Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Սթիվ Ջոբսի ոգևորիչ մեջբերումները. 1in.am

Սթիվ Ջոբսի ոգևորիչ մեջբերումները. 1in.am

Սթիվ Ջոբսը Apple-ի հիմնադիրն է: Նա իր գործերով ու գաղափարներով փոխել է մեր աշխարհը և մեզանից յուրաքանչյուրի կյանքը: Մենք նրան հիշում ենք որպես ուժեղ բնավորությամբ մարդ, ով երբեք չի դավաճանել սեփական գաղափարներին: Այս տարի նա կդառնար 61 տարեկան: Նրա ծննդյան օրը Business Insider-ի գործընկերները հիշել են հանճարի մի քանի մեջբերումներ, որոնք ընդունակ են ոգևորելու յուրաքանչյուրին:

– Իմ գլխավոր մանտրաներից մեկն ուշադրությունն է և պարզությունը: Պարզը կարող է լինել բարդերից ամենաբարդը: Հարկ է լինում ջանասիրաբար աշխատել մտածողության մաքրության վրա, որպեսզի հասնել պարզության:

– Ինձ համար կարևոր չէ լինել ամենահարուստը գերեզմանում։ Պառկել քնելու, ասելով, որ մենք արել ենք ինչ-որ նշանավոր բան` սա է ինձ համար կարևոր:

– Ես կարծում եմ, որ եթե ձեզ մոտ ինչ-որ բան լավ է ստացվում, դուք պետք է էլի ինչ-որ գեղեցիկ բան անեք, չմնաք մի բանի վրա չափազանց երկար: Պետք է պարզապես հասկանալ ինչն է հետո:

– Apple-ից ազատվելը լավագույնն է, ինչը կարող էր ինձ հետ պատահել: Հաջողակ մարդու բեռը փոխվեց սկսնակի թեթևամտությամբ: Դա ինձ դարձրեց ազատ և թույլ տվեց մտնելու իմ կյանքի ամենաստեղծագործական փուլերից մեկը:

– Երբ ես 17 տարեկան էի, մեջբերում կարդացի, որը հնչում էր այսպես. «Եթե ամեն օր ապրում եք այնպես, կարծես դա վերջինն է, մի անգամ կպարզվի, որ դուք բացարձակ ճիշտ եք»: Դա ինձ վրա տպավորություն գործեց և մինչև այժմ` 33 տարի շարունակ, ես ամեն օր նայում եմ հայելու մեջ և հարցնում ինձ. «Եթե այսօր լիներ իմ կյանքի վերջին օրը, կանեի՞ այն բանը, ինչը պլանավորել եմ այսօրվա համար»: Երբ մի քանի օր շարունակ ես պատասխանեցի «ոչ», հասկանալի դարձավ, որ պետք է ինչ-որ բան փոխել:

– Ես ուզում եմ հետք թողնել ամբողջ տիեզերքում:

– Նորարարությունները տարբերում են առաջնորդներին և հետևորդներին:

– Իմ բիզնես-մոդելը դա The Beatles-ն է: Նրանք չորս տղաներ էին, ովքեր հետևում էին միմյանց թերություններին: Նրանք հավասարակշռում էին միմյանց, իսկ արդյունքը եղավ բոլոր մասերի գումարից մեծ: Հենց այդպես եմ ես տեսնում բիզնեսը. բիզնեսում մեծ գործերը չեն արվում մեկ մարդու կողմից, դրանք արվում են թիմով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.apple-club.by
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ