Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

Կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցքների և ֆիբրոադենոմաների տարբերակիչ ախտորոշման չափորոշիչները

Բանալի բառեր. կրծքագեղձի ֆիլոիդ ուռուցք, ֆիբրոադենոմա

Կրծքագեղձի ախտահարումների շարքում ֆիբրոադենոմաները գրավում են երրորդ տեղը՝ մաստոպաթիայից և քաղցկեղից հետո: Տերևանման ֆիբրոադենոմաները, այլ կերպ ֆիլոիդ ուռուցքները (ՖՈՒ), ֆիբրոադենոմաների շարքում կազմում են 11.9% [1–3]: Եվ՛ ֆիբրոադենոմաները, և՛ ֆիլոիդ ուռուցքները դասվում են ֆիբրոէպիթելային ախտահարումների շարքին, սակայն ՖՈՒ-ը ունի չարորականացման միտում և կարող է վերափոխվել սարկոմայի, կարցինոսարկոմայի և քաղցկեղի [4–6]: ­ ­­­­

 

ՖՈՒ-ի ճշգրիտ նախավիրահատական ախտորոշումը արդի ուռուցքաբանության կարևոր խնդիրներից է, քանզի այն իր կլինիկական, ռադիոլոգիական ևբջջաբանական մի շարք նշաններով շատ նման է ֆիբրոադենոմային: Ֆիլոիդ ուռուցք նախավիրահատական ախտորոշումը պահանջում է ֆիբրոադենոմայի բուժման համընդհանուր ընդունված եղանակից տարբերվողմ ոտեցում [7–9]: Նախավիրահատական շրջանում ախտորոշված ՖՈՒ-ի դեպքում, խորհուրդ էտրվում նորագոյացության լայնածավալ հեռացում՝հարակից առողջ հյուսվածքներից առնվազն 1սմ ներառմամբ [10–13]: ­ ­ ­­­­­­ ­­­ ­­­­­­ ­ ­­

 

ՖՈՒ-ի ոչ ճիշտ հեռացման դեպքում մեծ է տեղային կրկնությունների հավանա­կանությունը [14–16] և այն պետք է դիտարկել որպես անհաջող վիրահատության արդյունք [8,17]: Տեղային ռեցիդիվները լինում են առավելբջջային և ատիպիայի բարձր աստիճանով, ուստի ունենում են ինվազիվ մեծ ներուժ ու կլինիկորեն դրսևորվում են ագրեսիվ վարքով [18]: ­­ ­ ­ ­

 

Մեր հետազոտության նպատակը ՖՈՒ-ի ախտորոշիչ չափորոշիչների դուրսբերումն է, ինչը թույլ կտա մեծ հավանականությամբ հաստատել ՖՈՒ-ի առկայությունը: Հատկապես մեծ տեղ է հատկացվել ՖՈՒ-ի և ֆիբրոադենոմայի տարբերակիչ ախտորոշմանը: Ինչպես և գրականության տվյալները, այնպես էլմեր 251 դիտարկումների վերլուծությունը պարզեց, որ մեկուսի և ոչ միախտորոշիչ եղանակ՝ բացառությամբ հյուսվածաբանականը, չի կարող հաստատել ֆիլոիդ ուռուցքի առկայությունը, ևմիայն համալիր` կլինիկական, մամոգրաֆիկ, գերձայնային և բջջաբանական եղանակները միասին կարող ենմ եծ հավանականությամբ հաստատել ՖՈՒ-ի առկայության փաստը [19–24]: ­­­­ ­ ­­­ ­­­­ ­­

 

Մեր կողմից փորձ է արվել մշակելու հիվանդների վարման ալգորիթմ, որը հնարավորություն կտա որոշել տվյալ հիվանդի մոտ ՖՈՒ-ի առկայության ռիսկի աստիճանը: Վերլուծությունը անցկացվել է հիվանդների  երկու կլինիկական խմբերում՝ ձևավորված համաձայն վերջնական հյուսվածաբանական ախտորոշման: ­ ­­ ­

 

Առաջին խումբը կազմում են ֆիբրոադենոմայով, երկրորդը՝ ՖՈՒ ունեցող հիվանդները: Վերլուծվել են կլինիկական, մամոգրաֆիկ, գերձայնային, բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտությունների արդյունքները: ՖՈՒ-ի առկայության և գործոններից յուրաքանչյուրի հետ վիճակագրորեն  նշանակալի փոխկապակցվածության գոյությունը որոշվել է կրոստաբուլյացիայի եղանակով: Գործոնների միջև փոխկապակցվածության աստիճանը որոշվել է կորելյացիոն վերլուծության եղանակով: ­­ ­­­ ­­ ­­

 

Այսպիսով, համեմատելով ախտորոշմանռ ենտգենաբանական եղանակի մամոգրաֆիա) տվյալները հեռացված ուռուցքների ախտահյուսվածաբանական հետազոտության արդյունքների հետաղ. 1), պարզվում է, որ մամոգրաֆիկ հետազոտություն անցած 134 հիվանդներից ռենտգենաբանական և վերջնական հյուսվածաբանական ախտորոշումները համընկել են իդեպքում (59,7%), կեղծ դրական մամոգրաֆիկ ախտորոշումները եղել ենըկեղծ բացասական` 47 (35,1%): ( 80- 7- (5,2%), ­  ­­­­­­­­­­­­­­­

 

Համաձայն մեր տվյալների` ռենտգենաբանական եղանակի զգայունությունը կազմում է 57,3%, սպեցիֆիկությունը՝ 70,8%: ­­­­ ­

 

 Աղյուսակ 1. Մամոգրաֆիայի արդյունավետությունը (p=0,013)

 

Մամոգրաֆիկախտորոշում

Հյուսվածաբանական ախտորոշում

Վերջնական

ՖՈՒ չկա

ՖՈՒ կա

ՖՈՒ չկա

17

47

64

26.6%

73.4%

100.0%

70.8%

42.7%

47.8%

ՖՈՒ կա

7

63

70

10.0%

90.0%

100.0%

29.2%

57.3%

52.2%

Վերջնական

24

110

134

17.9%

82.1%

100.0%

100.0%

100.0%

100.0%

 

Ախտորոշման գերձայնային եղանակի արդյունավետության աստիճանի որոշումը անցկացվել է համեմատության մեջդնելով 119 հիվանդներին կատարված գերձայնային հետազոտության և հետվիրահատական հյուսվածաբանական հետազոտության արդյունքները աղ. 2):

 

 Արդյունքում պարզ է դարձել, որ գերձայնային և հյուսվածաբանականա խտորոշումների համապատասխանություն տեղի ունի կեղծ դրական ախտորոշումներ հանդիպել են 16 (13,4%), կեղծբացասական՝ դեպքերում: Գերձայնային հետազոտության զգայունությունը՝մեր տվյալներով, կազմում է 60,8%, սպեցիֆիկությունը՝ 72,7%: 75 (54,6%), 38 (31,9%) ­­ ­ ­­­­­­ ­­­­

 

Աղյուսակ 2. Գերձայնաին հետազոտության արդյունավետությունը        (р=0,029)

 

Գերձայնաինախտորոշում

Հյուսվածաբանական ախտորոշում

Վերջնական

ՖՈՒ չկա

ՖՈՒ կա

 

ՖՈՒ չկա

6

38

44

13.6%

86.4%

100.0%

27.3%

39.2%

37.0%

ՖՈՒ կա

16

59

75

21.3%

78.7%

100.0%

72.7%

60.8%

63.0%

Վերջնական

22

97

119

18.5%

81.5%

100.0%

100.0%

100.0%

100.0%

 

Մամոգրաֆիկ և գերձայնային հետազոտությունների զուգակցված կիրառման դեպքում (համալիր ռադիոլոգիական հետազոտություն) բարձրանում է նրանց տեղեկատվական արժեքը, ինչում մենք համոզվել ենք մեր հետազոտության արդյունքում: Համալիր ռադիոլոգիական հետազոտությունանցած հիվանդների մամո- և սոնո- ախտորոշումները համընկել են իրար և հյուսվածաբանական պատասխանին 69% դեպքերում: ­­ ­­ ­­ ­ ­­

 

Համեմատելով բջջաբանական հետազո­տու­թյան արդյունքները վերջնական հյուսվածաբանական ախտորոշման տվյալների հետ, պարզ է դառնում, որ ախտորոշումների համապատասխանություն առկա է կրծքագեղձի պունկցիոն բիոպսիա անցած 57 հիվանդներից 24-ի մոտ (42,1%) (աղ. 3): Կեղծ դրական ախտորոշումներ հանդիպել են 1 (1,8%), կեղծ բացասական՝ 32 (56,1%) դեպքերում: Բջջաբանական հետազոտության զգայունությունը մեր տվյալներով կազմում է 69,6%, սպեցիֆիկությունը՝ 83,2%: ­­ ­­ ­­ ­­ ­

 

Աղյուսակ 3. Բջջաբանական հետազոտության արդյունավետությունը (р=0,014)

 

Բջջաբանականհետազոտություն

Հյուսվածաբանական ախտորոշում

Վերջնական

ՖՈՒ չկա

ՖՈՒ կա

 

ՖՈՒ չկա

14

32

46

30.4%

69.6%

100.0%

93.3%

76.2%

80.7%

ՖՈՒ կա

1

10

11

9.1%

90.9%

100.0%

6.7%

23.8%

19.3%

Վերջնական

 

15

42

57

26.3%

73.7%

100.0%

100.0%

100.0%

100.0%

 

Այսպիսով, ստացված տվյալները հավաստում են այն դրույթը, որ հետազոտության վերը քննարկված եղանակները մեկուսիչ ունեն ախտորոշիչ դեր ՖՈՒ-ի ախտորոշման խնդրում, և միայն կոպլեքս մոտեցումը՝հիմնվածյ ուրաքանչյուր եղանակի ախտորոշիչ նշանակության և առանձին գործոնների կանխորոշիչ դերի հստակ իմացության վրա, կարող է օգնել ՖՈՒ-ի ախտորոշման և տարբերակիչ ախտորոշման խնդրում: ­ ­ ­­

 

Չափանիշները, որոնք գտնվում են սերտ կորելյացիոն կապի մեջ ՖՈւ-իառկայության հետ, ընդգրկվել են ռեգրեսիոն մոդելի մեջ, որտեղ բազմաչափական լոգիստիկ ռեգրեսիայի մեթոդով ձևավորվել է որոշիչ կանոնը, որը թույլ է տալիս հավանականության բարձր աստիճանով կանխորոշել հիվանդի մոտ ֆիլոիդ ուռուցքի առկայությունը: ­

 

Այսպիսով, կրոստաբուլյացիայի եղանակով կատարված վերլուծությունը թույլ տվեց դուրս բերել կլինիկական, ռենտգենաբանական, գերձայնային և բջջաբանական մի շարք ցուցանիշներ, որոնք հավաստում են հիվանդի մոտ ՖՈւ-ի առկայությունը: Սակայն, քանի որ գործոնների միջև վիճակագրորեն հավաստի փոխկապակցվածության առկայությունը բավարար հիմք չէ ախտորոշումը կայացնելու համար, մեր կողմից փորձ է արվել որոշել տվյալ փոխկապակցվածության աստիճանը, յուրաքանչյուր ցուցանիշի տեսակարար կշիռը և կառուցել որոշիչ կանոնը, որը թույլ կտա կանխորոշել հիվանդի մոտ ՖՈւ-ի առկայության հավանականությունը՝ ռիսկը: ­ ­ ­­ ­ ­­­ ­ ­­­­­

 

Այդ նպատակով որոշվել է վերլուծվող յուրաքանչյուրգործոնիկորելյացիոնկախվածության աստիճանը, որը վիճակագրորենհավաստիկապված է ՖՈւ-իառկայության հետ: ­­ ­­

 

Աղ. 4-ում բերված են կլինիկական, ռենտգենաբանական, գերձայնային և բջջաբանական խմբերում բաշխված 20 ցուցանիշների կորելյացիոն գործակիցները: Բերված են նաև տարբեր գործակիցների վիճակագրական նշանակալիության ցուցանիշները: ­­ ­­ ­­

 

Աղյուսակ 4. Կորելյացիոն գործակիցներ

 

Գործոններ

Անվանումը

ՍպիրմանիՌանգերիգործակից

P

Կլինիկական­

1. տարիք

0,60

0,021

2. ուռուցքի աճի տեմպը

0,68

0,003

3. ուռուցքի շարժունությունը

0,39

0,062

4. ուռուցքի ցավոտությունը

0,41

0,071

5. ուռուցքի ձևը

0,58

0,071

6. կոնսիստենցիան

0,21

0,016

7. եզրերը

0,73

0,052

8. չափը

0,12

0,017

Ռենտգենաբանական­­­­

9. եզրագծերը

0,59

0,012

10. ձևը

0,82

0,059

11. ավշային հանգույցները

0,12

0,062

12. ռենտգեն ինտենսիվությունը

0,54

0,038

13. ուռուցքի հարակից հյուսվածքները

0,63

0,029

Գերձայնային­­

14. չափերը

0,39

0,017

15. կառուցվածքը

0,68

0,001

16. ակուստիկ էֆեկտ

0,71

0,012

Բջջաբանական­

17. էպիթելային/ստրոմալ տարածքների հարա­բերություն­

0,69

0,039

18. կորիզների վիճակը

0,61

0,068

19. էպիթելային կառուցվածքների վիճակը­

0,60

0,049

20. ստրոմալ կառուցվածքներիվիճակը

0,63

0,030

 

Ինչպես պարզվեց աղյուսակ 4-ից, վերլուծության ենթարկված 20 ցուցանիշնե­րից ՖՈւ-ի հետ կորելացվում են միայն 9-ը (կանխորոշիչներ՝ պրեդիկտորներ): Մնացած 11 ցուցանիշների կամ կորելյացիայի աստիճանն է ոչ բավարարուժեղկամ հաշվարկված Սպիրմանի գործակցի վիճակագրական նշանակալիությունը անբավարար է, ուստի այդ գործակիցները ետագայում ուշադրության չեն արժանանա: Աղ. 5-ում բերված են ռեգրեսիոնմոդելի մեջ ընդգրկված 9 կանխորոշիչները իրենց գրադացիայի աստիճաններով: (


Աղյուսակ 5. Կանխորոշիչները և դրանց գրադացիայի աստիճանները

 

Կանխորոշիչ

Գրադացիայի աստիճաններ

Տարիք

0 - մինչև 35 տարեկան

1 – 35 տարեկանից բարձր

Ուռուցքի աճ

0 - դանդաղ

1 - արագ

2 - երկփուլ

Ուռուցքի ռենտգեն եզրագծերը

0 – մնացած

1 – պոլիցիկլիկ

Ուռուցքը շրջապատողհյուսվածքներըռենտգենաբանորեն

0 – անվտանգության գոտի

1 - նոսրացման գոտի

Ուռուցքի էխոկառուցվածքը

0 – միատարր

1 - մանր կիստոզ ներառուկներ

2 - ճեղքաձև հեղուկային ներառուկներ

Ակուստիկ էֆեկտ

1- դորսալ ուժեղացում

Էպիթելային/ստրոմալտարածքներիհարաբերակցություն

1- բարձր

2-ցածր

Էպիթելային կառուցվածքներ

1 - գերաճած ծորանային բջիջներ

2–ապոկրին մետապլազիայի բացակայություն

Հենքային կառուցվածքներ

1 – մեկուսացված մեզենխիմալ բջիջներ

2 - կոհեզիվ հենքային բջիջներ

 

Հիվանդի մոտ ֆիլոիդ ուռուցքի առկայության հավանականության կանխորոշման որոշիչ կանոնի ձևավորումը իրականացվել է լոգիստիկ ռեգրեսիայի եղանակով: Նախօրոք անցկացված կորելյացիոնվ երլուծությունը հնարավորություն տվեց ռեգրեսիոն մոդելից բացառել բավարար տեսակարար կշիռ չունեցող գործոնները և` մոդելի անկախ գործոնները կրճատելով, զգալիորեն բարձրացնել հաշվարկված ռեգրեսիոն գործակիցների վիճակագրական նշանակալիության աստիճանը: ­ ­­­ ­

 

Աղյուսակ 6. Ռեգրեսիոն մոդել (p=0,015)

 

Կանխորոշիչ

Ռեգրեսիոն գործակից (()

Տարիք

0,195

Ուռուցքի աճ

0,175

Ուռուցքի ռենտգեն եզրագծերը

0,344

Ուռուցքը շրջապատող հյուսվածքները ռենտգենաբանորեն

0,431

Ուռուցքի էխոկառուցվածքը

0,361

Ակուստիկ էֆեկտ

0,112

Էպիթելային/ստրոմալ տարածքների հարաբերակցություն

0,111

Էպիթելային կառուցվածքներ

0,119

Հենքային կառուցվածքներ

0,292

 

Կոնկրետ հիվանդի համար անհատական պրոգնոստիկ եզրակացության հանգում ենք ռեգրեսիոն գործակիցների (β) գումարման արդյունքում՝համաձայն հետևյալ բանաձևի.

 

β=( (β1…n x Z1…m), որտեղ

β - պրոգնոստիկ գործակցի վերջնական մեծությունը,­

β1…n – կանխորոշիչների ռեգրեսիոն գործակիցները,­

Z1…m - կանխորոշիչների գրադացիայի աստիճանը:­­

 

Եթե տվյալ հիվանդի համար ռեգրեսիոն գործակիցների գումարը0,5, ապա այդ հիվանդի մոտ հավանականության բարձր տոկոսով կարելի է կանխորոշել Ֆու-իգոյությունը: ­­ ­­­

 

Այսպիսով, կիրառելով կլինիկական, մամոգրաֆիկ, գերձայնային և բջջաբանական ախտորոշիչ եղանակները միասին և օգտվելով անհատական պրոգնոստիկ եզրակացության բանաձևից, ՖՈՒ-ի ախտորոշումն ու հատկապես տարբերակիչ ախտորոշումը հնարավոր դարձավ մինչև վիրահատությունը: Սակայն հայտնի է, որ ֆիլոիդ ուռուցք վերջնական ախտորոշումը հյուսվածաբանական քննության արդյունքն է, ուստի առաջարկում ենք որպես նախավիրահատական ախտորոշիչ եղանակ, վերը առաջարկվածի հետ կիրառել և նուրբ ասեղային բիոպսիա (cor biopsy): ­ ­ ­­ ­­­ ­­­­­­ ­ ­­­­ ­­­

 

Գրականություն

 

  1. Parker S.J., Harries S.A. Phyllodes tumors, Postgrad. Med. J., 2001, 77:428-435.
  2. Popescu I., Serbanescu M., Ivaschescu C. Phyllodes tumors of the breast, Zentbl. Chir., 1991, 116:327-336.
  3. Buchanan E.D. Cystosarcoma phyllodes and its surgical management, Am. Surg., 1995, 61:350-355.
  4. Бахмутский Н.Г. Листовидная опухоль мо­лоч­ной железы (клиника, морфология лече­ние) и ее отношение к саркоме, Автореф., М., 1982.
  5. Contarini O., Urdaneta L.F., Wayne H. et al. Cystosarcoma phylloides of the breast: a new therapeutic proposal, Am. Surg., 1982, 48:1.
  6. Rix D.B., Tredwell S.J., Forward A.D. Cystosarcoma phylloides (cellular intracanalicu­lar fibroadenoma): clinical-pathological rela­tionships, Can. J. Surg., 1971, 14:31-3757-166.
  7. Stebbing J.F., Nash A.G. Diagnosis and management of phyllodes tumors of the breast: experience of 33 cases at a specialist centre, Ann. R. Coll. Surg. Engl., 1995; 77: 181-4.
  8. Cohn-Cedermark G., Rutqvist L.E., Rosendahl I. et al. Prognostic factors in cystosarcoma phyllodes. A clinicopathologic study of 77 patients, Cancer, 1991;68:2017-2022
  9. Ciatto S., Bonardi R., Cataliotti L. Phyllodes tumors of the breast: multicenter series of 59 cases, Eur. J. Surg. Oncol., 1992; 18: 697-710
  10. Mangi A.A., Smith B.L., Gadd M.A., et al. Surgical management of phyllodes tumors, Arch. Surg., 1999, 134:487-492.
  11. Miyaguni T., Deguchi S., Teruya J., Kuniyashi S., Tomita S., Sida N., Muto Y., Phyllodes tumor of the breast with a grossly malignant appearance: a case report, Breast Cancer, 1998 April 25;5(2): 205-208.
  12. Gabriele R., Borghese M., Corigliano N., Barbaro M., Conte M. Phyllodes tumor of the breast. Personal contribution of 21cases, G. Chair., 2000 Nov - Dec; 21(11-12): 453-6.
  13. Arthur W. Chaney, Alan Pollack, Marsha D. Mcneese, Gunar K. Zagars, Peter W.T. Pisters et al. Primary treatment of cystosarcoma phyllodes of the breast, Cancer, 2000;89;1502-11.
  14. Rajan P.B., Cranor M.L., Rosen P.P. Cystosarcoma phyllodes in adolescent girls and young women, Am. J. Clin. Pathol., 1998, 22:64-69.
  15. Moffat C.J.C., Pinder S.E., Dixon A.R. et al. Phyllodes tumor of the breast: a clinicopatho­logi­cal review of the thirty-two cases, Histopathology, 1995, 27:205-218.
  16. Bennett I.C., Khan A., De Freitas R. et al. Phyllodes tumours: a clinicopathological review of 30 cases, Aust. N. Z. J. Surg., 1992;62:628-633.
  17. Ward R.M., Evans H.L. Cystosarcoma phyllodes. A clinicopathologic study of 26 cases, Cancer, 1986;58:2282-2289.
  18. Rao C.R., Narasimhamurthy N.K., Jaganathan K. et al. Cystosarcoma phyllodes: diagnosis by fine needle aspiration cytology, Acta Cytol., 1992, 36:203-207.
  19. Yilmaz E., Sal S., Lebe B. Differentiation of phyllodes tumors versus fibroadenomas Mammograp­hic and sonographic features. 2002.
  20. Cyrlak D., Pahl M., Carpenter S.E., Breast imaging case of the day, Radiographics, 1999; 19:549-551.
  21. Tse G.M., Ma T.K., Pang L.M., Cheung H. Fine needle aspiration cytologic features of mammary phyllodes tumors, Acta Cytol., 2002 Sep-Oct, 46(5):855-63.
  22. Shimizu K., Masawa N., Yamada T. et al. Cytologic evaluation of phyllodes tumors as compared to fibroadenomas of the breast, Acta Cytol., 1994, 38:891-897.
  23. Dusenbury D., Frable W.J. Fine needle aspi­ra­ti­on cytology of phyllodes tumor: poten­ti­al di­agnos­tic pitfalls, Acta Cytol., 1992, 36:215-221.
  24. Rowell M.D., Perry R.R., Hsiu J.G. et al. Phyl­lodes tumors, Am. J. Surg., 1993;165:376-379.

Հեղինակ. Ա.Խ. Հակոբյան, Հ.Մ. Գալստյան, Տ.Գ. Հովհաննեսբեկովա Վ.Ա. Ֆանարջյանի անվ. Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2.2005 (23) 19-27
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցանցենու հետազոտման գունակոնտրաստային ախտորոշիչ եղանակ

Բանալի բառեր.ախտորոշիչ թեստ, ներակնային ճնշում (ՆԱՃ), տեսաներվի սկավառակի էքսկավացիա (ՏՍԷ)­

Նկարագրվող ակնաբուժական ախտորոշիչ թեստը իրենից ներկայացնում է թղթի վրա համապատասխան կոնտրաստ և գունային տառեր, թվեր, նշաններ, որոնցով էլ հենց հետազոտվում է հիվանդի աչքը: Թեստը բաղկացած է 2 բաղադրիչներից` կոնտրաստի զգացողությունից և գունային կոմպոնենտից: Այն այնպես է կազմված, որ կապույտ գույնը ըստ իր պայծառության հավասար է ֆոնի պայծառությանը...

Ակնաբանություն
Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)

Բանալի բառեր. ցերվիցիտ, էնդոցերվիցիտ, բորբոքային հիվանդություն

Մանկաբարձ-գինեկոլոգների պրակտիկայում ինֆեկցիոն պաթոլոգիան շարունակում է արդիական խնդիր մնալ: Հեղինակների տվյալներով, կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները վերջին տարիներին առանձնահատուկ հրատապ նշանակություն ունեն` կապված դրանց բարձր հաճախականության (գինեկոլոգիական հիվանդների 60-65%), պտղին ինֆեկցիայի փոխանցման հնարավորության և երիտասարդացման հետ...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների ֆիզիկական ռեաբիլիտացիան

Բանալի բառեր. սրտամկանի սուր ինֆարկտ, ֆիզիկական ռեաբիլիտացիա, վարժություններ

Երկար ժամանակ սրտամկանի ինֆարկտի բուժման պարտադիր պայման էր համարվում տևական անկողնային ռեժիմը: Այդպիսի ռեժիմիև հատկապես առաջին մոտ 3-շաբաթյա լիակատար հանգստի բացասական կողմերը ակնհայտ էին. նվազում էր կմախքային մկաններիզանգվածը (հիվանդների մի մասը առանց հատուկ վերականգնողական վարժությունների բառացիորեն չէր կարողանում կանգնել ոտքիվրա)...

Սրտանոթաբանություն
Պատերազմական գործողությունների ժամանակ ռազմաբժշկական ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի կատարելագործման մասին

Բանալի բառեր. բժշկական ապահովում, բժշկական հատուկ ուժեղացված ջոկատ

Աղետների և պատերազմական գործողությունների ժամանակ առաջացած մասսայական վնասվածքների դեպքում հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բնակչությանը ցուցաբերվող առաջին բուժօգնությունը, վերականգնել նրանց աշխատունակությունը, նվազեցնել սանիտարական կորուստների թիվը: Այս խնդիրը այսօր էլ բոլոր երկրների համար չի կորցրել իր արդիականությունը, նշանակությունը և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում...

Այլ հոդվածներ
Երևանի շտապ օգնության կայանի աշխատանքի կազմակերպման որոշ հիմնահարցեր ըստ ամիսների և սեզոնների 2001-2004թթ. ժամանակահատվածում

Բանալի բառեր. շտապ օգնության կայան, հիմնահարցեր, հիվանդացություն

Ժամանակակից բժշկագիտության և գործ­նա­­կան առողջապահության արդիական պրոբ­­լեմների շարքում խիստ կարևորվում են բնակ­չությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնության ցուցաբերման հար­ցերը: Նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված նախա­հոս­պիտալային շտապ բժշկական օգնության համակարգը համարվում է խորհրդային ա­ռող­­ջապահության կարևոր նվաճումներից մեկը [1-5]...

Զինված ուժերում ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքի մասին

Բանալի բառեր. զինված ուժեր, ինֆեկցիոն հիվանդություն

Ինֆեկցիոն հիվանդացության կառուցվածքը տարբեր երկրների բանակներում եղել է տարբեր: Ընդ որում հրատարակված գիտական աշխատանքներում ինֆեկցիոն հիվանդությունների պրոբլեմը հիմնականում արծարծվում...

Վարակաբանություն
Կոնքազդրային հոդի հրազենային կոտրվածքի կապակցությամբ կատարված էնդոպրոթեզի կրկնակի ռևիզիա (կլինիկական դեպք)

 

Բանալի բառեր. կոնքազդրային հոդ, տոտալ էնդոպրոթեզավորում, ռևիզիոն արթրոպլաստիկա

Հիվանդ` Շանդիձե Ալեկսանդր, 1974թ. ծնված, 23.03.05-ին ընդունվել է Էրեբունի Բժշկական Կենտրոն հետևյալ ախտորոշմամբ. վիճակաջ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորումից հետո, քացախափոսային կոմպոնենտի տեղաշարժումով, փափուկ հյուսվածքներումբազմաթիվ մետաղական օտար մարմինների առկայությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Կլինիկական դեպքեր
Խրոնիկական դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների կլինիկանեյրոֆիզիոլոգիական վերլուծությունը

Բանալի բառեր. էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, կոգնիտիվ դրդված պոտենցիալներ` P–300, Վեքսլերի թեստ, ռիվաստիգմին (պրոմետաքս)

Ցերեբրովասկուլյար հիվանդությունների մեծ տարածվածությունը, հիվանդների հաշմանդամության բարձր տոկոսը, սոցիալ-տնտեսականպրոբլեմները, որոնք ծագում են գլխուղեղի անոթային հիվանդությունների դեկոմպենսացիայի ժամանակ, բացատրում են այդնոզոլոգիաների բուժման բժշկա-սոցիալական մեծ նշանակությունը...

Նյարդաբանություն
Ձախ նախասրտի միքսոմայի հեռացման դեպք

Բանալի բառեր. սրտի ուռուցքներ, միքսոմա, ձախ նախասրտային միքսոմա

2005 օգոստոսի 24-ին Էրեբունի Բժշկական Կենտրոն դիմեց 44 տարեկան տղամարդ, որը գանգատվում էր հևոցից, սրտխփոցից, թուլությունից:

Կատարվեցին հետևյալ հետազոտությունները.­­­­­­

ԷՍԳ` նախասրտերի շողացում, 94 զ/ր միջին փորոքային ռիթմով, ԷխոՍԳ` ձախնախասրտում 7,2x3,9սմ չափի գնդաձև նորագոյացություն, որը ոտիկի միջոցովամրանում էր միջնախասրտային միջնապատին...

Սրտանոթաբանություն Կլինիկական դեպքեր
Պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցուցանիշային ֆինանսավորում

Բանալի բառեր: ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորում, ռեյտինգի մակարդակ, պետական պատվեր

Սպասարկման ոլորտում, ինչպիսին է նաև առողջապահությունը, ցանկացած գնում կատարելիս ենթադրվում է, որ գնորդը կբավարարվի իր պահանջմունքներին համապատասխան որոշակի մակարդակով: Այդ մակարդակի չափին, ցուցանիշային (ռեյտինգային) ֆինանսավորման մեջ, համապատասխանում է այսպես կոչված միջին (նոմինալ) ռեյտինգի մակարդակը...

Ինֆեկցիոն հսկողության ծրագրի ֆինանսական արդյունավետության հետազոտություն

Բանալի բառեր. ներհիվանդանոցային ինֆեկցիաների ֆինանսական ծախսեր, ինֆեկցիոն հսկողության ծրագիր, նպատակային և պլանային սանիտարամանրէաբանական հետազոտություն, կանխարգելիչ միջոցառումներ ­­­

Ժամանակակից առողջապահության մեջ ֆինանսների խնայողության արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ներհիվանդանոցայինին ֆեկցիաների (ՆՀԻ) կանխարգելումը: Վերջիններս առաջացնում են լրացուցիչ ծախսեր ի հաշիվ լաբորատոր, գործիքային (կրկնակի ևնույնիսկ բազմակի) հետազոտությունների, դեղորայքի և բուժման տևողության երկարացման...

Վարակաբանություն
Զորքերում համաճարակային իրավիճակի օրինաչափություններն ու առանձնահատկությունները

Բանալի բառեր. համաճարակային իրավիճակ, զորքեր, ինֆեկցիոն հիվանդություններ, վիրուսային հեպատիտ

Ըստ գրականության տվյալների [1,2], համաճարակային իրավիճակը զորքերի անձնակազմում բնութագրվում է հարաբերական ինքնավարությամբ: Ինքնավարություն տերմինով ընգծվում է, որ անձնակազմի ինֆեկցիոն հիվանդացությունը պայմանավորված է զինվորական կոլեկտիվներին բնորոշ ներքին գործոններով...

Վարակաբանություն
Երևանի շտապ օգնության կայանի գործունեության հետագա կատարելագործման մարտավարության որոշ հարցեր

Բանալի բառեր. շտապ օգնություն, մարտավարություն, կատարելագործում

Շտապ բժշկական օգնության ցուցաբերման խնդիրն աշխարհի գրեթե բոլոր պետություններում գոյություն ունի [1,2]: Այն պայմանավորված է ինչպես տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ ազգաբնակչության հիվանդացությամբ և առողջապահության հնարավորություններով [3-5]...

Հրատապ թեմա Հայաստանում
Դիսլիպոպրոտեիդեմիայի նշանակությունը էնդոթելի վնասման մեջ թոքային հիպերթենզիայի ժամանակ

Բանալի բառեր. թոքային հիպերթենզիա, էնդոթելային դիսֆունկցիա, դիսլիպոպրոտեիդեմիա

Թոքային հիպերթենզիան վիճակ է, որը կարող է հանդիսանալ մի շարք հիվան­դու­թյուն­ների բարդություն, կամ ունենալ իդեո­պա­թիկ ծագում: Այն բնութագրվում է թո­քա­յին անոթների դիմադրողականության և թո­քա­յին զարկերակում ճնշման աստիճա­նա­կան բարձրացմամբ, որը բերում է աջ փորո­քային անբավարարության զարգացման: Թո­քային հիպերթենզիա ախտորոշվում է, երբ թո­քային զարկերակում միջին ճնշումը գերա­զանցում է 25 մմ.սնդ.ս. հանգստի ժամանակ և 30 մմ.սնդ.ս. ֆիզիկական ծանրաբեռնվա­ծու­թյան ժամանակ [2,9,10]...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ