Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մտածում են մեծերը

Մենք կյանք են գալիս միայնակ և միայնակ էլ հեռանում կյանքից. Զիգմունդ Ֆրեյդի համառոտ մտքերը. tert.am

Մենք կյանք են գալիս միայնակ և միայնակ էլ հեռանում կյանքից. Զիգմունդ Ֆրեյդի համառոտ մտքերը. tert.am

Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի աշխատությունները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի հոգեբանության, բժշկության, հասարակագիտության, մարդաբանության, գրականության և արվեստի վրա: 

 

Ինչպես գրում է fit4brain.com-ը` հետաքրքրությունը գիտնականի տեսությունների նկատմամբ չի մարել նաև մեր օրերում: Ներկայացնում ենք Զիգմունտ Ֆրեյդի առավել համառոտ ու հետաքրքիր խոսքերը, որոնք կարող են պատմել հենց մեր էության մասին:

1. Որքան անթերի է մարդն արտաքինից, այնքան շատ են դևերը նրա ներսում…

2. Մենք միմյանց պատահաբար չենք ընտրում: Մենք հանդիպում ենք նրանց, ովքեր արդեն գոյություն ունեն մեր ենթագիտակցության մեջ:

3. Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չէր մտնում աշխարհի արարման ծրագրի մեջ:

4. Մենք կյանք են գալիս միայնակ և միայնակ էլ հեռանում կյանքից:

5. Շատերին սիրողը ճանաչում է կանանց, մեկին սիրողը սովորում է սիրել:

6. Շատ մարդիկ իրականում չեն ձգտում ազատության, քանի որ այն պատասխանատվություն է ենթադրում, իսկ պատասխանատվությունը վախեցնում է մարդկանց մեծամասնությանը:

7. Միջնադարում ինձ կայրեին, այժմ այրում են միայն իմ գրքերը:

8. Սեր և աշխատանք. ահա սրանք են մեր մարդկայնության հիմնաքարերը:

9. Նախանձը կործանարար է:

10. Չկա ավելի թանկարժեք բան, քան հիվանդությունն ու դրա անտեսումը:

11. Հասարակությունները երբեք ճշմարտության ծարավ չեն եղել: Նրանց պատրանքներ են պետք, առանց որոնց նրանք չեն կարող ապրել:

12. Հիմարության առաջին ախտանիշն ամոթի կատարյալ բացակայությունն է:

13. Ամեն մարդ ունի ցանկություն, որի մասին ոչ -ք տեղյակ չէ, և այնպիսի ցանկություն, որի մասին անգամ ինքն իրեն չի խոստովանում:

14. Մարդուն բնորոշ է՝ գնահատել և ցանկանալ այն, ինչին հասնել նա չի կարող:

15. Միակ մարդը, որի հետ պետք է համեմատվել, դուք եք` անցյալում: Եվ միակ մարդն, ումից լավը պետք է դառնաք, դուք եք` ներկայում:

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. megashara.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ