Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Միզային համակարգ

Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am

Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am

Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են:

Ալկոհոլային նեֆրոպաթիան հայտնի է նաև որպես լյարդային գլոմերուլոպաթիա, ալկոհոլային քրոնիկական գլոմերուլոնեֆրիտ (ԱՔԳՆ) կամ ալկոհոլային IgA-նեֆրիտ: Հոմանիշներն արտացոլում են հիվանդության ախտածագման հիմնական փուլերը՝ ընդգրկելով այլ օրգանների ներգրավվածությունը (լյարդի) և A դասի իմունոգլոբուլինների մասնակցությամբ երիկամների ախտահարման աուտոիմուն մեխանիզմը: ԱՔԳՆ-ի տարածվածությունն ուղիղ կապի մեջ է մոլորակի տարբեր շրջաններում սպիրտ պարունակող մթերքների օգտագործման մակարդակի հետ: Հստակ վիճակագրական տվյալներ չկան՝ պայմանավորված դիմելիության համեմատաբար ցածր մակարդակով (պատճառը նաև երկարատև անախտանիշ ընթացքն է): Այս հիվանդների հաշվառումը բարդացնում է նաև այն , որ ալկոհոլային նեֆրոպաթիան հաճախ ընդամենը «ալկոհոլային հիվանդության» ախտանշային համալիրի մաս է:


Ալկոհոլային նեֆրոպաթիայի պատճառները

Գոյություն ունեն ԱՔԳՆ զարգացման մի քանի հիմնական տեսություններ, որոնցից որևէ մեկի օգտին հավաստի և միանշանակ տվյալներ դեռևս չկան: Միասնական տեսության բացակայությունը պայմանավորված է ալկոհոլային նեֆրոպաթիայի տարատեսակ կլինիկական և ձևաբանական դրսևորումներով, որոնց հիման վրա ենթադրվում է, որ գոյություն ունեն միզային համակարգն ախտահարող մի քանի մեխանիզմներ: Տվյալ վիճակի զարգացման առավել հավանական տեսություններ են.

  •     իմունաբանական պատճառներ,
  •     վարակային պատճառներ,
  •     համակարգային պատճառներ:


Ժամանակակից հետազոտողները հակված են այն մտքին, որ ԱՔԳՆ զարգացումն ունի բազմագործոնային բնույթ` վերը թվարկված բոլոր գործընթացներն այս կամ այն աստիճանով մասնակցում են ախտածագմանը: Անհայտ է ժառանգական նախատրամադրվածության դերը, թեև այդ մասին է վկայում հիվանդության անհատական առանձնահատկությունների լայն սպեկտորի առկայությունը:

Դասակարգումը

Տարբերում են ալկոհոլային նեֆրոպաթիայի մի քանի ձև, որոնց դասակարգումը պայմանավորված է կլինիկական ընթացքով, ուղեկցող հիվանդությունների առկայությամբ կամ բացակայությամբ: Նմանատիպ ախտածագման մեխանիզմների և կլինիկական դրսևորումների պատճառով որոշ տեսակներ կարելի է շփոթել երկրորդային նեֆրոպաթիայի այլ տեսակների հետ: ԱՔԳՆ տարբերակիչ առանձնահատկությունն օրգանիզմի բոլոր ախտաբանական փոփոխությունների, երիկամների գործունեության ուղղակի կամ անուղղակի վատթարացման առաջնային պատճառ` ալկոհոլի չարաշահումն է:

Տարբերում են հիվանդության հետևյալ տեսակները.

  • Գաղտնի (լատենտ) ձև: Ամենատարածված տեսակն է և դժվար է ախտորոշվում՝ սուբյեկտիվ ախտանիշների գրեթե բացակայության պատճառով: Առաջանում է ո՛չ միայն մշտապես սպիրտային խմիչք օգտագործող մարդկանց մոտ, այլ նաև որոշակի պարբերականությամբ ընդունողների մոտ (շաբաթական 1-2 անգամ): Բնորոշ է սրացումը` ալկոհոլի վերջին ընդունումից անմիջապես հետո:
  • Գերճնշումային ձև: Համեմատաբար քիչ է հանդիպում, հիմնականում դիտվում է ալկոհոլիզմով, ճարպակալմամբ տառապող և զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց մոտ:
  • Նեֆրոտիկ ձև: Քրոնիկական ալկոհոլային նեֆրոպաթիայի չափազանց հազվադեպ հանդիպող և առավել ծանր ընթացքով ձևն է: Ուղեկցվում է պրոգրեսիվող դիֆուզ գլոմերուլոնեֆրիտով՝ արագ բերելով երիկամների քրոնիկական անբավարարության (ԵՔԱ) առաջացման:


Ալկոհոլային նեֆրոպաթիայի ախտանիշները

Հիմնականում հիվանդությունն ընթանում է գրեթե անախտանիշ, ախտաբանությունը հայտնաբերվում է պատահաբար այլ առիթով կատարվող լաբորատոր հետազոտությունների ժամանակ: Սա հատկապես բնորոշ է թաքնված ձևին, երբեմն անախտանիշ ընթացքը կարող է տևել տարիներ: Էթանոլի ընդունումից 1-3 օր հետո առաջացող սրացումները կարող են դրսևորվել միայն մեզի ծավալի նվազեցման գանգատներով (օլիգուրիա) և խիստ հազվադեպ ՝ գոտկատեղի շրջանի թույլ ձգող ցավերով: Երկարատև ընթացքի դեպքում դրսևորվում են ալկոհոլային հիվանդության նշանները՝ ափերի կարմրություն (էրիթեմա), տղամարդկանց մոտ` գինեկոմաստիա, ենթաստամոքսային գեղձի և լյարդի ախտահարման նշաններ (ցավեր թուլակողում և որովայնի շրջանում, դեղնախտ):

Ալկոհոլային նեֆրոպաթիայի գերճնշումային տարբերակը զարգացման սկզբնական շրջանում նույնպես բնութագրվում է թույլ արտահայտված երիկամային ախտանիշներով: Հիվանդը գանգատվում է գլխացավից, դեմքի արյունալեցումից, սրտի շրջանում տհաճ զգացումից և արյան ճնշման բարձրացման այլ հետևանքներից: Հաճախ հիվանդության այս տեսակն ուղեկցվում է ճարպակալմամբ:
Բուժման բացակայության և էթիլ սպիրտի շարունակական ընդունման դեպքում ալկոհոլային նեֆրոպաթիան անխուսափելիորեն բերում է ԵՔԱ (երիկամների քրոնիկական անբավարարության) առաջացման: Վերջինիս նշաններն են հոգնածությունը, տրամադրության անկումը, գլխացավը, որոնք ուժեղանում են էթիլ սպիրտի ընդունումից հետո: Այնուհետև բնորոշ է բերանից ամոնիակի հոտի առկայությունը, ուժեղ ծարավի զգացումը, փսխումը, մաշկի չորությունը, լորձաթաղանթների բորբոքումը: Մեզի քանակը կտրուկ նվազում է, քրտնագեղձերի կողմից արտադրվող միզանյութի պատճառով մաշկի մակերևույթին սպիտակավուն փառ է գոյանում:

Ախտորոշումը

Ալկոհոլային նեֆրոպաթիայի ախտորոշման նպատակով իրականացվում են ֆիզիկական զննում, մի շարք լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Անհրաժեշտ է երիկամաբանի (նեֆրոլոգի) խորհրդատվություն, երբեմն կարող է ներգրավվել նարկոլոգը:

 

Սովորաբար, ԱՔԳՆ ախտորոշման ալգորիթմն ընդգրկում է հետևյալ փուլերը.

  • Հարցում և անամնեզի հավաքում:
  • Ֆիզիկական զննում: Առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ալկոհոլիզմի արտաերիկամային նշաններին՝ ափերի կարմրությանը, մաշկի մգանալուն, լյարդի չափերի մեծացմանը, տղամարդկանց մոտ` գինեկոմաստիային: Մի շարք դեպքերում հայտնաբերվում է ճնշման բարձրացում, ճարպակալում: ԵՔԱ և ուրեմիայի (միզարյունություն) զարգազման մասին են վկայում բերանից ամոնիակի հոտը, քրտինքից «միզային» տհաճ հոտը, մաշկի չորությունը և վերջինիս վրա սպիտակ փառի առկայությունը:
  • Լաբորատոր հետազոտություններ: Դրանք են՝ մեզի ընդանուր, արյան կենսաքիմիական հետազոտությունները, երիկամների ֆունկցիոնալ թեստերը:
  • Ուլտրաձայնային ախտորոշում:


Հազվադեպ, վիճելի դեպքերում կատարում են լյարդի և երիկամների բիոփսիա՝ այդ օրգանների հյուսվածքաբանական ուսումնասիրության նպատակով:

Ալկոհոլային նեֆրոպաթիայի բուժումը

Ալկոհոլային խմիչքների ընդունումն ամբողջովին արգելելը գլխավոր և հիմնական նշանակումն է: Միայն սպիրտային խմիչքից հրաժարվելու դեպքում ալկոհոլային նեֆրոպաթիայի լատենտ ընթացող հիվանդների կեսից ավելիի մոտ նկատվում է մեզի լաբորատոր ցուցանիշերի կայուն բարելավում և գրեթե լիովին ռեմիսիա:

Այս հրահանգը չկատարելու դեպքում, նույնիսկ այլ խորհուրդներին հետևելը և բուժական միջոցառումներ կիրառելը ընդամենը որոշ չափով են դանդաղեցնում վիճակի խորացումը: Բարձիթող ԱՔԳՆ և ուղեկցվող հիվանդությունների առկայության դեպքում, բացի սպիրտային խմիչքների ընդունումն արգելելը, նշանակում են նաև մի շարք օժանդակ բուժական միջոցներ.

  • հակագերճնշումային բուժում,
  • նյութափոխանակության կարգավորում:
  • հակաբորբոքային բուժում:


Կանխատեսում և կանխարգելում

Ալկոհոլի ընդունման արգելքին խստիվ հետևելու և ախտաբանական վիճակի վաղ հայտնաբերման դեպքում ալկոհոլային նեֆրոպաթիայի կանխատեսումը գրեթե միշտ բարենպաստ է, արտազատող համակարգի ֆունկցիաները համարյա ամբողջ ծավալով վերականգնվում են: Սպիրտ պարունակող մթերքների չարաշահման հետևանքով ծագած ուղեկցվող խանգարումների առկայության դեպքում ախտաբանության ելքը պայմանավորված է իրականացվող որակյալ բուժմամբ:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.
5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.

Հարգելի գործընկերներ,
Քանի որ ստացել ենք բազմաթիվ հաղորդագրություններ գործընկերներից այն մասին, որ չեն հասցրել առ 15.04.2019թ. ժամկետում մուտքագրել թեզիսները, կազմկոմիտեն որոշեց ևս մեկ անգամ երկարաձգել թեզիսների ընդունման ժամկետը...

Աֆորիզմներ ըստ իմաստի Թվեր և փաստեր Ախտորոշում Բուժում Առողջ երեխա Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Երեխայի սնուցումը Հոգեկան առողջություն Կանխարգելում Սեռական կյանք Սեր, հարաբերություններ, ընտանիք Սնունդը և առողջությունը Վիտամիններ և միներալներ Մարմնամարզություն և սպորտ Ծերություև և երկարակեցություն Դեպքեր, բացահայտումներ Ալգորիթմեր Թեստեր Հղիություն, ծննդաբերություն ԿԻՆ: Հիվանդություններ Առողջ կին ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Առողջ տղամարդ Դեղամիջոցներ Դեղագործի բառարան Դեղագործական շուկա Դեղաբույսեր Մանկական հիվանդություններ Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Արյունաբանություն Գենետիկա Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Իմունաբանություն Սրտանոթաբանություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Նյարդաբանություն Ուռուցքաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Հոգեկան և վարքի խանգարումներ Սեքսոլոգիա Համակարգային հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ուրոլոգիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Ընդհանրացնող հոդվածներ Կլինիկական դեպքեր Այլ հոդվածներ Ինտենսիվ թերապիա Մանկական հիվանդություններ Բուժման մեթոդներ Ախտորոշիչ մեթոդներ Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Արյունաբանություն Գենետիկա Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Սրտանոթաբանություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Նյարդաբանություն Ուռուցքաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հոգեկան և վարքի խանգարումներ Սեքսոլոգիա Համակարգային հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ուրո-անդրոլոգիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Իմունաբանություն Ցավ Ճարպակալում Հիշողություն, հիշողության խանգարումներ Քուն, քնի խանգարումներ Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15) Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1) Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2) Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3) Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5) Ֆարմացևտ պրակտիկ 9.2007 (6) Ֆարմացևտ պրակտիկ 10.2007 (7) Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9) Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10) Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12) Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13) Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14) Առաջին նախաբժշկական օգնություն Իրադարձություններ Հայաստանում Մազերի խնամք Միջազգային իրավունք Հրատապ թեմա Հայաստանում Բժշկի ընդունարանում Հանրահռչակ բժիշկերի կյանքից ՀՀ սահմանադրութուն ՀՀ օրենքներ ՀՀ որոշումներ ՀՀ հրամաններ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Այլ ախտանիշներ ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ ԼՈՒՐԵՐ: Հիգիենա ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Ձեռքերի խնամք Դեմքի խնամք Մարմնի խնամք Առողջ և գեղեցիկ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում Բժիշկ-արվեստագետ Աշխատավայրում Առաջին բժշկական օգնություն Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38) Իրադարձություններ աշխարհում Պատմության էջերից Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Ասոցիացիաներ Ես ԿԻՆ: Ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար Լրահոս երեխաների մասին Անպտղություն Ես և աշխատանքը Ես և կարիերան ԼՈՒՐԵՐ: Սթրես ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ   ԿԻՆ: Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա) ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2009 (39) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2009 (37) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2008 (34) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2008 (33) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2007 (32) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2007 (30) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16) Լուրեր Խրատներ, խորհուրդներ Ասույթներ Փշոտ մտքեր Դեղագործական ընկերություններ Միջոցառումներ Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1) Առողջապահություն 1.2011 Առողջապահություն 3.2010 Առողջապահություն 2.2010 Առողջապահություն 3.2011 Առողջապահություն 4.2009 Առողջապահություն 3.2009 Առողջապահություն 2.2009 Առողջապահություն 1.2009 Մտածում են մեծերը Դեղագործական ընկերություններ Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2011 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2010 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2009 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2008 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 Առողջապահության լրատու 3.2010 Առողջապահության լրատու 2.2010 Առողջապահության լրատու 1.2011 Առողջապահության լրատու 1.2010 Կանխարգելում և բուժում տանը Կանխատեսումներ Արվեստագետ Դեղաբանի մոտ ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ Բժշկական պարագաներ Էսթետիկ բժշկություն Բժշկական պարագաներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009 Ախտաբանական անատոմիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2009 Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009 Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010 Բժշկության մասին Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2010 Ալերգոլոգիա Ալերգոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45) Նեֆրոլոգիա Պլաստիկ վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2011 (46 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2010 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2011 (48) Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011 Անեսթեզիոլոգիա Թերապիա Ֆիզիոթերապիա Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա ԼՈՒՐԵՐ: Անեսթեզիոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա Վեներաբանություն ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն Գիտե՞ք, որ... Թերապիա Շնչառական համակարգ Վեներաբանություն Անեսթեզիոլոգիա Ֆիզիոթերապիա Բժիշկներ ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011 Հանգստի ժամին Կանաչ աշխարհ Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ Առողջապահություն 2.2011 Առողջապահություն 4.2011 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2012 (49) Առողջապահության լրատու 1.2012 Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2012 Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012 Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս Առողջապահություն 1.2010 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51) ... ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ Հայաստանի բժշկագիտություն 1.2007 ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը Առողջապահության լրատու 4-5.2012 Առողջապահության լրատու 6-7.2012 Առողջապահության լրատու 8-9.2012 Առողջապահության լրատու 10-11.2012 Առողջապահության լրատու 12-13.2012 Հիշարժան տարեթվեր Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին Հայաստանի բժշկագիտություն 2.2007 Հայաստանի բժշկագիտություն 3.2007 Հայաստանի բժշկագիտություն 4.2007 Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ Ամեն ինչ տոն օրերի մասին Հայաստանի բժշկագիտություն 1.2008 Հայաստանի բժշկագիտություն 2.2008 ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Հայաստանի բժշկագիտություն 3.2008 Դեղագործական շուկան Հայաստանում Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52) Հայաստանի բժշկագիտություն 4.2008 Անձնական խնամք Հայաստանի բժշկագիտություն 1.2009 Անատոմիա և ֆիզիոլոգիա Հայաստանի բժշկագիտություն 2.2009 Հայաստանի բժշկագիտություն 3.2009 Հայաստանի բժշկագիտություն 4.2009 Հայաստանի բժշկագիտություն 1.2010 Հայաստանի բժշկագիտություն 2.2010 Հայաստանի բժշկագիտություն 3.2010 Հայաստանի բժշկագիտություն 4.2010 Հայաստանի բժշկագիտություն 1.2011 Հայաստանի բժշկագիտություն 2.2011 Հայաստանի բժշկագիտություն 3.2011 Հայաստանի բժշկագիտություն 4.2011 Առողջապահություն 1.2012 Առողջապահություն 2.2012 Դեղագիտություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ Լաբորատոր հետազոտություններ Լաբորատոր հետազոտություններ Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2013 Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2) Առողջապահության լրատու 14-15.2012 Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 2.2008 (3) Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2009 (3) Առողջապահության լրատու 16-17.2012 Առողջապահության լրատու 18-19.2012 Առողջապահության լրատու 1-2.2013 Առողջապահության լրատու 3-4.2013 Հայաստանի բժշկագիտություն 1.2012 Հայաստանի բժշկագիտություն 2.2012 Հայաստանի բժշկագիտություն 3.2012 Հայաստանի բժշկագիտություն 4.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2008 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2008 Վնասակար սովորություններ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2010 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2010 Սննդակարգեր Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 (հավելված) Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 (հավելված) Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012 Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր ԼԱՊՏԵՐԻԿ մանկական հանդես Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ Հայ բժիշկերի կյանքից ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում Թվեր և փաստեր Հայաստանից Հոգեբանի մոտ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2013 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2014 (57) Առողջապահություն 4.2010 Առողջապահություն 3.2012 Առողջապահություն 4.2012 Առողջապահություն 1.2013 ՄԱԲՀ. Նորություններ ՄԱԲՀ. Հրատարակումներ Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում Շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշում Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Ալերգոլոգիական Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Միզաքարային հիվանդություն. izmirlianmedicalcenter.com
Միզաքարային հիվանդություն. izmirlianmedicalcenter.com

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Կյանքի ընթացքում երիկամներում քարագոյացման հավանականությունը գնահատվում է 1%-15%` կախված սեռից, տարիքից, ռասսայից և աշխարհագրական դիրքից...

Անցանկալի հյուրը. ցիստիտ. izmirlianmedicalcenter.com
Անցանկալի հյուրը. ցիստիտ. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուր ոք գեթ մեկ անգամ կյանքում ունեցել է միզապարկի հետ կապված խնդիր` ցիստիտ, որի ստեղծած անհարմարությունն, ինքնին պահանջում է շուտափույթ լուծում: Խնդրին վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի...

Անմիզապահությունը` հրատապ խնդիր. izmirlianmedicalcenter.com
Անմիզապահությունը` հրատապ խնդիր. izmirlianmedicalcenter.com

Անմիզապահության խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար ուրոլոգ, դոցենտ, բ.գ.թ. Արթուր Գրաբսկու և բաժանմունքի ուրոլոգ Գոռ Շադյանի հետ...

Հղիությունը միակ երիկամի դեպքում (Pregnancy with one kidney). urolog.am
Հղիությունը միակ երիկամի դեպքում (Pregnancy with one kidney). urolog.am

Հղիությունը միակ երիկամի դեպքում տեղի է ունենում թերզարգացած կամ հեռացված երիկամով կանանց մոտ: Միակ գործող օրգանի նորմալ աշխատանքի դեպքում հատուկ ախտանիշները բացակայում են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am

Միզապարկն իրենից պարկ ներկայացնող մկանային օրգան է, որը կարող է  լայնանալ և կրճատվել: Այն նախատեսված է երիկամների կողմից արտադրված մեզը պահելու համար:  Միզապարկի քաղցկեղի զարգացման...

Ուռուցքաբանություն
Երիկամի քաղցկեղ. urolog.am
Երիկամի քաղցկեղ. urolog.am

Երիկամի քաղցկեղը բնորոշվում է երիկամային հյուսվածքում չարորակ բջիջների առաջացմամբ: Երիկամները զույգ օրգաններ են, այդ պատճառով ուռուցքը կարող է զարգանալ մեկում (աջում կամ ձախում), կամ` միաժամանակ երկուսում...

Ուռուցքաբանություն
Ինտերստիցիալ ցիստիտ. urolog.am
Ինտերստիցիալ ցիստիտ. urolog.am

Ինտերստիցիալ ցիստիտը միզապարկի ոչ վարակիչ բորբոքումն է: Այն կանանց մոտ առնվազն տասն անգամ ավելի հաճախ է հանդիպում քան տղամարդկանց մոտ, և հազվադեպ է հայտնաբերվում երեխաների և ծերերի մոտ...

Գոտկային ցավ (flank pain). urolog.am
Գոտկային ցավ (flank pain). urolog.am

Գոտկային ցավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի...

Ուրո-անդրոլոգիա Ցավ
Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում. urolog.am
Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում. urolog.am

Միզապարկի մինչև վերջ չդատարկվելու զգացողությունը հիմնականում առաջանում է շագանակագեղձը մեծանալու կամ նրա ախտահարումների դեպքում, ինչպիսիք են ադենոման, շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև...

Միզաքարային հիվանդություն. հարցերին պատասխանում է Արամ Զոհրաբյանը. armeniamedicalcenter.am
Միզաքարային հիվանդություն. հարցերին պատասխանում է Արամ Զոհրաբյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է միզաքարային հիվանդությունը:

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) միզասեռական համակարգի ամենատարածված հիվանդություններից է` իր...

Երիկամի փոխպատվաստում. arabkirjmc.am
Երիկամի փոխպատվաստում. arabkirjmc.am

Տարբեր երկրների վիճակագրական տվյալներից ելնելով տարեկան 1 մլն բնակչության հաշվարկով 600-1000 հիվանդներ ստանում են հեմոդիալիզ, որոնցից մոտավորապես կեսը պատրաստ են և ունեն ցուցում երիկամի փոխպատվաստման...

Միզապարկի խուղակ. urolog.am
Միզապարկի խուղակ. urolog.am

Ի՞նչ է տեղի ունենում, երբ միզապարկի  և այլ օրգանների կամ մաշկի միջև ախտաբանական կապ է առաջանում: Ստորև բերված տեղեկատվությունը կօգնի Ձեզ լուծել տվյալ խնդիրը մինչև լուրջ բարդությունների առաջացումը...

Միզուկում` օտար մարմիններ. urolog.am
Միզուկում` օտար մարմիններ. urolog.am

Միզուկում (միզատար խողովակում) օտար մարմիններ հիմնականում հանդիպում են տղամարդկանց մոտ (ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ): Դրանց ներթափանցումը միզուկ իրականացվում է արտաքին բացվածքի կամ, ընդհակառակը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ