Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Աբդոմինալ վիրաբուժություն. Պլաստիկայի ընտրությունը հետվիրահատական վենտրալ ճողվածքների ժամանակ

Որովայնային հետվիրահատական ճողվածքները տարածված վիրաբուժական հիվանդություններից են, որոնք դրսևորում են բացարձակ և հարաբերական քանա­կական աճի մշտական հակում` պայմա­նա­վոր­ված որովայնի օրգանների վրա կատարվող վիրահա­տու­թյունների քանակի տարեցտարի մեծացումով:

 

Ճողվածքների վիրաբուժության արդիակա­նու­թյունը պայմանավորված է նաև բուժման ոչ գոհա­ցուցիչ արդյունքներով` ի դեմս հիվանդության կրկնության 10-30% դեպքերում, որով և թելադրված է ճող­ված­քապլաստիկայի գոյություն ունեցող եղանակ­նե­րի կատարելագործման և նոր եղանակների ներ­դրման անհրաժեշտությունը:

 

Նպատակը.

 

Գնահատել հետվիրահատական ճողվածքների բուժ­ման ժամանակ կիրառվող պլաստիկայի եղանակ­ների արդյունավետությունը:

 

Նյութը և մեթոդները.

 

Վերլուծվել են հետվիրահատական վենտրալ ճող­վածքների (ՀՎՃ) կապակցությամբ կլինիկայում վիրա­հատված 188 հիվանդների պատմագրերը: Հի­վանդ­ները եղել են 27-ից 83 տարեկան, գերակշռել են իգական սեռի անձինք: Տարեց և ծեր հասակի հիվանդների խմբում (105 հոգի–55.8%) արձանագրվել են մեծ թվով ուղեկցող հիվանդություններ (հիպեր­տո­նիկ հիվանդություն, ճարպակալում, շաքարային դիա­բետ, սրտի ռիթմի խանգարումներ, պնևմոսկլերոզ, կարդիոսկլերոզ): Ըստ տեղադրության ՀՎՃ եղել են միջային և կողմնային, ըստ կլինիկական ընթացքի` օղակված և չօղակված, ըստ չափերի` փոքր և միջին, մեծ և հսկա:

 

Կրկնված ՀՎՃ դիտվել է 36 հոգու մոտ (19.1%): Հարկ է նշել, որ գերակշռել են միջային ՀՎՃ` տեղակայված որովայնի միջին գծի շրջանում և առաջացած որովայնի տարբեր օրգանների վրա կա­տար­ված, այդ թվում` գինեկոլոգիական վիրահա­տու­թյուններից հետո: Կողմնային ՀՎՃ հիմնական պատ­ճառ են եղել ապենդեկտոմիան, խոլեցիստեկտոմիան, փայծաղի, միզային օրգանների վրա կատարված վիրահատությունները, ինչպես նաև որովայնի կողմնա­յին շրջաններում բաց վնասվածքների պատ­ճառով կատարված որովայնահատումները: Վիրա­հա­տու­թյուններն առավելապես կատարվել են ներշնչա­փո­ղային բազմակոմպոնենտ նարկոզով, հազվադեպ օգտա­գործվել է շրջանային անզգայացման որևէ տեսակ:

 

Արդյունքների քննարկում.

 

ՀՎՃ-ի վիրահատական բուժման ժամանակ թե' պլանային, թե' անհետաձգելի և շտապ (օղակված ճողվածք­ների պարագայում) կարգով կատարված վիրահատությունների դեպքում կիրառվել են ճող­վածքա­պլաստիկայի 2` աուտոպլաստիկայի և ալո­պլաս­տիկայի եղանակները: Աուտոպլաստիկայի ավան­դական եղանակը կիրառվել է 102 հիվանդների մոտ, հիմնականում փակեղային և մկանափակեղային (ըստ Մեյոյի և Սապեժկոյի), հազվադեպ նաև մաշ­կային (ըստ Յանովի) լաթերի օգնությամբ: Այս եղա­նակը մեծ հաջողությամբ կիրառվել է փոքր և միջին չափերի ՀՎՃ-ի դեպքում (44 հոգի), ինչպես նաև օղակված ճողվածքների վիրահատությունների ժամա­նակ (37)` համարելով ոչ նպատակահարմար ճողված­քա­պլաստիկայի կատարումը սինթետիկ նյութերով, հյուս­վածքներում վարակի առկայության և հետվիրա­հատական վարակային բարդությունների հնարավոր զար­գացման պայմաններում:

 

Ալոպլաստիկայի եղա­նա­կով ճողվածքապլաստիկան կատարվել է 86 հի­վանդ­ների մոտ` օգտագործելով էթիկոնե և Լինտեքս-Էսֆիլե ֆիրմաների պոլիպրոպիլենային ցանցեր, որոնք փակեղի նկատմամբ տեղադրվել են onlay (69 հիվանդ) կամ, inlay և, sublay (17) եղանակներով: Ալո­պլաս­տիկայի կիրառման դեպքում խիստ կարևորվել է վարակային բնույթի բարդությունների կանխար­գելումը բուն վիրահատության տեխնիկապես ճիշտ և ատրավմատիկ կատարման, տարբեր տևողությամբ և դեղաչափերով նախա-, ներ- կամ հետվիրահատական հակաբիոտիկականխարգելման իրականացման և ըստ Ռեդոնի վերքերի վակուումային դրենավորման ճանապարհով:

 

Սույն եղանակով ճողվածքապլաս­տի­կան առավել հակված ենք եղել կիրառելու ճողվածք­նե­րի պլանային վիրաբուժության շրջանակներում, թեև այն բավական արդյունավետ կերպով կիրառվել է նաև անհետաձգելի ճողվածքահատումների ժամանակ ընդգծված ցուցումներով (որովայնի պատի թուլության, տեղային հյուսվածքների սպիական կազմափոխման, մեծ և հսկա չափերի ճողվածքային դեֆեկտների, տա­րեց հասակի անձանց, ինչպես նաև կրկնված և կրկնվող ճողվածքների դեպքում): Սինթետիկ էնդո­պրո­թեզների օգտագործումից հնարավորինս խուսա­փել ենք բորբոքաթարախային բարդություններով ուղեկցվող օղակված ճողվածքների վիրահատական միջամտությունների ժամանակ (որովայնի պատի ֆլեգմոնա, աղիքի գանգրենա, պերիտոնիտ):

 

Հետվիրահատական արդյունքներն ուսումնասիրե­լիս պարզվել է, որ մոտակա հետվիրահատական շրջա­նում աուտոպլաստիկայի եղանակով վիրա­հատված հիվանդների խմբից մահացել է 2 հիվանդ, որի պատճառ են եղել մեկ դեպքում պերիտոնիտը և ինտոքսիկացիան` աղիքի գանգրենայի պատճառով կատարված աղիքի ռեզեկցիայից հետո զարգացած կարերի անբավարարությունից, մյուս դեպքում` թո­քային զարկերակի թրոմբոէմբոլիան: Ալոպլաստիկայի եղանակով կատարված ճողվածքահատումից հետո դիտվել է մեկ մահացու ելք II–III0 ճարպակալումով հիվանդի մոտ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի պատճառով:

 

Հետվիրահատական բարդություններ արձանագրվել են 23 հոգու մոտ: Հիմնականում դիտվել են վերքի հետ կապված բարդություններ (հեմատոմա, ինֆիլտրատ, սերոմա, վերքի թարախակալում): Ավելի լուրջ բարդություններ (էվենտրացիա, կպումային անան­­ցանելիություն, պերիտոնիտ) գրանցվել են աու­տո­պլաստիկ եղանակով վիրահատված օղակված ճողվածքներով հիվանդների մոտ:

 

Ստացված արդյունքները թույլ են տալիս եզրա­կաց­նելու, որ ցանցային պրոթեզների օգտագործումով ճող­ված­քապլաստիկան կարող է հանդիսանալ վիրա­հատության ընտրության եղանակ ոչ միայն պլա­նա­յին, այլև օղակված ճողվածքների վիրաբուժության մեջ:

Հեղինակ. Ս.Խ. Գրիգորյան, Ա.Մ. Մանուկյան, Ա.Կ. Գրիգորյան, Տ.Մ. Հախվերդյան, Է.Ս. Գրիգորյան ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 3.2008 (35) 11-13
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լապարասկոպիկ ներվիրահատական ուլտրաձայնային հետազոտության արդյունավետությունը խոլեդոխոլիթիազների ախտորոշման ժամանակ

Ներածություն:

Խոլեդոխոլիթիազով բարդացած խոլեցիստիտների ախտորոշումը և բուժումը մնում է աբդոմինալ վիրա­բուժության արդիական խնդիրներից մեկը: Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում խոլեդո­խոլի­թիազը ախտորոշել ներվիրահատական մեթոդ­ներով, քանի որ ...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Վիրաբուժություն Ախտորոշիչ մեթոդներ
Գլյուկոկորտիկոիդների կիրառումը սուր արմատիկային համախտանիշի բուժման ժամանակ

Կյանքի ժամանակակից պահանջները և աշխա­տան­քային պայմանները պարտադրում են արագ վերա­կանգնել հիվանդի առողջությունը և սեղմ ժամ­կետ­ներում նրան վերադարձնել ակտիվ գործու­նե­ության: Նորագույն տեխնոլոգիաների, դեղորայքի, սոցիալական միջոցների ներդրումը բժշկության մեջ հնարավորություն է տալիս...

Նյարդաբանություն Ինտենսիվ թերապիա
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում

Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) հա­մալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...

Վիրաբուժություն Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդություններով հիվանդների ուշ հոսպիտալացումը որպես սոցիալ-հիգենիկ պրոբլեմ

Հայտնի է, որ շտապ վիրաբուժական միջա­մտություն պահանջող որովայնի խոռոչի օրգանների սուր վիրաբուժական հիվանդությունների վիրահա­տա­կան բուժման ուշացումը մեծացնում է հետվիրա­հա­տա­կան բարդությունների թիվը, բարձրացնում է մահվան վտանգը, զգալիորեն երկարացնում է բուժման ընթացքը...

Վիրաբուժություն
Սթրեսորային հիպերգլիկեմիայի շտկման նպատակահարմարությունն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում

Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի (ԻԹԲ) հիվանդների շուրջ 50%-ի մոտ, որոնք չեն տառապում շաքարային դիաբետով, հայտնաբերվում է հիպեր­գլի­կե­միա: Բժշկական գրականության մեջ երկար ժամա­նակ այս հիպերգլիկեմիան, որը կոչվում է սթրե­սո­ր­ա­յին, դիտվում էր որպես օրգանիզմի ադապտացիոն ռեակցիա՝ ի պատասխան...

Ինտենսիվ թերապիա
Ներգանգային թարախակույտերի բուժումը երեխաների մոտ

Ներգանգային թարախակույտերը դասվում են գանգուղեղի ծանր հիվանդությունների շարքում, աչքի են ընկնում բարձր մահացությամբ, վիրահատական տակտիկայի ընտրության դժվարությամբ, հաճախ` հաշմանդամության բերող մնացորդային երևույթ­նե­րով...

Մանկական հիվանդություններ
Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...

Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...

Մանկական հիվանդություններ Առաջին բժշկական օգնություն
Նատրիումի քլորիդի հիպերտոնիկ լուծույթի և մանիտոլի կիրառման արդյունավետությունն օսմոթերապիայի շրջանակներում

Գանգուղեղային վնասվածքների (ԳՈւՎ) և հեմո­ռագիկ ինսուլտների ինտենսիվ թերապիայի կարևորա­գույն խնդիրը է հանդիսանում  հիպովոլեմիայի արագ շտկումն ու հեմոդինամիկայի կայունացումը, հակա­ռակ դեպքում` ուղեղային անբավարար պերֆուզիայի պատճառով...

Նյարդաբանություն Ինտենսիվ թերապիա
Ծանր գանգուղեղային վնասվածքներով երեխաների հետազոտման ալգորիթմի մեր փորձը

Ծանր գանգուղեղային վնասվածքները (ԳՈւՎ) երեխաների մոտ ընդհանուր գանգուղեղային վնաս­ված­քների մեջ կազմում են 13-20% ընդհանրապես մանկական տրավմատիզմից մահացության 50%-ը, և հաշմանդամության 82%-ը, ինչը պայմանավորում է խնդրի բժշկական և սոցիալական կարևորությունը...

Մանկական հիվանդություններ
Տիբանտինային մոնոթերապիան նեյրոպաթիկ ցավային համախտանիշի բուժման ժամանակ

Ժամանակակից բժշկության մեջ նեյրոպաթիկ ցա­վային համախտանիշի (ՆՑՀ) բուժումը համարվում է բարդ և մեծ արդիականություն վայելող խնդիր, ինչը պայմանավորված է ոչ միայն ՆՑՀ-ով տառապող հիվանդների մեծ թվով, այլ նաև մինչ օրս կիրառվող բուժման ավանդական մեթոդների խիստ ցածր արդյունավետությամբ, որի արդյունքում սուր ցավը վերածվում է քրոնիկականի...

Նյարդաբանություն Ինտենսիվ թերապիա Բուժման մեթոդներ
Մանկական նեյրոտրավմայի կառուցվածքի դինամիկայի հարցի շուրջ

Բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի փոփո­խու­թյունները մշտապես ազդում են հիվանդացության, մասնավորապես տրավմատիզմի կառուցվածքի վրա: Նրանց արդյունավետ բուժումը և կանխարգելումը թելադրում է այդ փոփոխությունների ուսումնասիրում, համապատասխան կազմակերպչական, բուժ-ախտո­րոշիչ միջոցառումների հիմնավորված մշակումը...

Մանկական հիվանդություններ
Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում

Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախա­հի­վան­դանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապա­հովելու համար հարկավոր են ոչ միայն անհրա­ժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսա­կան գիտելիքների և գործնական հմտություն­ների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն
Կոնքազդրային հոդի հետվնասվածքային օստեոխոնդրալ ազատ մարմինների արթրոսկոպիկ բուժումը

Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում կոնքազդրային հոդի այնպիսի հիմնախնդիրներ, որոնք շատ դժվար է հայտնաբերել ռենտգենա­բա­նական հետազոտությամբ և պահանջում են լուրջ բուժական միջոցառումներ: Դրանց մեջ կարևոր տեղ են զբաղեցնում հետվնասվածքային ազատ օստեո­խոնդրալ մարմինները, ասեպտիկ նեկրոզի օջախները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Բուժման մեթոդներ
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկությունները շտապ կարգով կատարվող վիրահատությունների ժամանակ

Հիպովոլեմիայի արագ և արդյունավետ շտկումը հանդիսանում է մեծ արդիականություն վայելող խնդիր՝ ցանկացած կրիտիկական վիճակում, այդ թվում նաև՝ շտապ կարգով կատարվող վիրա­հա­տությունների ժամանակ, երբ անհրաժեշտություն է ստեղծվում արագ համալրել ներանոթային ծավալը՝ անզգայացման ողջ ընթացքում կայուն հեմոդինամիկա ապա­հովելու, ինչպես նաև՝ հիպովոլեմիայով...

Վիրաբուժություն Ինտենսիվ թերապիա Առաջին բժշկական օգնություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ