Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ԵՊԲՀ. Աննախադեպ վիրահատություն ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում

ԵՊԲՀ. Աննախադեպ վիրահատություն ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում

2015թ.-ի նոյեմբերին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնում իրականացվել է Հայաստանում նախադեպը չունեցող վիրահատություն: 14-ամյա հիվանդը ընդունվել է հիվանդանոց հետևյալ ախտորոշմամբ` «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, ներուղեղային մեծ չափերի հեմատոմա` պատռումով փորոքային համակարգ, սուբարախնոիդալ արյունազեղում` պայմանավորված աջ ճակատային շրջանի արտերիո-վենոզ մալֆորմացիայի պատռումով»: Վերջինս հանդիսանում է գլխուղեղի անոթային համակարգի բնածին արատ, որի բուժումը պահանջում է փուլային մոտեցում` կրկնակի վիրահատություններ երեք ամիս ընդմիջումներով:

Սակայն այս դեպքը տարբերվում է մյուսներից. անհրաժեշտ էր հրատապ վիրահատություն` ներուղեղային արյան կուտակումը հեռացնելու և գլխուղեղը ճնշումից ազատելու նպատակով: Ուստի որոշում կայացվեց կատարել միաժամանակյա, այսպես կոչված «հիբիրդ» վիրահատություն, երբ մեկ ընդհանուր անզգայացման ընթացքում իրականացվում է և՛ ներանոթային «փակ» և՛ բաց վիրահատություններ` արտերիո-վենոզ մալֆորմացիան վնասազերծելու, այնուհետև արյան կուտակման հետ միասին հեռացնելու նպատակով: Ավելի քան 10 ժամ տևած բարդագույն վիրահատությունն իրականացվել է ԵՊԲՀ Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի և նյարդավիրաբույժ Տիգրան Խաչատրյանի կողմից:

Պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանի խոսքերով՝ արտերիո-վենոզ մալֆորմացիաների դեպքում միաժամանակյա բաց և ներանոթային վիրահատություն Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Դատելով գրականության մեջ առկա տվյալներից` նման վիրահատությունները խիստ հազվադեպ են իրականացվում նույնիսկ արտասահմանյան զարգացած երկրներում, ուստի սա կարելի է համարել հայրենական նյարդավիրաբուժության առաջընթաց քայլերից մեկը:

Հիվանդի վիճակը հետվիրահատական շրջանում զգալիորեն բարելավվել է: Այժմ նա դուրս է գրվել հիվանդանոցից առանց որևէ նյարդաբանական խանգարումների:

 

===========

 

Սկզբնաղբյուր. Երևանի Պետական Բժշկական Համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մասնագիտական զարգացում՝ ամեն օր. erebunimed.com
Մասնագիտական զարգացում՝ ամեն օր. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպվել է գիտաժողով, որի ընթացքում բուժկենտրոնի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ, էնդոկրինոլոգ Արմինե Սանամյանը գործընկերներին է ներկայացրել  շաքարային դիաբետի բուժման...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
7 տարվա երազանքն իրականություն է դարձել. erebunimed.com
7 տարվա երազանքն իրականություն է դարձել. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում 7 տարվա անպտղությունից հետո 31 ամյա կինը եռյակ է ունեցել՝ 2 աղջիկ, 1 տղա: Երկարատեւ բուժմանը հաջորդող արտամարմնային բեղմանվորումից հետո պարզվել է, որ Աննա Հարությունյանը եռյակ է ունենալու...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Առողջ ապերլակերպին նվիրված միջոցառում Սարդարապատի դպրոցում. arabkirjmc.am
Առողջ ապերլակերպին նվիրված միջոցառում Սարդարապատի դպրոցում. arabkirjmc.am

Նոյեմբերի 29-ին Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Teenslive թիմը  և Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան հյուրընկալվեցին Սարդարապատի դպրոցում` առողջ ապրելակերպին նվիրված...

էլեկտրահարության հետևանքով առաջացած մեծ դեֆեկտները վերացվեցին բազմափուլային վիրահատությունների արդյունքում. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
էլեկտրահարության հետևանքով առաջացած մեծ դեֆեկտները վերացվեցին բազմափուլային վիրահատությունների արդյունքում. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Ամբարձիչի վրա աշխատող 55-60 տարեկան տղամարդու մոտ՝ մի քանի հազար վոլտ էլեկտրահարության հետևանքով զույգ ոտնաթաթերը խիստ վնասվել էին: Մեկ ոտնաթաթի ամբողջ թիկնային մակերեսը վնասված էր...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. Հերթական բարդ վիրահատությունը՝ բարեհաջող ելքով
ԵՊԲՀ. Հերթական բարդ վիրահատությունը՝ բարեհաջող ելքով

Հետվիրահատական ճողվածք և ճարպամաշկային գոգնոց ունեցող 35-ամյա կինը մեկ ամիս առաջ դիմել էր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մի հղի կնոջ պատմություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am
Մի հղի կնոջ պատմություն. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպքը պատմում է  «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոնի գինեկոլոգ-վիրաբույժ, սոնոգրաֆիստ Արմենուհի Ավետյանը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Մահվանը հաղթողը․ ես պայքարում եմ քաղցկեղի դեմ հանուն իմ փոքր երեխայի. news.am
Մահվանը հաղթողը․ ես պայքարում եմ քաղցկեղի դեմ հանուն իմ փոքր երեխայի. news.am

Բժիշկներն անընդհատ կրկնում են, որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Իլոնա Սարգսյանը, ում մոտ 2016թվականին կրծքի չարորակ ուռուցք էին ախտորոշել, համաձայն է այս պնդման հետ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում՝համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ. nairimed.com
Շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում՝համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում և վիրահատություններ: Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Առիթմիան բուժելի է. erebunimed.com
Առիթմիան բուժելի է. erebunimed.com

Էրեբունի ԲԿ առիթմոլոգիական ծառայությունը, որն այսօր հանրապետության առաջատարն է, կատարում է սրտի ռիթմը վերականգնող այն բոլոր միջամտությունները, որոնք իրականացնում է ժամանակակից բժշկական աշխարհը...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը.
«Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը.

Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ  մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն...

ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կլինիկական դեպք` ՈՒԱԿ-ում. oncology.am
Կլինիկական դեպք` ՈՒԱԿ-ում. oncology.am

Լարնիգէկտոմիան՝ կոկորդի հեռացումը, կոկորդի չարորակ նորագոյացությունների 3-4-րդ աստճանի տեղային տարածման ախտահարումների ժամանակ կիրառվող արմատական բուժման եղանակ է...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Սև գույնի միջողային աճառի ճողվածք». կլինիկական դեպք` նյարդավիրաբուժության պրակտիկայից. nairimed.com
«Սև գույնի միջողային աճառի ճողվածք». կլինիկական դեպք` նյարդավիրաբուժության պրակտիկայից. nairimed.com

«Միջողային աճառի ճողվածքի կապակցությամբ կատարվող վիրահատությունները սովորական բնույթ են կրում մեր աշխատանքում, սակայն առայսօր սև գույնի միջողային աճառի ճողվածքի չէինք հանդիպել...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Աննախադեպ արդյունք «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am
Աննախադեպ արդյունք «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am

«Արաբկիր» բժշկական համալիրում գործող Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնում (ՊՀՀՄԿ)՝ կենտրոնի աշխատակիցների  վերջին 15 տարվա ծրագրային աշխատանքների շնորհիվ, առկա են նախ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք. oncology.am
Կրծքագեղձի կիսման կամ Breast-sharing վիրահատություն. կլինիկական դեպք. oncology.am

Հիպերտրոֆիկ (գերզարգացած) կրծքագեղձերով հիվանդների մոտ ուռուցքային գոյացությունների առկայության դեպքում վիրահատական բուժման ժամանակ առաջանում են զգալի տեխնիկական դժվարություններ։ Ներկայումս, նման դեպքերում...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Պարբերական հիվանդությունը և ճարպակալումը. կլինիկական դեպք. arabkirjmc.am
Պարբերական հիվանդությունը և ճարպակալումը. կլինիկական դեպք. arabkirjmc.am

«Արաբկիր» բժշկական համալիրում դիսպանսեր հսկողության էր վերցված և բուժվում էր պարբերական հիվանդությամբ տղա երեխա, ով ուներ ճարպակալում: Ճարպակալումը նրա մոտ առաջացել էր հիվանդությունը վատ կառավարելու հետևանքով...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ