Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեղագործական ընկերություններ

Սանոֆի-Ավենտիսն ուրախ է նոր համագործակցության համար

Սանոֆի-Ավենտիսն ուրախ է նոր համագործակցության  համար

Սանոֆի-Ավենտիսը հայտարարել է, որ ուրախ է իր ակնաբուժական մասնաճյուղի (Fovea Pharmaceuticals) և Եվրոպայում աչքի հիվանդությունների ուսումնասիրության ախտորոշման, կանխարգելման և բուժման  գլխավոր կենտրոններից մեկի՝ Տեսողության ինստիտուտի (Institut de la Vision) միջև համագործակցության ստորագրման համար:


Այս համաձայնությունն ուղղված է Սանոֆի-Ավենտիսի և Տեսողության ինստիտուտի միջև արտոնյալ համագործակցության զարգացմանը` հետազոտական տրանսլյացիոն մոդելով և Սանոֆի-Ավենտիսի՝ Տեսողության ինստիտուտի կառուցվածքի մեջ մտնող կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդմանը, ինչպիսիք են Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանը (UPMC), Ֆրանսիական առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի INSERM-ը, Ֆրանսիական գիտահետազոտական ազգային կենտրոնի CNRS-ը:


Այս համագործակցությունը հետազոտության բնագավառում թույլ կտա Սանոֆի-Ավենտիսին ապահովել սեփական ակնաբուժական պլատֆորմի հետագա զարգացումը՝ ընդլայնելով իր տեսականին խոստումնալից ոլորտներում , նորարարական լուծումներով բավարարելու հիվանդների պահանջարկները` հատկապես ակնաթաղանթի հիվանդությունների բնագավառում:


Ըստ այս երեքամյա պայմանագրի՝ Սանոֆի-Ավենտիսին կտրվի առաջնահերթ մուտք Տեսողության ինստիտուտի տեխնոլոգիաներով հետազոտություններ անցկացնելու համար: Ընկերությունը կնպաստի  նաև հետազոտությունների և համատեղ ծրագրերի անցկացմանը, մասնավորապես, օպտիկական ներվի վերածնման, անոթների կենսաբանության, բորբոքային հիվանդությունների և աչքի տարբեր հյուսվածքների գենային թերապիայի  ուղղությամբ: Սանոֆի-Ավենտիսին կտրվի համագործակցության արդյունքները ողջ աշխարհում օգտագործելու բացառիկ իրավունք: Նոր միջոցներ շուկա դուրս բերելու դեպքում Սանոֆի-Ավենտիսը  Տեսողության ինստիտուտին հոնորար կվճարի:


Սանոֆի-Ավենտիսի գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ա. Վիեբախերը (Christopher A. Viebacher) հայտարարել է. «Մենք շատ ուրախ ենք այս կարևոր համաձայնագիրը ստորագրելու համար, ինչը կընդլայնի մեր ակնաբուժական մասնաճյուղի՝  Տեսողության ինստիտուտի հետազոտողների հետ համագործակցությունը: Այս համագործակցությունը մեզ հնարավություն կտա կիսվել տեխնոլոգիական փորձաքննությամբ և նաու-խաու-ով` տրամադրելով տեսողության խանգարումով հիվանդներին նորարարական թերապիա, ինչպես նաև կնպաստի ակնաբուժության բնագավառում մեր հիվանդների համար գլոբալ առաջարկների տարածման նպատակին»:


Տեսողության ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Խոսե-Ալան Սահելը (Jose-Alain Sahel) նշեց. «Տեսողության ինստիտուտի հիմնումը պայմանավորված է ակադեմիական և մասնավոր կազմակերպությունների գիտնականներին մի կառույցի մեջ համախմբելով, որպեսզի նրանք կարողանան կիսվել իրենց գիտելիքներով հիմնահարցային հետազոտություններից մինչև  կլինիկական վերամշակման փուլը: Ես շատ ուրախ եմ սույն համաձայնության համար, քանի որ այն մեզ հնարավորություն կտա շարունակելու համագործակցությունը Սանոֆի-Ավենտիսի հետ, մի ընկերության, որ դարձել է մեր գլխավոր գործընկերն արտադրության ոլորտում: Չնայած նրան, որ դժվարությամբ բուժվող ակնաթաղանթի հիվանդությամբ տառապող հիվանդների բուժման համար թերապիայի նորարարական միջոցների որոնումը չափազանց դժվար է, ես համոզված եմ մեր հաջողությանը»:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2011 թ. I եռամսյակում Գեդեոն Ռիխտերի վաճառքի ծավալն աճել է
2011 թ. I եռամսյակում Գեդեոն Ռիխտերի վաճառքի ծավալն աճել է

2011 թ. մայիսի 11-ին Գեդեոն Ռիխտեր ընկերությունը հրապարակել է 2011 թ. I եռամսյակում իր ֆինանսական արդյունքները, որոնց համաձայն վաճառքի աճը եղել է  11,6%, համեմատած նախորդ տարվա նույն շրջանի հետ...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
Պֆայզերը (Pfizer) ավելացրել է մաքուր եկամուտը 2011 թ. 1-ին եռամսյակում
Պֆայզերը (Pfizer) ավելացրել է մաքուր եկամուտը  2011 թ. 1-ին եռամսյակում

Ընկերության հասույթը 2011 թ. 1-ին եռամսյակում կազմել է 16,5 մլրդ ԱՄՆ $:
Ամերիկյան Պֆայզեր դեղագործական ընկերության մաքուր եկամուտը 2011 թ. 1-ին եռամսյակում կազմել է 2,22  մլրդ ԱՄն $` նախորդ տարվա նույն շրջանի 2,03-ի փոխարեն: Այս մասին ասված է ընկերության հաշվետվության մեջ:
Պֆայզերի եկամուտը հաշվետու ժամանակահատվածում հասել է 16,502 մլրդ ԱՄՆ $` ներառյալ 117 մլն ԱՄն $, որն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին վաստակել դեղագործական ընկերության Capsugel մասնաբաժինը...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
ՏԵՎԱ-ն պայմանավորվել է 6,8 մլրդ դոլարով ամերիկյան Սեֆլոնի գնման մասին
ՏԵՎԱ-ն պայմանավորվել է 6,8 մլրդ դոլարով ամերիկյան Սեֆլոնի գնման մասին

Աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկը՝ իսրաելական ՏԵՎԱ Ֆարմասյուտիկլս Ինդստրիս ՓԲԸ-ն պայմանավորվել է 6,8 մլրդ ԱՄՆ $-ով ամերիկյան Սեֆլոնի գնման մասին: Ֆինանսական գործարքի համար ՏԵՎԱ-ն կօգտագործի իր տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցները, ինչպես նաև ընկերությունը նպատակադրված է ներգրավել վարկային միջոցներ: Գործարքը պետք է ավարտվի 2011 թ. 3-րդ եռամսյակում: Այս մասին խոսվում է այսօր ՏԵՎԱ-ի տարածած մամլո հայտարարությանում: Դրանում նշվում է, որ երկու ընկերությունների տնօրենների խորհուրդներն արդեն հավանության են արժանացրել այս գործարքը...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
«Բրիստոլ-Մայերս Սքուիբբ»-ի եկամուտը 2011 թ. 1-ին եռամսյանկում աճել է 33%-ով
«Բրիստոլ-Մայերս Սքուիբբ»-ի եկամուտը 2011 թ. 1-ին եռամսյանկում աճել է 33%-ով

Ապրիլի 28-ին «Բրիստոլ-Մայերս Սքուիբբ» դեղագործական ընկերությունը հրապարակել է 2011 թ. 1-ին եռամսյակում իր ֆինանսական վերջնահաշվարկները, որոնց համաձայն նրա եկամուտը 743 մլն ԱՄՆ $-ից  աճել է 986 մլն ԱՄՆ $ (կամ մեկ բաժնետոմսի հաշվարկով`  0,43-ից 0,57 ԱՄՆ $): Այսպիսով` «Բրիստոլ-Մայերս Սքուիբբ»-ի եկամուտն աճել է 33%-ով:
2010 թ. նույն շրջանի համեմատ՝ 2011 թ. 1-ին եռամսյակում  ընկերության ընդհանուր վաճառքի ծավալն աճել է...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
ԳլաքսոՍմիթՔլայն-ը պլանավորում է վաճառել որոշ ОТС-բրենդեր
ԳլաքսոՍմիթՔլայն-ը պլանավորում է վաճառել որոշ ОТС-բրենդեր

ԳլաքսոՍմիթՔլայն ընկերությունը ОТС-բրենդների ցուցակն է կազմել, որոնց իրավունքը նա նպատակ ունի վաճառել, իսկ արտադրությունը` դադարեցնել: Այս քայլը կատարվել է վաղօրոք հրապարակված պլանների շրջանակում, որոնց համաձայն ընկերությունը նպատակ ունի իր ռեսուրսները կենտրոնացնել առավել հեռանկարային բրենդների առաջընթացի մեջ, ինչպես նաև ընդլայնի իր ներկայությունը զարգացող շուկաներում...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
«Նովո Նորդիսկը» մտել է ռուսական դեղարտադրողների ասոցիացիայի մեջ
«Նովո Նորդիսկը» մտել է ռուսական դեղարտադրողների ասոցիացիայի մեջ

Կազանում ապրիլի 20-ին տեղի ունեցավ Ռուսական դեղարտադրողների ասոցիացիայի արտագնա նիստը, որի արդյունքում «Նովո Նորդիսկ» ընկերության ռուսական ներկայացուցիչը դարձավ...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
Ռոշ ընկերության 2011թ. առաջին եռամսյակի ֆինանսական ցուցանիշները
Ռոշ ընկերության 2011թ. առաջին եռամսյակի ֆինանսական ցուցանիշները

Ռոշ ընկերության խումբը հրապարակել է ֆինանսական գործունեության արդյունքները`  2011թ. առաջին եռամսյակի տվյալներով, որի համաձայն նրա վաճառքի ծավալը կազմել է 11մլրդ շվեյցարական ֆրանկ (12,4 մլրդ դոլ)՝ 9%-ով գերազանցելով անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ավելի վաղ այս ցուցանիշը կանխատեսվում էր 11,3 մլրդ շվեյցարական ֆրանկ (12,6մլրդ դոլար):
Վաճառքի ծավալի կանխատեսված չափին չհաջողվեց հասնել...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
ԲԱՅԵՐ ընկերությունը ժամանակավորապես վերսկսել է էպիլեպսիայով հիվանդներին նախատեսված դեղամիջոցների մատակարարումը
ԲԱՅԵՐ ընկերությունը ժամանակավորապես վերսկսել է էպիլեպսիայով հիվանդներին նախատեսված դեղամիջոցների մատակարարումը

«Բայեր» և «Մայբ» ընկերությունները քննարկում են Սուքսիլեպ ("Суксилеп") դեղամիջոցի` Ռուսաստան մատակարարելու համաձայնության պայմանները:  Սպասվելիք պայմանավորվածությունը թույլ է տալիս ապահովել ռուս հիվանդների՝ այս դեղամիջոցի...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
«ՄերքընդՔօ»-ը («Merck&Cо.»)` «Սան Ֆարմա»-յի («Sun Pharma») հետ համատեղ, ձեռնարկություն է հիմնում
«ՄերքընդՔօ»-ը («Merck&Cо.»)` «Սան Ֆարմա»-յի («Sun Pharma»)  հետ համատեղ,  ձեռնարկություն է հիմնում

2011թ. ապրիլի 11-ին ամերիկյան «ՄերքընդՔօ» ընկերությունը հայտարարել է հնդկական «Սան Ֆարմա Ինդասթրիս»-ի հետ համատեղ ձեռնարկություն հիմնելու մտադրության մասին, որը կմշակի, կարտադրի, կվաճառի զարգացող շուկաներում բրենդային չպատենտավորված դեղամիջոցներ:
Այս համագործակցությունը թույլ կտա միավորելու` «Սան Ֆարմա»-յի դեղամիջոցների մշակման ու արտադրման բնագավառի փորձը  «ՄերքընդՔօ»-յի կլինիկական հետազոտությունների և հաշվառման ընթացակարգի...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
Սանոֆի-Ավետնիսը («sanofi-aventis») հնարավոր է անվանափոխվի
Սանոֆի-Ավետնիսը («sanofi-aventis») հնարավոր է անվանափոխվի

Սանոֆի-Ավենտիս ընկերության բաժնետերերի ամենամյա հավաքում 2011թ. մայիսի 6-ին քննարկվելու է ընկերության անվանափոխության հարցը:  Տնօրենների խորհուրդն առաջարկել է ընկերությունը կոչել «Սանոֆի»:
Ընկերության մամլո խոսնակ Ժան-Մարկ Պոդվինը  (Jean-Marc Podvin) նշեց, որ նման փոփոխության նպատակն անվան կրճատումն է, քանի որ այն այժմ վեց վանկից է բաղկացած,  որը դժվար է արտասանել որոշ երկրներում, օրինակ՝  Չինաստանում: Ժ.-Մ. Պոդվինը նաև ավելացրել է, որ 2011 թ. մարտի 9-ին...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
«ԷՄՋեն»-ը («Amgen») ձեռք է բերում բրազիլական «Բերգամո» («Bergamo») ընկերությունը
«ԷՄՋեն»-ը («Amgen») ձեռք է  բերում բրազիլական «Բերգամո» («Bergamo») ընկերությունը

2011թ. ապրիլի 8-ին «ԷՄՋեն» ընկերությունը հայտնել է, որ միջազգային էքսպանսիայի ռազմավարության շրջանակներում 215 մլն ԱՄՆ դոլարով ձեռք է բերել «Բերգամո»  ընկերությունը: Բրազիլական դեղագործական «Բերգամո»  ընկերությունը տեղի հիվանդանոցներին դեղորայք մատակարարողն է, ինչպես նաև քաղցկեղի բուժման բնագավառում անցկացնում է կատարելագործման մշակումներ: Բացի այդ, նրան են պատկանում Սան Պաուլո նահանգի արտադրական օբյեկտները:  «Բերգամո»-յի եկամուտը 2010 թ. կազմել է...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում Իրադարձություններ աշխարհում
KKR ներդրումային հիմնադրամը ձեռք կբերի «Պֆայզեր»-ի ստորաբաժանումը 2.38 մլրդ ԱՄՆ դոլարով
KKR ներդրումային հիմնադրամը ձեռք կբերի «Պֆայզեր»-ի ստորաբաժանումը 2.38 մլրդ ԱՄՆ դոլարով

Kohlberg Kravis Roberts & Co L.P. (KKR) ներդրումային հիմնադրամը ձեռք է բերում Pfizer Inc ամերիկյան դեղագործական ընկերության Capsugel դեղերի ժելատինային հաբերի համաշխարհային առաջատարին...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
«Էվալար»-ը հաստատել է արտադրանքի որակի...
«Էվալար»-ը հաստատել է արտադրանքի որակի...

«Էվալար» ընկերությունը հնարավորություն է ստացել եվրոպական շուկայի հետագա գրավման: Ինչպես հայտնել է Ալթայի տարածքում դեղագործական, վերարտադրողական և սննդային ղեկավարությունը, ձեռնարկությունը...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա
Ֆարմսինթեզը դարձել է էստոնական Kevelt-ի սեփականատերը
Ֆարմսինթեզը դարձել է էստոնական Kevelt-ի սեփականատերը

Ռուսական «Ֆարմսինթեզ» ընկերությունն ավարտին է հասցրել էստոնական դեղարտադրող  «Kevelt AS»-ի (Տալլին (այսուհետ՝ Կեվելտ ԱՍ)) ձեռքբերումը: Այս գործարքը ռուսական դեղա­գործական...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ