Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2007 (30)

Ատամների չափերի և արտաքին ուրվագծերի փոփոխականությունը

Բանալի բառեր. ատամներ, չափեր, հաշվարկ, օրթոդոնտիկ բուժում 

Ներկայումս 84% ատամնածնոտային անոմալիաներով հաճախորդների մոտ օրթոդոնտիկ բուժումը անցկացվում է անշարժ ապարատուրայի օգտագործմամբ։

 

Ժամանակակից անշարժ տեխնիկայի կիրառումը հիմնված է բրեկետների գործարա-նային պատրաստման վրա, որոնց ֆիքսվող մակերեսը հաշվարկված է ատամների չափ-սերի միջինացված տվյալներից [2]։ Ատամների չափսերը բավականին փոփոխական են և կա նաև տարբերություն աջ և ձախ ատամների միջև [3]։ Chaushu et. al. [1] նաև նշում են ժանիքների քմային և թշային մակերեսների մեծ տարբերության առկայությունը։

 

Կարևոր է նաև ատամի պսակի և արմատի միջև եղած անկյան որոշումը, քանի որ այդ փոփոխումը կարող է տորկ կոնտրոլ էտապի վրա բերել ատամի արմատի մակերեսի և ալվեոլյար ելունի կորտիկալ շերտի բախմանը [4-5]։ 

 

Այսպիսով, գրականության վերլուծությունը ատամների անատոմիական առանձնա-հատկությունների վերաբերյալ, բացահայտեց տարաբնույթ տվյալներ։

 

Այս աշխատանքի նպատակն է որոշել ատամների ձևերի և չափերի անատոմիական փոփոխականության աստիճանը։

 

Նյութերը և մեթոդները


Կատարվել է ուսումնասիրություն 12 տարբեր պատահական հիվանդների գիպսե մո-դելների վրա։ Յուրաքանչյուր մոդելից ընտրվել է 1 մշտական կենտրոնական կտրիչ և 1 պրեմոլյար։ Վերջիններս կտրվել են միջին գծով վեստիբուլոլինգվալ ուղղությամբ 2 հա-վասար մասերի և կատարվել են 5 չափումներ, յուրաքանչյուր երկրորդ պրեմոլյարի կտրվածքի վրա։ Յուրաքանչյուր երկրորդ պրեմոլյարի վրա կատարվել է չափում վերտի-կալ և տրանսվերսալ ուղղություններով, յուրաքանչյուր կտրիչի վրա 3 չափում, ընդհանուր առմամբ կատարվել է 8 չափում։ Երկրորդ պրեմոլյարի վրա կատարվել են հետևյալ չափումները` 

 

Չափում I. ընտրվել է կետ վեստիբուլյար թմբիկի գագաթին և մեկ կետ հարվզիկային ցեմենտ-էմալային սահմանում, տարվել է առանցք այդ 2 կետերի միջև և չափվել է էկվատորի ամենափքված մասի և այդ առանցքի միջև հեռավորությունը (էկվատորի փքվածությունը)։ 

 

Չափում II. տարվել է ատամի երկայնական առանցքը, այնուհետև տարվել է ուղահա-յաց այդ առանցքին, որն անցնում է միջթմբիկային ակոսի ամենախորը գտնվող կետով և չափվել է վեստիբուլյար թմբիկի գագաթից մինչև ատամի երկայնական առանցքին տարած ուղղահայացը։ 

 

Չափում III. կատարվել է նույն կետերի միջև այն տարբերությամբ, որ այստեղ չափվել է քմային թմբիկի գագաթից մինչև ատամի երկայնական առանցքին տարված ուղղահայացը (չափումը կատարվել է քմային թմբիկի գագաթի և ատամի երկայնական առանցքին տարած ուղղահայացի միջև)։

 

Չափում IV. չափվել է ատամի էկվատորների միջև եղած հեռավորությունը։

 

Չափում V. ընտրվել է կետ միջթմբիկային ակոսի ամենախորը հատվածում և թմբիկի վեստիբուլյար մակերեսին։ Այդ երկու կետերը միացվել են միմյանց մի առանցքով, որը կազմում է 900 ատամի երկայնական առանցքի հետ, չափվել է այդ կետերը միացնող հատվածի երկարությունը։

 

Կենտրոնական կտրիչի վրա կատարվել են հետևյալ 2 չափումները`

 

Չափում VI. տարվել է ատամի երկայնական առանցքը, որից հետո չափվել է առանցքի և պսակի էկվատորի միջև եղած հեռավորությունը։

 

Չափում VII. չափումը կատարվել է կտրիչի վրա, այս չափումով որոշվել է ատամի եր-կայնական առանցքի և նրա պսակի կորության ամենաարտահայտված մասին տարված շոշափողի միջև կազմված անկյունը։

 

Չափում VIII. տարվել է ատամի երկայնական առանցքը, այնուհետև պսակի շրթնային մակերեսի վրաþ պսակի մեջտեղում, ընտրվել է կետ։ Այդ կետով տարվել է շոշափող և այդ շոշափողի նկատմամբ ուղահայաց մինչև ատամի երկայնական առանցքի հետ հատվելը, և չափվել է այդ ուղահայացի և ատամի երկայանական առանցքի միջև կազմըված, կտրող եզրին մոտ գտնվող b անկյունը (նկ. 2)։ Կատարված 8 չափումների արդյունքները 12 մոդելների վրա ներկայացված են աղ. 1-ում։ Չափումները արվել են Photoshop CS2 ծրագրով։

 

Նկ. 1

Նկ. 2

 

Աղյուսակ 1

Մոդելներ

I

II

III

IV

V

VI (inc)

VII (inc)

VIII (inc)

1

1mm

2m

2.3

8.2mm

3.9mm

2.3mm

21.9

76.7

2

0.9

2

2.2

8

4

3.1

25.7

73

3

0.8

1.6

1.9

9.3

4.6

1.6

19.2

83.2

4

0.6

2

1.8

8.3

4.1

2.5

17.5

75.1

5

0.8

1.8

2

9.3

4.5

3.2

19.2

70.6

6

0.9

1.4

1.3

9.0

4.1

1.8

13.7

87.1

7

0.4

1.2

1.5

8.5

3.6

1.9

19.5

81

8

0.7

2.4

2.8

8.5

4.1

1.9

22.4

81.1

9

0.9

2.4

2.4

9.6

5

1.7

28.5

71.2

10

0.3

1.6

2.1

7.3

2.9

2.2

15.4

77.5

11

0.4

1.2

0.8

7.2

3.8

1.6

18.3

85.8

12

0.7

1.4

1.8

9.0

3.8

2.3

16.9

73.9

 

Արդյունքները և դրանց քննարկումը


Կենտրոնական կտրիչների և պրեմոլյարների չափերը և անատոմիական ձևերը շատ տարբեր են, ինչը և ապացուցեցին մեր կատարած չափումները (p=0,05)։ Կատարված 8 չափումներն ունեն մեծ փոփոխականություն։ I չափումը փոփոխվում է 0.3-1մմ-ի սահ-մանում։ Փոփոխման ամպլիտուդը հավասար է 0.7մմ (a=0.7մմ)։ Չափման միջին արժեքը 12 մոդելների համար կազմում է 0.7մմ (Mմիջ=0.7), Sx=0.065 (Sx-միջին մաթեմատի-կական սխալ)։ V չափումը, որը կատարվել է կտրիչի վրա փոփոխվում է 1.6-3.20-ի սահ-մանում։ Փոփոխման ամպլիտուդը հավասար է 1.60 (a=1.60)։ Չափման միջին արժեքը 12 մոդելների համար կազմում է 2.20 (Mմիջ=2.2), Sx=0.15։ Մյուս չափումների արդյունքները ներկայացված են աղ. 2-ում։

 

Աղյուսակ 2

Չափոմներ N

min

max

a

Mմիջ

Sx

p

I

0.3 mm

1mm

0.7mm

0.7mm

0.065mm

0,05

II

1.2

2.4

1.2

1.75

0.11

0,05

III

0.8

2.8

2

1.9

0.18

0,05

IV

7.2

9.6

2.4

8.5

0.22

0,05

V

2.9

5

2.1

4

0.19

0,05

VI

1.6

3.2

1.6

2.2

0.15

0,05

VII

13.7˚

28.5˚

14.8˚

29.6˚

1.36˚

0,05

VIII

 

70.6˚

87.1˚

16.5˚

78˚

1.52˚

0,05

 

Եզրակացություն


Ստացված տվյալները պետք է հաշվի առնել օրթոդոնտիկ բուժման պլանավորման ժամանակ, ինչը կօգնի ավելի արագ ստանալ ատամների ճիշտ եռառանցքային դիրք և ճիշտ ատամնահպումներ։


Գրականություն


  1. Chaushu S., Sharabi S., Becker A. Tooth size in dentitions with buccal canine ectopia, European J. of Orthodontics, 2003; 25։485-491.
  2. Kisling P.C. Tip-edge guide and the differential straight-arch technique, 4th ed. Two Swan Advertising, 1988, Westville, Indiana.
  3. Mavroskoufis F., Ritchie G.M. Variation in size and form between left and right maxillary central incisor teeth, Journal of Prosthetic Dentistry, 1980; 43։ 254-257.
  4. van Loenen M., Degrieck J., De Pauwand G., Dermaut L. Anterior tooth morphology and its effect on torque, European J. of Orthodontics, 27 ( 2005 ), p. 258-262.
  5. Bryant R.M., Sadowsky P.L., Dent M., Hazelrig J.B., Variability in three morphologic features of the permanent maxillary central incisor, American Journal of Orthodontics, 1984, 86։ 25-32.

 

Հեղինակ. Հ.Յու. Տեր- Պողոսյան, Ն.Լ. Դեմուրչյան, Մ.Ս. Նալբանդյան ԵրՊԲՀ օրթոդոնտիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2007 (30)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

11.02.2014

Հարգելի ա, բարև Ձեզ, կարող եք ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ խորագրում Ստոմատոլոգիական կլինիկաներ վերնագրով ցուցակից ընտրել որևէ կլինիկա և դիմել:

ա

06.02.2014

barev dzez, knereq mi harc inch arje et atamneri {CEP} DNEL@ ( KNEREQ CHISHT ABVANUMY CHGITEM ,) VOR GNIC EN SKSVUM

Կարդացեք նաև

Միջուղեղային միկրոպոլյարիզացիայի թերապևտիկ ազդեցությունը գլխուղեղի կենսաէլէկտրական ակտիվության կառուցվածքային տեղաշարժերի վրա ինսուլտ տարած հիվանդների մոտ

Բանալի բառեր. միկրոպոլյարիզացիա, գլխուղեղի կենսաէլեկտրական ակտիվություն, ինսուլտ, ռեաբիլիտացիա 

Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ֆունկցիոնալ վիճակը դիտվում է որպես ինտեգրալ հասկացողություն, որպես արտաքին աշխարհի և օրգանիզմի...

Նյարդաբանություն
Ծննդաբերության խթանման ժամանակակից մեթոդները

Բանալի բառեր. ծննդաբերության խթանում, պրոստոգլանդիններ, օքսիտոցին

Այսօր մանկաբարձական պրակտիկայում տարածված խնդիրներից մեկն է ծննդաբե-րության խթանումը, որը լայն տարածում է գտել 50-ական թվականներից...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա
Միջընդերային անոթների թրոմբոզ (գրականության տեսություն)

Բանալի բառեր. միջընդերային անոթներ, թրոմբոզ, իշեմիա, աղիների ինֆարկտ

Միջընդերային անոթների թրոմբոզը (ՄԱԹ) արդի վիրաբուժության կարևորագույն խնդիրներից է, քանի որ բարձր է մնում դրա հիվանդացությունը և մահացությունը [24,33]...

Սրտանոթաբանություն Վիրաբուժություն
Գլխուղեղի թարախակույտերի համակարգչային ախտորոշման սխալների վերլուծությունը

Բանալի բառեր. գլխուղեղի թարախակույտ, համակարգչային շերտագրում, տարբերակիչ ախտորոշում

Գլխուղեղի թարախակույտի (ԳԹ) ախտորոշման ու բուժման հետ կապված խնդիրները շարունակում են մնալ արդիական` հիվանդության կլինիկական դրսևորումների բազմազանության...

Նյարդաբանություն Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ