Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լուրեր

Հայ-հնդկական արմատի նոր ճյուղը

Հայ-հնդկական արմատի նոր ճյուղը

Հնդկաստանից Հայաստան ժամանած զույգը տոնում է իրենց դստեր՝ Լիոնա Վաշիշթհայի ծնունդը: Զույգը՝ Ռաջիվը և Լիլիթը, դեռ ամիսներ առաջ կայացրել էին որոշում` նորածնին լույս աշխարհ բերել հենց Հայաստանում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում: Լիլիթը նշեց, որ իրենց առաջնեկը՝ Ագաստիան, ծնվել է Հնդկաստանում, և երբ համեմատականներ է անցկացնում երկու երկրների բժշկական ծառայությունների որակ-գին հարաբերակցության միջև,  նախապատվությունը միանշանակ տալիս է Հայաստանին, քանի որ Հնդկաստանում նման բուժօգնություն ստանալու համար ստիպված կլինեին վճարել մի քանի անգամ ավելի, քան վճարել են Հայաստանում:

 

Փոքրիկ Լիոնա Վաշիշթհայի հայրիկը` Ռաջիվը, նշեց, որ տևական ժամանակ  Հայաստանում փնտրել են իրենց պահանջներին համապատասխան ծննդատուն և գտել են այն, ինչ ուզում էին: Փոքրիկի մայրիկը՝ Լիլիթը, խոստովանեց,  որ արմատներով հայ է, և շա˜տ մեծ էր ցանկությունը երկրորդ բալիկին լույս աշխարհ բերել հենց Հայաստանում:

 

«Ռաջիվը՝ ամուսինս, շա˜տ հոգատար է, միևնույն ժամանակ` շա˜տ խստապահանջ, և ծննդատան ընտրության հարցում հաշվի էր առնում այնպիսի նրբություններ, որոնց առաջին հայացքից այդքան էլ կարևորություն չէի տալիս: Անչափ գոհ եմ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմից` հղիության ամիսների ընթացքում կողքիս լինելու, ինչպես նաև բարձրակարգ բուժօգնություն տրամադրելու համար: Զարմացած եմ կենտրոնի սարքավորումներով հագեցածության աստիճանից: Աղջկաս ծնունդը շատ բան փոխեց մեր կյանքում. վերաիմաստավորեցինք այնպիսի արժեքներ, որոնց նախկինում կարևորություն չէինք տալիս: Սա մի աննկարագրելի զգացմունք է, որը դժվարանում եմ բառերով նկարագրել: Պետք է նշեմ, որ Ռաջիվն այս ամիսների ընթացքում շատ է կապվել Հայաստանի հետ, և նույնիսկ մտածում ենք Հայաստան տեղափոխվելու մասին»,- անկեղծացավ երջանիկ մայրիկը:


«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանի հավաստմամբ հղիությունն ընթացել է առանց շեղումների, սահմանված կարգով իրականացվել են բոլոր համապատասխան լաբորատոր և ախտորոշիչ հետազոտությունները: Կարելի է ասել, որ Լիլիթի հղիությունն ունեցել է հարթ ընթացք: Կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման որոշումը կայացվել է ըստ բժշկական ցուցման: Ծնվել է 3,450 գրամ քաշով և 53 սմ հասակով աղջիկ, որը, ըստ իրականացված հետազոտությունների առողջ է և որևիցե խնդիր չունի: Դավիթ Իգնոյանը հավելեց նաև, որ վիրահատության և հետծննդյան շրջանում բարդություններ չեն նկատվել և ծննդկանը հիվանդանոցից դուրս կգրվի` ստանալով անհրաժեշտ բուժօգնություն և երեխայի հետագա խնամքին վերաբերող համապատասխան տեղեկատվություն: Դավիթ Իգնոյանն ընդգծեց նաև, որ զույգի հետ առցանց նախապես քննարկվել էին բոլոր նրբություններն ու քայլերի հերթականության ընթացակարգը, որից հետո զույգը կայացրել էր որոշում` գալ և փոքրիկին լույս աշխարհ բերել Հայաստանում՝ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում:


«Մայրանալու պարգևը տրված է ի վերուստ, բայց երբ արարման այդ հրաշքի ընթացքում քեզ օգնում է փորձառու և բանիմաց մասնագետների մեծ թիմ, երբ դու վայելում ես այդ հեղինակությունն ու հասնում այն վստահությանը, որ առցանց խորհրդատվության արդյունքում զույգը առանց մտածելու կտրում և անցնում է օվկիանոս` կոնկրետ բժշկական կենտրոնի ծառայություններից օգտվելու համար, միայն պարտավորեցնում է»,- իր խոսքը եզրափակեց Դավիթ Իգնոյանը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Ապրիլյան քառօրյայի, արցախյան ազատամարտի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 15 զինվորական այսօր բուժական զննություն անցան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ. armeniamedicalcenter.am
Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ. armeniamedicalcenter.am

Վիրաբուժության եվրոպական միության նախագահության պատվիրակությունը միության նախագահ Սուրեն Ստեփանյանի և գլխավոր քարտուղար Յան Կուլիգի (Լեհաստան)  գլխավորությամբ ապրիլի 26-29 Երևանում անցկացրել է նախագահության նիստ...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ՀՀ ԱՆ. armeniamedicalcenter.am
Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ՀՀ ԱՆ. armeniamedicalcenter.am

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությանը միության նախագահ Սուրեն Ստեփանյանի (Հայաստան) և գլխավոր քարտուղար Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՈՒԱԿ համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբեռումները. oncology.am
ՈՒԱԿ համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբեռումները. oncology.am

Հետևողական մնալով վերջին տարիներին իր որդեգրած ուղուն, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է համալրվել միջազգային ստանդարտներին համապատասխանող նորագույն ճշգրիտ սարքավորումներով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Արգանդի միոմայի բուժում առանց արգանդը հեռացնելու, առանց կտրվածքի, առանց ընդհանուր անզգայացման: Արգանդային զարկերակի էմբոլիզացիա. oncology.am
Արգանդի միոմայի բուժում առանց արգանդը հեռացնելու, առանց կտրվածքի, առանց ընդհանուր անզգայացման: Արգանդային զարկերակի էմբոլիզացիա. oncology.am

ՈՒԱԿ է դիմել պացիենտ, 35 տ., իրեն հիվանդ  է համարում 2013 թվականից, երբ հերթական հետազոտություններից հետո հայտնաբերվել է արգանդի բազմահանգույցային միոմա: Պացիենտը գտնվել է դինամիկ հսկողության պայմաններում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Փոքրիկ տոնախմբություն ՈՒԱԿ մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքում. oncology.am
Փոքրիկ տոնախմբություն ՈՒԱԿ մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքում. oncology.am

Սույն թվականի ապրիլի 19-ին ՈՒԱԿ-ի Մանկական ուռուցքաբանության և ընդհանուր քիմիաթերապիայի բաժանմունքի ցերեկային ստացիոնարի մանկական բաժինը լի էր տոնով և ուրախությամբ, քանզի բաժանմունքը պատրաստվում էր տոնել...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության ծառայության նոր որակ ՈՒԱԿ-ում. oncology.am
Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության ծառայության նոր որակ ՈՒԱԿ-ում. oncology.am

Սիրելի հայրենակիցներ,

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
8 տարի անպտղությունից հետո առաջնեկի ծնունդ` հսկա միոմայի միաժամանակայա հեռացմամբ` պահպանելով նորից մայրանալու շանսը
8 տարի անպտղությունից հետո առաջնեկի ծնունդ` հսկա միոմայի միաժամանակայա հեռացմամբ` պահպանելով նորից մայրանալու շանսը

Մարտի 20-ին «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» է ընդունվել 8 տարվա չբերությունից հետո 38 տարեկան առաջնահղի՝ ծննդալուծման նպատակով: Հղիությունն ընթացել  է հսկա միոմայի զուգորդմամբ...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Աորտայի բալոնային օկլյուզիվ էնդովասկուլյար մեթոդի կիրառելիության անհրաժեշտությունը Հայաստանում
Աորտայի բալոնային օկլյուզիվ էնդովասկուլյար մեթոդի կիրառելիության անհրաժեշտությունը Հայաստանում

Մարտ 14-ին ՎԱՇԻՆԳՏՈՆ-ԵՐԵՎԱՆ տեսակապի միջոցով Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Աորտայի բալոնային օկլյուզիվ էնդովասկուլյար վերականգնման դերը ռազմական վնասվածքների դեպքում» տեսակոնֆերանսը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Եզակի ախտորոշում. խոցային կոլիտ` իմուն թրոմբոցիտոպենիայի զուգակցմամբ կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Եզակի ախտորոշում. խոցային կոլիտ` իմուն թրոմբոցիտոպենիայի զուգակցմամբ կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Հիվանդ՝ արական սեռի, 20 տ., ընդունվել է, «Արմենիա» ՀԲԿ, 08.02.2018 թ.:
Ընդունվելիս գանգատվել է որովայնի արտահայտված ցավերից, արյունային լուծից, ընդհանուր թուլությունից, հոդացավերից...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք. բերանի լորձաթաղանթի տափակ բջջային եղջերացող քաղցկեղ. armeniamedicalcenter.am
Կլինիկական դեպք. բերանի լորձաթաղանթի տափակ բջջային եղջերացող քաղցկեղ. armeniamedicalcenter.am

Հիվանդ, արական սեռ, 54 տ., «Արմենիա» ՀԲԿ դիմել է օրեր առաջ: Դիմել է գանգատվելով  խոցի առկայությունից  բերանի խոռոչում` այտի լորձաթաղանթի վրա: Հիվանդը հետազոտվել է. կատարվել է բիոփսիա, դեմքի  ՀՏ, ծնոտների 3D հետազոտություն, պարանոցի ՈՒՁ հետազոտություն...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով. oncology.am
ՈՒԱԿ-ում լայնորեն կատարվում է միզածորանների ստենտավորում` էնդոսկոպիկ եղանակով. oncology.am

Կոնքի և որովայնի ստորին հատվածների ուռուցքային հիվանդությունների դեպքում երբեմն ուռուցքային գոծընթացը կարող է ներաճել կամ ճնշել միզածորաններին` առաջացնելով երիկամներից մեզի հոսքի խանգարում: Երկու երիկամներից մեզի հոսքի խանգարման դեպքում հիմնականում դիտվում է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նոր սարք ՈՒԱԿ-ում՝ Ventana Banch Mark HP. սարքի միջոցով կատարվող հետազոտությունների հնարավորությունների և արդյունքների մասին, մանրամասնում է Զարուհի Հարությունյանը. oncology.am
Նոր սարք ՈՒԱԿ-ում՝ Ventana Banch Mark HP. սարքի միջոցով կատարվող հետազոտությունների հնարավորությունների և արդյունքների մասին, մանրամասնում է Զարուհի Հարությունյանը. oncology.am

Հայտնի է, որ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուքաբանության ազգային կենտրոնը, վերջերս համալրվել է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի,ամերիկյան արտադրության Ventana Banch Mark HP սարքով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ երիկամի քաղցկեղ, կատարվել ձախակողմյան ցիտոռեդուկտիվ նեֆրէկտոմիա. oncology.am
Հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ երիկամի քաղցկեղ, կատարվել ձախակողմյան ցիտոռեդուկտիվ նեֆրէկտոմիա. oncology.am

Հիվանդ` Խ.Ա,62տ.դիմել է կլինիկա` գանգատվելով ձախ գոտկային շրջանի բութ ցավերից, արյունամիզությունից, որովայնի ձախ կեսում ուռածությունից և ծանրության զգացումից: Վերոնշյալ գանգատները նշում է մոտ 6 տարի, իսկ արյունամիզությունը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Եզակի վիրահատություն ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ժամանակ՝ դրական ելքով. armeniamedicalcenter.am
Եզակի վիրահատություն ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքի ժամանակ՝ դրական ելքով. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ 3-րդ ընդհանուր վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Արմինա Նալբանդյանը, ասիստենտներ Գեւորգ Սիմոնյանը եւ Վահե Հակոբյանը կատարել են ենթաստամոքսային գեղձի եզակի վիրահատություն, որն, ըստ ներկայացված տվյալների...

ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ