Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լուրեր

Մասնագետի համար փորձի փոխանակումը շատ կարևոր է. օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին այցելել էր «Նաիրի» ԲԿ` ծանոթանալու մեր փորձին. nairimed.com

Մասնագետի համար փորձի փոխանակումը շատ կարևոր է. օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին այցելել էր «Նաիրի» ԲԿ` ծանոթանալու մեր փորձին. nairimed.com

Ուկրաինայից ժամանած օնկոգինեկոլոգ Միքայել Ձիմիստարիշվիլին մի քանի օր ներկա էր «Նաիրի» ԲԿ օնկոգինիկոլոգիայի բաժանմունքում իրականացվող վիրահատություններին

Մեզ հետ զրույցում բժիշկը պատմել է իր տպավորությունների ու հնարավոր համագործակցությունների մասին։

«Մի քանի օր է, ինչ Երևանում եմ։ Առաջին անգամ եմ գտնվում Հայաստանում, և շատ տպավորված եմ, թեև շատ բան տեսնել ինձ չի հաջողվել։ Հուսամ, կունենամ այդ հնարավորությունն առաջիկայում։ Մի քանի օր շարունակ ինձ հնարավորություն տրվեց մասնագիտական հմտություններս զարգացնել «Նաիրի» ԲԿ օնկոգինիկոլոգիայի բաժանմունքում, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում բաժանմունքի ղեկավարին», - ասել է բժիշկը։

Մ. Ձիմիստարիշվիլին հայ գործընկերների մասին համացանցից է տեղեկացել։ Նրան հատկապես հետաքրքրել է Արտեմ Ստեփանյանի կողմից իրականացվող վիրահատությունները։

«Մի քանի տարի է, ինչ մասնագիտական գործունեությունս ծավալում եմ Ուկրաինայում։ Ծննդով Վրաստանից եմ։ Երբ ծանոթացա «Նաիրի» ԲԿ յութուբյան էջին, որտեղ դիտեցի բժիշկ Արտեմ Ստեփանյանի տեսանյութերից, ինձ համար պարզեցի, որ պետք է կապ հաստատեմ նրա հետ և անձամբ մասնակցեմ վիրահատություններին: Եվ դա հաջողվեց ինձ։ Արտեմ Ստեփանյանի հետ ծանոթացանք միջազգային կոնգրեսներից մեկի ժամանակ։ Եվ հենց այդ ժամանակ էլ հնարավորություն ընձեռվեց պայմանավորվածություն ձեռք բերել՝ Երևան գալու հետ կապված», - պատմել է օնկոգինեկոլոգը, ում հաջողվել է Երևանում ներկա լինել Ա. Ստեփանյանի մի քանի վիրահատություններին։

Հայ գործընկերների աշխատանքի մասին Մ. Ձիմիստարիշվիլին ոգևորված է պատմում։

«Պետք է նշեմ, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը բավականին հագեցած է նաև ժամանակակից սարքերով, ինչը պակաս կարևոր չէ։ Այդ պակասը, ցավոք, կա Ուկրաինայում։ Բանն այն է, որ այնտեղ մասնավոր հիվանդանոցներ գրեթե չկան։  Հուսանք, ժամանակի ընթացքում կլուծվի այդ խնդիրը, քանի որ լավ սարքերը կարևոր դեր ունեն մեր մասնագիտական պրակտիկայում։ Նրանք հնարավորություն են տալիս մասնագետին ճիշտ կողմնորոշվելու, այսպես կոչված, ճիշտ մարտավարություն ընտրելու հարցում։ Տեղին եմ համարում նշել` միշտ չէ, որ սքրինինգը կարող է կանխարգելել քաղցկեղը։ Կան դեպքեր, որ հիվանդությունն ընթանում է լուռումունջ։ Այսպես է օրինակ` ձվարանների քաղցկեղի դեպքում։ Կինը բավականին ուշ է իմանում հիվանդության մասին։

Ուստիև վիրահատությունն այս դեպքում դառնում է անխուսափելի»,- ասել է օնկոգինեկոլոգը։

Նա նաև փաստել է, որ իրեն հատկապես շատ էր հետաքրքրում հենց վերոնշյալ վիրահատության մեթոդն ու անցկացման եղանակը, որն իրականացվում է «Նաիրի» ԲԿ-ում։

«Արտեմ Ստեփանյանը բավականին հետաքրքիր մեթոդ է կիրառում այս վիրահատությունն իրականացնելիս և ո՛չ միայն։ Այդ մասին նա նաև պատմում է յութուբյան էջում, որտեղ կետառկետ բժիշկը ներկայացնում է վիրահատության քայլերը: Բայց մի բան է տեսնել համացանցում, այլ բան է ներկա գտնվել վիրահատության ամբողջ ընթացքին։ Բժիշկ Ստեփանյանի կողմից առաջարկած մեթոդը բավականին արդյունավետ է, ունի բարեհաջող ընթացք և հետվիրահատական խնդիրներ չեն առաջանում։ Կարծում եմ, վերադառնալով Ուկրաինա, ես էլ կկիրառեմ բժիշկ Ստեփանյանի փորձը», - իր խոսքն ասպես է  եզրափակել Մ. Ձիմիստարիշվիլին։

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աջ ականջի սանացիոն վիրահատություն` «Արմենի» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի բժիշկ Գայանե Սարգսյանի կողմից
Աջ ականջի սանացիոն վիրահատություն` «Արմենի» ՀԲԿ ՔԿԱ բաժանմունքի բժիշկ Գայանե Սարգսյանի կողմից

15.07.2019թ. «Արմենիա» ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից` մինչև 39°C...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Aplio i800 վերջին սերնդի ուլտրաձայնային համակարգի աննախադեպ հնարավորությունները կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Aplio i800 վերջին սերնդի ուլտրաձայնային համակարգի աննախադեպ հնարավորությունները կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը վերջերս համալրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ցավի բուժում՝ ողնուղեղի ստիմուլիացիա. nairimed.com
Ցավի բուժում՝ ողնուղեղի ստիմուլիացիա. nairimed.com

Ողնուղեղի ստիմուլիացիան ցավի բուժման նորագույն մեթոդ է, որը ցուցված է բոլոր այն հիվանդներին, ովքեր ունեն դեղորայքային բուժմանը չենթարկվող ցավեր, որոնք պայմանավորված են միգրենով, եռորյակ նյարդի նևրալգիայով, հետայրվածքային...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Վերջին սերնդի սոնոգրաֆը «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Վերջին սերնդի սոնոգրաֆը «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր` 2019 թվականի արտադրության, GE Voluson E8 BT 19 ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) սարքով , որը ներկայում լավագույնն է ամբողջ աշխարհում: Այն իր մեջ ներառում է...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քիմիաթերապիա` առանց մազաթափության. նոր սարք «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com
Քիմիաթերապիա` առանց մազաթափության. նոր սարք «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Չարորակ ուռուցքաների բուժման մեջ կարևորագույն տեղ է գրավում քիմիաթերապիան: Բուժման այս եղանակը հայտնի է բոլորին իր արտահայտված կողմնակի երևույթներով, որոնցից թերևս ամենատհաճը դա մազաթափությունն է: Բուժման արդյունավետության հարցում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Գլխուղեղի վիրահատությունների նոր մոտեցումներ՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում կատարվել են նախադեպը չունեցող գլխուղեղի վիրահատություն: Վիրահատության ժամանակ հիվանդը չէր զգում որևէ ցավ, բայց և, միևնույն ժամանակ արթուն էր, խոսում էր բժիշկների հետ, կատարում էր նրանց հրահանգները...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Հայաստանում միակ աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության ծառայությունը գործում է 2005 թ-ից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Հայաստանում միակ աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության ծառայությունը գործում է 2005 թ-ից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝  կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապճի պաթոլոգիաներով հիվանդների  վիրահատում և բուժում: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց. oncology.am
Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց. oncology.am

2019թ․ հուլիսի 22-26-ը Ուզբեկստանի հանրապետական ուռուցքաբանական գիտական կենտրոնում (Տաշքենդ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ - МАГАТЭ) տեխնիկական համագործակցության RER0044 ծրագրի շրջանակներում տեղի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները: Կլինիկայի «կյանքից»` մեկ դեպք (տեսագրություն). nairimed.com
«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները: Կլինիկայի «կյանքից»` մեկ դեպք (տեսագրություն). nairimed.com

«Նաիրի-Կոքսա կլինիկան, որտեղ իրականացվում են հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ, համագործակցում է ֆինլանդական Կոքսա կլինիկայի հետ, որը մասնագիտացած է էնդոպրոթեզավորման բնագավառում...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Սիրտը սնուցող զարկերակների ստենտավորմամբ Հայաստանը եվրոպական շատ երկրների մակարդակին է. Բագրատ Ալեքյան. news.am
Սիրտը սնուցող զարկերակների ստենտավորմամբ Հայաստանը եվրոպական շատ երկրների մակարդակին է. Բագրատ Ալեքյան. news.am

Հայաստանում ամեն տարի կատարվում է սիրտը սնուցող զարկերակների մոտ 6000 ստենտավորում, որոնցից մոտ 1600-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Ստենտավորումների թվով Հայաստանն այժմ եվրոպական շատ երկրների մակարդակին է...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կաթվածի բուժման պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ն կատարել է միջամտությունների 90 տոկոսից ավելին. erebunimed.com
Կաթվածի բուժման պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ն կատարել է միջամտությունների 90 տոկոսից ավելին. erebunimed.com

Փետրվարի 1-ից մինչ այժմ կաթվածի պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ ընդունվել է 159 հիվանդ: Պետական պատվերով 98 հիվանդի կատարվել է թրոմբոլիզ՝ դեղով թրոմբի քայքայման միջամտություն, 19 թրոմբէկտոմիա՝ ուղեղը սնուցող անոթից թրոմբի հեռացման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Անհաս նորածինների եւ առողջական խնդիրներով ծնված փոքրիկների կյանքն ապահով ձեռքերում է (տեսագրություն). erebunimed.com
Անհաս նորածինների եւ առողջական խնդիրներով ծնված փոքրիկների կյանքն ապահով ձեռքերում է (տեսագրություն). erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նորածնային վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը վերակազմավորվել է եւ իր դռները բացել ամբողջովին նորացած, թարմացված, հագեցած ժամանակակաից հնարավորություններով, թարմացված նորածնային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ