Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2009

Երեխայի զարգացման «գաղտնի» շրջանը

Երեխայի զարգացման «գաղտնի» շրջանը

Զիգմունդ Ֆրոյդն է այսպիսի խորհրդավոր հասկացություն ընտրել 7-11 տարիքային շրջանը բնութագրելու համար:«Գաղտնի» կամ «լատենտ» շրջան ասելով, Ֆրոյդը նկատի ուներ այն, որ սեռական բնազդն այս շրջանում «ընդհատակ» է անցնում, կարծես մարում է, զարգանում գաղտնի ձևով, որպեսզի դեռահասության տարիքում հզոր ձևով ի հայտ գա:

 

Ըստ նրա, մոտավորապես յոթ տարեկանում վերջնականապես տարանջատվում և ձևավորվում են անձի հիմնական ենթակառույցները` բնազդային մղումները կրող ես-ը`«իդ»-ը, գիտակցության կրողը` իրականության պահանջների հետ հաշվի նստող ես-ը` էգո-ն և բարոյական ես-ը` սուպերէգոն: Վերջինիս ճնշման տակ «արտամղվում»` յուրահատուկ ձևով մոռացվում են նախորդ տարիքային շրջանում ծնողների նկատմամբ ունեցած սիրային ապրումներն ու երևակայությունները, երեխան դրանք արդեն անբարոյական է համարում (ավելի ուշ տարիքում այդ երևակայությունները կարող են ի հայտ գալ միայն հոգեկան ծանր խանգարումների պարագայում, երազներում կամ հիպնոսի վիճակում): Անբարոյական են համարվում նաև սեռական ոլորտին վերաբերող բոլոր մյուս հարցերը, որոնք հետաքրքում էին երեխային փոքր տարիքում (սեռական օրգանների, երեխաների ծննդի վերաբերյալ և նմանատիպ այլ հարցեր): Այս ամենի հետևանքով սեռականության թեմատիկան խորն ընդհատակ է անցնում, ինչը, ըստ ֆրոյդի, դպրոցական կրթությանն անցնելու համար խիստ նպաստավոր պայմաններ է ստեղծում:

 

Գիտնականների մեծ մասը տարիքային այս շրջանի զարգացման առանձնահատկությունները հենց դպրոցի հետ է կապում: Որոշ գիտնականներ նույնիսկ գտնում են, որ կրտսեր դպրոցական տարիքը (7-11 տարեկան) ոչ վաղ անցյալում է ձևավորվել, այն ժամանակներում, երբ երեխաները սկսել են սիստեմատիկ կրթություն ստանալ: Սա, անշուշտ, չափազանցություն է, բայց մի բան ճիշտ է, որ այս տարիքում հենց ուսումնառության ընթացքում են զարգանում հոգեբանական շատ ֆունկցիաներ` մտածողությունը, ուշադրությունը, հիշողությունը և այլն: 

 

Այս տարիքում մտածողությունը թռիչքային զարգացում է ապրում, այն այլևս միայն պատկերացումներով չի իրականանում, համակարգային բնույթ է ստանում,«շրջելիություն է» ձեռք բերում, այսինքն` հնարավորություն է ստեղծվում փոխել մտքի ուղղությունը. ասենք, վերադառնալ խնդրի նախնական պայմաններին: Էապես նվազում է եսակենտրոնությունը. երեխան կարողանում է այլ օբյեկտների, մարդկանց դիրքերից ընկալել իրավիճակը: Ի հայտ են գալիս տրամաբանական այնպիսի գործողություններ, ինչպիսիք են դասակարգումը, սերիացիան (որևէ հատկության հիման վրա առարկաների շարքերի կառուցումը), թվաբանական գործողությունները: Երեխան ի վիճակի է դառնում մտահայել ապագան: 

 

Միաժամանակ պետք է ասել, որ երեխայի մտածողությունն այս տարիքում դեռևս սահմանափակ է, խիստ կոնկրետ, նա հաճախ ի վիճակի չի լինում վերացարկվել կոնկրետ իրադրությունից, տրամաբանական մտահանգումներ իրականացնել: 

 

Դպրոցական ուսուցման ընթացքում աստիճանաբար սկսում են ձևավորվել տրամաբանական հիշողությունը և կամածին ուշադրությունը (երեխան ի վիճակի է դառնում կամային ջանքերի միջոցով կենտրոնանալ նյութի վրա): 

 

Էական զարգացում են ապրում երեխայի մտապատկերները: Մինչև յոթ տարեկան հասակը երեխաներն ունենում են միայն իրականում ընկալած իրադարձությունների և օբյեկտների մտապատկերներ, իսկ 7 տարեկանից սկսում է ի հայտ գալ ստեղծագործական մտապատկեր (երեխան ի վիճակի է երևակայական օբյեկտներ ստեղծել մտքում), նրանք կարողանում են նաև փոխել իրենց մտապատկերները, շարժման մեջ դնել դրանք, պատկերացնել ապագան: 

 

Այս տարիքի բնորոշ հատկանիշն այն է, որ երեխան խաղը փոխարինում է նոր գործունեությամբ` ուսմամբ: Այս գործունեությունը, ի տարբերություն խաղի,«բնությունից» տրված չէ երեխային. ուսուցիչները և ծնողներն են, որ սովորեցնում են նրան սովորել, և շատ կարևոր է, որ այս հանգամանքը նրանք քաջ գիտակցեն, կարողանան ուղղել երեխայի ճանաչողական պահանջմունքը դեպի ուսումնական առարկաները, սովորեցնեն ուսումնական խնդիրներ առաջադրել և լուծել: Այս գործում ահռելի դեր է խաղում խրախուսանքը. պետք է խրախուսել երեխայի ցանկացած հաջողություն, իսկ անհաջողությունների դեպքում ոչ թե վիրավորել, այլ համոզել, որ սխալներն անխուսափելի են և ժամանակի ընթացքում անպայման կվերանան:

Հեղինակ. Սամվել Խուդոյան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դեղերի գրանցման դերը դեղաշրջանառության կարգավորման համակարգում

Դեղն այն առանձնահատուկ արտադրանքն է, որն, ի տարբերություն սոցիալական նշանակության այլ ապրանքների, բոլոր երկրներում ենթարկվում է պարտադիր փորձաքննության և գրանցման, քանի որ...

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում
Որոշումները մտորելու առիթ են տալիս

2009թ. հունիսին Մոսկվայում տեղի ունեցավ «Տուբերկուլոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդիական հարցեր» համառուսաստանյան գիտագործնական կոնֆերանսը...

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ Հրատապ թեմա Աշխարհում
Նեյրոբլաստոմային բջիջների մետաբոլիկ փոփոխությունները ալյումինիումի իոնների ազդեցությամբ

Տարբեր ախտաբանական պրոցեսների ժամանակ նեյրոբլաստոմային ծագման բջիջների տրանսկրիպցիոնալ ակտիվության փոփոխությունները վաղուց հայտնի են: Ողնաշարավորների նյարդային համակարգի նորմալ վիճակը բնութագրվում է...

Ախտորոշիչ մեթոդներ Ախտաբանական անատոմիա
IN SITU հիբրիդացման մեթոդի նշանակությունը ուռուցքների ախտորոշման գործում

Բանալի բառեր` in situ հիբրիդացում, FISH, CISH, HER2

Ուռուցքներում առաջացող գենային փոփոխությունները հայտնաբերելու նպատակով ժամանակակից բժշկության մեջ կիրառվում են մի քանի եղանակներ...

Ուռուցքաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Արդի ժամանակաշրջանում տուբերկուլոզային մենինգիտի կլինիկական ընթացքի առանձնահատկությունները և բուժման արդյունքները. I մաս

Վերջին մեկուկես տասնամյակում տուբերկուլոզով ընդհանուր հիվանդացության աճի հետ մեկտեղ դիտվում է արտաթոքային ձևերի, այդ թվում` գլխուղեղի թաղանթների (տուբերկուլոզային մենինգիտ` ՏՄ)...

Վարակաբանություն Նյարդաբանություն
ՀՀ-ում առավել հաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններով հիվանդացության և բարձիթողի դեպքերի դինամիկան

 

Վերջին տարիներին չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության բարձրացումը ուռուցքաբանության արդի հիմնախնդիրներից է, քանի որ հասարակության շրջանում քաղցկեղով հիվանդացության...

Ուռուցքաբանություն
Աղիքային սուր վարակների սեզոնայնությունը Գյումրիում

Սկիզբը` 2009, N3-ում

Մեր հոդվածի առաջին մասում («Առողջապահություն», 2009, N2, 20-22 էջ) նշեցինք, որ Գյումրիում աղիքային վարակների (ԱՎՇ) սեզոնային օրինաչափությունը բացահայտելու նպատակով կատարել ենք 30-ամյա հետահայաց...

Թվեր և փաստեր Վարակաբանություն
Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2009թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել ԱՄՆ-Ի երեք գիտնականներ
Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում 2009թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր են ճանաչվել ԱՄՆ-Ի երեք գիտնականներ

Էլիզաբեթ Բլեքբերնը, Քերոլ Գրեյդերը և Ջեք Շոստակը տելոմերների ու տելոմերազա ֆերմենտի միջոցով քրոմոսոմների պաշտպանության մեխանիզմի բացահայտման համար արժանացան 2009թ. Նոբելյան մրցանակի...

Իրադարձություններ աշխարհում
Հոբելյանական տարեթվեր

1924թ., 85 տարի առաջ, Մոսկվայում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Դոնատ Սեմյոնի Սարկիսովը: 1947թ. ավարտել է Լենինգրադի ռազմածովային բժշկական ակադեմիան...

Հայ բժիշկերի կյանքից
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոն
«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոն

«ԲԻ ԲԻ ՋԻ» բժշկական կենտրոնը միջազգային չափանիշներին համապատասխանող` բազմաֆունկցիոնալ ստացիոնար ունեցող կլինիկական բուժական հիմնարկ է, որտեղ գործում են ընդհանուր և...

Իրադարձություններ Հայաստանում
Հավերժացող հիշատակ. Գրիգորի Օկոև
Հավերժացող  հիշատակ. Գրիգորի Օկոև

 ... Այլ կերպ չես կոչի ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում 2009թ. նոյեմբերի 13-ին կայացած հուզիչ միջոցառումը, որը կազմակերպված էր...

Հայ բժիշկերի կյանքից
Կերակրափող և ստամոքս
Կերակրափող և ստամոքս

Կերակրափողը կամ որկորը (նկար Ա) փափուկ հյուսվածքներից կազմված նեղ, երկար (մոտ 25 սմ) խողովակ է, որով անցնում է կերակուրը ըմպանից մինչև ստամոքս: Այն սկսվելով ըմպանից պարանոցային ողների առջևով...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ
Սննդակարգը կերակրափողի և ստամոքսի հիվանդությունների ժամանակ

Կերակրափողի հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում է նրա բորբոքումը` էզոֆագիտը, որն ունի սուր և խրոնիկական ընթացք: Դրանց բնորոշ են կլման ակտի ժամանակ կրծքավանդակի հետին հատվածի ցավերը...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Սննդակարգեր
Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին
Ինչ պետք է գիտենալ ճողվածքների մասին

Ճողվածքը (грыжа) որևէ օրգանի ամբողջական կամ մասնակի դուրս մղվածքն է` նրան շրջապատող մաշկի տակ, մկանների միջև գոյացած անցքերում, գրպաններում ու խոռոչներում...

Վիրաբուժություն
Պզուկներ
Պզուկներ

Պզուկները` կորյակները, մաշկի տարածված հիվանդություններից են: Դրանք հանդիպում են 12-25 տարեկանների 85%-ի, իսկ ավելի մեծահասակների 10%-ի մոտ: Հիվանդությունն ունենում է տարբեր չափի...

Մաշկաբանություն Դեմքի խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ