Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Միզային համակարգ

Երիկամաբորբ (նեֆրիտ)

Երիկամաբորբ (նեֆրիտ)

Մեզ խնդրել են գրել երիկամաբորբի մասին: Սակայն երիկամների` արտաթորության այս օրգանի մասին առանց տեղեկություններ տալու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող են ունենալ հիվանդությունները օրգանիզմի նյութափոխանակության գործում:

 

Երիկամը լոբաձև, մուգ շագանակագույն, 10-12 սմ x 5-6 սմ x 3-4 սմ չափսեր ունեցող, արյունից մեզ արտաթորող զույգ օրգան է: Իրենց արտաքին ճարպաշարակցական հյուսվածքներով կպած են որովայնի խոռոչի հետին պատին` ողնաշարի աջ և ձախ կողմերում (նկ. 1): 

 

Երիկամը միանման կառուցվածք ունեցող գոյացությունների (նեֆրոններ) ամբողջական համակարգ է: Երկու երիկամներում նեֆրոնների թիվը հասնում է 2-2,5 միլիոնի: Դրանցից յուրաքանչյուրը բաղկացած է երիկամային մազանոթային մարմնիկից (մալպիգյան կծիկ) և միզային նուրբ խողովակիկներից, որոնք ամփոփված են երիկամի կեղևային շերտից (14) գագաթով դեպի կենտրոն ուղղված բրգաձև գոյացություններում (նկ. 3, երիկամի կտրվածքը,15): Երկու երիկամի մազանոթային կծիկներում մեկ րոպեի ընթացքում արյունից մոտավորապես 120 մլ հեղուկ է ֆիլտրվում: Դա «առաջնային մեզն» է, որից անջատվող խաղողաշաքարը նորից վերադառնում է արյան մեջ, իսկ զտված հեղուկում մնում են օրգանիզմից հեռանալու ենթակա վերջնանյութերը` «վերջնական մեզ»: Այն բրգերից հոսում է նախ փոքր (12), ապա մեծ (11) բաժակիկների մեջ և հավաքվելով երիկամի ավազանում (4)` միզածորանների միջոցով (7) լցվում է միզապարկ: Երիկամից արտաթորվող մեզի քանակն ավելանում և նվազում է` կապված օրգանիզմում զարկերակային արյան ճնշման տատանումների հետևանքով մազանոթային կծիկներում ճնշման փոփոխման հետ: Զարկերակային առավելագույն ճնշման 77 մմ ս.ս.-ից ցածր լինելու դեպքում միզարտադրությունը դադարում է: Օրգանիզմի քաշի ընդամենը 1%-ը կազմող` անխափան ակտիվ գործող երիկամներում արյան շրջանառությունը մոտավորապես 20 անգամ ավելի արագ է կատարվում, քան որևէ այլ օրգանում: Այդ ընթացքում երիկամներով է անցնում արյան րոպեական ծավալի 20-25%-ը: Երիկամները օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները (միզանյութ, կրեատինին, միզաթթու), աղերի և ջրի ավելցուկը, ինչպես նաև օտարածին այլ նյութեր և միացություններ: Սակայն այս օրգանի հիմնական դերը օրգանիզմում ջրաէլեկտրոլիտային հաշվեկշռի կարգավորումն է, որով հաստատուն է մնում օրգանիզմում արյան, հեղուկների ծավալն ու օսմոտիկ ճնշումը, որը նյութափոխանակության հիմնական նախապայմանն է: Այս գործընթացը կառավարվում է մակերիկամի (նկ. 2) կեղևային մասի և ստորին մակուղեղի (հիպոֆիզ) հետին բլթի արտադրած հորմոններով: Երիկամները նաև կարգավորում են օրգանիզմի օրվա թթվահիմնային հավասարակշռությունը, դուրս բերելով դրանց ավելցուկը և վնասակար միացությունները: 

 

Երիկամների նորմալ գործունեության պայմաններում մարդը օրվա ընթացքում 4-6 անգամ միզապարկը դատարկելու կարիք է ունենում: Այս հաճախականությունը խախտվում է միզուղիներում տարբեր խցանումների, հարկադրաբար մեզը երկար ժամանակ պահելու, ինչպես նաև արյան ճնշման տատանումների դեպքում:

 

   

Նկ. 1. Երիկամներ


 

Նկ. 2. Աջ երիկամի

առաջային տեսքը

 

Նկ. 3. Ձախ երիկամի

կտրվածքը (տեսքն առջևից)

 

Երիկամաբորբը (նեֆրիտ) ընթանում է առավելապես երիկամային կծիկների անոթների սուր և քրոնիկական ախտահարմամբ: 

 

Սուր երիկամաբորբը հաճախ առաջանում է անգինայից կամ նշիկների քրոնիկական բորբոքումից, վերին շնչուղիների ստրեպտոկոկային հիվանդություններից, թոքաբորբերից, դիֆթերիայից, բծավոր և որովայնային տիֆերից, բակտերային ու վիրուսային մի շարք հիվանդություններից հետո, ինչպես նաև գերսառեցումից և այլ գործոնների ազդեցությունից, որոնց հետևանքով ախտահարված երիկամներում հիվանդագին երևույթներին նախորդում է գաղտնի շրջանը, որը սովորաբար տևում է 1-3 շաբաթ:

 

Սուր երիկամաբորբի բնորոշ ախտանշաններն են առավոտյան դեմքի այտուցները, որոնք երեկոյան պակասում են, իսկ ավելի ուշ կարող են տարածվել ամբողջ մարմնով: Այդ ժամանակ մեզում ի հայտ են գալիս սպիտակուց, արյան ձևավոր տարրեր` Էրիթրոցիտներ, հազվադեպ նաև` լեյկոցիտներ: Բարենպաստ ընթացքի դեպքում դրանք անհետանում են 2-3 շաբաթում: Հիվանդության 2-3-րդ օրը մեզի քանակը սովորաբար նվազում է: Սուր երիկամաբորբը երբեմն մնում է աննկատ և հայտնաբերվում է պատահական հետազոտության ժամանակ: Սուր երիկամաբորբի ախտանշանները կարող են կարճատև լինել, բայց այդպիսի արտաքուստ անվնաս թվացող երիկամաբորբի հետևանքները շատ ավելի մեծ վտանգ են կանխատեսում:

 

Սուր երիկամաբորբի ախտորոշումը, բուժումը տվյալ հիվանդի համար առավել արդյունավետ դեղամիջոցներով` կատարվում է բժշկի հսկողության ներքո: 

 

Ինքնաբուժման փորձերն անթույլատրելի են և վտանգավոր: Հիվանդը պետք Է խստորեն պահպանի բժշկի հանձնարարած ռեժիմն ու սննդակարգը: Սննդի օրաբաժնի աստիճանական ընդլայնումը կարելի է սկսել միայն բժշկի թույլտվությամբ: Այդ բոլորը նպաստում են սուր երիկամաբորբի առավել արդյունավետ բուժմանը և քրոնիկական ընթացքի անցումը կանխելուն: Ժամանակին և ճիշտ բուժման դեպքում սուր երիկամաբորբը, որպես կանոն, ավարտվում է առողջացմամբ: Առողջանալուց հետո հիվանդները պետք է խուսափեն գերհոգնածությունից, գերսառեցումից:

 

Սուր երիկամաբորբի կանխարգելումն ամենից առաջ պայմանավորված է օրգանիզմի կոփմամբ` առանց գերսառեցման: Կարևոր նշանակություն ունեն սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելումը և վաղ ու արագ բուժումը, օրգանիզմում առկա տարբեր քրոնիկական վարակի օջախների վերացումը:

 

Քրոնիկական երիկամաբորբի դեպքում պարբերաբար սրացումներ են առաջանում: Հիվանդության ախտանշաններն այդ շրջանում նույնն են, ինչ սուր ձևի ժամանակ, բայց քիչ արտահայտված: Քրոնիկական երիկամաբորբով հիվանդները պետք է լինեն բժշկի հսկողության տակ: Դրա նպատակը նախ և առաջ հիվանդության սրացման կանխումն է: Կարևոր նշանակություն ունի քրոնիկական երիկամաբորբով հիվանդների նշագեղձերի բորբոքման, ըմպանաբորբի և այլ վարակիչ հիվանդությունների (հատկապես ստրեպտոկոկային) ժամանակին բուժումը: 

 

Հատկապես կարևոր Է սննդակարգի դերը` ընդհանուր բավարար վիճակի, ախտահարված երիկամների ֆունկցիոնալ հնարավորությունների պահպանման և առավելագույնս օգտագործման հարցում: 

 

Երիկամաբորբ ունեցողները պետք է խուսափեն վարակիչ հիվանդների հետ շփվելուց, գերսառեցումից, ծանր ֆիզիկական աշխատանք կատարելուց, նյարդային ցնցումներից:

 

Նրանց խորհուրդ է տրվում բնակվել չոր և տաք կլիմայական գոտում և հիշել, որ ժամանակին բժշկի չդիմելու, ուշացած բուժման, նշանակումները չկատարելու դեպքերում կարող է առաջանալ երիկամային անբավարարություն, որը բերում է օրգանիզմում սպիտակուցային փոխանակության ընթացքում առաջացող թունավոր նյութերի կուտակման, ջրաէլեկտրոլիտային և թթվահիմնային հավասարակշռության խանգարման և միզարյունության: Միզարյունությունից մահացող հիվանդներին օգնության է գալիս ժամանակակից բժշկագիտության մեծ նվաճումներից մեկը` «արհեստական երիկամ» սարքի կիրառումը, որի օգնությամբ կատարվում է արյան մաքրում (հեմոդիալիզ):

Հեղինակ. Ա.Խ.
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2011 (291)
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. medclub.com.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ՎԱՉԱԳԱՆ

29.01.2016

ԲԱՐԵՎ ՁԵԶ,ԵՍ 60 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ:ԻՆՁ ՄՈՏ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԿԱ,ՈՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԻԿԱՄՆԵՐՍ ԱՂՏԱՀԱՐՎԵԼ ԵՆ,ԿՐԵԱՏԻՆ-180, ՄԻԶԱՆՅՈՒԹ-10.1,ՕԳՏԱԳՕՐԾՈՒՄ ԵՄ ԿՈԼԽԻՑԻՆ,ԻՆՉ ԲՆԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ԿԱՄ ԴԵՂԱՄԻՋՈՑ ԿԱՌԱՋԱՐԿԵԻՔ,ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

Մեդ-Պրակտիկ

17.01.2016

Հարգելի Սոնա, բարև Ձեզ: Երիկամների որոշ հիվանդությունների դեպքում, օրինակ խրոնիկական երիկամային անբավարարության դեպքում ցավ ընդհանրապես չի էլ լինում: Ցավ կարող է լինել պիելոնեֆրիտների, միզաքարային խիթի դեպքում: Ցավը գոտկային հատվածում է, ցավազրկողներից չի անցնում, անցնում է սպազմոլիտիկներից: Պիելոնեֆրիտի դեպքում դիտվում է նաև ջերմության բարձրացում, դող սարսուռ:

Սոնա

11.01.2016

Բարև Ձեզ , ես ցանկանում եմ իմանալ , թե ինչպիսի ցավեր է առաջացնում երիկամների հիվանդությունը : Որ ցավերի դեպքում կարող ենք իմանալ , որ երիկամները ախտահարված են: Շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

18.12.2015

Հարգելի Քրիստինե, բարև Ձեզ: Կոնկրետ ինչ խնդիր է Ձեզ մոտ: Այտուցվածությունը և զարկերակային ճնշման բարձրացումը պրեդնիզոլոնի կողմնակի ազդեցություններն են, հարկավոր է փոխել դեղը կամ ժամանակավորապես դադարեցնել ընդունումը, եթե դա հնարավոր է:

Քրիստինե

15.12.2015

Բարև Ձեզ, ես ունեմ երիկամների խնդրիր , ինձ նշանակել են 60մգ պրեդնիզալոն , որից ես շատ եմ այտուցվել և ունեմ բարձր ճնշում:Ինչպես կարող եք ինձ օգնել:Կանխավ շնորհակալություն:

KARINE

27.09.2015

Brev Dzes. Im erikam2 heracvac e, hima ev unem kes erikam, bzishkner xorhurd en talis orakan erku litr jur xmel. Bayc rs chgitem es inc karox em utel, indz karelie limonajur xmel niharelu hamar

Կարդացեք նաև

Միզաքարային հիվանդություն. izmirlianmedicalcenter.com
Միզաքարային հիվանդություն. izmirlianmedicalcenter.com

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) լայն տարածում ունի ամբողջ աշխարհում: Կյանքի ընթացքում երիկամներում քարագոյացման հավանականությունը գնահատվում է 1%-15%` կախված սեռից, տարիքից, ռասսայից և աշխարհագրական դիրքից...

Անցանկալի հյուրը. ցիստիտ. izmirlianmedicalcenter.com
Անցանկալի հյուրը. ցիստիտ. izmirlianmedicalcenter.com

Յուրաքանչյուր ոք գեթ մեկ անգամ կյանքում ունեցել է միզապարկի հետ կապված խնդիր` ցիստիտ, որի ստեղծած անհարմարությունն, ինքնին պահանջում է շուտափույթ լուծում: Խնդրին վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի...

Անմիզապահությունը` հրատապ խնդիր. izmirlianmedicalcenter.com
Անմիզապահությունը` հրատապ խնդիր. izmirlianmedicalcenter.com

Անմիզապահության խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկայի ղեկավար ուրոլոգ, դոցենտ, բ.գ.թ. Արթուր Գրաբսկու և բաժանմունքի ուրոլոգ Գոռ Շադյանի հետ...

Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am
Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy). urolog.am

Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են...

Վնասակար սովորություններ
Հղիությունը միակ երիկամի դեպքում (Pregnancy with one kidney). urolog.am
Հղիությունը միակ երիկամի դեպքում (Pregnancy with one kidney). urolog.am

Հղիությունը միակ երիկամի դեպքում տեղի է ունենում թերզարգացած կամ հեռացված երիկամով կանանց մոտ: Միակ գործող օրգանի նորմալ աշխատանքի դեպքում հատուկ ախտանիշները բացակայում են...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am
Միզապարկի քաղցկեղի ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել. oncology.am

Միզապարկն իրենից պարկ ներկայացնող մկանային օրգան է, որը կարող է  լայնանալ և կրճատվել: Այն նախատեսված է երիկամների կողմից արտադրված մեզը պահելու համար:  Միզապարկի քաղցկեղի զարգացման...

Ուռուցքաբանություն
Երիկամի քաղցկեղ. urolog.am
Երիկամի քաղցկեղ. urolog.am

Երիկամի քաղցկեղը բնորոշվում է երիկամային հյուսվածքում չարորակ բջիջների առաջացմամբ: Երիկամները զույգ օրգաններ են, այդ պատճառով ուռուցքը կարող է զարգանալ մեկում (աջում կամ ձախում), կամ` միաժամանակ երկուսում...

Ուռուցքաբանություն
Ինտերստիցիալ ցիստիտ. urolog.am
Ինտերստիցիալ ցիստիտ. urolog.am

Ինտերստիցիալ ցիստիտը միզապարկի ոչ վարակիչ բորբոքումն է: Այն կանանց մոտ առնվազն տասն անգամ ավելի հաճախ է հանդիպում քան տղամարդկանց մոտ, և հազվադեպ է հայտնաբերվում երեխաների և ծերերի մոտ...

Գոտկային ցավ (flank pain). urolog.am
Գոտկային ցավ (flank pain). urolog.am

Գոտկային ցավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի...

Ուրո-անդրոլոգիա Ցավ
Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում. urolog.am
Ի՞նչ անել, երբ միզապարկն ամբողջովին չի դատարկվում. urolog.am

Միզապարկի մինչև վերջ չդատարկվելու զգացողությունը հիմնականում առաջանում է շագանակագեղձը մեծանալու կամ նրա ախտահարումների դեպքում, ինչպիսիք են ադենոման, շագանակագեղձի քաղցկեղը, ինչպես նաև...

Միզաքարային հիվանդություն. հարցերին պատասխանում է Արամ Զոհրաբյանը. armeniamedicalcenter.am
Միզաքարային հիվանդություն. հարցերին պատասխանում է Արամ Զոհրաբյանը. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է միզաքարային հիվանդությունը:

Միզաքարային հիվանդությունը (ՄՔՀ) միզասեռական համակարգի ամենատարածված հիվանդություններից է` իր...

Երիկամի փոխպատվաստում. arabkirjmc.am
Երիկամի փոխպատվաստում. arabkirjmc.am

Տարբեր երկրների վիճակագրական տվյալներից ելնելով տարեկան 1 մլն բնակչության հաշվարկով 600-1000 հիվանդներ ստանում են հեմոդիալիզ, որոնցից մոտավորապես կեսը պատրաստ են և ունեն ցուցում երիկամի փոխպատվաստման...

Միզապարկի խուղակ. urolog.am
Միզապարկի խուղակ. urolog.am

Ի՞նչ է տեղի ունենում, երբ միզապարկի  և այլ օրգանների կամ մաշկի միջև ախտաբանական կապ է առաջանում: Ստորև բերված տեղեկատվությունը կօգնի Ձեզ լուծել տվյալ խնդիրը մինչև լուրջ բարդությունների առաջացումը...

Միզուկում` օտար մարմիններ. urolog.am
Միզուկում` օտար մարմիններ. urolog.am

Միզուկում (միզատար խողովակում) օտար մարմիններ հիմնականում հանդիպում են տղամարդկանց մոտ (ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ): Դրանց ներթափանցումը միզուկ իրականացվում է արտաքին բացվածքի կամ, ընդհակառակը...

Նեյրոգեն միզապարկ. urolog.am
Նեյրոգեն միզապարկ. urolog.am

Ընդհանուր նկարագրություն

Գլխուղեղի, ողնուղեղի կամ ծայրամասային նյարդերի ֆունկցիայի խանգարումը կարող է բերել նեյրոգեն միզապարկի առաջացման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ