Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2009

Երեք տարեկանի ճգնաժամը

Երեք տարեկանի ճգնաժամը

Երեք տարեկանի շրջանը երեխայի ես-ի ձևավորման բեկումնային փուլերից է։ Երկարատև քանակական փոփոխություններից հետո որակական վերակառուցում է տեղի ունենում. երեխան սկսում է հստակորեն գիտակցել իր ես-ը, առանձնացնել և հակադրել իրեն ուրիշներին։

 

Դա իր արտահայտությունն է գտնում, օրինակ, «ես» դերանվան օգտագործման, ինքնուրույնության խիստ բուռն դրսևորումների, սեփականատիրական զգացման, եսասիրության կտրուկ «աճի» մեջ Ավանդաբար ընդունված է այս ճգնաժամի ախտանշաններ համարել նեգատիվիզմը (ամեն ինչում մեծերին հակադրվելը), համառությունը, ըմբոստությունը, բողոքներն ու բունտը, մեծերի նկատմամբ բռնակալությունը։ Կատաղության պահին երեխան կարող է մերժել մինչ այդ իր համար ընդունելի և դրական համարված ամեն ինչ (վարքի ձևեր, սիրելի մարդիկ, իրեր), նույնիսկ կարող է վիրավորական բառեր, հայհոյանքներ ուղղել մեծերին։ Նախկինում հրեշտակային բնավորություն ունեցող երեխան կարող է պահանջել իր հրամանների անխոս ու անհետաձգելի կատարում, հակառակ դեպքում` սարսափելի աղմուկ-աղաղակ բարձրացնել։ Նա կարող է հայտարարել, որ ծնողները հիմար են և հակադրվել նրանց ամեն ինչում (եթե ասես` մածունը սպիտակ է, կասի` սև է, ասես` սև է, կասի` սպիտակ է)։ Այդպիսով երեխան փորձում է ինքնահաստատվել, անկախություն ու ինքնուրույնություն դրսևորել և, ի վերջո, ընդունել սեփական ես-ը` որպես լիարժեք մարդ։


Եթե դեռահասության շրջանում արթնանում է երեխայի սեռային ինքնագիտակցությունը և նա փորձում է ինքնահաստատվել որպես իր սեռը կրողի, ապա այս տարիքում ինքնագիտակցությունը տեսակային բնույթ է կրում, այսինքն, երեխան ընկալում է իրեն ուղղակի որպես մարդ էակ։ Այս տարիքում նրա մոտ ի հայտ է գալիս խորը անլիարժեքության զգացում, ինչը ձևավորվում է, երբ նա իրեն համեմատում է մեծերի հետ։ Ճգնաժամը հենց այս անլիարժեքության հետևանք և հաղթահարման փորձ կարելի է համարել. երեխան սկսում է ուսումնասիրել լիարժեք մարդկանց` մեծերին, և իրական կյանքում ու խաղերի ժամանակ նրանց նմանակելով, երևակայական պատմություններով ուզում է հավատալ և հավատացնել մեծերին, որ ինքը նույնքան լիարժեք մարդ է, որքան նրանք։ Օրինակ, այս տարիքի երեխան կարող է ամենայն լրջությամբ համոզել մեծերին, որ ինքը մեծ է, ամուսնացած է, երեխաներ ունի և այլն։ Ընդ որում, «մեծ» ասելով` երեխան բոլորովին էլ նկատի չունի իր անձի տարիքային կամ ֆիզիկական բնութագրերը, այլ ուղղակի պնդում է, որ լիարժեք մարդ է։ Այն ամենը, ինչ նվաստացնում է երեխային որպես լիարժեք մարդ, հզոր բունտ է առաջ բերում. ասենք, երեխան կարող է խփել, թափել ճաշով ափսեն, եթե մայրը փորձի ստիպելով նրան կերակրել։ Եվ հակառակը, եթե ծնողները «հարգալից» են վերաբերվում նրան, հայտարարում են, որ նա մեծ է, ապա դաստիարակության ոլորտում կարող են լուրջ հաջողությունների հասնել։


Ի՞նչ ելք է ունենում երեք տարեկանի ճգնաժամը։


Դա կարող է լինել և դրական, և բացասական։ Առաջին դեպքում երեխան դառնում է նախաձեռնող, ինքնավստահ, ակտիվ, իսկ երկրորդ դեպքում նրա մեջ ձևավորվում է մեղքի խորը զգացում, հետևաբար` նաև անինքնավստահություն, անլիարժեքություն։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ այս ճգնաժամի արդյունքում ձևավորվում է սեփական ես-ի «տեսությունը», որը կարող է լինել դրական, բացասական և ժխտող։ Առաջին դեպքում երեխան լիարժեք է զգում իրեն, գտնում է (ավելի շուտ` զգում է), որ մարդիկ իրեն սիրում են, ինքն էլ նրանց է սիրում, վստահում է ինքն իրեն և ուրիշներին։ Երկրորդի դեպքում նա իրեն անլիարժեք է զգում, անինքնավստահ ու կաշկանդված է դառնում։ Սեփական ես-ի ժխտումը տեղի է ունենում հոգեկան խանգարումների ժամանակ (մանկական շիզոֆրենիա, աուտիզմ)։ Երեխան այս դեպքում հրաժարվում է իր տեսակային ես-ից, իրեն ոչ թե մարդ, այլ կենդանի, նույնիսկ անշունչ առարկա է համարում։ Որոշ դեպքերում նա հրաժարվում է տեսակային հատկություններից. դադարում է խոսել կամ ուղղահայաց դիրքով քայլել։ Ի տարբերություն նորմալ զարգացող երեխաների, որոնք նկարելիս սովորաբար մարդ են պատկերում, հիվանդները կենդանիներ են նկարում կամ մարդկանց աղավաղված են պատկերում, ասենք` թիկունքից։


 Ինչպես կարելի է մեղմել ճգնաժամը և օգնել երեխային։


Հետազոտությունները վկայում են, որ ճգնաժամի դրսևորման սրության վրա ազդում են մի շարք գործոններ` ընտանեկան լարված մթնոլորտը, երեխայի առանձնահատկությունները, սեռը, ընտանիքում երեխաների թիվը (տղաների և միակ երեխաների մոտ այս երևույթներն ավելի արտահայտված են լինում), սակայն որոշիչն այնուամենայնիվ դաստիարակությունն է։


Տարիքային այս փուլի դժվարությունները հաղթահարելու և ճգնաժամի բարենպաստ ելքի համար մասնագետներն առաջարկում են համբերատար լինել երեխաների «մեծ» երևալու բուռն ցանկության նկատմամբ, սակայն թույլ չտալ, որ դա վերածվի բռնակալության ու ամրապնդվի որպես բնավորության գիծ։ Եթե նա փորձում է ամեն ինչ ինքնուրույն անել, հնարավորության դեպքում թույլ տվեք, որ անի, կամ ինքը համոզվի, որ դա իր ուժերից վեր է։ Սակայն այն դեպքում, երբ համոզված եք, որ տվյալ պահին ձեր վարքը ամենաճիշտ տարբերակն է, անզիջում եղեք։ Արգելքները պետք է հստակ ու տրամաբանված լինեն։ Նեգատիվիզմի դեպքում համոզելն ու ստիպելը բացասական ազդեցություն են ունենում, օգնում են միայն խոսքը («Հանկարծ ճաշիկը չուտես»), անտարբերությունը (ասենք, երեխան կարող է ճաշը ուտել, եթե ուշադրությունը չսևեռեք նրա վրա)։ Օգնում են նաև որոշումների կայացմանը նրան ներգրավելը, նրա կարծիքը հաշվի առնելը. ասենք` զբոսնելու ենք գնում, դու ո՞ր շալվարիկն ես ուզում հագնել։


Եթե երեխան անվայելուչ բառեր ու արտահայտություններ է գործածում, հարկ է նախ ուշադրություն դարձնել, թե ընտանիքում ում է նա նմանակում. այս դեպքում մեծը կարող է ուղղակի ներողություն խնդրել, ասել, որ ինքը սխալվել է, որ չի կարելի դրանք օգտագործել։ Երեխային պետք է լրջորեն բացատրել, որ լավ մարդիկ, ովքեր իսկապես մեծ են, դա չեն անում։


Ծեծը, կոպտությունը, վիրավորանքները դաստիարակչական արժեք բացարձակապես չունեն, դրանք նվաստացնում են երեխային, ստիպում արհամարհել և՛ իրեն, և՛ մեծերին։ Միևնույն ժամանակ չի կարելի, այսպես ասած` «երես տալ» նրան։ Կամակորությունները կատարելու, անընդհատ զիջելու դեպքում ձևավորվում է եսասեր, սեփական ցանկություններն ու իրական հնարավորությունները համատեղելու ունակությունից զուրկ մարդ, որը սովոր է ամեն ինչի հասնել աղմուկ-աղաղակի, ճղճղոցի և ըմբոստ պահվածքի միջոցով։ Բացասական վերաբերմունքը կարելի է արտահայտել խոսքով, բացատրելու միջոցով, անտարբերությամբ, օրինակներ բերելով, ոչ ֆիզիկական պատիժներով (ասենք, այն խաղալիքը, որ պետք է գնեի, կգնեմ այն ժամանակ, երբ քեզ մեծի պես կպահես), բայց ոչ ծեծ ու ջարդով։ Երեխան պետք է զգա, որ սիրված է, որ մեծերի բացասական վերաբերմունքն իր կոնկրետ արարքներին է ուղղված, և ոչ երբեք` իր անձին։

Հեղինակ. Սամվել ԽՈՒԴՈՅԱՆ. հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրինա ԱՌԱՔԵԼՅԱՆ հոգեբան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առանձին տեսակների ձևաբանությունը

Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ...

Ուրոլոգիա
Բրուցելոզ
Բրուցելոզ

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...

Վարակաբանություն
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

ՀՀ օրենքներ
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու...

Սեքսոլոգիա
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...

Սրտանոթաբանություն Ցավ
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սաղմնային պրոտեոգլիկանները և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունը

Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...

Նյարդաբանություն
Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...

Վարակաբանություն Վեներաբանություն
Տուբերկուլոզն այսօր

Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...

Վարակաբանություն
Երաժշտական աղմուկը և վարորդը
Երաժշտական աղմուկը և վարորդը

Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...

Հոգեկան առողջություն
Հազ
Հազ

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...

Շնչառական համակարգ
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը

Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...

Վիտամիններ և միներալներ Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ