Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 1.2009

Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առանձին տեսակների ձևաբանությունը

Ժամանակակից ուրոպաթոլոգիայի արդիական խնդիրներից է շագանակագեղձի բարորակ հիպերպլաստիկ գործընթացների տարբերակումը չարորակ ախտահարումներից։ Դա առավել դժվար է, երբ հետազոտվում է սահմանափակ քանակությամբ նյութ` ստացված սակավ ինվազիվ ախտորոշիչ (Cor և ասպիրացիոն կենսազննուկ) և վիրաբուժական (TURP) եղանակներով։ Բացի այդ, հաճախ ստացված հետազոտության նյութը ունենում է մեխանիկական վնասվածքներ, որոնք առաջացնում են հյուսվածաբանական շեղումներ, որոնք հետազոտողների կողմից հաճախ կարող են ընկալվել որպես չարորակ կենսընթացի արտահայտություն։ Այդ գործընթացները մասնակիորեն բացահայտում են շագանակագեղձի քաղցկեղի գերախտորոշման դեպքերի ավելացման պատճառները [1, 2]։


Համաձայն ԱՀԿ-ի կողմից մշակված շագանակագեղձի հիվանդությունների դասակարգման` գոյություն ունեն շագանակագեղձի բազմաթիվ բարորակ ախտահարումներ, որոնք հաճախ սխալմամբ կարող են ընկալվել որպես չարորակ [3, 4]։     Այսպիսով, ախտաբանին, մինչև վերջնական ախտորոշումը, անհրաժեշտ է միանշանակ բացառել բարորակ պրոցեսները։ Այդ տեսանկյունից առավել հետաքրքիր են շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի առանձին հյուսվածաբանական տեսակները։ Գաղտնիք չէ, որ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի, ինչպես նաև քաղցկեղի կլինիկալաբորատոր ախտորոշումը (PSA) երբեմն քիչ արդյունավետ է լինում, առավել ևս, երբ ավելի հաճախ են հանդիպում արյան պլազմայում PSA-ի ցածր մակարդակով քաղցկեղի դեպքեր։ Իր հերթին շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան կարող է զուգորդվել քաղցկեղի յուրահատուկ մարկերների մակարդակի բարձրացմամբ [5, 6]։ Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի վերաբերյալ գիտելիքների կուտակման տարբեր փուլերում օգտագործվում էին հետևյալ բնորոշումները` պրոստատիկ հիվանդություն, պրոստատոմա, դիսհորմոնալ պրոստատոպաթիա, ադենոմա և հանգուցավոր հիպերպլազիա։ Սակայն շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի ախտածագման էությունն առավել լիարժեք արտացոլում է «շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա» բնորոշումը։ Բարորակ հիպերպլազիան կարող է զարգանալ շարակցական, գեղձային կամ շարակցական և գեղձային տարրերից։ Գոյություն ունեն շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բազմաթիվ հյուսվածաբանական դասակարգումներ, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող լիարժեք արտահայտել շագանակագեղձում ընթացող բոլոր ձևաբանական փոփոխությունները [6]։ Բացի այդ, դասակարգումների մեծամասնությունը չի բավարարում կլինիցիստների կողմից ախտաբաններին ներկայացվող պահանջներին և չի տալիս զարգացող պրոցեսի հստակ գնահատականը։ Այդ տեսանկյունից ընդունելի Է Սամսոնովի կողմից առաջարկված դասակարգումը, որի համաձայն հիպերպլազիայի բոլոր ձևերը բաժանվում են շարակցական, գեղձային և խառը տեսակների։ Խառը տեսակներն իրենց հերթին, կապված շարակցական կամ գեղձային տարրերի գերակշռման հետ, բաժանվում են գեղձաշարակցական կամ շարակցագեղձային տարատեսակների։
Սովորաբար շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի հիմնական տեսակների սովորական հյուսվածաբանական եղանակներով ախտորոշումը (հեմատոքսիլին-էոզին) դժվարություններ չի ներկայացնում, բացառությամբ որոշ օջախային կամ խառը տեսակների, որոնք երբեմն ունենում են տարաբնույթ տեսք և նմանվում են բարձր դիֆերենցում ունեցող քաղցկեղի։ Ընդ որում, ժամանակակից իմունահյուսվածաքիմիական եղանակով ախտորոշման մեթոդները (PSA, PSAP, CD57, LCA, CD56, CD68 և այլն), որոնք օգտագործվում են շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նպատակով, տվյալ դեպքերում` քիչ ինֆորմատիվ են լինում, տալիս են կեղծ դրական արդյունք և դրանով էլ ախտաբանին շեղում են ճիշտ ախտորոշում կատարելուց [1, 2]։


Հաճախ քաղցկեղին նմանվում են հիպերպլազիայի հետևյալ հիմնական ձևաբանական տեսակները`

 

  • ադենոզը կամ ատիպիկ գեղձային հիպերպլազիան,
  • ատրոֆիան,
  • սկլերոզացնող ադենոզը։

 

 

Սամսոնովի դասակարգման համաձայն` ադենոզը կամ ատիպիկ գեղձային հիպերպլազիան պատկանում է շագանակագեղձի գեղձային հիպերպլազիայի տեսակին։


Ադենոզը կազմում է TURP-ի դեպքերի 1,5-19,6%-ը և ռադիկալ պրոստատէկտոմիաների 33%-ը։ Ադենոզը շագանակագեղձի հիպերպլազիայի այն ձևերից մեկն է, որը հաճախ սխալմամբ ախտորոշում են իբրև բարձր դիֆերենցում ունեցող ադենոկարցինոմա։ Հաճախ հանդիպում է 64-70 տարեկան տղամարդկանց մոտ։ Ադենոզի մանրադիտակային պատկերում երևում են մանր, խիտ դասավորված, «մեջք մեջքի» բազմացող գեղձերի օջախ` շրջապատված շարակցական հյուսվածքով։ Բջիջներն ունեն արտահայտված բջջապլազմա, չափավոր ներկված կորիզներ։ Բնորոշ է բազալ բջիջների առկայությունը, որոնք ադենոկարցինոմայի դեպքում անհետանում են։ Ոչ միշտ հանդիպող, բայց ախտորոշման տարբերակիչ նշաններից անհրաժեշտ է նշել ամիլոիդ մարմնիկների առկայությունը` 43%, կրիստալոիդներ` 24%, հենքի նվազագույն ներթափանցում` 13%, արտահայտված կորիզակներ` 13%, միտոզներ` 3% և լորձ` 3%։ Բջջային պոլիմորֆիզմի բացակայությունը (կորիզների փոփոխություն, կորիզակների քանակի ավելացում), գեղձերի համեմատական վերլուծությունը (ախտահարված և ոչ ախտահարված դաշտերում), բազալ-բջջային շերտի առկայությունը (p63 և HMWCK դրական ներկում) հյուսվածաբանական այն հիմնական նշաններն են, որոնք թույլ են տալիս ադենոզը դասել բարորակ հիպերպլազիայի շարքին։ Պետք է նշել, որ չնայած համաշխարհային գրականության մեջ տեղ գտած ատիպիկ գեղձային հիպերպլազիայի ֆոնի վրա կարցինոմայի զարգացման մասին առանձին հաղորդագրությունների, ներկայումս ադենոզը ընդունված է համարել որպես բացառապես բարորակ գործընթաց։


Շագանակագեղձի հետատրոֆիկ հիպերպլազիա։ Շագանակագեղձի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման ժամանակ առավել դժվարություն է ներկայացնում շագանակագեղձի ատրոֆիան, որը կարող է հանդիպել ինչպես տարեց, այնպես էլ երիտասարդ հիվանդների մոտ։ Հյուսվածաբանորեն ընդունված է տարբերակել ատրոֆիայի հասարակ, հետատրոֆիկ, կիստոզ և մասնակի ձևերը։ Համաձայն Սամսոնովի դասակարգման` հասարակ ատրոֆիան պետք է դասել շարակցական հիպերպլազիայի, հետատրոֆիկը` խառը շարակցագեղձային, կիստոզը` խառը գեղձաշարակցական հիպերպլազիայի շարքին (նկար 1)։

 
Նկար 1. Շագանակագեղձի հետատրոֆիկ հիպերպլազիա։ Գեղձերի և ծորանների կիստոզ լայնացում, գեղձերը կազմող էպիթելի հարթեցում։ Հենքի ֆիբրոզ, բորբոքային բջջային ինֆիլտրացիա (հեմատոքսիլին-էոզին x 200)



Խրոնիկական բորբոքային ինֆիլտրացիան, որը սխալմամբ դասում են խրոնիկական պրոստատիտի շարքին, բնորոշ է ատրոֆիաների բոլոր տեսակներին։ Բորբոքային կոմպոնենտի զգալի գերակշռության դեպքում ատրոֆիան դասում են բորբոքային պրոլիֆերատիվ Բորբոքային պրոլիֆերատիվ ատրոֆիա ատրոֆիայի տեսակների շարքին, որը համարվում է ձևաբանական ախտորոշման համար առավել դժվար տեսակ։ Սակայն պոլիմորֆիզմի բացակայությունը և բազալ բջիջների առկայությունը թույլ են տալիս ճիշտ ախտորոշել բարորակ հիպերպլազիան (նկար 2)։

 
Նկար 2. Բորբոքային պրոլիֆերատիվ ատրոֆիա (հեմատոքսիլին-էոզին x 200)

Սկլերոզացնող ադենոզը ներկայացված է շագանակագեղձի շարակցական և գեղձային կոմպոնենտների միաժամանակյա պրոլիֆերացիայով։ Այն հազվադեպ հանդիպող հիվանդություն է (TURP-ի բոլոր դեպքերի 2%-ից պակաս)։ Պրոցեսը սահմանափակվում է շագանակագեղձի փոփոխական հատվածով։ Մանրադիտակային պատկերում այն մանր բազմացող գեղձեր և մկանաէպիթելային հենք են։ Բջջային ատիպիկ նշանների բացակայությունը բարորակ ընթացքի հավաստի նշան է։
Հատուկ ուշադրության է արժանի վերը նշված հենքի բորբոքային ինֆիլտրացիան, որը հաճախ լինում է բարորակ հիպերպլազիայի տարբեր ձևերում։
Համաձայն ժամանակակից գրականության տվյալների, հիպերպլազիայի ենթարկված օջախներում ոչ յուրահատուկ բորբոքային ռեակցիան պայմանավորված է ցիտոկին 1 գենի ինհիբիտորի ընկճումով (նկար 3) [7]։

 

Բարորակ հիպերպլազիայի պրոլիֆերատիվ կենտրոն։ Նկար 3. Բարորակ հիպերպլազիայի պրոլիֆերատիվ կենտրոն։ Փոքր գեղձեր` պատված գլանաձև էպիթելով, կորիզների կենտրոնական դասավորվածություն, բարակ շարակցական խտրոցներ, չափավոր լիմֆոիդ ինֆիլտրացիա (հեմատոքսիլին-էոզին x 200)

Այսպիսով, պետք է նշել, որ, չնայած ախտահյուսվածաբանական պրակտիկայում իմունահյուսվածաքիմիական և մոլեկուլային հետազոտությունների մեթոդների լայն ներդրմանը, վերը նշված հյուսվածաբանական չափանիշների վերլուծությունը թույլ է տալիս ճիշտ ախտորոշել ախտաբանական կենսընթացը` օգտագործելով միայն սովորական ներկման եղանակներ (հեմատոքսիլին-էոզին)։ Դրա մասին է խոսում նաև համաշխարհային և հայրենական լաբորատորիաների աշխատակիցների աշխատանքային փորձը։

Գրականության ցանկ

 

  1. Maggi-Galuzzi C. et al. Non-neoplastic disease of the prostate. Foundation in Diagnostic Pathology։ Genitourinary Pathology. Elsevier, 2006.
  2. Srigley J.R. Benign mimickers of prostatic adenocarcinoma. Mod. Pathol., 2004, 17, 328-348.
  3. Epstein J., Yang X.J. Prostate Biopsy Interpretation. Lippincott, 2002.
  4. Bostwick D.G., Eble J.N. Urologic Surgical Pathology. Mosby, 1997.
  5. Eble J.N. et al. Pathology and Genetics of Tumours of the Urinary System and Male Genital Organs. IARC press, 2004.
  6. Hamphrey P.A. Prostate Pathology. AJCP Press, 2003.
  7. Taoka R., Tsukuda F., Ishikawa M., Haba R., Kakehi Y. Association of prostatic inflammation with down-regulation of macrophage inhibitory cytokine-1 gene in symptomatic benign prostatic hyperplasia. J Urol., 2004 Jun; 171(6 Pt 1)։2330-5.

 

Հեղինակ. Նելլի Խոստիկյան, Անդրեյ Պապյան, Արմեն Ավոյան. Երևանի Մ. Հերացու անվան ՊԲՀ ախտաբանական անատոմիայի և ուրոլոգիայի ամբիոններ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արգանդի վզիկի քաղցկեղ

Հայաստանում տարեկան բազմաթիվ կանայք մահանում են արգանդի վզիկի քաղցկեղից։ Մահվան յուրաքանչյուր դեպք ինքնին ցավալի է, բայց այս դեպքում կրկնակի ցավալի է, քանի որ այն կարելի էր կանխել...

Ուռուցքաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Բրուցելոզ
Բրուցելոզ

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Նրանով հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև թռչունները...

Վարակաբանություն
Բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքներն ու ազատությունները առողջապահության բնագավառում

Առողջապահության բնագավառում հասարակության առանձին խավերի` բնակչության ծայրահեղ խոցելի խմբերի իրավունքները երաշխավորվում են ինչպես ներպետական իրավական ակտերով...

ՀՀ օրենքներ
Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու...

Սեքսոլոգիա
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը
Ցավեր սրտի շրջանում. հուշում է սրտաբանը

Կրծքավանդակի ձախ մասում` սրտի շրջանում ցավեր են առաջացել։ Դա ի՞նչ է նշանակում։ Եթե կարողանանք ինքներս որոշել այդ ցավերի բնույթը, ապա դրանք շատ բան կհուշեն...

Սրտանոթաբանություն Ցավ
Վիրուսային b հեպատիտի կլինիկական տարբերակները և հղի կանանց բուժման նորագույն մոտեցումները

Վիրուսային B հեպատիտը (ՎԲՀ) ժամանակակից առողջապահության կարևոր խնդիրներից է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, դրանով տառապում է աշխարհի բնակչության գրեթե 350 միլիոնը։ Առավել հաճախ այն առկա է ՎԲՀ վարակակրության ձևով։ Այդ տեսակետից առավել անբարենպաստ են...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Երկարատև ճնշման համախտանիշ (crush-սինդրոմ )

Երկարատև ճնշման համախտանիշի (ԵՃՀ) ախտաբանական մեխանիզմների և ձևաբանական դրսևորումների ուսումնասիրությունը չի կորցրել իր առօրեականությունը։ Դիտարկվող ախտաբանությանը հանգեցնող պայմանների առաջացման հնարավորությունը մշտապես առկա է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Սաղմնային պրոտեոգլիկանները և նեյրոդեգեներատիվ ախտաբանությունը

Վերջին տասնամյակների ընթացքում զգալիորեն շատացել են նեյրոդեգեներատիվ հիվանդությունների նոզոլոգիական և ախտահամալիրային դրսևորումները։ Դրանց թվին առաջին հերթին պատկանում է անոթային թուլամտությունը, որի հիմքում ընկած է գլխուղեղի...

Նյարդաբանություն
Երեք տարեկանի ճգնաժամը
Երեք տարեկանի ճգնաժամը

Երեք տարեկանի շրջանը երեխայի ես-ի ձևավորման բեկումնային փուլերից է։ Երկարատև քանակական փոփոխություններից հետո որակական վերակառուցում է տեղի ունենում. երեխան սկսում է հստակորեն գիտակցել իր ես-ը, առանձնացնել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Միավ վարակ կրողների կենսաբանական և վարքագծային ցուցանիշների դինամիկան 2002-2007թթ. ընկած ժամանակահատվածում

2007թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՄԻԱՎ-ի նկատմամբ խոցելի խմբերի` թմրամիջոցների ներարկման եղանակով օգտագործողների (ԹՆՕ-ների), մարմնավաճառների, հոմոսեքսուալ (տղամարդկանց հետ սեռական...

Վարակաբանություն Վեներաբանություն
Տուբերկուլոզն այսօր

Օֆլոքսացինի շարքի դեղեր, կապրեոմիցին, ՊԱՍԿ, պրոտիոնամիդ), որոնք այժմ կիրառվում են միայն Երևանի Շենգավիթի, Մալաթիա-Սեբաստիայի, Դավիթաշենի, Աջափնյակի ¥փորձարարական¤ համայնքներում բնակվող հիվանդների բուժման համար...

Վարակաբանություն
Երաժշտական աղմուկը և վարորդը
Երաժշտական աղմուկը և վարորդը

Երևանի բնակչության հիմնական փոխադրամիջոցը այժմ երթուղային տաքսիներն են։ Դրանք հարմարավետ են ու արագաշարժ։ Սակայն պետք է ասել, որ վարորդների աշխատանքը դեռևս հեռու է բավարար լինելուց...

Հոգեկան առողջություն
Հազ
Հազ

Հազը հիվանդություն չէ, այլ օրգանիզմի պատասխան ռեակցիան է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների նկատմամբ։ Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար անհանգստություն շատ է պատճառում...

Շնչառական համակարգ
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը
«Արևային վիտամինը» կօգնի պահպանել ուղեղի աշխատանքը

Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով...

Վիտամիններ և միներալներ Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ