Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 3.2009

Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...

Հղիությունը և դրան նախապատրաստվելը: Մայրանալու ճանապարհին...

Հղիության 1-ին շաբաթ: Եթե մտադրվել եք մայրանալ, ապա այն պետք է ձեր ընդհանուր վիճակը, կենսակերպը կրկին վերանայելու առիթ դառնա: Դեռևս մի քանի ամիս առաջ, մինչև հղիանալը հրաժարվեք վտանգավոր սովորություններից․ ծխելուց, ալկոհոլային խմիչքներ և դեղորայք օգտագործելուց, վտանգավոր և նյարդային աշխատանք կատարելուց:


Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկն ունի որևէ հիվանդություն, խորհրդակցեք բժշկի հետ, որպեսզի պարզեք հիվանդ երեխա ունենալու վտանգի հավանականությունը: Հղիության համար անհրաժեշտ է, որ ձվարանները նորմալ գործեն և բնականոն ձվազատում տեղի ունենա: Հիշեք, որ այդ ժամանակ մարմնի ջերմությունը մի քիչ կբարձրանա: Եթե բեղմնավորումը տեղի է ունեցել և պտղաձուն ենթարկվել է առաջին կիսման պրոցեսին, այսինքն՝ սկսվել է սաղմի զարգացումը, կնոջ օրգանիզմում միակ նշանը ուղիղ աղիքի 370-ից բարձր ջերմության պահպանումն է:

 

Առողջ սնունդ

 

Քանի որ բոլոր սննդանյութերը պտուղը ստանում է մոր արյան միջոցով, կարևոր է հղիության ժամանակ պահպանել ռացիոնալ և ճիշտ սննդակարգ: Եթե մինչև հղիությունը ընդունել եք հաշվեկշռված սնունդ, մնում է միայն որոշ շտկումներ անել: Ամենօրյա օգտագործվող սնունդը պետք է ավելացվի 500 կալորիայով և կազմի 2500 կալորիա: Հղիության ժամանակ օրգանիզմի սպիտակուցային պահանջը կրկնակի ավելանում է: Եթե սաղմը չի ստանում կալցիումի բավարար քանակություն, որն անհրաժեշտ է ոսկրային հյուսվածքի և ատամների ձևավորման համար, նա կսկսի դա վերցնել մոր պաշարից, որի սպառման դեպքում մոր ոսկորները կդառնան ավելի փխրուն: Պտղի արյան ծավալը և բաղադրությունը պայմանավորված են մոր սննդի օրաբաժնում երկաթի քանակությամբ: Երկաթի և վիտամին B12-ի պակասը կարող է հանգեցնել հղի կնոջ սակավարյունության առաջացման: 

 

Ֆոլաթթուն կանխում է նյարդային խողովակի արատների առաջացումը, ուստի մինչև հղիությունը և առաջին 3 ամիսների ընթացքում այն պետք է ներառել սննդի օրաբաժնում: Այդ վիտամինով հարուստ են կանաչեղենը (մառուլ, սպանախ, սիբեխ), կաղամբը, ծաղկակաղամբը, կանաչ լոբին: Նշենք, որ վիտամինները կարևոր դեր են խաղում նորմալ նյութափոխանակության ապահովման համար: Պետք է օգտագործել միայն յոդացված աղ, քանի որ յոդի անբավարարությունը կարող է առաջացնել պտղի նյարդային համակարգի, մտավոր և ֆիզիկական թերզարգացում (կրետինիզմ, գաճաճություն), խուլ-համրություն և բնածին այլ արատներ: 

 

Անհրաժեշտ է խուսափել ճարպոտ սննդամթերքից և քաղցրավենիքից, որքան հնարավոր է շատ օգտագործել մրգեր և բանջարեղեն, քանի որ հղիության ընթացքում շրջանառող արյան ծավալը պետք է ավելանա 50%-ով, հետևաբար անհրաժեշտ է խմել օրական 1,5 լ հեղուկ: 

 

Հղիության 2-րդ շաբաթ

 

Երբեմն կինը կասկածում է, որ հղի է. խիստ ավելանում է պրոգեստերոնի քանակը և սկսում է արտադրվել խորիոնային հորմոն, որոնք ապահովում են հղիության նորմալ ընթացքը: Այս հորմոնները առաջին շաբաթվա ընթացքում նպաստում են հղիության հավաստի նշանների առաջացմանը:

 

Հավաստի նշաններից կարևոր է դաշտանի բացակայությունը, ինչպես նաև լեցուն և զգայուն կուրծքը: Խորիոնային հորմոնը երբեմն ազդում է միզուղիների վրա և առաջացնում հաճախակի միզարձակման ցանկություն: Կինը դառնում է քնկոտ և շուտ է հոգնում: Դրանց պատճառը արյան մեջ պրոգեստերոնի բարձր մակարդակն է: Ուժեղանում են նյութափոխանակությունը և կենսական կարևոր օրգանների ծանրաբեռնվածությունը, ուստի շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ ոչ ակտիվ, սակայն հանգստացնող, թարմացնող ժամանցի կազմակերպումը:

 

Սաղմը 1-2-րդ շաբաթում

 

Բեղմնավորված ձվաբջիջը կիսվում է 2,ապա 4 մասի, այնուհետև շարունակելով անհավասարաչափ բաժանվել, այն տեղափոխվում է ֆալոպյան փողով դեպի արգանդի խոռոչ: Արգանդի խոռոչ ընկնելու պահին սաղմը, որն այդ շրջանում նման է թթենու հատիկի և կոչվում է մորուլա (լատիներեն` թթենու պտուղ) իրենից ներկայացնում է բջիջների կույտ, որտեղ մոտավորապես 32 բջիջ կա: 

 

Հղիության 3-րդ շաբաթՀղիության 3-րդ շաբաթ

 

Բեղմնավորումից 5-6 oր անց սաղմը` մորուլան, ամուր կպչում է արգանդի ներքին պատին` էնդոմետրիումին: Բջիջների քանակը մորուլայում շարունակում է աճել` մինչև սաղմնային բշտիկի գոյացումը: Վերջինս արտադրում է հատուկ հորմոններ, որոնք նպաստում են կնոջ օրգանիզմի վերակառուցմանը (դաշտանի ուշացում, ինչ-որ կասկածելի նշաններ` սրտխառնոց, փսխում, քնկոտություն և այլն): 

 

Սաղմը 3-րդ շաբաթում

 

Հղիության առաջին շաբաթներում սաղմն արագ է զարգանում:  Բոլոր բջիջները գործում են կազմակերպված: Դրանց որոշ մասը կդառնա էմբրիոն, իսկ մյուսները կաշխատեն նրա կենսագործունեությունը ապահովելու համար:

 

Սաղմի զարգացման մյուս փուլը բլաստոցիստի առաջացումն է: Արգանդի խոռոչի վերին մասում արդեն 10-րդ օրը բշտիկի մակերեսի վրա առաջանում են հատուկ թավիկներ (խորիոնային ելուստներ) և խրվում էնդոմետրիումի մեջ, որոնց շնորհիվ արյան միջոցով էմբրիոնը մորից ստանում է սննդանյութեր և արտաթորում վերամշակման արգասիքները: Արգանդի լորձաթաղանթը աստիճանաբար աճում է, հաստանում: Սաղմի տակի հատվածը վերածվում է հատուկ ընկեցիկ (դեցիդուալ) թաղանթի, որը մասնակցում է պլացենտայի առաջացմանը: Դա այն կարևոր օրգանն է, որը սնում և պաշտպանում է պտղին ամբողջ հղիության ընթացքում:

 

Հղիության 4-րդ շաբաթ

 

Հղիության 4-րդ շաբաթ. խորիոնային հորմոն` խորիոնային գոնադոտրոպին (ԽԳ): մեզի մեջ ԽԳ-ի հայտնաբերման հասարակ թեստ

Դուք դեռևս կասկածում եք, որ հղի եք: Սկզբնական շրջանում դա կարող է հաստատել միայն արյան հատուկ քննությունը: Ինչպես վերը նշեցինք, պտղաձուն արտադրում է հատուկ նյութ` խորիոնային հորմոն` խորիոնային գոնադոտրոպին (ԽԳ): Այն թափանցում է արյան մեջ, որը հայտնաբերելու համար կարելի է օգտվել նաև մեզի մեջ ԽԳ-ի հայտնաբերման հասարակ թեստից, սակայն դա այնքան էլ վստահելի չէ, քանի որ հղիության ժամկետը փոքր է: Քանի դեռ դուք կասկածում եք և սպասում եք հերթական դաշտանին, ձեզ մոտ կհայտնվեն նախադաշտանային վիճակ հիշեցնող երևույթներ` սրտխառնոց, կրծքերի ուռչեցում, դիսկոմֆորտ՝ անհարմարավետության զգացում: 

 

Այս շրջանում սաղմի մեջ սկսում են առաջանալ սաղմնային 3 թերթիկները, որոնք հիմք կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների առաջացման համար: Մեզոդերմայից (միջին թերթիկ) զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, արյունատար անոթները և սիրտը, մյուս թերթիկից` էկտոդերմայից (արտաքին թերթիկ) ձևավորվում են մաշկը, մազերը, աչքի ոսպնյակը, ատամների էմալը և նյարդային համակարգը: Այնուհետև զարգանում է էմբրիոնի գլխիկը, որը սկզբում նուրբ է` ինչպես ջրի կամ արցունքի կաթիլ: 

 

Երրորդ թաղանթից` տրոֆոբլաստից, զարգանում են պտղաթաղանթները:

 

Սաղմը 4-րդ շաբաթում. 

 

քաշը՝ 1-1,5 գրամ է, 

երկարությունը՝ 8-10 մմ 

 

Հղիության 5-րդ շաբաթ

 

Դուք դեռ կասկածում եք՝ հղի եք, թե ոչ: Դաշտանը գրեթե 3 շաբաթով ուշացել է, սակայն դրա բացակայությունը (ամենոռեան) կարող է ունենալ նաև այլ պատճառներ, ուստի հետևյալ արագ թեստի միջոցով որոշեք հղիության առկայությունը. չափեք ուղիղ աղիքի ջերմությունը առավոտյան, արթնանալուց անմիջապես հետո, որը հղիության դեպքում անպայման պետք է 370-ից բարձր լինի: Հղիությունը նորմայում տևում է 9 օրացուցային կամ 10 մանկաբարձական ամիս, կամ 40 շաբաթ:

 

Հղիության ընթացքը սովորաբար բաժանվում է 3 շրջանի` եռամսյակների (տրիմեստրներ): 

 

Առաջին եռամսյակը տևում է մինչև հղիության 13-րդ շաբաթը: Այս շրջանում սաղմը շատ զգայուն է, և առավել մեծ է վիժման վտանգը: Սաղմը 5-րդ շաբաթում.Երկրորդ եռամսյակը 14-27, երրորդը` 28-41 շաբաթն է: 

 

Սաղմը 5-րդ շաբաթում.

 

քաշը 3-4 գրամ է, 

երկարությունը՝ 12-15 մմ

 

Բջիջների  կիսման  ընթացքում  արդեն որոշակիորեն նկատվում են, թե որտեղ կլինեն պտղի ոտքերը, ձեռքերը, գլուխը, մեջքը և փորիկը, ողնային լարը և նրա շուրջը, այսպես կոչված, նյարդային խողովակը: Սա ողնաշարի և ողնուղեղի նախահիմքն է: Վերևում լայնանալով` նյարդային խողովակները հետագայում դառնում են գլխուղեղային առաջին մասը: Էմբրիոնի կենտրոնում ձևավորվում է հյուսվածքների մի կծիկ, որից գոյանում է սիրտը: Աստիճանաբար սկսում են զարգանալ արյունատար անոթները:

 

Հղիության 6-րդ շաբաթ

 

Կանանց մի մասի հղիության առաջին շաբաթներում կարող են լինել թուլություն, սրտխառնոց, փսխում, դիսկոմֆորտ` անհարմարավետություն, դյուրագրգռություն կամ քնկոտություն, առանց որևէ պատճառի արագ հոգնածություն: Կրծքագեղձերը ուռչում են ու դառնում ցավոտ:  Դա պայմանավորված է պրոգեստերոնի բարձր խտությամբ: Նշենք, որ կանանց մեծ մասն առաջին շաբաթներից սկսած հղիությունը հեշտ է տանում: Հղիության վաղ շրջանում պետք է ավելի շատ հանգստանալ. խուսափել այն գործոններից և հոտերից` օծանելիքի, ծխախոտի, խոհանոցի, որոնք կարող են սրտխառնոցի և փսխման պատճառ դառնալ: Ծննդաբերության ենթադրյալ ժամկետը կարելի է որոշել բերված աղյուսակի օգնությամբ: Առաջին ուղղագիծ դեղին սյունակը վերջին դաշտանի օրն է, երկրորդը` կապույտը, ծննդաբերության ենթադրյալ օրը: 

 

Սաղմը հղիության 6-րդ շաբաթում. 

 

   քաշը 5-6 գրամ է, 

   երկարությունը` 20-25 մմ


Սաղմի նյարդային խողովակն արդեն ծածկված է լինում հյուսվածքով և սկսում է ձևավորվել գլխուղեղը: Ապագա դեմքի երկու կողմերում ի հայտ են գալիս երկու փոքրիկ բաժականման գոյացություններ` յուրաքանչյուրում փոքրիկ պիգմենտային սկավառակ: Դրանք տեսողական բշտիկներ են, որոնք վերածվելու են աչքերի: Այս փուլում պտղի սիրտը իրենից ներկայացնում է փոքր խողովակ, բայց նա արդեն սկսում է բաբախել, կան նաև փոքրիկ բողբոջներ, որոնցից ձևավորվում են ձեռքերը և ոտքերը: 

 

Սովորաբար հղիությունը տևում է 266 օր` բեղմնավորման օրվանից սկսած և 280 օր` վերջին դաշտանի առաջին օրվանից հաշվված: Աղյուսակի առաջին սյունակում դաշտանի ամսաթվերն են, երկրորդ սյունակում` ծննդաբերության հավանական օրը:


Կանոնավոր դաշտանի պարբերաշրջանը մոտավորապես 28 օր է:

 

Հղիության 7-րդ շաբաթ 

 

Հղիության 7-րդ շաբաթ Պտղաձուն ամուր կպած է արգանդի պատին: Արգանդը սովորաբար թուլացած է, նրա վզիկում գտնվող լորձը դառնում է խիտ, ձևավորվում է լորձային խցան, որը պատնեշի դեր է խաղում արգանդի և արտաքին միջավայրի միջև, խոչընդոտելով միկրոօրգանիզմների թափանցումը հեշտոցից վերին հատվածներ: Լորձային խցանը մնում է հղիության ամբողջ ընթացքում և դուրս է մղվում ծննդաբերությունից անմիջապես առաջ: 

 

Սաղմը հղիության 7-րդ շաբաթում. 

 

   քաշը 7-8 գրամ է, 

   երկարությունը` 30-35 մմ 


Այս շաբաթում սաղմի մարմնում տեղի են ունենում նոր փոփոխություններ, հատկապես վերջույթներում և դեմքի վրա: Սկսում է ձևավորվել ստամոքսաաղիքային համակարգը, արդեն կազմավորվում է ուղիղ աղիքը: Ձևավորվում են նաև թոքերը: Ի հայտ են գալիս դեմքի, աչքերի, բերանի, քթի ձևավորման տեղերը: Կարելի է նույնիսկ տարբերել քթանցքները: 

 

Հղիության 8-րդ շաբաթ 

 

Հղիության 8-րդ շաբաթ Արգանդը սկսում է մեծանալ, բայց դա դեռևս աննկատ է և ձեզ, և շրջապատի համար: Դա կարող է որոշվել ներքին զննման կամ այլ հետազոտությունների միջոցով:

 

Սաղմը հղիության 8-րդ շաբաթում. 

 

քաշը 10-12 գրամ է, 

երկարությունը` 40 մմ:


Ձևավորվում են մատները, ձեռքերը ծալվում են արմունկում և դաստակում: Սկսում են ձևավորվել ականջախեցիները, դեմքի վրա` վերին շրթունքը և քիթը: Աղիքները լինում են երկար, երբեմն դուրս են գալիս պորտի շրջանից, որը այսպես կոչված՝ ֆիզիոլոգիական ճողվածքն է: 

 

Հղիության առաջին եռամսյակում հղի կանանց հիմնական գանգատներն են հոգնածությունը, սրտխառնոցը, երբեմն նաև փսխումը: Այդ իրավիճակն անվանվում է առավոտյան համախտանիշ, չնայած դա կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամի: Սրտխառնոց հաճախ նկատվում է, երբ կինը անբավարար է սնվում կամ ունի ստամոքսաաղիքային խանգարումներ: Այդ դեպքում անհրաժեշտ է դիմել բուժաշխատողի` ավելի մանրամասը և անհատական խորհրդատվություն ստանալու համար:

 

Կան մի շարք մասնագիտություններ, որոնք կարող են նպաստել վիժման, ներարգանդային ախտաբանությունների, պտղի զարգացման արատների ռիսկի մեծացմանը© օրինակ` ծանր ֆիզիկական աշխատանքը, աշխատանք` ջերմաստիճանի կտրուկ փոփոխության պայմաններում, թունավոր, քիմիական արտադրությունում, ֆոտոլաբորատորիայում, քիմիական մաքրման կետում£ Անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք բժշկի հետ. եթե աշխատում եք գրասենյակում և ձեր գործունեությունը կապված է համակարգչի և պատճենահանման հետ, պետք է ընդմիջումներով աշխատեք: Եթե աշխատում եք նախադպրոցական կամ դպրոցական տարիքի երեխաների հետ, մանկական վարակական հիվանդանոցում, ապա մանկական հիվանդություններով վարակվելու ռիսկը մեծ է, որոնք խիստ վտանգավոր են պտղի համար: 

 

Հղիության փաստը արձանագրելուց հետո հղի կանանց ազատում են գիշերային, արտաժամյա աշխատանքից, գործուղումներից, հղիության համար վտանգ ներկայացնող աշխատանքից տեղափոխվում են անվտանգ աշխատատեղ` պահպանելով նախկին աշխատավարձը£ Աշխատող բոլոր կանայք իրավունք ունեն նախածննդյան և հետծննդյան, ինչպես նաև երեխայի խնամքի համար նախատեսվող արձակուրդի` աշխատատեղի պահպանումով:

 

(շարունակելի)

Հեղինակ. Ռազմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Գայանե ԱՎԱԳՅԱՆ, բ.գ.դ., դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.01.2015

Հարգելի Anna, վիտամին B9-ը,այլ կերպ կոչվում է նաև ֆոլաթթու: Այն ոչ միայն կարելի է, այլև պարտադիր է հղիության առաջին ամսիների ընթացքում: Ֆոլաթթուն նպաստում է ապագա երեխայի նյարդային համակարգի նորմալ զարգացմանը, և դրա կանոնավոր ընդունումը հղիության ընթացքում , կանխարգելում է պտղի ներարգանդային զարգացման արատները:

Anna

14.01.2015

Բարեվ ձեզ հարգելի բժիշկ կներեք ձեզ անհանգստացնելու համար:ինձ մի հարց է տանջում, ես 6 շաբաթական հղի եմ, ինձ գինեկոլոգը նշաշակել է մի դեղահաբ որ իր մեջ ներառում է ՝B9 խմբի վիտամին,դա օգտագործել կարելի է:նախապես շնորակալություն:

Կարդացեք նաև

Քաղցկեղ. արդի իրավիճակը և հեռանկարները

Վերջին հարյուրամյակի ընթացքում ուռուցքաբանության անջատումը որպես ինքնուրույն գիտական ուղղություն, վերջին կես դարում դրա բուռն զարգացումը պայմանավորված էին հիվանդացության աճով...

Թվեր և փաստեր Ուռուցքաբանություն
Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիա

Ներածություն: Վերջույթագոտկային մկանային դիստրոֆիան հետերոգեն հիվանդություն է, որի կլինիկական արտահայտությունները պայմանավորված են տարբեր գեների արատների հետ...

Գենետիկա Ախտաբանական անատոմիա
Վաղեմին և արդիականը միզուկի վիրաբուժական վերակառուցման հարցում

Միզուկի նեղանալու (стриктура) հետ կապված հիվանդությունների մասին մտքերը դարեր ի վեր հիվանդներին ու բուժողներին հանգիստ չեն տալիս: Այս հիվանդության պատճառով աշխարհի բոլոր տարիքային խմբերի տղամարդիկ տառապում են, դառնում հաշմանդամ, երբեմն...

Ուրոլոգիա
Ապենդիցիտը և ճիճվային հիվանդությունները

Դեռևս հազարամյակներ առաջ աջ զստափոսում տեղակայված, այսպես կոչված` բորբոքային ուռուցքներից սովորաբար հիվանդները մահանում էին ծանր տառապանքներից: Բուժման դեպքեր հազվադեպ էին գրանցվում: XVI դարում պարզվեց, որ այդ տառապանքների պատճառը...

Վարակաբանություն Վիրաբուժություն
Օստեոպորոզ, ախտորոշումը և բուժումը. II մաս

Ընկնելը և օստեոպորոզի հետևանքով կոտրվածքներ ստանալը: Ոսկրի զանգվածի նվազումը և ընկնելու պատճառով ստացած վնասվածքների հաճախականության աճը որոշիչ դեր ունեն տարիքային օստեոպորոտիկ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Համաճարակային գործընթացի պարբերականության վրա ազդող հիմնական գործոններից են բնակլիմայական, սոցիալ-տնտեսական, բժշկաաշխարհագրական ազդակները, որոնց համալիր ազդեցության ֆոնի վրա վարակիչ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Հայաստանում շրջանառող «C» հեպատիտի վիրուսի գենոտիպային կազմը

Ինչպես ցույց են տալիս վերջերս կատարված հետազոտությունները [1], Արևելյան Եվրոպայի տարածքում ներերակային թմրանյութեր օգտագործող անձանց թվի շարունակական աճը և, միևնույն ժամանակ, բժշկական հաստատություններում աշխատանքի անվտանգության...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Մաշկ
Մաշկ

Մաշկը (cutis) կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստությունը` 0,5-4 մմ, քաշը` մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների...

Մաշկաբանություն Մարմնի խնամք
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)
Քաղցկեղը և դրա դեմ պայքարի եղանակները (հետազոտվեք հանուն ձեր առողջության, հանուն ձեր ընտանիքի)

Քաղցկեղը հայտնի է վաղ ժամանակներից: Մինչև մեր օրերը պահպանված հին եգիպտական բժշկության սկզբնաղբյուրում` Էբերսի պապիրուսում, որը գրվել է մ.թ.ա. ավելի քան 3500 տարի առաջ...

Ուռուցքաբանություն
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին
Ինչ է պարբերական հիվանդությունը: Պարբերական հիվանդության բուժման մասին

Հիվանդության ժառանգման և վտանգների մասին: Պարբերական կամ, ինչպես ժողովուրդն է ասում` «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը» դասվում է ժառանգական հիվանդությունների...

Համակարգային հիվանդություններ
Ամոթխածություն
Ամոթխածություն

XXI դարում ծնողների համար հոգեբանական արդի խնդիրների մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում երեխաների ամոթխածությունը և դրանից բխող` շրջապատի հետ հաղորդակցման դժվարությունները...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Հոգեկան առողջություն
Անմարդկային շնասիրություն
Անմարդկային շնասիրություն

Վերջերս մի խումբ մարդիկ մայրաքաղաքում թափառող շների նկատմամբ մարդասիրական կամ, որ ավելի ճիշտ է, շնասիրական վերաբերմունքից դրդված կազմակերպել են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, որն իր իրավասությունը ձեռք է բերել ՀՀ պետական գնումների...

Թվեր և փաստեր
Սեռական կյանքը հղիության ընթացքում
Սեռական կյանքը հղիության ընթացքում

Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյո՞ք հղիության ընթացքում սեքսով զբաղվելն անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջը, թե՞ ավելի լավ է զերծ մնալ դրանից...

Սեռական կյանք Հղիություն, ծննդաբերություն Սեքսոլոգիա
Յոթ տարեկանի ճգնաժամը
Յոթ տարեկանի ճգնաժամը

Վաղուց է նկատվել, որ 7-8 տարեկանների վարքում և հոգեկան աշխարհում որոշակի բացասական երևույթներ են դիտվում` կամակորություն, վախ, նյարդայնություն, յուրահատուկ սեթևեթանք...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ