Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մտածում են մեծերը

Աֆորիզմներ հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակից

Աֆորիզմներ հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակից

Կյանքը շատ բարդ է և լինում են պահեր, երբ մարդն ունենում է իմաստուն որևէ մեկի խորհրդի կարիքը: Way2self.in.ua-ն ներկայացրել է հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակի ամենահայտնի մեջբերումները, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել և հաղթահաել բարդությունները:

1.  Ես չգիտեմ, թե որն է դեպի հաջողություն տանող ճանապարը: Բայց ես գիտեմ, որ դեպի անհաջողություն տանող ճանապարհը բոլորին դուր գալու ցանկությունն է:

2.  Գոյություն չունի տղամարդու կամ կնոջ տրամաբանություն: Գոյություն ունի գրագետ մտածելու ունակություն կամ դրա բացակայություն:

3.  Եթե ուզում ես ճանաչել քո գլխավոր թշնամուն, ապա նայիր հայելու մեջ: Եթե հաղթես նրան, մյուսները կփախչեն:

4.  Ընկերների հետ շփումը հաճելի է, իսկ թշնամիների հետ շփումը՝ օգտակար:

5.  Կապերը խզելու և աշխատանքից հեռանալու համար կա միայն մի հարգելի պատճառ՝ ստացված իրավիճակում անհատական աճի հնարավորության բացակայությունը:

6.  Անհաս անհատը հաճախ գիտի, սակայն չի կարողանում: Հասուն անհատը ո՛չ միայն գիտի, այլև կարողանում է: Սա է պատճառը, որ անհաս անհատը քննադատում է, իսկ հասունը` գործում:

 

7.  Ուրախությունդ կիսիր և՛ ընկերներիդ հետ, և՛ թշնամիներիդ: Ընկերդ կուրախանա, իսկ թշնամիդ կտխրի:

8.  Մի վազիր երջանկության հետևից, այլ գտիր այն վայրը, որտեղ այն կա, և երջանկությունն ինքը կգտնի քեզ: Կարող եմ հուշել. այն վայրը որտեղ քո երջանկությունն է, դու ինքդ ես: Իսկ դեպի այդ վայրը տանող ճանապարհը քո բոլոր ունակությունների առավելագույն զարգացումն է:

9.  Երջանկությունը ճիշտ կազմակերպված գործունեության «կողմնակի մթերքն» է:

10.  Եթե որևէ մեկը կշտամբում է քեզ անշնորհակալ լինելու համար, ապա անմիջապես ճշտիր, թե որքան արժի նրա ծառայությունը, վճարիր և այլևս այդ մարդու հետ ոչ մի գործ մի ունեցիր:

11.  Եթե դու որևէ մեկին ցանկանում ես ինչ-որ բան ապացուցել, ապա դու ապրում ես այն մարդու համար, ում ցանկանում ես դա ապացուցել: Եթե դու ապրում ես ինքդ քեզ համար, ապա որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա:

 

12.  Երազանքները մեր կարողությունների ձայներն են: Օրինակ, ես չեմ երազում օպերայում երգելու մասին. ո՛չ ձայն ունեմ, ո՛չ երաժշտական լսողություն: Սակայն եթե երազեի, ապա, հետևաբար, այդ երազանքը «կտաքացնեին» իմ կարողությունները: Հետևաբար՝ կփորձեի օպերայում հայտնվել: Պարզապես հարկավոր է մտածել, թե ինչպես կարելի է իրականացնել այդ երազանքը: Այս դեպքում կարևորը չշտապելն է և այդ ժամանակ ամեն ինչ բավականին արագ կստացվի: Լավ է, երբ մարդը կարող է ասել իր մասին հետևյալը. «Ես զբաղվում եմ միայն իմ երազանքներն իրականացնելով»:

 

13.  Հասկանալու համար, թե ինչպես են քեզ վերաբերվում մարդիկ՝ պատմիր նրանց քո ծրագրերի ու երազանքների մասին: Նա, ով ծածուկ ատելություն է տածում քո հանդեպ, կքննադատի դրանք: Իսկ նա, ով քեզ համար միայն լավն է ցանկանում, կհուշի, թե ինչպես կարելի է իրականացնել դրանք:

14.  Մարդու հետ շփվելիս հիշի՛ր, որ նա իր մասին լավ կարծիքի է:

 

15.  Հասի՛ր հաջողության և բոլոր վիրավորանքները կմոռացվեն:

Սկզբնաղբյուր. mlitvak.ru
Աղբյուր. tert.am
Լուսանկարը. mors.in.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կյանքի և ճշմարտության մասին 20 բարի մտքեր մեծ մտածողներից. 168.am
Կյանքի և ճշմարտության մասին 20 բարի մտքեր մեծ մտածողներից. 168.am

1. Ամեն ինչ չես ասի այն մասին, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդը. Ժամանակն է դառնալ այդպիսին...

Լեգենդար շանսոնյեի լավագույն մտքերը նրա ՝«Շառլ Ազնավուր. Բարձր շշուկով. ինքնակենսագրական» գրքից. infosarm.ru
Լեգենդար շանսոնյեի լավագույն մտքերը նրա ՝«Շառլ Ազնավուր. Բարձր շշուկով. ինքնակենսագրական» գրքից. infosarm.ru

Փոքր հասակ, խռպոտ ու տարօրինակ ձայն, սուր քիթ՝ այս ամենը տապալում էր խոստանում, բայց նա չտապալվեց: «Դուք կգրավեք աշխարհը, քանի որ կարողանում եք հուզել»,-ասում է մի անգամ Շառլ Դե Գոլը: Եվ նա գրավում է աշխարհը...

Վիլյամ Սարոյանի լավագույն մտքերը. wnews.am
Վիլյամ Սարոյանի լավագույն մտքերը. wnews.am

Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը...

10 խորիմաստ դասեր Կոնֆուցիուսից, որոնք կփոխեն Ձեր կյանքը. infosarm.ru
10 խորիմաստ դասեր Կոնֆուցիուսից, որոնք կփոխեն Ձեր կյանքը. infosarm.ru

Կոնֆուցիուսն արևելյան քաղաքակրթության մեծագույն փիլիսոփան է։ Նրա փիլիսոփայությունը շեշտադրում էր անում անձնական և պետքական բարոյականության վրա։ Հենց Կոնֆուցիուսն է, ով սովորեցրել է մարդկանց հասարակական...

Մահաթմա Գանդին ասել է…
Մահաթմա Գանդին ասել է…

Մահաթմա Գանդին ասել է...

Բռնությամբ նվաճած հաղթանակը հավասարազոր է պարտության, և ժամանակավոր է...

Դեյլ Կարնեգիի 25 ցիտատ. mediamag.am
Դեյլ Կարնեգիի 25 ցիտատ. mediamag.am

Ներկայացնում ենք Դեյլ Կարնեգիի 25 ցիտատ, որոնք կարող են օգտակար լինել յուրաքանչյուրիս համար...

Ռեմարկի մտքերից. blognews.am
Ռեմարկի մտքերից. blognews.am

1. Այն ինչ չես կարողանում ստանալ, միշտ ավելի լավն է թվում նրանից, ինչ ունես։ Սրանում է կայանում մարդկային կյանքի ռոմանտիկան ու հիմարությունը...

Ես երբեք չեմ նայում ժամացույցին, երբ աշխատում եմ. Կարլ Լագերֆելդ. news.am
Ես երբեք չեմ նայում ժամացույցին, երբ աշխատում եմ. Կարլ Լագերֆելդ. news.am

Համաշխարհային նորաձեւության հսկաներից մեկը՝ գերմանացի ոճաբան եւ լուսանկարիչ Կարլ Լագերֆելդը դեռ մանկուց է հետաքրքրված եղել նորաձեւությամբ...

Գաբրիել Գարսիա Մարկես. «Այդքան շատ մի՛ պայքարիր. ամենալավ բաներն անսպասելի են կատարվում». 168.am
Գաբրիել Գարսիա Մարկես. «Այդքան շատ մի՛ պայքարիր. ամենալավ բաներն անսպասելի են կատարվում». 168.am

Ներկայացնում ենք խորհուրդներ գրողից, ով ո՛չ միայն հանճարեղ գրող էր, այլ նաև իր մաշկի վրա էր զգացել, թե ինչ բան է դժվար ժամանակները...

Ալբերտ Էյնշտեյնի լավագույն մտքերից. tert.am
Ալբերտ Էյնշտեյնի լավագույն մտքերից. tert.am

20-րդ դարի մեծագույն մտածողներից մեկը` Ալբերտ Էյնշտեյնը, հիմնարար հետազոտություններ է կատարել և տեսություններ է մշակել տիեզերքի գործառույթների վերաբերյալ, ինչպես օրինակ` Հարաբերականության տեսությունն, ու կանխատեսել...

Ոճը նորաձևությունից կարևոր է. 10 խորհուրդ Իվ Սեն-Լորանից. 1in.am
Ոճը նորաձևությունից կարևոր է. 10 խորհուրդ Իվ Սեն-Լորանից. 1in.am

Իվ Սեն-Լորանը ծնկի է բերել նորաձևության աշխարհը: Լինելով Քրիստիան Դիորի աշակերտը՝ նա ստեղծել է «ունիսեքս» յուրօրինակ ոճը և կանանց ստիպել կրել տղամարդու հագուստներ: Lux.fm-ը ներկայացնում է...

Ես
Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am
Կյանքի 15 դաս միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերից. mediamax.am

Կյանքի 15 դաս, որոնք քաղել է իր ապրած տարիներին միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերը...

Ես և կարիերան Խրատներ, խորհուրդներ
Սթիվ Ջոբսի ոգևորիչ մեջբերումները. 1in.am
Սթիվ Ջոբսի ոգևորիչ մեջբերումները. 1in.am

Սթիվ Ջոբսը Apple-ի հիմնադիրն է: Նա իր գործերով ու գաղափարներով փոխել է մեր աշխարհը և մեզանից յուրաքանչյուրի կյանքը: Մենք նրան հիշում ենք որպես ուժեղ բնավորությամբ մարդ, ով երբեք չի դավաճանել սեփական...

10 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից. 1in.am
10 իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից. 1in.am

Չինացի մեծ փիլիսոփայի մտքերը վերաբերում են բարոյականությանը, անձին և հասարակությանը: Կոնֆուցիոսը սովորեցրել է հասարակությունում մարդկային հարաբերությունների կանոնները, որի հիմքում ընկած են...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ