ 10%-ը` սեռավարակների վերաբերյալ: 

Հարցման ենթարկվածների 22,8%-ը նշել է, որ դաջվածքներ է արել ազատազրկման վայրում:  

 

Երբևէ թմրամիջոցներ է օգտագործել հարցվածների 36%-ը: Առավել հա-ճախ օգտագործվող թմրամիջոցն է կանեփը/մարիխուանան (91,9%):

 

 

Հարցվածների միջին տարիքն առաջին անգամ թմրամիջոց օգտա-գործելիս եղել է 19,2: Որպես թմրամիջոցներ օգտագործելու հիմնական պատճառ նշվել են` հետաքրքրությունը և հաճույքը:

 

 

Թմրամիջոց օգտագործողների 61,6%-ը երբևէ ունեցել է սեռական հարաբերություն որևէ թմրամիջոցի ազդեցության տակ: 

Թմրամիջոց օգտագործողների 47,7%-ը նշել է, որ օգտագործել է թմրամիջոցի ներարկային ճանապարհով: Հարցվածների միջին տարիքն առաջին անգամ ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործելիս եղել է 20,7: Առավել հաճախ օգտագործվող ներարկային թմրամիջոցներից նշվել են ափիոնը՝ 46,3%, հերոինը՝ 24,3%, մորֆինը՝ 19,5%, կոկաինը՝ 7,3%: 

 

Ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործողներից 4,9%-ը նշել է, որ օգտագործել է ներարկման ընդհանուր պարագաներ վերջին մեկ ամսվա ընթացքում, 48,8%-ը երբևէ օգտագործել է ուրիշի պատրաստած թմրամիջոց: Թմրամիջոցների օգտագործման պարագաներն օգտագործելուց առաջ երբեք դրանք չի ախտահանում կամ երբեմն է ախտահանում 19,5%-ը:  

 

Հարցվածների 51,6%-ը կարծում է, որ ազատազրկման վայրում գտնվող անձն անհրաժեշտության դեպքում կարող է ձեռք բերել թմրամիջոցների ներարկման պարագաներ:   

 

Ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործողների 41,5%-ը երբևէ ցանկացել է բուժվել թմրամոլությունից. նրանցից այդ նպատակով բժշկի է դիմել 29,4%-ը:  

 

Հարցման ենթարկվածների 41,2%-ը համարում է, որ անձամբ իրեն  ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգ չի սպառնում:  

Իրենց կյանքը բարելավելու համար ազատազրկման վայրերում գտնվող-ները ցանկացել են ստանալ հետևյալ աջակցությունը.

 

 

Ամփոփում 

 

250 ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում իրականացված վարքագծային հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիք ունի հարցվածների 26%-ը:  Ազատազրկման վայրերում գտնվողների շրջանում իրականացված վարքագծային հետազոտությունները բացահայտել են ռիսկային վարքագծի հետևյալ դրսևորումները. 

 

  1. թմրամիջոցներ է օգտագործում՝ 36%-ը, որոնցից 47,7%-ը՝ ներար-կային ճանապարհով  

  2. ներարկային ճանապարհով թմրամիջոց օգտագործողներից  4,9%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում ընդհանուր ներարկման պարագաներ է օգտագործել  

  3. ուրիշի պատրաստած թմրամիջոց է օգտագործել 48,8%-ը 

  4. վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես պահպանակ է օգտա-գործել հարցվածների միայն 10,1%-ը  5վերջին մեկ տարվա ընթացքում մեկից ավելի պատահական զուգընկեր է ունեցել 22,4%-ը, որոնցից միայն 43,6%-ն է պահ-պանակ օգտագործել վերջին սեռական հարաբերության ժամանակ:  

 

3.6. Միգրանտներ  

 

Միգրանտների շրջանում անցկացվել են վարքագծային հետազո-տություններ: Ընդհանուր առմամբ, հարցման է ենթարկվել 250 միգրանտ, որոնց միջին տարիքը կազմում է 35,6:  Հարցված միգրանտների բաշխումն, ըստ մի շարք բնութագրիչների, ներկայացված է ստորև:

 

 

Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների բացարձակ մեծամասնությունը` 96%-ը, լսել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին:

 

 

Հարցվածների 81%-ը համարում է, որ հնարավոր է վարակված լինել ՄԻԱՎ-ով, բայց ունենալ առողջ արտաքին: 21.9%-ը թյուրիմացաբար կարծում է, որ հնարավոր է ՄԻԱՎ-ով վարակվել ՄԻԱՎ վարակակրի հյուրասիրած սնունդն ուտելու դեպքում, իսկ 31.2%-ը՝ մոծակի խայթոցի միջոցով: 14.5%-ի կարծիքով` պահպանակի օգտագործումը չի նվազեցնում ՄԻԱՎ-ով վարակման վտանգը, իսկ 16.6%-ը համարում է, որ հնարավոր չէ նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակման վտանգը միայն մեկ, հավատարիմ, ոչ ՄԻԱՎ վարակակիր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություններ ունենալով: ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունի հարցվածների 44.4%-ը:  

 

Հարցման ենթարկվածների 89,6%-ը նշել է, որ երբևէ ունեցել է սեռական հարաբերություն: Հարցվածների միջին տարիքն առաջին սեռական հարա-բերության ժամանակ եղել է 19: Վերջին 30 օրվա ընթացքում սեռական հարաբերություն ունեցել է հարցվածների 85,2%-ը, ըստ որում` պահպանակ օգտագործել է նրանց միայն 36,2%-ը:  Գիտելիք ունեցող միգրանտների 88,3%-ն ունենում է սեռական հարաբերություններ, ընդ որում` 63%-ը պահպանակ չի օգտագործել վերջին սեռական հարաբերության ժամանակ: 

 

Գիտելիք ունեցողների 35,5%-ը պատահական զուգընկերներ է ունենում. նրանց 78,1%-ը պահպանակ էր օգտագործել վերջին սեռական հարաբերության ժամանակ: Գիտելիք ունեցող միգրանտների միայն 24,4%-ն է մշտապես պահպանակ օգտագործել վերջին տարվա ընթացքում: 

 

Սեռական կյանքով ապրողների 39,6%-ը նշել է, որ վերջին տարվա ընթացքում ունեցել է պատահական զուգընկեր:

 

 

Պատահական զուգընկերոջ հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել է 74,1%-ը: Վերջին տարվա ընթացքում մշտապես պահպանակ է օգտագործել սեռական կյանքով ապրողների  20,3%-ը: Որպես պահպանակ չօգտագործելու հիմնական պատճառներ նշվել են հաճույքի նվազեցումը՝ 40,5%-ը, պահպանակ օգտագործելու մասին զուգընկերոջը խնդրել ամաչելը՝ 31,2%-ը:

 

 

Սեռական հարաբերություն ունեցող միգրանտների 7,2%-ը վերջին մեկ տարվա ընթացքում սեռավարակներ է ունեցել: Սեռավարակներով հիվանդացածների 30,8%-ը բուժման նպատակով դիմել է բուժհաստա-տություններ: Երբևէ թմրամիջոցներ է օգտագործել հարցվածների 9,8%-ը: Առավել հաճախ օգտագործվող թմրամիջոցն է կանեփը/մարիխուանան՝ 91,7%: Հարցվածների միջին տարիքն առաջին անգամ թմրամիջոց օգտագործելիս եղել է 17,6: Թմրամիջոցների օգտագործման հիմնական պատճառներ են նշվել` հետաքրքրությունից ելնելով՝ 70,8% և հաճույքի համար՝ 45.8%: Հարցման ենթարկվածների 46,6%-ը համարում է, որ անձամբ իրեն  ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգ չի սպառնում:  

 

 

Հարցված միգրանտների 2.8%-ը վերջին 12 ամիսների ընթացքում հետազոտվել է ՄԻԱՎ-ի, իսկ 12.4%-ը՝ սեռավարակների վերաբերյալ: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտված բոլոր միգրանտներն իմացել են արդյունքների մասին: 

 

Ըստ հարցման արդյունքների` օգնության կարիք ունենալու դեպքում միգրանտների մեծամասնությունը՝ 78%-ը, կդիմի առողջապահական հիմ-նարկներ, 10,4%-ը` ընկերներին, 7,6%-ը` ՀԿ-ներ, 7,2%-ը` ծնողներին կամ բարեկամներին, 0,8%-ը` սոցիալական հիմնարկներ, իսկ 4,4%-ը չգիտի ում դիմի (հարցվածներին հնարավորություն է տրվել ընտրել մեկից ավելի պատասխան):

 

 

Հարցվածներն իրենց կյանքը բարելավելու համար հիմնականում ցանկացել են ստանալ ֆինանսական աջակցություն (53,1% ) և աշխատանք (37,2%):

 

Հարցվածների 81,4%-ը ՄԻԱՎ-ի տարածման տեմպերը նվազեցնելու համար անհրաժեշտ է համարում պահպանակի օգտագործումը, իսկ 17,7%-ը նշել է տեղեկացված լինելու անհրաժեշտությունը:  Վերջին տարվա ընթացքում հանրապետությունից մեկ ամսից ավելի բացակայել է հարցվածների 75,4%-ը: Նրանց թվում սեռական կյանքով ապրողների 45%-ն ունեցել է պատահական զուգընկեր, որի հետ վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործել է 75,3%-ը:   

 

Ամփոփում

 

250 միգրանտների շրջանում իրականացված վարքագծային հետազո-տությունների արդյունքում պարզվել է, որ ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ ունի հարցվածների 44.4%-ը:   Իրականացված վարքագծային հետազոտությունները բացահայտել են ռիսկային վարքագծի հետևյալ դրսևորումները. 

 

  1. թմրամիջոցներ է օգտագործում՝ 9.8%-ը, 

  2. վերջին մեկ տարվա ընթացքում մեկից ավելի պատահական զուգընկեր է ունեցել 39,6%-ը  

  3. մշտապես պահպանակ օգտագործում է հարցվածների միայն 20.3%-ը:  

Հեղինակ. Գրիգորյան Ս., Հակոբյան Ա., Պապոյան Ա., Մանուկյան Ա., Օհանյան Ռ., Գրիգորյան Տ., Հովհաննիսյան Է.,Պետրոսյան Ժ., Արզաքանյան Վ., Հովհաննիսյան Ռ. Զեկույցի խմբագիր` Պրոֆ.Վ.Դավիդյանց Զեկույցի հրատարակումը պատրաստել են` Գ.Դումանյան Մ.Մեյմարյան Լ.Նիազյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006, Հատուկ թողարկում, No. 2, 2006
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վարակիչ եվ մակաբուծային հիվանդություններով հիվանդացության ուսումնասիրությունը քաշաթաղի տարածաշրջանում

Մինչև այժմ բերված նյութերը հնարավորություն են տալիս գաղափար կազմել Քաշաթաղի տարածաշրջանում բնակչության առողջության, ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման...

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության համակարգի գործադրման ժամանակակից առանձնահատկությունները և հիգիենիկ բնագավառի կադրային ներուժի զարգացման նախադրյալները

Վերջին 10-ամյակում եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական և սոցիալական ակնառու փոփոխություններ: Մի շարք երկրներում անկայուն տնտեսական իրավիճակը շարունակում է խորանալ շրջակա միջավայրի տասնամյակներ ձգվող բնափոխումներով...

Կլինիկական պրակտիկայում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համալրված կանխարգելում

Այս մեթոդական ձեռնարկը ներկայացնում է սրտաբանների, շաքարային դիաբետի,  աթերոսկլերոզի, հիպերթենզիայի Եվրոպական միությունների, շաքարային դիաբետի, ընտանեկան բժշկության...

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարևորագույն խնդիրները

Բովանդակություն

Ներածություն  Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառները:4

Գլուխ 1

 Կանխարգելում: 7...

Քաղցկեղի համաճարակաբանությունը և հակաուռուցքային պայքարի օպտիմալացումը Հայաստանում

Բժշկագիտության զարգացումը և նվաճումները պայմանավորված են ոչ միայն հիվանդությունների պատճառագիտության և ախտածագման մասին գիտելիքների կուտակմամբ, վերջիններիս ախտորոշման...

Ծխախոտի գովազդի առկա խնդիրները հայաստանում

Այս աշխատությունը մշակվել է «Հանրային առողջության հայկական միավորում» հասարակական կազմակերպության հետազոտական խմբի կողմից` «Հասարակական առողջապահության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ...

Բժշկության և կենսաբանության մեջ տվյալների ներկայացումը և առաջնային անալիզը

Մաս I. Տվյալների ներկայացում  Ուսումնական ձեռնարկ 

Բովանդակություն

Պայմանական նշանների ցուցակ.................................................. ...

2005թ-ին իրականացված կենսաբանական և վարքագծային հետազոտությունների որոշ արդյունքների համեմատականը 2002թ-ի նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ

Բնակչության տարբեր խմբերի շրջանում 2002թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացվել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Նմանատիպ հետազոտություններ անցկացվել են նաև 2005թ.-ին...

Հայաստանի բնակչության շրաջունում ալկոհոլի տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն

Նախաբան

2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...

Մալարիայի հետ մղման ծրագիրը հայաստանում. Առաջընթաց եվ գերակա խնդիրներ

Նախաբան

Մալարիան շարունակում է խոչընդոտել աշխարհի զարգացող շատ երկրների առողջապահության զարգացմանը: Մոլորակի բնակչության ավելի քան 2 միլիարդը...

Հայաստանի բնակչության շրջունում թմրամիջոցների տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն

Նախաբան

2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Մեծահասակ բնակչության առողջության կարգավիճակ

Բնակչության ծերացումը մեր ժամանակի առավել երկարատև հեղափոխական գործընթաց է։ Նախկինում երբևէ այդքան շատ մարդ այսքան երկար չի ապրել (United Nations Center for Development and Humanitarian Affairs, 1991)։ Արդեն 1992թ. Շվեցիայի բնակչության 18% և Ճապոնիայի և ԱՄՆ-ի բնակչության 13% կազմում էին 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ։ Ֆրանսիայում մեծահասակները կազմում են 14%։ Բնակչության ծերացումը, որը նախկինում դիտվում էր որպես արդյունաբերական զարգացած երկրներին բնորոշ պատահական միտում, ներկայումս ընդունում են որպես գլոբալ երևույթ...

Երևան քաղաքում բնակչության շտապ բժշկական օգնության (ՇԲՕ) դիմելիության բնութագիրն ըստ նոզոլոգիական խմբերի 2004թ. ընթացքում և կանչի ելքի վերլուծությունր 2001-2004թթ. ժամանակահատվածում

Վերջին տարիներին Երևան քաղաքում դիտվում է բնակչության ՇԲՕ դիմելիության աճ: Բնակչության բարձր պահանջարկի պատճառներից մեկը հանդիսանում է առաջնային բժշկասանիտարական օգնության օղակներում կանխարգելիչ ուղղության թուլացումը, ինչպես նաև հիվանդությունների քրոնիզացումը...

Թռչնի գրիպի համաճարակաբանություն

Թռչնի գրիպը (avian influenza) – սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է` մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ