Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ՝ գլխով. Սթիվ Ջոբսի լավագույն մտքերը. tert.am

Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ՝ գլխով. Սթիվ Ջոբսի լավագույն մտքերը. tert.am

Apple ընկերության հիմնադիրը, մարդ, ով սկիզբ դրեց  անհատական համակարգիչների դարաշրջանին, Pixar ստուդիայի համահիմնադիր Սթիվ Ջոբսը տեխնոլոգիաներում գնահատում էր գեղեցկությունն ու հարմարավետությունը: Նա կատարելությունը դարձրեց կյանքի հիմնական սկզբունքներից մեկը:

AdMe.ru-ն ներկայացրել է Սթիվ Ջոբսի լավագույն մտքերն ու արտահայտությունները, մի մարդու, ով  փոխեց աշխարհը` ո՛չ միայն տեխնոլոգիական հեղափոխություն անելով, այլև փոխելով կյանքի ոճն ու փիլիսոփայությունը:

1. Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ներդրումն ունենանք աշխարհում, այլապես` ինչո՞ւ ենք ապրում:

2. Ես չեմ վստահում համակարգչին, որը չեմ կարող բարձրացնել:

3. Համոզված եմ, որ հաջողակ ձեռներեցներին անհաջողակներից բաժանող ամեն ինչի կեսը համառությունն է:

4. Դուք չեք կարող  հաճախորդին ուղղակի հարցնել, թե նա ինչ է ուզում, մինչ դուք դա անեք, նա արդեն նոր ցանկություններ կունենա:

5. Մարդիկ հաճախ չեն հասկանում` ինչ են ուզում,  քանի դեռ ինքդ դա ցույց չես տալիս:

6. Ես իմ բոլոր տեխնոլոգիաները կտայի Սոկրատեսի հետ հանդիպման դիմաց:

7. Մի անգամ Պաբլո Պիկասոն ասել էր. «Լավ նկարիչները կրկնօրինակում են, մեծ նկարիչները` գողանում»: Մենք երբեք չենք ամաչել ուրիշի հանճարեղ մտքերը գողանալուց:

8. Երբ ես գումարի պակաս էի ունենում, նստում էի մտածելու, ոչ թե վազում էի գումար վաստակելու. գաղափարը ամենաթանկարժեք ապրանքն է աշխարհում:

9.  Անցած ճանապարհը հենց պարգևատրումն է:

10.  Սխալներ թույլ չտալ, նշանակում է լիարժեք կյանք չապրել:

11.   Ձեր ժամանակը սահմանափակ է, մի ծախսեք այն ուրիշների կյանքով ապրելու վրա:


12.  Աշխատել պետք է ոչ թե 12 ժամ, այլ՝ գլխով:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ