Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20)

Արտարգանդային հղիության արտասովոր դեպք

Բանալի բառեր. հետերոտոպիկ հղիություն, հին չզարգացող հղիություն, սուր որովայն

Արտարգանդային հղիությունը հանդիպում է բոլոր հղիությունների 1,4% դեպքերում [1,2] և հանդիսանում է հղիության I-ին եռամսյակում կանանց մահացության հիմնական պատճառներից մեկը: Արտարգանդային հղիությունների 95-98,5% դեպքերում ձվա-բջիջը պատվաստվում է արգանդափողում, հազվադեպ` արգանդի վզիկում (0,1%), ձվարանում (0,1-0,7%), որովայնի խոռոչում (0,003%), արգանդի ռուդիմենտար եղջյուրում (0,002%) [3,4]: Կազուիստիկ են համարվում տարաբնույթ տեղակայումով բազմապտուղ հղիության դեպքերը` արգանդային և փողային հղիության զուգակցումը, երկկողմանի փողային հղիությունը և պտղաձվի էկտոպիկ տեղակայման այլ զուգակցումներ [5-8]: Ինքնաբեր հետերոտոպիկ հղիության հաճա-խականությունը, որը զարգացել է առանց վերարտադրողական օժանդակ տեխնոլո-գիաների կիրառման, հղիների ընդհանուր պոպուլյացիայում տատանվում է 1:4000-ից 1:10000 [8,9]:


Հաշվի առնելով տվյալ ախտաբանության հազվադեպությունը, կարևոր ենք համարում ներկայացնել մեր սեփական դիտարկումը:
Դիտարկվել է մեկ դեպք, երբ կինը հասուն հղիությամբ ընդունվել է ծննդատուն անգամ կասկած չունենալով, որ նախկինում ունեցել է փողային հղիություն, որը ավարտվել է չզարգացող հղիությամբ (missed tubal abortion): Ստորև բերում ենք այդ դեպքի համառոտ նկարագրությունը:


Ծննդկան Մ.Լ. 1979թ. ծ. (քարտի № 675/419) 04.07.2004-ին ընդունվել է Սուրբ Աստվածամայր բ/կ-ի ծննդատուն մեկ կենդանի հասուն պտղով, կանոնավոր ծննդաբերական գործունեությամբ, պահպանված պտղաջրերով: Անամնեզում խրոնիկական սոմատիկ հիվանդություններ, սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ չի նշում, վիրահատություններ չի տարել: Մենարխեն 14 տարեկանից, ցիկլի տևողությունը 28օր/3-4, անցավ, չափավոր: Սեռական կյանքով ապրում է 20 տարեկանից: Իր խոսքերով նախկինում հղիություններ չի ունեցել, ներկա հղիությունը առաջինն է: Ուշադրության է արժանի այն փաստը, որ 2001թ. աջ ենթազստային շրջանում բութ բնույթի ցավերի պատճառով դիմել է բժշկի, կատարվել է ՈՒՁ քննություն, ախտորոշվել է աջ ձվարանի կիստա: Կապված ցավերի թույլ ինտենսիվության և ընդմիջվող բնույթի հետ, մինչև ներկա հղիությունը բժշկի չի դիմել և բուժում չի ստացել: Ներկա հղիությունը ընթացել է հարթ: Հղիության ընթացքում կատարվել է ՈՒՁ քննություն, որի ժամանակ կրկին ախտորոշվել է աջ ձվարանի կիստա: 05.07.2004թ. նորմալ բիոմեխանիզմով ծննդալուծվեց մեկ հասուն, իգական սեռի նորածնով: Ծննդաբերության ընթացքը առանց առանձնահատկությունների:


Հետծննդյան 2-րդ օրվանից ծննդաբերը սկսեց գանգատվել դեպի ուղիղ աղիք, ազդր ճառագայթվող աջ զստափոսի ցավերից, որոնք ուժեղանում էին մարմնի դիրքի փոփոխման ժամանակ: Հետծննդյան 3-րդ օրը` նշված ցավերի ուժեղացման ֆոնի վրա, նկատվում է ծննդաբերի ընդհանուր վիճակի վատացում: Մաշկը և տեսանելի լորձաթաղանթները գունատ, լեզուն մաքուր, չոր: Սրտխառնոց և փսխում չի նշում: ԶՃ 110/70 մմ.սնդ.սյուն, անոթազարկը ռիթմիկ, բավա-րար լեցումով, 98 զարկ րոպեում, ջերմու-թյունը` 36,90: Լեյկոցիտները արյան մեջ` 10,3ճ106/լ, ԷՆԱ-ն` 42մմ/ժ: Որովայնը շոշափման ժամանակ փափուկ, ցավոտ աջ ենթազստային շրջանում, որտեղ շոշափվում է խմորանման կոնսիստենցիայի խիստ ցավոտ, անորոշ ուրվագծերով գոյացություն: Որովայնամզի գրգռման ախտանիշները բացասական են: Արգանդը ամուր կոնսիստենցիայի, կրճատված:


Հետծննդյան 4-րդ օրը ընդհանուր վիրաբույժի հետ համատեղ` հաշվի առնելով դինամիկ հսկողության ընթացքում հիվանդի ընդհանուր վիճակի և կլինիկալաբորատոր հետազոտությունների տվյալների վատթարացումը, որովայնի առաջային պատի մկանների լարվածության և որովայնամզի գրգըռման ախտանիշների ի հայտ գալը, ախտորոշվում է սուր որովայն և կյանքի ցուցումներով կատարվում է որովայնահատում: Որովայնահատման ժամանակ որովայնի խոռոչում բացահայտվում է ≈100մլ շճաարյունային հեղուկ: Կույր աղու շրջանը և որդանման ելունը առանց առանձնահատկությունների: Ձախ հավելումները և աջ ձվարանը առանց փոփոխությունների: Աջ արգանդափողը ամպուլյար հատվածում այտուցված, լայնացած 5-6սմ չափսի, կապտաբոսորագույն գույնի` մեռուկի օջախով (հին չզարգացող հղիություն): Կատարվեց աջ արգանդափողի հեռացում, որովայնի խոռոչի դրենավորում: Վիրահատությունը անցավ առանց բարդությունների: Հիվանդը դուրս գրվեց հետվիրահատական 7-րդ օրը բավարար վիճակում:


Եզրափակելով այս բացառիկ դեպքի նկարագրությունը, կարելի է ենթադրել, որ կնոջ օրգանիզմում հղիության և ծննդաբերության ընթացքում առաջացող հորմոնային տեղաշարժերը և ծննդաբերական կծկանքներով պայմանավորված մեխանիկական գործոնները նպաստել են հին չզարգացող հղիության վերադրսևորմանը, որը` կախված տվյալ օրգանիզմի առանձնահատկություններից, դրսևորվել է մեռուկային փոփոխությունների հետևանքով առաջացած սուր որովայնի պատկերով:


Գրականություն


  1. Давыдов А.И., Шахламова М.Н., Стрижакова М.А., Клиндухов И.А. Вопросы гинекологии, акушерства и перинатологии, 2003, т.2, 3, с. 45.
  2. U.S. Dept. of Health and Human Services. Ectopic pregnancy: United States, 1986. M.M.W.R. 38:1, 1989.
  3. De Cherney A.H., Nathan L. Current Obstetrics and Gynecology. Diagnosis and Treatment. Ninth Edition, 2003.
  4. Alsuleiman S.A., Grimes E.M. Ectopic pregnancy: A review of 147 cases. J. Reprod. Med., 27:101, 1982.
  5. Parente J.T., Levy J. et al. Cervical pregnancy analysis: a review and report of five cases, Obstet. Gynecol., 1983; 62: 79-82.
  6. Monteagudo A., Tarricone N.J., Tumor-Tritsch I.E., Lerner J.P. Successful transvaginal ultrasound-guided puncture and injection of a cervical pregnancy in a patient with simultaneous intrauterine pregnancy and a history of a previous cervical pregnancy, Ultrasound Obstet. Gynecol., 1996; 8: 381-386.
  7. Zahoor S., Hussain M., Yasmin H., Noorani K.J. Heterotopic pregnancy–outcome and manage-ment, J. Coll. Pysicians Surg. Pak., 2004 Aug; 14(8): 494-5.
  8. Handbook of Obstetrics and Gynecology. Ed. by C. Benson. Los Altos, California 94022, 1983, 259.
  9. Tal J., Hadad S., Gordon N. et al. Heterotopic pregnancy after ovulation induction and assisted reproductive technologies: a literature review from 1971 to 1993. Fertil. Steril., 1996; 66: 1-12.

Հեղինակ. Ա.Հ. Գրիգորյան, Տ.Մ. Գրիգորյան, Հ.Է. Խաչատրյան Սուրբ Աստվածամայր Բժշկական Կենտրոնի ծննդատուն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2004 (19), УДК 618.2:618.11-089
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերնատրեմիայի շտկման արդյունավետությունն ինֆուզիոն թերապիայի շրջանակներում

Բանալի բառեր: հիպերնատրեմիա, ինֆուզիոն թերապիա

Հիպերնատրեմիայի (երբ նատրիումի խտությունը պլազմայում գերազանցում է 145 մմոլ/լ-ին) շտկումը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների համար: Ընդհանրապես մահացությունը հիպերնատրեմիայից կազմում է 40–50%, այն հիմնականում դիտվում է ծերերի մոտ և սովորաբար պայմանավորված է հիմնական հիվանդությամբ [20]: Սակայն, քանի որ հիպերնատրեմիան կարգավորվում է կամ նատրիումի քչացման կամ ջրի ավելացման ճանապարհով [12,14], ապա ավելի հաճախ խանգարված է լինում ջրի ներմուծման կամ ստացման պրոցեսը [15]...

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Անհետաձգելի բուժօգնության մասնագիտացված անձնակազմի գործունեության վերլուծությունը

Բանալի բառեր. անհետաձգելի բուժօգնություն, նախահոսպիտալային փուլ, վնասվածք, 7.5% NaCl

Անհետաձգելի բուժօգնությունը հանդիսանում է կրիտիկական վիճակների բժշկության չորս ճյուղերից (անեսթեզիոլոգիա, ինտենսիվ թերապիա` վերակենդանացում, անհետաձգելի բուժօգնություն, աղետների բժշկություն) մեկը և կատարում է սահմանային վիճակներում գտնվող հիվանդների վարումը մինչհոսպիտալացման փուլում...

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
DOTS ռազմավարության ազդեցությունը համաճարակային իրավիճակի վրա ք. Երևանում

Բանալի բառեր. պալարախտի հիվանդացություն, DOTS, էպի-ինֆո ծրագիր

Տուբերկուլոզը (պալարախտ) վարակիչ հիվանդություն է, որով մարդիկ վարակվում են օդակաթիլային ճանապարհով և որոշակի պայմաններում զարգանում է հիվանդություն...

Պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ նոպաներից առաջ դիտվող դեղնուկի երևույթը: Երկու դեպքի նկարագրություն

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, դեղնուկ, լյարդ

Մեծահասակների մոտ դեղնուկը կարող է առաջանալ բազմաթիվ ինչպես բարորակ, այնպես էլ կյանքին սպառնացող հիվանդությունների ժամանակ: Դեղնուկը կարող է լինել նախալյարդային, ներլյարդային և արտալյարդային: Դեղնուկի նախալյարդային պատճառներն են արնալուծը (hemolysis), մեծ հեմատոմայի ներծծումը, որոնք բերում են արյան մեջ չկոնյուգացված (անուղղակի) բիլիրուբինի մակարդակի բարձրացմանը: Ներլյարդային հիվանդությունները բերում են արյան մեջ ինչպես չկոնյուգացված, այնպես էլ կոնյուգացված բիլիրուբինի մակարդակների բարձրացմանը...

Համակարգային հիվանդություններ
Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա:

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ

Տարբեր հիվանդությունների և/կամ համախտանիշների ազդեցության ուսումնասիրությունները պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ կյանքի առանձին տասնամյակների ընթացքում ամիլոիդոզի հրովարտակման (մանիֆեստացիայի) հավանականության վրա ցույց տվեցին, որ ՊՀ հիմնական շճաթաղանթաբորբային նոպաների հետ համատեղ մեկուսացած պարբերական տենդային նոպաներ ունեցող հիվանդների մոտ նկատվում է ամիլոիդոզի հրովարտակման համեմատաբար ցածր հավանականություն...

Համակարգային հիվանդություններ
Լաբորատոր ցուցանիշների օգտագործումը ինֆուզիոն թերապիայի ծավալի ծրագրավորման ժամանակ

Բանալի բառեր. ինֆուզիոն թերապիա, լաբորատոր քննություններ

Ինֆուզիոն թերապիան ծրագրավորելիս՝ ներարկվող հեղուկների ծավալը ճիշտ որոշելու համար, հարկավոր է առաջին հերթին գնահատել օրգանիզմի ջրային տարածքների վիճակը, վոլեմիկ ստատուսը, հաշվի առնել հեղուկի օրական պահանջները, ապա ավելացնել զգայուն և ոչ զգայուն կորուստներն ու գոյություն ունեցող հեղուկի դեֆիցիտի ծավալը [5,9,16]: Սակայն, ցավոք այս հաշվարկները գործնականում ոչ միշտ են հաջողվում կամ պահանջում են զգալի ժամանակ և միջոցներ......

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Բազմապրոֆիլ մանկական ստացիոնարի մահճակալային ֆոնդի օգտագործման ցուցանիշները ժամանակակից պայմաններում

Բանալի բառեր: մանկական ստացիոնար, մահճակալային ֆոնդ, օգտագործում, ցուցանիշներ, միջոցառումներ

Առողջապահության համակարգում վերջին տարիներին իրականացվող ռեֆորմները, շուկայական հարաբերությունների ներդրումը ճյուղում ստացիոնար բժշկական օգնության (ԲՕ) կազմակերպմանը առաջադրում են սկզբունքային նոր մոտեցումներ, ուղղված մասնավորապես մահճակալային ֆոնդի օգտագործման ինտենսիֆիկացմանը և հիվանդների ավելի արդյունավետ ստացիոնար բուժմանը [1,4,5,8]...

Մանկական հիվանդություններ
ՄՌՏ հետազոտությունը քունքային բլթի էպիլեպսիայի ժամանակ

Բանալի բառեր. հիպոկամպի սկլերոզ, քունքային բլթի էպիլեպսիա, ՄՌՏ, քանակական անալիզ

Պարցիալ էպիլեպսիայով հիվանդների ամենատարածված կառուցվածքային պաթոլոգիան մեզիալ քունքային սկլերոզն է (ՄՔՍ): Ախտաբանական տեսանկյունից ՄՔՍ իրենից ներկայացնում է նեյրոնալ կորուստ և աստրոցիտոզ հիպոկամպում, նշաձև մարմնում և հարհիպոկամպալ շրջանում: Հիպոկամպալ սկլեռոզում ընդգրկվում են CA1-CA4 դաշտերը, ատամնավոր գալարը և սանձիկը, իսկ ամոնյան եղջյուրի սկլերոզի ժամանակ ախտահարվում են միայն CA1-CA4 դաշտերրը [1]...

Նյարդաբանություն
Նոպաների հաճախականությունը Հայաստանում պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ. տարբեր գործոնների ազդեցությունը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, նոպաների հաճախականություն, կլինիկական ձև, սեռ, տարիք, ծագում, գենոտիպ

Պարբերական հիվանդությունը (ՊՀ)՝ լինելով ժառանգական հիվանդություն, զարմանալիորեն տարածված է հայերի մոտ, ախտահարելով Երևանի բնակչության մոտ 1%-ը [5]: Հատկանշական է, որ դեռ 20 տարի առաջ կատարված ժառանգաբանական հետազոտություններում հիվանդության տարածվածությունը գնահատվում էր 0.5 %-ի սահմաններում [4], այսինքն, մոտ 2 անգամ ավելի ցածր...

Համակարգային հիվանդություններ
Կարիեսի տարածվածությունը և ինտենսիվության աճը ՀՀ զորակոչ տարիքի պատանիների մոտ

Բանալի բառեր: զորակոչիկ, կարիես, պլոմբա, հեռացում

Վերջին տարիների գրականության մեջ, ինչպես նաև զանգվածային լրատվական միջոցների կողմից, շատ է քննարկվում այսօրվա զորակոչիկների սոմատիկ և ֆիզիկական առողջության ցածր մակարդակը...

Ստոմատոլոգիա
Սուր լեյկոզով հիվանդների կյանքի որակի գնահատման վերլուծությունը

Բանալի բառեր: սուր լեյկոզ, կյանքի որակ

Վերջին տարիներին շատ են այնպիսի հետազոտությունները, որոնցում հիմնավորվում է հակաուռուցքային բուժման արդյունավետությունը որոշելիս, վերապրելու ցուցանիշից հետո, կյանքի որակի (ԿՈ) գնահատման կարևորությունը: Բացահայտված են ԿՈ-ի և հիվանդության ելքի կանխորոշիչ ցուցանիշների, բուժմանը ենթարկվելու, կողմնակի ազդեցությունների առաջացման փոխկապակցվածությունը [4,7]: Պետք է նշել, որ ԿՈ-ը և հիվանդությունը փոխկապակցված ու փոխներգործող համակարգեր են. լավ կամ վատ ԿՈ-ը ներազդեցություն է ունենում հիվանդության և բուժման ընթացքի վրա...

Արյունաբանություն
Վերարտադրողական դիսֆունկցիան էպիլեպսիայով կանանց շրջանում

Բանալի բառեր. էպիլեպսիա, էնդոկրին արատներ, հակաէպիլեպտիկ դեղեր

Էպիլեպսիայով հիվանդների բուժման հիմնական օրենքն է կլինիկական արդյունավետության և անցանկալի կողմնակի ազդեցությունների գիտակից հավասարակշռությունը [1]: Սակայն, էպիլեպսիայով հիվանդների բուժման ճանապարհին հանդիպում են բազմաթիվ պաթոլոգիական վիճակներ և հիվանդություններ, որոնք հետազոտություն և բուժում են պահանջում: Այս փոփոխությունների մի մասը որպես կոմորբիդություն է գնահատվում, մյուսները՝ բուն էպիլեպսիայի կամ հակաէպիլեպտիկ դեղերի (ՀԷԴ) օգտագործման բարդություն:...

Նյարդաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Ինտենսիվ թերապիայում 7.5 տոկոս NaCl-ի կիրառումը

Բանալի բառեր: ինֆուզիոն թերապիա, 7.5% NaCl

Ժամանակակից ինֆուզիոն թերապիայում այսօր մեծ հետաքրքրություն է ներկայացնում 7.5% NaCl-ի կիրառումը, հատկապես հիպովոլեմիան շտկելու, հեմոդինամիկան արագ կայունացնելու [6,10,25], ինչպես նաև օսմոթերապիայի նպատակով [2,6,12,18,19,25]...

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Տարբեր հիվանդությունների կամ համախտանիշների ազդեցությունը պարբերական հիվանդությամբ տառապողների մոտ ամիլոիդոզի զարգացման հավանականության վրա:

Հաղորդում Ա: Առանձին ընդհանուր համախտանիշների, հենաշարժական, շնչական և սիրտ-անոթային համակարգերի և համակարգային բնույթի տարբեր պաթոլոգիաների ազդեցությունը

Բանալի բառեր. պարբերական հիվանդություն, ամիլոիդոզ, կանխատեսում, ուղեկցող հիվանդություններ...

Համակարգային հիվանդություններ Ուրոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ