Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)

DOTS ռազմավարության ազդեցությունը համաճարակային իրավիճակի վրա ք. Երևանում

Բանալի բառեր. պալարախտի հիվանդացություն, DOTS, էպի-ինֆո ծրագիր

Տուբերկուլոզը (պալարախտ) վարակիչ հիվանդություն է, որով մարդիկ վարակվում են օդակաթիլային ճանապարհով և որոշակի պայմաններում զարգանում է հիվանդություն։

 

Ներկայումս աշխարհի բնակչության 1/3 վարակված են տուբերկուլոզային հարուցիչով։ Ընդ որում, վարակվածների 5-10% շրջանում կյանքի ընթացքում զարգանում է հիվանդություն, և նրանք դառնում են վարակի փոխանցողներ [3,5]։ Նույնիսկ այսօր, 21-րդ դարում՝ լինելով բուժելի, տուբերկուլոզը մահվան պատճառ հանդիսացող հիվանդությունների շարքում գերիշխողներից մեկն է։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, աշխարհում յուրաքանչյուր տարի տուբերկուլոզից մահանում է շուրջ 2-3 մլն մարդ [2]։

 

Տուբերկուլոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որը պահանջում է մշտական հսկողություն՝ նրա տարածումը կանխելու նպատակով։ Ուստի, տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշներն օգտագործվում են առողջապահության քաղաքականության նոր ուղղությունների և նոր ծրագրերի մշակման համար։

 

1990-ական թվականներից հետո երկրում քաղաքական փլուզման պարագայում ստեղծըվեց լարված իրավիճակ, որն անդրադարձավ նաև առողջապահության բնագավառի վրա [4]։ Այդ թողեց իր բացասական ազդեցությունը տուբերկուլոզի դեմ պայքարի գործի վրա։ Վատացավ տուբերկուլոզի հայտնաբերման գործընթացը, առաջացավ հակատուբերկուլոզային դեղորայքի խիստ դեֆիցիտ։

 

1990-1995թթ. նկատվեց տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշների վատթարացում, և այդ իրավիճակում որոշում կայացվեց երկրում ներդնել ԱՀԿ-ի կողմից առաջարկված DOTS (Directly Observed Treatment Short-course; Краткий курс контролируемого лечения – КККЛ) ռազմավարությունը [7]։

 

Կարծում ենք, բազմիցս խոսվել է այս ռազմավարության մասին, սակայն մեկ անգամ ևս մատնանշենք այն հետազոտվող արդյունքները, որոնք հանդիսանում են նշված մարտավարության նպատակները. բացիլավոր ձևերի հայտնաբերում, արագ և բարձր տոկոսի աբացիլացում, բուժման բարձր արդյունավետություն, հիվանդների թվի նվազում, որոնք իրենց հերթին կնվազեցնեն ինֆեկցիայի տարածումն ու կկանխեն դեղակայունության ձևավորումը։

 

Այդ ռազմավարությունը 1995թ. 3-րդ կիսամյակից ներդրվել է նաև Երևանում, որտեղ աշխատանքներն իրականացվել են, հիմնականում, քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի ուժերով [5-7]։

 

Ստորև կներկայացվեն կատարված աշխատանքները և արդյունքում կտրվեն դրանց համապատասխան գնահատականները, ինչպես նաև հետագա կատարվելիք աշխատանքների ուղղությունները։

 

Նյութերն ու մեթոդները


Հետազոտման նպատակով վերցվել են՝

 

  1. 1995թ. մինչև 2002 թ. DOTS ռազմավարությամբ բուժված հիվանդների տվյալները, բուժման քարտերի թիվը` շուրջ 2775 (տբ 01):
  2. 1995-2002թթ. ք. Երևանում առաջնակի հայտնաբերված հիվանդների շտապ հաղորդման քարտերը (089 ձև):
  3. DOTS ռազմավարության ընդունված հաշվետվության ստանդարտ ձևերը (տբ 07,08) և գրանցման մատյանները (տբ 03)։
  4. Բոլոր տվյալների վիճակագրական հավաքագրում, մշակում և հետազոտում:
  5. DOTS ծրագրերի մշակում համակարգչային էպի-ինֆո ծրագրով։

 

Արդյունքներն ու նրանց քննարկումը


1995թ. 3-րդ եռամսյակից, ՀՀ-ում առաջիններից մեկը Երևան քաղաքում ներդրվել է DOTS ռազմավարությունը, վերջինս իր մեջ ներառում է տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը (այդ թվում, առավել ևս բացիլ արտադրողների 70%) նրանց գրանցումը, անըդհատ հսկողության տակ բուժումը՝ ըստ ստանդարտ սխեմաների։ Սակայն սկսած 1995թ.-ից մինչ այսօր ՀՀ-ում, այդ թվում նաև ք. Երևանում, չկան ներդրված կոնկրետ ուղղություններ հայտնաբերման գործընթացում։ Ըստ ծրագրի, առաջնային օղակում ենթադրվում է հայտնաբերումը, ապա ախտորոշումն ու բուժումը մասնագիտացված հաստատություններում։ Եթե Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերում համատեղ Աբովյանի հանրապետական տուբ. դիսպանսերի հետ, հիվանդների ախտորոշումն ու բուժումը կազմակեպվում է պատշաճ մակարդակով, ապա մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բուժպրոֆիլակտիկ հաստատություններում հայտնաբերումը կազմում է բավականին ցածր ցուցանիշ և այն կատարվում է դեռ նախկինից պահպանված ֆլյուորոհետազոտության եղանակով։ Եվ նույնիսկ այդ դեպքում ցուցանիշը 80-ական թվականների հաեմատ բավականին ցածր է, և համեմատած 1985 թ. տվյալների հետ այն կազմել է 65,5%, 1999, 2000թ.` մոտ 20,3%, իսկ 2001թ.` 13,1%։ Երեխաների շրջանում ցածր հայտնաբերման դեպքեր կարելի է նշել տուբերկուլինային ախտորոշման եղանակով մանկական պոլիկլինիկաներում (աղ. 1)։

 

Ինչպես երևում է աղյուսակից, նկատվել է առաջնային բուժօգնության օղակում տուբերկուլոզի հայտնաբերման նվազում։ Սակայն տուբերկուլոզային դեպքերի թիվը սկսել է աճել 1991 թ.-ից։ Պետք է նշել, որ տուբերկուլոզային դեպքերի հայտնաբերումը մասամբ իր վրա է վերցրել տուբերկուլոզային ծառայությունը (աղ. 2):

 

Ըստ աղ. 2-ի, 1995 թ.-ից մինչև 1998թ. գրանցվել են հայտնաբերման ամենաբարձր ցուցանիշները. 356, 351, 411, 523 հիվանդ ըստ տարիների, որը կարելի է կապել DOTS ռազմավարության ներդրման, դեղորաքի լիարժեք մատակարարման հետ։ Պետք է նշել, որ համակարգված նոր մոտեցումը որոշակի դրական շարժ առաջացրեց տուբերկուլոզի դեմ պայքարի ոլորտում։

 

Նոր հայտնաբերված հիվանդների մեծամասնությունն ընդգրկվել է այդ ռազմավարությամբ բուժման ծրագրի մեջ (աղ. 3)։

 

Ինչպես երևում է աղյուսակից, DOTS-ի ռազմավարությունը բավականին բարեհաջող ներդրվել է ք. Երևանում և արդեն 1996-1997թթ. նկատվել է հիվանդների զգալի ընդգրկում` 90,4–95,8%։ Ներկայումս նույնպես մեծ ուշադրություն է դարձվում հայտնաբերված հիվանդների առավելագույն ընդգրկմանը DOTS ռազմավարության բուժման ծրագրի մեջ։ Ծրագրով հիվանդների բուժումը թույլ է տալիս հստակ ինֆորմացիա ունենալ մեկ տարվա ընթացքում հայտնաբերված յուրաքանչյուր հիվանդի մասին, որն իր մեջ ներառում է խորխի աբացիլացում` ինտենսիվ փուլի ավարտին և բուժման ընթացքում, ինչպես նաև գնահատել բուժման արդյունքները։ Այդ տվյալները պարբերաբար հավաքվել և մշակվել են ըստ եռամսյակների և տարեկան կտրվածքով։ ԱՆ որոշմամբ կատարվել է 1995–2002թթ. ընթացքում բուժում ստացած հիվանդների տվյալների համակարգչային վերլուծություն, ըստ որի ընդգրկված և բուժում ստացած հիվանդների կազմը ներկայացված է աղ. 4-ում: Ինչպես երևում է աղ. 5-ից, բոլոր դեպքերում գերակշռում են տղամարդիկ (աղ. 4,5)։

 

Մյուս ցուցանիշը, որ շատ կարևոր է համաճարակբանաական տեսակետից, դա բացիլավոր հիվանդների 70%-ի հայտնաբերումն է և նրանց 80-85% բուժումը։ Այդ ուղղությամբ կատարված աշխատանքները ցույց են տալիս, որ հայտնաբերված և գրանցված հիվանդների շրջանում գերակշռում են թոքային ձևերը, սական բացիլ արտադրողները միջինում կազմում են 53%։ Սա ենթադրվող 70%-ից բավականին ցածր է, ինչը խոսում է հայտնաբերման աշխատանքների թերի լինելու մասին (գրաֆ. 1):

 

Գրաֆիկ 1. Բացիլ արտադրողների քանակը տոկոսային արտահայտմամբ նոր հայտնաբերված թոքային ձևերի մեջ

 

Հետազոտություններն ըստ հիվանդությունների առանձին ձևերի ցույց են տալիս, որ գերակշռում են թոքային հյուսվածքի քայքայումով ձևերը, ինչն ենթադրում է բացիլարտադրողների ավելի մեծ տոկոս։ Ուստի, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բակտերիոսկոպիկ ճանապարհով բացիլավոր ձևերի հայտնաբերմանը, ինչպես նաև լաբորատոր ծառայության հզորացմանը։ Բացիլավոր հիվանդների հայտնաբերման հետ զուգընթաց կարևոր է նաև աբացիլացումը բուժման ինտենսիվ շրջանի վերջում։ Որպես ցուցանիշ սա ամենակարևորներից է` համաճարակաբանական շղթայում վարակի տարածման առումով։

 

Հետազոտվող տարիների ընթացքում ինտենսիվ փուլի ավարտին նկատվել են ցուցանիշներ, որոնք ներկայացված են աղ. 6-ում:
Ինչպես տեսնում ենք, աբացիլացման ցուցանիշները կարելի է բավարար համարել, ինչպես առաջնակի, այնպես էլ կրկնակի հիվանդացածների մոտ։ Փոքր ինչ ցածր են ցուցանիշները 3-րդ սյունակում, որն իր մեջ ընգրկում է անկանոն և թերի բուժվողներին։
Մյուս կողմից, բուժման արդյունավետությունը կարևոր ցուցանիշ է, ինչը զետեղված է աղ. 6-ում։ Հետազոտված 2775 հիվանդներից բուժված են 1002-ը, իսկ բուժումն ավարտած են՝ 1130-ը։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ չնայած աբացիլացման լավ ցուցանիշներին, զգալի թիվ են կազմում ռեժիմի խախտման դեպքերը։

 

Դիսպանսերի ուժերով կատարվել են որոշակի աշխատանքներ ռեժիմը խախտած հիվանդներին բուժմանը վերադարձնելու առումով։ Այդպիսի հիվանդների թվին են դասվում ասոցիալ տարրերը, սոցիալապես ծանր վիճակում գտնվողները։ Ուստի, պետք է ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա և կազմակերպչական առումով մշակել նոր մոտեցումներ դոնոր կազմակերպությունների հետ համատեղ։ Նույն աղյուսակից երևում է, որ անբարեհաջող ելքով բուժված հիվանդների թիվը կազմել է 182։ Այս հիվանդները հիմնականում համալրում են կայուն ձևերի շարքը, ուստի կարևոր հանգամանք է առաջնային հիվանդների խորխի կուլտուրալ հետազոտությունը՝ դեղորայքազգայնությունը որոշելու առումով, DOTS-ի ներդրումը։

 

Մեծ համաճարակաբանաական նշանակություն ունի տարիքասեռային ցուցանիշը։ Հիվանդացածների շրջանում տեսակարար մեծ կշիռ են կազմում տղամարդիկ, ինչն, ըստ մեզ, պայմանավորված է նրանց ավելի մեծ շփման հավանականության հետ` կապված աշխատանքային պայմանների, արտագնա աշխատանքների, ինչպես նաև ազատազըրկման վայրերում նրանց ավելի մեծ թվի հետ։

 

Գրաֆիկ 2-ում արտացոլված է DOTS ռազմավարությամբ բուժված հիվանդների տարիքային կազմը։

 

Գրաֆիկ 2. Դեպքերի թիվը ըստ տարիքային խմբերի

 

Ինչպես երևում է գրաֆիկից, մանկական հասակում առկա է որաշակի համաչափ կայուն պատկեր, որը կարելի է բացատրել այդ տարիքային խմբում կատարվող կանխարգելիչ աշխատնքներով (վակցինացիա, հսկողություն կոնտակտավոր երեխաների շրջանում)։

 

Սկսած 14 տարեկանից նկատվում է դեպքերի որոշակի աճ մինչև 16 տաերեկանը, որից հետո դեպքերի թիվը նվազում է մինչև 17 տարեկանների երիտասարդների շրջանը։ 19 տարեկանից նկատվում է դեպքերի թվի աճ, որն իր գագաթնակետին է հասնում 20-21 տարեկանում։

 

Ինչպես հայտնի է գրականությունից [1,6], այս տարիքում օրգանիզմն ավելի ընկալունակ է առաջնային ինֆեկցվածության դեպքում հիվանդության զարգացման, ինչպես նաև էկզոգեն գերինֆեկցիայի նկատմամբ։ Ուստի, սոցիալական ծանր և բարոյահոգեբանական լարված իրավիճակում հիվանդության զարգացման աստիճանն ամենաբարձրն է։ Հաջորդ տարիքային խմբերում (25-34, 35-44, 45-54 տարեկան) նկատվում է հարաբերական բարձրացման և իջեցման ալիքներ, ինչը կապված է հասուն տարիքում ոչ հստակ աշխատանքային գործունեության, մեծ տեղաշարժերի հետ։ 55-64 և 65-ից բարձր տարիքային խմբերում նկատվում է դեպքերի թվի բավականին ցածր ցուցանիշ։ Ծերունական տարիքում տուբերկուլոզի զարգացումը պայմանավորված է օրգանիզմում կատարվող ինվոլյուտիվ փոփոխություններով։

 

Համաճարակաբանաական տեսակետից բարենպաստ է այն հասարակությունը, որտեղ տուբերկուլոզով հիվանդացության բարձըր ցուցանիշը գերակշռում է ծերունական տարիքային խմբում։ Վերը շարադրվածից պարզ է դառնում, որ սոցիալական բնույթի ազդակները` նյութական, կուլտուրկենցաղային, աշխատանքային պայմանները, հիգիենիկ իրավիճակը, մեծ ազդեցություն ունեն տուբերկուլոզի հիվանդացության վրա տարբեր տարիքային խմբերում։ Տարիքային խմբերում հիվանդացության այդպիսի հետազոտությունները հիմք կարող են հանդիսանալ տուբերկուլոզի կանխարգելման կազմակերպման համար։

 

Այսպիսով, մենք քննարկեցինք 1995-2002 թթ. ք. Երևանում DOTS ռազմավարության շրջանակներում կատարված աշխատնաքները, նրանց արդրունքները և կարծում ենք, որ կան բավականին ձեռքբերումներ այդ բնագավառում։ Հիվանդների աբացիլացման լավ ցացանիշներ են բուժված ելքերը, որոնք որոշակի դրական ազդեցություն են ունեցել համաճարակաբանական իրավիճակի վրա՝ նրա կայունացման առումով։ Սակայն կան նաև թերացումներ և բացթողումներ, որոնց ուղղությամբ պետք է իրականացվեն որոշակի աշխատանքներ և մշակվեն նոր մոտեցումներ, որոնք, հիմնականում, արծարծված են տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրում, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից 2004թ.-ն։

 

Եզրահանգումներ


  1. Տուբերկուլոզը շարունակում է մնալ սոցիալական պանյմանավորվածություն ունեցող հիվանդություն։ Համաճարակաբանական իրավիճակի վրա մեծ ազդեցություն ունեն ռիսկի գործոնները, միգրացիոն տեղաշարժերը, գործազրկությունը և աղքատությունը։
  2. DOTS-ի ռազմավարությունը դրական ազդեցություն է ունեցել հանրապետությունում հայտանաբերված հիվանդների բուժման գործընթացի վրա, սակայն այդ ճանապարհին դեռևս խնդիր է հանդիսանում տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը առաջնային բուժկանխարգելիչ օղակում։ Այդ ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ, ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մասշտաբով։
  3. Անհրաժեշտ է հզորացնել բակտերիոլոգիական լաբորատոր ցանցը, ուժեղացնելով ազգային ռեֆերենս լաբորատորիայի դերը, նպատակ ունենալով ուսումնասիրելու դեղորայքակայունության խնդիրը։
  4. Անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի միջոցառումներ, օգտագործելով դոնոր կազմակերպությունների հնարավորություններըն ու փորձը, նվազեցնելու համար բուժման ռեժիմի խախտման դեպքերրը և հնարավորինս անընդհատ հսկելի դարձնել բուժման ողջ ընթացքը։
  5. Ստեղծել համապատասխան նյութատեխնիկական պայմաններ Երևանում DOTS ռազմավարության ներդրման համար։
  6. Տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի հստակ գնահատման համար նպատակահարմար է հակատուբերկուլոզային դիսպանսերների և կաբինետների համար մշակել տվյալների հավաքագըրման և մշակման մեկ ինտեգրացված համակարգ։

 

Աղյուսակ 1. Շնչառական օրգանների տուբերկուլոզի հայտնաբերման դինամիկան

Շնչառական օրգանների տուբ-ի
հայտնա-
բերման դինամիկան կանխար-

գելիչ հետազ. ժամանակ

1985

1986

1987

1988

1989

1990

1991

1992

1993

1994

1995

1996

1997

1998

1999

2000

2001

Շնչառական օրգանների

տուբ.
մեծահա-սակների շրջանում

215

228

176

154

167

154

215

165

192

271

281

278

350

452

410

390

397

ֆլյուորո-գրաֆիկ հետազո-տությամբ

141

125

85

44

70

51

88

46

90

100

58

32

85

51

73

79

52

Շնչառական օրգանների տուբ. երեխաների շրջանում

38

26

35

27

16

17

34

29

23

45

45

47

32

32

36

22

25

Հայտնաբ. Մանտուի պրոբա

18

14

21

15

5

7

28

13

14

26

17

2

1

 

Աղյուսակ 2.Առաջնակի տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը ըստ տարիների

Տարիներ

1985

1986

1987

1988

1989

1990

1991

1992

1993

1994

1995

1996

1997

1998

1999

2000

2001

Առաջնակի հայտնա-բերված
հիվանդ-
ների թիվը

285

294

250

211

215

196

295

213

257

338

356

351

411

523

494

445

454

Որից շնչառական օրգանների տուբ.

253

259

220

186

190

181

254

201

217

319

331

331

388

488

453

417

422

Արտաթո-
քային
տուբ.

32

35

30

25

25

15

41

12

40

19

25

20

23

35

41

28

32


Աղյուսակ 3.Առաջնակի հիվանդների ընդգրկումը ըստ DOTS-ի ծրագրի մեջ

Տարիները

Առաջնակի հայտնաբերված
տուբ. հիվանդներ

Որից ԲԿ +

Ընդգրկված է
DOTS
ծրագրում

Որից ԲԿ+

ԲԿ+ հիվանդ.,%

Հիվանդների
ընդհանուր թիվը, %

1995

351

179

98

46

28.0

25.7

1996

345

163

312

120

90.4

73.0

1997

405

223

388

179

95.8

80.3

1998

519

227

449

162

86.5

71.4

1999

487

257

396

184

81.3

72.0

2000

440

250

326

189

74.0

75.6

2001

454

230

206

124

45.4

53.8

Ընդամենը

3001

1529

2175

1004

72.1

65.6

 

Աղյուսակ 4. DOTS ռազմավարությամբ ընդգրկված և բուժում ստացած հիվանդների կազմը ըստ համակարգչային վերծանման (էպի-ինֆո ծրագրի սահմաններում)

Դեպքեր

Քանակը

Ընդամենը

Կին

Տղամարդ

Նոր

538

1870

2408

Ռեցիդիվ

29

189

218

Անբարեհաջող բուժումից հետո

15

81

96

Ռեժիմի խախտումից հետո

3

23

26

Այլ

4

18

22

Տեղափոխվածներ

2

3

5

Ընդամենը

591

2184

2775

 

Աղյուսակ 5.Խորխի կոնվերսիա բուժման ինտենսիվ փուլի վերջում

Տարիներ

Նոր դեպքեր

Ռեցիդիվ

Այլ դեպքեր

Ընդամենը`
մահեր

2 ամիս

3 ամիս %

Ընդամենը`
մահեր

3 ամիս%

4 ամիս %

Ընդամենը

3 ամիս %

4 ամիս %

1995

46

84.8

100.0

5

100.0

100.0

2

100.0

100.0

1996

120

3

71.8

88.0

23

5

72.2

88.9

35

3

43.7

56.2

1997

175

5

79.4

88.9

16

2

69.0

75.0

18

2

56.3

68.7

1998

162

3

74.8

84.0

21

71.4

80.9

16

1

46.6

46.6

1999

184

1

79.2

90.7

20

1

73.6

79.0

16

1

66.6

66.6

2000

182

3

77.4

86.8

14

64.2

78.5

8

50.0

75.0

2001

124

1

77.3

93.5

13

61.5

76.9

6

66.7

66.7

2002

123

1

82

91.8

14

71.4

92.8

 

Աղյուսակ 6. Ըստ DOTS ռազմավարության բուժման արդյունքները 1995–2002 թթ.

Արդյունքներ

Քանակը

Ընդամենը

Կին

Տղամարդ

Բուժումն ավարտած

316

814

1130

Բուժված

180

822

1002

Մահացած

18

73

91

Ռեժիմի խախտում

46

267

313

Անբարեհաջող ելք

20

162

182

Տվյալներ չկան

2

9

11

Տեղափոխվածներ

9

37

46

Ընդամենը

591

2184

2775

 

Գրականություն


  1. Владимирова М.И., Елизаров Б.М. Клинические аспекты первичного туберкулеза органов дыхания у детей раннего возраста Проблемы туберкулеза. 1987. 3.
  2. Вуфф Дж. (James Wooff) Наука управления для здравоохранения, Журнал Менеджер, 2003, 1.
  3. Массино С.В. Эпидемиология туберкулеза. 1963.
  4. Согоян И.Л., Стамболцян Е.П., Маркарян Н.Р. Эпидемиологические сдвиги и клиническая структура туберкулеза в г. Ереване за 10 лет. Тезисы III юбилейной научно-практической конференции НИЗ МЗ РА. 1998, с. 271.
  5. Согоян И.Л., Стамболцян Е.П., Маркарян Н.Р. Тоноян Н.Г. Эпидемиология туберкулеза в различных социальных условиях. IV съезд НМАФ РФ. М., 1998.
  6. Шмелев Н.А., Эйнис В.Л., Баранник Е.П. Раннее выявление туберкулеза. 1978.
  7. Maher D., Chaulet P., Spinaci S., Harries A.D. Лечение туберкулеза. Рекомендации для национальных программ ВОЗ, 1998, 77 с.

Հեղինակ. Մ.Ա. Մկրտչյան Քաղաքային հակապալարախտային դիսպանսեր
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 4.2004 (20), УДК 616-002.5
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերնատրեմիայի շտկման արդյունավետությունն ինֆուզիոն թերապիայի շրջանակներում

Բանալի բառեր: հիպերնատրեմիա, ինֆուզիոն թերապիա

Հիպերնատրեմիայի (երբ նատրիումի խտությունը պլազմայում գերազանցում է 145 մմոլ/լ-ին) շտկումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների համար: Ընդհանրապես մահացությունը հիպերնատրեմիայից կազմում է 40–50%, այն հիմնականում դիտվում է ծերերի մոտ և սովորաբար պայմանավորված է հիմնական հիվանդությամբ [20]: Սակայն, քանի որ հիպերնատրեմիան կարգավորվում է կամ նատրիումի քչացման կամ ջրի ավելացման ճանապարհով [12,14], ապա ավելի հաճախ խանգարված է լինում ջրի ներմուծման կամ ստացման պրոցեսը [15]...

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Անհետաձգելի բուժօգնության մասնագիտացված անձնակազմի գործունեության վերլուծությունը

Բանալի բառեր. անհետաձգելի բուժօգնություն, նախահոսպիտալային փուլ, վնասվածք, 7.5% NaCl

Անհետաձգելի բուժօգնությունը հանդիսանում է կրիտիկական վիճակների բժշկության չորս ճյուղերից (անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա` վերակենդանացում, անհետաձգելի բուժօգնություն, աղետների բժշկություն) մեկը և կատարում է սահմանային վիճակներում գտնվող հիվանդների վարումը մինչհոսպիտալացման փուլում...

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ նոպաներից առաջ դիտվող դեղնուկի երևույթը: Երկու դեպքի նկարագրություն

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, դեղնուկ, լյարդ

Մեծահասակների մոտ դեղնուկը կարող է առաջանալ բազմաթիվ ինչպես բարորակ, այնպես էլ կյանքին սպառնացող հիվանդությունների ժամանակ: Դեղնուկը կարող է լինել նախալյարդային, ներլյարդային և արտալյարդային: Դեղնուկի նախալյարդային պատճառներն են արնալուծը (hemolysis), մեծ հեմատոմայի ներծծումը, որոնք բերում են արյան մեջ չկոնյուգացված (անուղղակի) բիլիրուբինի մակարդակի բարձրացմանը: Ներլյարդային հիվանդությունները բերում են արյան մեջ ինչպես չկոնյուգացված, այնպես էլ կոնյուգացված բիլիրուբինի մակարդակների բարձրացմանը...

Համակարգային հիվանդություններ
Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա:

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ

Տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների ազդեցության ուսումնասիրությունները պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման (մանիֆեստացիայի) հավանականության վրա ցույց տվեցին, որ ՊՀ հիմնական շճաթաղանթաբորբային նոպաների հետ համատեղ մեկուսացած պարբերական տենդային նոպաներ ունեցող հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման համեմատաբար ցածր հավանականություն...

Համակարգային հիվանդություններ
Արտարգանդային հղիության արտասովոր դեպք

Բանալի բառեր. հետերոտոպիկ հղիություն, հին չզարգացող հղիություն, սուր որովայն

Արտարգանդային հղիությունը հանդիպում է բոլոր հղիությունների 1,4% դեպքերում [1,2] և հանդիսանում է հղիության I-ին եռամսյակում կանանց մահացության հիմնական պատճառներից մեկը: Արտարգանդային հղիությունների 95-98,5% դեպքերում ձվա-բջիջը պատվաստվում է արգանդափողում, հազվադեպ` արգանդի վզիկում (0,1%), ձվարանում (0,1-0,7%), որովայնի խոռոչում (0,003%), արգանդի ռուդիմենտար եղջյուրում (0,002%) [3,4]...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Լաբորատոր ցուցանիշների օգտագործումը ինֆուզիոն թերապիայի ծավալի ծրագրավորման ժամանակ

Բանալի բառեր. ինֆուզիոն թերապիա, լաբորատոր քննություններ

Ինֆուզիոն թերապիան ծրագրավորելիս՝ ներարկվող հեղուկների ծավալը ճիշտ որոշելու համար, հարկավոր է առաջին հերթին գնահատել օրգանիզմի ջրային տարածքների վիճակը, վոլեմիկ ստատուսը, հաշվի առնել հեղուկի օրական պահանջները, ապա ավելացնել զգայուն և ոչ զգայուն կորուստներն ու գոյություն ունեցող հեղուկի դեֆիցիտի ծավալը [5,9,16]: Սակայն, ցավոք այս հաշվարկները գործնականում ոչ միշտ են հաջողվում կամ պահանջում են զգալի ժամանակ և միջոցներ......

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Բազմապրոֆիլ մանկական ստացիոնարի մահճակալային ֆոնդի օգտագործման ցուցանիշները ժամանակակից պայմաններում

Բանալի բառեր: մանկական ստացիոնար, մահճակալային ֆոնդ, օգտագործում, ցուցանիշներ, միջոցառումներ

Առողջապահության համակարգում վերջին տարիներին իրականացվող ռեֆորմները, շուկայական հարաբերությունների ներդրումը ճյուղում ստացիոնար բժշկական օգնության (ԲՕ) կազմակերպմանը առաջադրում են սկզբունքային նոր մոտեցումներ, ուղղված մասնավորապես մահճակալային ֆոնդի օգտագործման ինտենսիֆիկացմանը և հիվանդների ավելի արդյունավետ ստացիոնար բուժմանը [1,4,5,8]...

Մանկական հիվանդություններ
ՄՌՏ հետազոտությունը քունքային բլթի էպիլեպսիայի ժամանակ

Բանալի բառեր. հիպոկամպի սկլերոզ, քունքային բլթի էպիլեպսիա, ՄՌՏ, քանակական անալիզ

Պարցիալ էպիլեպսիայով հիվանդների ամենատարածված կառուցվածքային պաթոլոգիան մեզիալ քունքային սկլերոզն է (ՄՔՍ): Ախտաբանական տեսանկյունից ՄՔՍ իրենից ներկայացնում է նեյրոնալ կորուստ և աստրոցիտոզ հիպոկամպում, նշաձև մարմնում և հարհիպոկամպալ շրջանում: Հիպոկամպալ սկլեռոզում ընդգրկվում են CA1-CA4 դաշտերը, ատամնավոր գալարը և սանձիկը, իսկ ամոնյան եղջյուրի սկլերոզի ժամանակ ախտահարվում են միայն CA1-CA4 դաշտերրը [1]...

Նյարդաբանություն
Նոպաների հաճախականությունը Հայաստանում պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ. տարբեր գործոնների ազդեցությունը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, նոպաների հաճախականություն, կլինիկական ձև, սեռ, տարիք, ծագում, գենոտիպ

Պարբերական հիվանդությունը (ՊՀ)՝ լինելով ժառանգական հիվանդություն, զարմանալիորեն տարածված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1%-ը [5]: Հատկանշական է, որ դեռ 20 տարի առաջ կատարված ժառանգաբանական հետազոտություններում հիվանդության տարածվածությունը գնահատվում էր 0.5 %-ի սահմաններում [4], այսինքն, մոտ 2 անգամ ավելի ցածր...

Համակարգային հիվանդություններ
Կարիեսի տարածվածությունը և ինտենսիվության աճը ՀՀ զորակոչ տարիքի պատանիների մոտ

Բանալի բառեր: զորակոչիկ, կարիես, պլոմբա, հեռացում

Վերջին տարիների գրականության մեջ, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների կողմից, շատ է քննարկվում այսօրվա զորակոչիկների սոմատիկ և ֆիզիկական առողջության ցածր մակարդակը...

Ստոմատոլոգիա
Սուր լեյկոզով հիվանդների կյանքի որակի գնահատման վերլուծությունը

Բանալի բառեր: սուր լեյկոզ, կյանքի որակ

Վերջին տարիներին շատ են այնպիսի հետազոտությունները, որոնցում հիմնավորվում է հակաուռուցքային բուժման արդյունավետությունը որոշելիս, վերապրելու ցուցանիշից հետո, կյանքի որակի (ԿՈ) գնահատման կարևորությունը: Բացահայտված են ԿՈ-ի և հիվանդության ելքի կանխորոշիչ ցուցանիշների, բուժմանը ենթարկվելու, կողմնակի ազդեցությունների առաջացման փոխկապակցվածությունը [4,7]: Պետք է նշել, որ ԿՈ-ը և հիվանդությունը փոխկապակցված ու փոխներգործող համակարգեր են. լավ կամ վատ ԿՈ-ը ներազդեցություն է ունենում հիվանդության և բուժման ընթացքի վրա...

Արյունաբանություն
Վերարտադրողական դիսֆունկցիան էպիլեպսիայով կանանց շրջանում

Բանալի բառեր. էպիլեպսիա, էնդոկրին արատներ, հակաէպիլեպտիկ դեղեր

Էպիլեպսիայով հիվանդների բուժման հիմնական օրենքն է կլինիկական արդյունավետության և անցանկալի կողմնակի ազդեցությունների գիտակից հավասարակշռությունը [1]: Սակայն, էպիլեպսիայով հիվանդների բուժման ճանապարհին հանդիպում են բազմաթիվ պաթոլոգիական վիճակներ և հիվանդություններ, որոնք հետազոտություն և բուժում են պահանջում: Այս փոփոխությունների մի մասը որպես կոմորբիդություն է գնահատվում, մյուսները՝ բուն էպիլեպսիայի կամ հակաէպիլեպտիկ դեղերի (ՀԷԴ) օգտագործման բարդություն:...

Նյարդաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Ինտենսիվ թերապիայում 7.5 տոկոս NaCl-ի կիրառումը

Բանալի բառեր: ինֆուզիոն թերապիա, 7.5% NaCl

Ժամանակակից ինֆուզիոն թերապիայում այսօր մեծ հետաքրքրություն է ներկայացնում 7.5% NaCl-ի կիրառումը, հատկապես հիպովոլեմիան շտկելու, հեմոդինամիկան արագ կայունացնելու [6,10,25], ինչպես նաև օսմոթերապիայի նպատակով [2,6,12,18,19,25]...

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա:

Հաղորդում Ա: Առանձին ընդհանուր համախտանիշների, հենաշարժական, շնչական և սիրտ-անոթային համակարգերի և համակարգային բնույթի տարբեր պաթոլոգիաների ազդեցությունը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ...

Համակարգային հիվանդություններ Ուրոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ