Առողջապահություն 3.2010
Փշատենի նեղտերև - Лох узколистный - Elaeagnus angustifolia L.
Արծաթափայլ թփեր են կամ 3-6 մ բարձրությամբ ծառեր, որոնք վայրի բնության մեջ լայնորեն տարածված են Միջին Ասիայում, Դազախստանում և Հյուսիսային Կովկասի արևելյան հատվածում, ինչպես նաև Հայաստանում:
Փշատենու պտուղը` փշատը կամ ունաբփշատը, սննդային և դեղորայքային նպատակներով օգտագործվում է անհիշելի ժամանակներից: Նույնիսկ անապատներում ուղտերի քարավաններով ճամփորդելիս միջինասիացիներն իրենց հետ որպես սնունդ և բուժման միջոց վերցնում էին հիմնականում փշատ:
Միջին Ասիայում հացաթխման և ապուրների պատրաստման մեջ լայնորեն օգտագործում են փշատի պտուղներից ստացված ալյուրը: Փշատի թարմ պտուղները և նրանցից պատրաստված գինին տարածում են գտել նաև տարբեր երկրների ժողովուրդների խոհանոցում:
Փշատի պտուղները պարունակում են 40% շաքարներ, 11% սպիտակուցներ, 36% դաբաղանյութեր, օրգանական թթուներ և մեծ քանակությամբ կալիում:
Միջին Ասիայում եփած պտուղները կամ եփուկը առավել հաճախ օգտագործում են մանկական լուծերի ժամանակ: Այն պատրաստելու համար 30գ պտուղներին ավելացնում են մեկ բաժակ եռացրած ջուր և փակ ամանի մեջ 30 րոպե եռացնում ջրաբաղնիքում: Եփուկը քամում են տաք վիճակում, գոլացնում և խմում ուտելուց առաջ` օրը 3-4 անգամ:
Ժողովրդական բժշկության մեջ փշատի պտուղները հայտնի են որպես ջերմիջեցնող, վերքամոքող, խորխաբեր և հակաճիճվային միջոց:
Գիտականորեն հաստատված է, որ պտուղները դրսևորում են հակաբորբոքային, կապող ազդեցություն և արդյունավետ են կոլիտների, էնտերոկոլիտների, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների ժամանակ:
Իրենց բուժական նշանակությամբ հայտնի են նաև փշատի ծաղիկները և տերևները: Ծաղիկները պարունակում են եթերային յուղ, իսկ տերևները` մինչև 350 մգ/% C վիտամին: Սրտի գործունեության կարգավորման նպատակով հիվանդներին տալիս են շնչելու փշատի ծաղիկների եթերային յուղը, իսկ ջրաթուրմը և ոգեթուրմը խորհուրդ են տրվում շնչառական օրգանների հիվանդության, բարձր ճնշման դեպքում և սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խթանման նպատակով:
Ծաղիկների ջրաթուրմը. 6գ ծաղիկներին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր և 15 րոպե եռացնել ջրաբաղնիքում` փակ ամանի մեջ: Ջրաթուրմը սառեցնել և քամել: Խմել ուտելուց առաջ, 1/3 բաժակ, օրը 3 անգամ:
Ծաղիկների ոգեթուրմը. մեկ մաս ծաղիկներին ավելացնել 10 մաս ջուր և 10 օր պահել տաք տեղում: Խմել ուտելուց առաջ, 10-20 կաթիլ, օրը 3 անգամ:
Փշատի տերևների թուրմով թրջոցները օգտակար են ռևմատիկ և գոտկային ցավերի ժամանակ:
Չորացրած տերևների եփուկը օգտագործվում են մրսածության, բարձր ջերմության, ստամոքսի և աղիքների բորբոքային հիվանդությունների ժամանակ:
Թարմ տերևները դնում են թարախային վերքերի վրա:
01.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ