Լուրեր
«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն. erebunimed.com
Միջուկային բժշկությունն առողջապահության ամենանորարարական ուղղությունն է ամբողջ աշխարհում, որի միջոցով այսօր արդեն բուժելի են այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անհնար էին թվում, այդ թվում՝ ուռուցքային մի շարք հիվանդություներ: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ հատկապես այն փաստը, որ Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունները խիստ տարածված են, «Էրեբունի» ԲԿ-ում բացվեց Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն:

Կենտրոնի գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես չարորակ ուռուցքների ախտորոշումը եւ բուժումը: Բուժումն իրականացվում է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան:Կենտրոնն ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ, յուրաքանչյուր հիվանդասենյակ ունի առանձին կոյուղի, օդափոխման հատուկ համակարգ: Ամբողջությամբ լուծված են անվտանգության խնդիրները թե բուժանձնակազմի, թե հիվանդների համար: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ:

Կենտրոնն աշխատում է գերժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ գերմանական SIEMENS ընկերության արտադրության Գամմա խցիկով, (SPECT), որը աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է:
Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել ոչ միայն վահանաձև գեղձի, այլև մյուս օրգանների ուռուցքային հիվանդությունները, ինչպես նաև սրտանոթային և ոսկորային խնդիրները:

Հետազոտություններն իրականացվում են ռադիոակտիվ իզոտոպներով: «Էրեբունի» ԲԿ-ն պայմանագիր է ստորագրել իզոտոպ արտադրող եվրոպական ամենամեծ գործարաններից մեկի հետ, որտեղից էլ բերվելու են դեղերը:

Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատում են նաև հատուկ վերապատրասված միջուկային ֆիզիկներ:

27.11.2019 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYce77MJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ