Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Միզային համակարգ

Հղիությունը միակ երիկամի դեպքում (Pregnancy with one kidney). urolog.am

Հղիությունը միակ երիկամի դեպքում (Pregnancy with one kidney). urolog.am

Հղիությունը միակ երիկամի դեպքում տեղի է ունենում թերզարգացած կամ հեռացված երիկամով կանանց մոտ: Միակ գործող օրգանի նորմալ աշխատանքի դեպքում հատուկ ախտանիշները բացակայում են: Խանգարումների առկայության դեպքում լինում է մեզի ծավալի և գույնի փոփոխություն, առավոտյան դեմքի շրջանում այտուց, ցավեր գոտկային շրջանում, գլխացավեր, գլխապտույտ, սուբֆեբրիլ ջերմություն, ընդհանուր թուլություն: Ախտորոշումն իրականացվում է երիկամների ուլտրաձայնային հետազոտությամբ, ֆունկցիոնալ գործունեությունը գնահատվում է արյան և մեզի լաբորատոր քննությամբ, թերմոգրաֆիայով: Չբարդացած դեպքերում կանխարգելման նպատակով նշանակվում են ֆիտոուրոսեպտիկներ, բարդությունների շտկման նպատակով կիրառվում են հակաբիոտիկներ, հորմոններ, տոկոլիտիկներ, սպազմոլիտիկներ և այլ դեղեր:

Միակ երիկամի պատճառները

Խանգարումները, որպես կանոն, առաջանում են ընթացող հղիությունից առաջ և պատճառականորեն կապված չեն նրա հետ: Սակայն հղի կնոջ օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխություններն ազդում են մեզի հոսքի վրա և կարող են վատթարացնել նրա առողջական վիճակը: Ուրոլոգիական ախտաբանությունը կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Միակ երիկամի պատճառ են հետևյալ երկու հիմնական կլինիկական իրավիճակները.

  • Երիկամի ագենեզիա (ապլազիա): Օրգանի ֆունկցիայի պահպանման դեպքում օնտոգենետիկ խանգարումները մնում են չախտորոշված և հայտնաբերվում են հենց հղիության ընթացքում:
  • Նեֆրէկտոմիա: Մանկաբարձության մեջ ավելի հաճախ հանդիպում են մեկ երիկամը վիրահատության միջոցով հեռացված դեպքեր:


Միակ երիկամի դեպքում հղիության ընթացքը

Օրգանի անատոմիական ճիշտ դիրքի և գործունեության բավարար մակարդակի դեպքում հղիության ընթացքը չի տարբերվում սովորականից: Միակ երիկամի ախտահարման մասին են վկայում արտազատվող մեզի քանակի աճը կամ նվազումը, գույնի փոփոխությունը (մգանալը, արյան հետքերի հայտնվելը), գոտկային շրջանում առաջացող ցավերը, որոնք ճառագայթում են դեպի աճուկ, արտաքին սեռական շուրթեր, ազդր, առավոտյան դեմքի այտուցվածությունը, գլխապտույտով ուղեկցվող զարկերակային ճնշման բարձրացումը, գլխացավերը, ականջներում` աղմուկը: Ուժեղանում են հղիության ասթենիկ ախտանիշները՝ թուլություն, քնկոտություն, դյուրհոգնելիություն: Երբ հղիությունը համատեղվում է երիկամային բորբոքային ախտաբանության հետ, կարող է բարձրանալ մարմնի ջերմաստիճանը մինչև 37,5-38,0°С և ավելի, հնարավոր են ցնցումներ:

Ախտորոշումը

Երբ առկա են տվյալներ տարած նեֆրէկտոմիայի մասին, ախտորոշումը որևէ դժվարություն չի ներկայացնում: Քանի որ ապլազիայով հիվանդների մոտ մինչև հղիությունը հաճախ բացակայում են երիկամների անգործունակ լինելու կլինիկական դրսևորումները, երիկամային ախտաբանությանը բնորոշ գանգատների առաջացման դեպքում անհրաժեշտ է բացառել բնածին թերզարգացումը:

Ախտորոշման գլխավոր խնդիրն է գնահատել գոյություն ունեցող օրգանի ֆունկցիոնալ հնարավորությունը: Առավել տեղեկատվական են հետևյալ հետազոտությունները.

  • երիկամների ՈՒՁՀ,
  • մեզի ընդհանուր հետազոտություն,
  • արյան կենսաքիմիական հետազոտություն,
  • գոտկային շրջանի ջերմագրություն (թերմոգրաֆիա): Երիկամների պրոյեկցիայով մարմնի մակերևույթի ինֆրակարմիր ջերմային ճառագայթման վիզուալ գնահատականը և ճշգրիտ չափումն անուղղակիորեն արտացոլում են օրգանի ֆունկցիոնալ ակտիվությունը, ինչը կարող է լրացուցիչ հաստատել նաև բորբոքային գործընթացի առկայությունը: Այս մեթոդի առավելություններն են ոչ միջամտական լինելը և իրականացվող բուժման ժամանակ դինամիկ փոփոխությունների մոնիտորինգի հնարավորությունը:


Հղիության վարումը միակ երիկամի դեպքում

Այս վիճակի հայտնաբերման դեպքում հիմնական բժշկական խնդիրներն են հղիության երկարաձգման հնարավորության որոշումը, հնարավոր բարդությունների ժամանակին հայտնաբերումը և վերացումը: Հղիության պահպանման բացարձակ հակացուցումներն են հիդրոնեֆրոզը, նեֆրոլիթիազը, տուբերկուլոզը, միակ երիկամի այլ հիվանդությունները, ազոտեմիան և զարկերակային գերճնշումը: Այս դեպքերում խորհուրդ է տրվում մինչև 10-12 շաբաթականն իրականացնել հղիության բժշկական ընդհատում: Ախտաբանական գործընթացների բացակայության և գոյություն ունեցող օրգանի ֆունկցիայի պահպանման դեպքում անհրաժեշտ է մանկաբարձ-գինեկոլոգի և ուրոլոգի դինամիկ հսկողություն, մեզի կանոնավոր սքրինինգային հետազոտություն: Ամբղջ հղիության ընթացքում կանխարգելման նպատակով ցուցված է բուսական ուրոսեպտիկների ընդունումը:

Բորբոքային նշանների կամ մանկաբարձական բարդությունների հայտնաբերման դեպքում իրականացվում է դեղորայքային բուժում հետևյալ խմբերի դեղերով.

  • հակաբիոտիկներ,
  • հորմոններ` զուգակցված տոկոլիտիկների հետ: Քանի որ միակ աշխատող երիկամով հղիների մոտ հաճախ հղիության ընդհատման վտանգ է առաջանում, արգանդի տոնուսն իջեցնելու նպատակով կարելի է խորհուրդ տալ հեստագեններ, մեթիլքսանտիններ, սպազմոլիտիկ դեղեր, մագնեզիում: Հուզական լարվածությունը հանելու նպատակով լրացուցիչ նշանակում են սեդատիվ բուսապատրաստուկներ:


Այլ մանկաբարձական բարդությունների ժամանակ առաջնորդվում են բուժման համապատասխան ուղեցույցներով: Ծննդալուծման ժամկետը և եղանակը որոշում են` հաշվի առնելով հղիության ընթացքը և միակ երիկամի ֆունկցիոնալ վիճակը: Երիկամային անբավարարության ախտանիշների առաջացման և հարաճման դեպքում ցուցված է վաղաժամ ծննդալուծում: Մնացած դեպքերում նախընտրելի է բնական ճանապարհով ծննդաբերությունը: Կեսարյան հատում կատարվում է մանկաբարձական ցուցումների դեպքում (կլինիկորեն նեղ կոնք, պլացենտայի առաջադրություն կամ վաղաժամ շերտազատում, արգանդի պատռվելու վտանգ, պտղին կամ կնոջ կյանքին սպառնացող վիճակներ):

Կանխատեսում և կանխարգելում

Միակ պահպանված երիկամով կանանց հղիության ելքը պայմանավորված է հիմնական հիվանդության պատճառագիտությամբ, իրականացված նեֆրէկտոմիայի ժամկետով, գոյություն ունեցող օրգանի ֆունկցիոնալ լիարժեքությամբ: Հղիության և բուժական ճիշտ վարման ու առաջացած բարդությունների ժամանակին շտկման դեպքում կանխատեսումը 95% դեպքերում բարենպաստ է:

 

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում կատարված դիտարկումների տվյալներով, միակ ձախ երիկամով կանայք թեթև են տանում հղիությունը: Խորհուրդ է տրվում հղիությունը պլանավորել` հաշվի առնելով ուրոլոգի կարծիքը, երիկամը հեռացնելուց հետո 2 տարուց ոչ շուտ: Բարդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է ավելի շուտ գրանցվել կանանց կոնսուլտացիայում, կարգավորել սննդակարգը (սահմանափակել ընդունվող ջրի, կերակրի աղի, սպիտակուցների քանակը, ռացիոնը լրացնել մրգերով, բանջարեղենով, հացահատիկներով, ցածր յուղայնությամբ կաթնամթերքով, հրաժարվել սուրճից): Կարևոր է բացառել գերսառեցումը, կարգավորել աշխատանքի և հանգստի ռեժիմը, հրաժարվել ծանրություն բարձրացնելուց:

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միզաքարային հիվանդություն. izmirlianmedicalcenter.com
Միզաքարային հիվանդություն. izmirlianmedicalcenter.com

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Կյանքի ընթացքում երիկամներում քարագոյացման հավանականությունը գնահատվում է 1%-15%` կախված սեռից, տարիքից, ռասսայից և աշխարհագրական դիրքից...

Անցանկալի հյուրը. ցիստիտ. izmirlianmedicalcenter.com
Անցանկալի հյուրը. ցիստիտ. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուր ոք գեթ մեկ անգամ կյանքում ունեցել է միզապարկի հետ կապված խնդիր` ցիստիտ, որի ստեղծած անհարմարությունն, ինքնին պահանջում է շուտափույթ լուծում: Խնդրին վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի...

Անմիզապահությունը` հրատապ խնդիր. izmirlianmedicalcenter.com
Անմիզապահությունը` հրատապ խնդիր. izmirlianmedicalcenter.com

Անմիզապահության խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար ուրոլոգ, դոցենտ, բ.գ.թ. Արթուր Գրաբսկու և բաժանմունքի ուրոլոգ Գոռ Շադյանի հետ...

Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am
Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am

Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են...

Վնասակար սովորություններ
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am

Միզապարկն իրենից պարկ ներկայացնող մկանային օրգան է, որը կարող է  լայնանալ և կրճատվել: Այն նախատեսված է երիկամների կողմից արտադրված մեզը պահելու համար:  Միզապարկի քաղցկեղի զարգացման...

Ուռուցքաբանություն
Երիկամի քաղցկեղ. urolog.am
Երիկամի քաղցկեղ. urolog.am

Երիկամի քաղցկեղը բնորոշվում է երիկամային հյուսվածքում չարորակ բջիջների առաջացմամբ: Երիկամները զույգ օրգաններ են, այդ պատճառով ուռուցքը կարող է զարգանալ մեկում (աջում կամ ձախում), կամ` միաժամանակ երկուսում...

Ուռուցքաբանություն
Ինտերստիցիալ ցիստիտ. urolog.am
Ինտերստիցիալ ցիստիտ. urolog.am

Ինտերստիցիալ ցիստիտը միզապարկի ոչ վարակիչ բորբոքումն է: Այն կանանց մոտ առնվազն տասն անգամ ավելի հաճախ է հանդիպում քան տղամարդկանց մոտ, և հազվադեպ է հայտնաբերվում երեխաների և ծերերի մոտ...

Գոտկային ցավ (flank pain). urolog.am
Գոտկային ցավ (flank pain). urolog.am

Գոտկային ցավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի...

Ուրո-անդրոլոգիա Ցավ
Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում. urolog.am
Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում. urolog.am

Միզապարկի մինչև վերջ չդատարկվելու զգացողությունը հիմնականում առաջանում է շագանակագեղձը մեծանալու կամ նրա ախտահարումների դեպքում, ինչպիսիք են ադենոման, շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև...

Միզաքարային հիվանդություն. հարցերին պատասխանում է Արամ Զոհրաբյանը. armeniamedicalcenter.am
Միզաքարային հիվանդություն. հարցերին պատասխանում է Արամ Զոհրաբյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է միզաքարային հիվանդությունը:

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) միզասեռական համակարգի ամենատարածված հիվանդություններից է` իր...

Երիկամի փոխպատվաստում. arabkirjmc.am
Երիկամի փոխպատվաստում. arabkirjmc.am

Տարբեր երկրների վիճակագրական տվյալներից ելնելով տարեկան 1 մլն բնակչության հաշվարկով 600-1000 հիվանդներ ստանում են հեմոդիալիզ, որոնցից մոտավորապես կեսը պատրաստ են և ունեն ցուցում երիկամի փոխպատվաստման...

Միզապարկի խուղակ. urolog.am
Միզապարկի խուղակ. urolog.am

Ի՞նչ է տեղի ունենում, երբ միզապարկի  և այլ օրգանների կամ մաշկի միջև ախտաբանական կապ է առաջանում: Ստորև բերված տեղեկատվությունը կօգնի Ձեզ լուծել տվյալ խնդիրը մինչև լուրջ բարդությունների առաջացումը...

Միզուկում` օտար մարմիններ. urolog.am
Միզուկում` օտար մարմիններ. urolog.am

Միզուկում (միզատար խողովակում) օտար մարմիններ հիմնականում հանդիպում են տղամարդկանց մոտ (ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ): Դրանց ներթափանցումը միզուկ իրականացվում է արտաքին բացվածքի կամ, ընդհակառակը...

Նեյրոգեն միզապարկ. urolog.am
Նեյրոգեն միզապարկ. urolog.am

Ընդհանուր նկարագրություն

Գլխուղեղի, ողնուղեղի կամ ծայրամասային նյարդերի ֆունկցիայի խանգարումը կարող է բերել նեյրոգեն միզապարկի առաջացման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ