Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Միզային համակարգ

Անցանկալի հյուրը. ցիստիտ. izmirlianmedicalcenter.com

Անցանկալի հյուրը. ցիստիտ. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուր ոք գեթ մեկ անգամ կյանքում ունեցել է միզապարկի հետ կապված խնդիր` ցիստիտ, որի ստեղծած անհարմարությունն, ինքնին պահանջում է շուտափույթ լուծում: Խնդրին վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի պատասխանների շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, դոցենտ, բ.գ.թ. Արթուր Գրաբսկու և բաժանմունքի ուրոլոգ Գոռ Շադյանի հետ

Ի՞նչ է ցիստիտը:

Ցիստիտը միզապարկի բորբոքումն է, որը շատ տարածված է հատկապես կանանց մոտ:

Ցիստիտի ախտանշանները

Ցիստիտի ախտանշաններից է հաճախամիզությունը (8 և ավելի անգամ ցերեկային ժամերին և 2-ից ավելի անգամ գիշերային ժամերին), ցավոտ միզարձակությունը, մեզի գույնի, հոտի փոփոխությունները, անըդհատ միզելու անզուսպ, հանկարծակի առաջացող ցանկությունը, անմիզապահությունը:

Արյունամիզության դեպքում անպայման պետք է դիմել մասնագետի՝ հաստատելու կամ ժխտելու ուռուցքային գործընթացի առկայությունը:

Ցիստիտի տեսակները

Տարբերում են սուր և քրոնիկ ցիստիտներ: Սուր գործընթացը 3 ամիս տևողությամբ ընթացող ցիստիտն է, ավելի երկար տևողության դեպքում համարվում է քրոնիկ: Այս տարանջատումը հարաբերական է:

Բուժման կուրսը քրոնիկի ցիստիտի ժամանակ հաճախ երկարատև է, հնարավոր է տևի ամիսներ:

Սեռական հարաբերությունից հետո առաջացած ցիստիտը կոչվում է պոստկոիտալ ցիստիտ: Այս դեպքում հեշտոցի փոփոխված միկրոֆլորան միզուկով հասնում է միզապարկ և առաջացնում վերջինիս բորբոքում: Նման դեպքերում հաճախ կարիք է լինում հետազոտել նաև զուգընկերոջը` ով կարող է ինֆեկցիայի փոխանցման պատճառ լինել: Դա շատ կարևոր է, քանի որ, հակառակ դեպքում, բուժումը տալիս է ժամանակավոր արդյունք:

Ո՞ ր մանրեները դեր ունեն ցիստիտի առաջացման մեջ:

80-90 տոկոս դեպքերում դա աղիքային ցուպիկն է: Պտաճառ կարող են լինել նաև այլ հարուցիչներ, սնկեր, վիրուսներ և այլն:

Որո՞նք են ցիստիտին նպաստող գործոնները:

Նպաստող գործոններից են սեռական հարաբերությունները, մեկից ավելի զուգընկեր ունենալը, սպերմացիդների՝ հակաբեղմնավորիչների օգտագործումը, մանկական հասակում հաճախակի միզային վարակները, մի շարք հորմոնալ խանգարումները և այլն:
Նստակյաց կյանքը ևս ոչ բարենպաստ գործոն է: Նպաստող գործոն է նաև անմիզապահությունը, երբ մեզի արտահոսքի հետևանքով բարենպաստ միջավայր է ստեղծվում մանրէների զարգացման համար:

Բարդությունները

Ցիստիտը չբուժելու դեպքում այն անցնում է քրոնիկ ձևի, որի բուժումն առավել բարդ է: Չբուժված ցիստիտը կարող է երիկամներում բորբոքային գործընթացների պատճառ հանդիսանալ:

Ցիստիտը հղիների մոտ

Հղիների մոտ ցիստիտի դրսևորումներ հաճախ են հանդիպում. հաճախամիզություն, ցավեր վերցայլային շրջանում և այլն: Ցիստիտին բնորոշ գանգատների առկայությունը հղիության ընթացքում միշտ չէ, որ խոսում է ցիստիտի առկայության մասին: Բոլոր դեպքերում պետք է զգույշ լինել, խուսափելու համար բարդությունների առաջացումից:

Հղիի մոտ կան ցիստիտի առաջացմանը նպաստող մի շարք գործոններ. նոր հորմոնալ վիճակ, ներորովայնային ճնշման բարձրացում, որովայնի չափերով պայմանավորված հիգիենայի կանոններին հետևելու դժվարություններ և այլն: Պետք է հիշել, որ լվացում կատարելիս լվացման ուղղությունը պետք է լինի առջևից հետ, և ոչ` հակառակը: Հակառակ դեպքում հետանցքի ֆլորան կարող է տեղափոխվել միզասեռական համակարգ:

Ո՞ր տարիքին է ավելի բնորոշ ցիստիտը:

Նպաստող գործոններն առավել շատանում են սեռական կյանքով ապրելուց սկսած:

Կանանց և տղամարդկանց մոտ ցիստիտի առանձնահատկությունները

Կանանց մոտ ցիստիտն ավելի շատ է հանդիպում`պայմանավորված մի շարք անատոմիական առանձնահատկություններով (միզուկը կարճ է, լայն է, մոտ է տեղակայված հեշտոցին և հետանցքին): Տղամարդկանց մոտ ցիստիտին բնորոշ գանգատների առկայության դեպքում հաճախ կարիք է լինում ավելի խորը հետազոտություններ իրականացնել` հայտնաբերելու համար թաքնված ախտաբանական գործընթացները (ուռուցքային ախտահարումներ, շագանակագեղձի հետ կապված խնդիրներ և այլն):

Ախտորոշման մեթոդները

Ցիստիտի ժամանակ չկա բնորոշ ախտանիշ, ուստի այն պետք է տարբերակել նույն ախտանշաններով այլ հիվանդություններից:

Իրականացվում է մեզի ընդհանուր հետազոտություն` բորբոքային գործընթացները հայտնաբերոկու համար: Կարևոր է ուլտրաձայնային հետազոտությունը, մեզի բջջաբանական քննությունը, մասնավորապես, եթե մեզի մեջ արյուն կա: Որոշ դեպքերում կարող է ցիստոսկոպիայի՝ միզապարկը ներսից զննելու, կամ ուրոֆլոմետրիայի կարիք լինել:

Մեզի մանրէաբանական հետազոտությամբ որոշվում է հարուցիչների տեսակը, դրանց քանակը մեզում և զգայունությունը դեղերի նկատմամբ:

Բուժման մեթոդները

Բուժման մեջ հեղուկի ադեկվատ ծավալն ամենակարևոր դերն է կատարում: Նոր սկսվող դեպքերում երբեմն միայն դա բավարար է ցիստիտը բուժելու համար:  Հատկապես դա կարևոր է հղիների մոտ, երբ դեղեր ընդունելը ցանկալի չէ:

Բուժման համար պետք է, նախ, ռիսկի գործոնները կարգավորել:

Դեղորայքային բուժումը կատարվում է անտիբիոտիկներով, որոնք կարող են զուգակցվել դեղորայքային այլ խմբերի հետ:

Ի՞նչ սննդակարգ է առաջարկվում սրացումների ժամանակ:

Սննդակարգում պետք է սահմանափակել կծու, թթու, դառը, աղի ուտելիքների օգտագործումը:

Կանխարգելումը

Կանխարգելման համար պետք է խուսափել սպերմացիդներից՝ հակաբեղմնավորիչներից , մեկից ավելի զուգընկերներ ունենալուց:

Շատ կարևոր է օրգանիզմի կոփումը, ակտիվ կյանքը, ինչը նպաստում է օրգան-համակարգերում արյան շրջանառության կարգավորմանը:

Ջրի մեծ քանակի օգտագործման դերը ցիստիտի ժամանակ

Շատ ջուր խմելն, ընդհանրապես, բոլորին է ցուցված: Խորհուրդ է տրվում խմել այնքան, որ մեզի ծավալն օրվա ընթացքում կազմի մոտ 2 լիտր:
Ցիստիտի դեպքում առաջանում է ախտաբանական օղակ. պացիենտի մոտ կա ցիստիտ, կա հաճախամիզություն և նա մտածում է քիչ հեղուկ խմելու մասին, որպեսզի հաճախ չմիզի: Արդյունքում մեզը խտանում է և ախտանիշներն ավելի են արտահայտվում: Ուստի, բուժման արդյունավետության համար ադեկվատ ծավալով հեղուկի ընդունումը կարևոր դեր ունի:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միզաքարային հիվանդություն. izmirlianmedicalcenter.com
Միզաքարային հիվանդություն. izmirlianmedicalcenter.com

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Կյանքի ընթացքում երիկամներում քարագոյացման հավանականությունը գնահատվում է 1%-15%` կախված սեռից, տարիքից, ռասսայից և աշխարհագրական դիրքից...

Անմիզապահությունը` հրատապ խնդիր. izmirlianmedicalcenter.com
Անմիզապահությունը` հրատապ խնդիր. izmirlianmedicalcenter.com

Անմիզապահության խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար ուրոլոգ, դոցենտ, բ.գ.թ. Արթուր Գրաբսկու և բաժանմունքի ուրոլոգ Գոռ Շադյանի հետ...

Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am
Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am

Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են...

Վնասակար սովորություններ
Հղիությունը միակ երիկամի դեպքում (Pregnancy with one kidney). urolog.am
Հղիությունը միակ երիկամի դեպքում (Pregnancy with one kidney). urolog.am

Հղիությունը միակ երիկամի դեպքում տեղի է ունենում թերզարգացած կամ հեռացված երիկամով կանանց մոտ: Միակ գործող օրգանի նորմալ աշխատանքի դեպքում հատուկ ախտանիշները բացակայում են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am

Միզապարկն իրենից պարկ ներկայացնող մկանային օրգան է, որը կարող է  լայնանալ և կրճատվել: Այն նախատեսված է երիկամների կողմից արտադրված մեզը պահելու համար:  Միզապարկի քաղցկեղի զարգացման...

Ուռուցքաբանություն
Երիկամի քաղցկեղ. urolog.am
Երիկամի քաղցկեղ. urolog.am

Երիկամի քաղցկեղը բնորոշվում է երիկամային հյուսվածքում չարորակ բջիջների առաջացմամբ: Երիկամները զույգ օրգաններ են, այդ պատճառով ուռուցքը կարող է զարգանալ մեկում (աջում կամ ձախում), կամ` միաժամանակ երկուսում...

Ուռուցքաբանություն
Ինտերստիցիալ ցիստիտ. urolog.am
Ինտերստիցիալ ցիստիտ. urolog.am

Ինտերստիցիալ ցիստիտը միզապարկի ոչ վարակիչ բորբոքումն է: Այն կանանց մոտ առնվազն տասն անգամ ավելի հաճախ է հանդիպում քան տղամարդկանց մոտ, և հազվադեպ է հայտնաբերվում երեխաների և ծերերի մոտ...

Գոտկային ցավ (flank pain). urolog.am
Գոտկային ցավ (flank pain). urolog.am

Գոտկային ցավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի...

Ուրո-անդրոլոգիա Ցավ
Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում. urolog.am
Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում. urolog.am

Միզապարկի մինչև վերջ չդատարկվելու զգացողությունը հիմնականում առաջանում է շագանակագեղձը մեծանալու կամ նրա ախտահարումների դեպքում, ինչպիսիք են ադենոման, շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև...

Միզաքարային հիվանդություն. հարցերին պատասխանում է Արամ Զոհրաբյանը. armeniamedicalcenter.am
Միզաքարային հիվանդություն. հարցերին պատասխանում է Արամ Զոհրաբյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է միզաքարային հիվանդությունը:

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) միզասեռական համակարգի ամենատարածված հիվանդություններից է` իր...

Երիկամի փոխպատվաստում. arabkirjmc.am
Երիկամի փոխպատվաստում. arabkirjmc.am

Տարբեր երկրների վիճակագրական տվյալներից ելնելով տարեկան 1 մլն բնակչության հաշվարկով 600-1000 հիվանդներ ստանում են հեմոդիալիզ, որոնցից մոտավորապես կեսը պատրաստ են և ունեն ցուցում երիկամի փոխպատվաստման...

Միզապարկի խուղակ. urolog.am
Միզապարկի խուղակ. urolog.am

Ի՞նչ է տեղի ունենում, երբ միզապարկի  և այլ օրգանների կամ մաշկի միջև ախտաբանական կապ է առաջանում: Ստորև բերված տեղեկատվությունը կօգնի Ձեզ լուծել տվյալ խնդիրը մինչև լուրջ բարդությունների առաջացումը...

Միզուկում` օտար մարմիններ. urolog.am
Միզուկում` օտար մարմիններ. urolog.am

Միզուկում (միզատար խողովակում) օտար մարմիններ հիմնականում հանդիպում են տղամարդկանց մոտ (ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ): Դրանց ներթափանցումը միզուկ իրականացվում է արտաքին բացվածքի կամ, ընդհակառակը...

Նեյրոգեն միզապարկ. urolog.am
Նեյրոգեն միզապարկ. urolog.am

Ընդհանուր նկարագրություն

Գլխուղեղի, ողնուղեղի կամ ծայրամասային նյարդերի ֆունկցիայի խանգարումը կարող է բերել նեյրոգեն միզապարկի առաջացման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ