Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2009

Երաժշտական աղմուկը և վարորդը

Երաժշտական աղմուկը և վարորդը

Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց։ Էլ չեմ խոսում ավտոմեքենաների մի մասի անմխիթար, երբեմն նույնիսկ վտանգավոր տեխնիկական վիճակի մասին։ Ինձ, որպես բժշկի, հատկապես անհանգստացնում է վարորդների առողջական վիճակի խնդիրը, ինչով անմիջականորեն պայմանավորված է նաև ուղևորների անվտանգությունը։

 

Խորհրդային տարիներին ավտոձեռնարկություններում լավ թե վատ աշխատում էին բժիշկներ, ովքեր ամեն առավոտ երթուղի դուրս գալուց առաջ ստուգում էին վարորդների առողջական վիճակը, ալկոհոլային խմիչք գործածելու հանգամանքը և այլն։ Վարորդները աշխատում էին հերթափոխով, սահմանված որոշակի աշխատանքային ժամերով, երթերի քանակով, ընդմիջումներով, ունեին հանգստյան օրեր, արձակուրդներ և այլն։ Այսօր երթուղային տաքսիների աշխատանքը մատնված է ինքնահոսի։ Ավտոմեքենաների մեծ մասը երթուղի է դուրս գալիս ուղղակի բնակելի շենքերի բակերից։ Ոչ ոք չի ստուգում դրանց տեխնիկական և վարորդների առողջական վիճակը։ Նրանք աշխատում են օրական 12-16 ժամ անընդմեջ, առանց հերթափոխի, առանց հանգստանալու և արձակուրդի։


Այս ամենից զատ, ամեն օր կարելի է ականատես լինել, թե ինչպես են վարորդներն իրենց մագնիտոֆոններով ու ռադիոընդունիչներով սղոցում ուղևորների նյարդերը։ Նրանք, հաշվի չառնելով ուղևորների ճաշակն ու տրամադրությունը, ամբողջ «կոկորդով մեկ երգացնում են» հայտնի ու անհայտ երաժիշտների ու երգիչների։ Դեռ ոչինչ, որ հաշվի չեն առնում ուղևորների կարծիքը, քանի որ ուղևորը կարող է համբերել կամ իջնել մեքենայից։ Սակայն այլ է խնդիրը հենց իր՝ վարորդի համար։ Բացի վերը հիշատակած գործոններից, վարորդի աշխատանքը ինքնին գերլարվածություն, գերուշադրություն, գերզգուշություն պահանջող աշխատանք է։ Նա անընդհատ վարելով մեքենան, հետևում է ճանապարհին, պահպանում երթևեկության կանոնները, աչքից բաց չի թողնում փողոցում կանգնածներին, հետիոտներին, հետևում է, որ դուրս չմնա սահմանված ժամանակացույցից, զգուշանում ոստիկաններից, լեզու գտնում դիսպետչերների, գործընկերների, ավտոմեքենայի տիրոջ, ուղևորների հետ և այլն։ Ավտոմեքենան վարելու ընթացքում վարորդը ծխում է, ընդունում կանգ առնելու պատվերները, ստանում դրամը, հաշվում և վերադարձնում մանրը, հաճախ զրուցում կողքի ընկերոջ հետ, և, միաժամանակ, ամբողջ օրը լսում երաժշտություն։


Այժմ տեսնենք, թե ինչպես է երաժշտությունն ազդում վարորդի հոգեբանության վրա և մեծացնում ավտովթարի հավանականությունը։


Տարիներ առաջ Մյունխենում տպագրվող «Քվիր» պարբերականը համագործակցելով մասնագետների հետ, մի գիտափորձ է կատարել, որի արդյունքները շատ ուշագրավ և ուսանելի կարող են լինել նաև մեր վարորդների համար։ Պարզվել է, որ երաժշտությունը թուլացնում է վարորդի կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, շեղում ուշադրությունը և այլն։ Գիտափորձի արդյունքում բացահայտվել է մի քանի օրինաչափություն։


Անաղմուկ մեքենայի «լուռ» վարորդի հետ համեմատած, երաժշտություն լսող վարորդը՝

 

  • առնվազն 17 կմ/ժամով ավելի արագ է վարում մեքենան,

  • առնվազն 15 կմ/ժամով ավելի արագ է կատարում վազանցը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով,

  • առնվազն 17 կմ/ժամով ավելի արագ է անցնում վտանգավոր արգելքների մոտով, ինչը զգալիորեն ավելացնում է ավտովթարի հավանականությունը,

  • ավելի կտրուկ է արգելակում ավտոմեքենան, ինչպիսի վարելաձևը անցանկալի է ուղևորի համար, վտանգավոր` հետևից եկող ավտոմեքենայի համար, բացի այդ, դա ազդում է ավտոմեքենայի տեխնիկական երկարակեցության վրա։


Երբ տևական ու բարձր երաժշտությանը գումարվում են ավտոմեքենայի շարժիչի և այլ մասերի, ինչպես նաև փողոցի տարաբնույթ ձայները, ապա այդ ամենը վերածվում է աղմուկի, որը խիստ բացասաբար է անդրադառնում վարորդի աշխատունակության վրա։


Աղմուկը թուլացնում է վարորդի տեսողությունը, դանդաղեցնում ռեակցիան, առավել ևս, երբ նա աշխատում է դժվարին պայմաններում և երկարատև, թուլացնում և նույնիսկ խաթարում է շարժումների համաձայնեցվածությունը, վատացնում հավասարակշռության ապարատի գործունեությունը, ազդում սրտի կծկունակության և արյան ճնշման վրա։


Այս բոլորի հետևանքով վարորդի համար արդեն խրոնիկական դարձած գերհոգնածությունն ավելի արագ է զարգանում, առաջանում են հոգեկան և հոգեմարմնական զանազան հիվանդագին վիճակներ, կտրուկ բարձրանում է ավտովթարների ու վրաերթերի հավանականության աստիճանը։


Որպես բժիշկ, միանգամայն ճիշտ եմ համարում Երևանի քաղաքապետի 2007թ. մարտի 28-ի N 612-Ա որոշումը, որի համաձայն երթուղային տաքսիների վարորդներին աշխատանքի ընթացքում արգելվում է ծխելը, երաժշտություն լսելը, հեռախոսով խոսելը։ Սակայն, ինչպես ցույց է տալիս կյանքը, այս որոշումները հաճախ անտեսվում են, իսկ ուղևորները հանդուրժում են այդ խախտումները։


Կարծում ենք` ժամանակն է, որ պատկան մարմինները հետամուտ լինեն հասարակական տրանսպորտում ռադիոէլեկտրոնային սարքերի` ռադիոընդունիչի, մագնիտոֆոնի և հեռուստացույցի առկայությունը արգելելու մասին որոշման կատարմանը։ Դրանից կշահեն ինչպես վարորդը, այնպես էլ ուղևորն ու հետիոտնը։ Իսկ վարորդներին խորհուրդ ենք տալիս իրենց նախընտրած երաժշտությունը ունկնդրել աշխատանքային ծանր հերթափոխից հետո` տանը հանգստանալու և լիցքաթափվելու ժամերին։

Հեղինակ. Հարություն ՄԻՆԱՍՅԱՆ հոգեթերապևտ, «Նոր Արաբկիր» ԱԿ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առանձին տեսակների ձևաբանությունը

Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...

Ուրոլոգիա
Բրուցելոզ
Բրուցելոզ

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...

Վարակաբանություն
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

ՀՀ օրենքներ
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու...

Սեքսոլոգիա
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...

Սրտանոթաբանություն Ցավ
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սաղմնային պրոտեոգլիկանները և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունը

Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...

Նյարդաբանություն
Երեք տարեկանի ճգնաժամը
Երեք տարեկանի ճգնաժամը

Երեք տարեկանի շրջանը երեխայի ես-ի ձևավորման բեկումնային փուլերից է։ Երկարատև քանակական փոփոխություններից հետո որակական վերակառուցում է տեղի ունենում. երեխան սկսում է հստակորեն գիտակցել իր ես-ը, առանձնացնել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...

Վարակաբանություն Վեներաբանություն
Տուբերկուլոզն այսօր

Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...

Վարակաբանություն
Հազ
Հազ

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...

Շնչառական համակարգ
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը

Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...

Վիտամիններ և միներալներ Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ