Մտածում են մեծերը
Էռնեստ Հեմինգուեյի 15 իմաստուն մտքերը. hayeli.am
Ամերիկացի հանրահայտ գրող Էռնեստ Հեմինգուեյը գրական մեծ ժառանգություն է թողել սերունդներին: Նա իր գրական ստեղծագործությունների մեծ մասը գրել է 1920-1950 թվականներին:
Նրա երեք վեպերը և կարճ պատմվածքների չորս ժողովածուները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյը բավականին հախուռն կյանք է ունեցել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա կամավոր զինվորագրվել է իտալական բանակ: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին Հեմինգուեյը ռազմաճակատում աշխատել է իբրև լրագրող, իսկ Եվրոպայում ապրելու տարիներին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Պատերազմի բովով անցած այս գրողի «Հրաժեշտ զենքին» և «Ում մահն է գուժում զանգը» գրքերը շատ կողմերով հիմնված են իր անձնական փորձառության վրա: Ինքնակենսագրական տարրեր կան նաև «Ծերունին և ծովը» հայտնի վիպակի մեջ, որի համար Հեմինգուեյը պարգևատրվել է Նոբելյան մրցանակով: Իր կյանքի ընթացքում Հեմինգուեյը անցել է մի շարք դժվարությունների միջով և քանիցս կռիվ է տվել մահվան դեմ: Նա հիվանդացել է սիբիրախտով, մալարիայով, շաքարախտով, թոքաբորբով և մի շարք այլ հիվանդություններով: Երկու անգամ ավիավթարի է ենթարկվել և մի շարք վնասվածքներ ստացել: Այդ բոլոր փորձությունները հաղթահարելուց և մահվան ճիրաններից մի կերպ դուրս պրծնելուց հետո նա ինքնակամ որոշել է վերջ դնել կյանքին: 1961 թ.-ի հուլիսի 2-ին Հեմինգուեյը ինքնասպանություն է գործել: Հուլիսի 21-ին ականավոր գրողի 115-ամյակն էր: Այդ առիթով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա 15 իմաստուն մտքերը:
- Աշխարհում չկա գրքից ավելի հավատարիմ ընկեր:
- Երբեք մի՛ մտածեք, որ պատերազմը հանցագործություն չէ: Անկախ նրանից, թե որքան մեծ է դրա անհրաժեշտությունը, այն, միևնույնն է, հանցագործություն է:
- Աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում: Բայց աշխարհը սպանում է նաև նրանց, ովքեր չեն կոտրվում: Աշխարհն առանց խտրականության սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին: Իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույնն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց ավելորդ շտապողականության:
- Ամենալավ մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, ճշմարտությունն ասելու հակում, զոհաբերության գնալու կարողություն ունեն: Ճակատագրի հեգնանքով նրանց արժանիքները խոցելի են դարձնում նրանց. նրանք հաճախ վիրավորվում են, երբեմն՝ կործանվում:
- Քո մի մասնիկը մահանում էր ամեն տարի, երբ տերևները թափվում էին ծառերից, և դրանց ճյուղերը մերկ մնում քամուն, ցրտին և ձմռան լույսին դեմ հանդիման: Սակայն դու գիտեիր, որ գարունը կրկին գալու է, գիտեիր նաև, որ սառցակալելուց հետո գետը նորից վարարելու է: Երբ սառն անձրևները շարունակվեցին և սպանեցին գարունը՝ ասես մի երիտասարդ մահանար առանց որևէ պատճառի:
- Եթե ամեն օր մի փոքր անհանգստանաս, դա մի քանի տարի կխլի քո կյանքից: Եթե ինչ-որ բան սխալ է, շտկիր այն, եթե կարող ես, սակայն սովորիր չանհանգստանալ: Անհանգստությամբ երբեք ոչինչ չես շտկի:
- Խելացի մարդկանց շրջանում երջանկությունը հազվագյուտ երևույթ է:
- Իբրև գրող՝ դու չպետք է դատես, այլ պետք է հասկանաս:
- Մահը նման է բարում նստած ծեր պոռնիկին: Ես նրա համար գինի կգնեմ, սակայն նրա հետ վերև չեմ բարձրանա:
- Ես սովորեցի երբեք չդատարկել իմ գրական ջրհորը, այլ միշտ կանգ առնել այն պահին, երբ ջրհորի խորքում դեռևս ինչ-որ բան մնացել է և թույլ տալ, որպեսզի այն գիշերը կրկին լցվի աղբյուրներից:
- Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ: Չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը: Քանի՞ տարեկան պետք է դառնաս, որպեսզի իմանաս դա: Կա միայն ներկան, և եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, և դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի: Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում: Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբևէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս:
- Ժամանակը չէ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք չունես, ավելի լավ է մտածիր, թե ինչ կարող ես անել ձեռքիդ տակ եղածով:
- Ինքնասպանություն չգործելու բուն պատճառն այն է, որ դու գիտես, թե որքան քաղցր է նորից դառնում կյանքը, երբ դժոխքն ավարտվում է:
- Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից:
- Որպեսզի պարզես, թե արդյոք կարող ես վստահել մարդուն, վստահիր նրան: Դա է պարզելու լավագույն ձևը:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
04.09.2014 