Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ:

 

Եթե մեկ տարվա լիարժեք և առանց պահպանման միջոցներ օգտագործելու սեռական ակտիվության պայմաններում բեղմնավորում չի եղել, ապա հավանականությունը, որ խնդիրը հենց տղամարդու վերարտադրողական համակարգում է, կազմում է մոտավորապես 45%: Մինչև բուժում սկսելն անհրաժեշտ է հետազոտել և՛ կնոջը, և՛ տղամարդուն՝ հայտնաբերելու պատճառը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կգտնեք այս բոլոր հարցերի պատասխանները:

 

Տղամարդու վերարտադրողական ունակությունն ամբողջությամբ կախված է սերմի որակից և քանակից: Յուրաքանչյուր վարկյանում տղամարդու օրգանզմում արտադրվում են 1000-ից ավելի սպերմատոզոիդներ, ինչը սեռական հասունացումից մինչև մահ անընդհատ գործընթաց է: Եվ այս բնական գործընթացի ամբողջ իմաստն է, որ ինչ-որ մի պահ ամենաարագ ու ամենակենսունակ սպերմատոզոիդը հասնի կնոջ ձվաբջջին ու բեղմնավորի այն: Ցավոք, կան բազմաթիվ հիվանդություններ և անբարենպաստ գործոններ, որոնք ընդունակ են խանգարելու այդ գործընթացին:


Տղամարդու անպտղության հիմքում ընկած է 3 հիմնական խնդիր.

 

  1. սպերմատոզոիդների ոչ լիարժեքությունը,
  2. սպերմատոզոիդների քանակի կտրուկ իջեցումը,
  3. սպերմատոզոիդների սերմնատար ծորաններով շարժման և սերմնաժայթքման խանգարումը:


Ամենահամեստ հաշվարկներով նման խնդիրներ կարող են առաջացնել տասնյակից ավելի պատճառներ, որոնցից ամենահաճախ հանդիպողներն են.

 

  1. Վարիկոցելե (15%).  ամորձու և սերմնածորանի երակների լայնացում: Վարիկոցելեի հետևանքով բարձրանում է ամորձիների ջերմաստիճանը, տեղի է ունենում նրանց գործունեության խանգարում և սպերմատոզոիդների վնասում:

  2. Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ (սերմնալարի կամ ամորձու ոլորում՝ 10-12% դեպքերում) և արատներ (կրիպտորխիզմ, երբ ամորձին չի իջնում ամորձապարկ՝ 7.8% դեպքերում):

  3. Ինֆեկցիոն հիվանդություններ. հատկապես սեռական ճանապարհով փոխանցվող իֆեկցիաները՝ գոնորեա, սիֆիլիս, խլամիդիոզ, տրիխոմոնիազ և այլն: Տղամարդկանց սեռական օրգանների վրա առավել վտանգավոր հետևանքներ է թողնում մանկական ինֆեկցիաներից էպիդեմիկ պարոտիդը (խոզուկ):

  4. Տղամարդու միզասեռական օրգանների բորբոքումներ. օրինակ՝ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում) կամ ուրետրիտ (միզուկի բորբոքում):

  5. Սեքսուալ խանգարումներ (5.9%). էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում և այլն:

  6. Իմունոլոգիական խանգարումներ (4.5%). իմունիտետի խանգարման դեպքում օրգանիզմում արտադրվում են նյութեր, որոնք ընդունակ են վնասելու սեփական սպերմատոզոիդները:

  7. Հորմոնալ խանգարումներ (8.8%). Օրինակ՝ տեստոստերոնի պակասը:

  8. Սերմնատար ուղիների օբստրուկցիա (1.7%):

  9. Եվ, վերջապես, տղամարդու անպտղությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ արտաքին գործոններով՝ վնասակար նյութեր (ալկոհոլ, ծխախոտ, նարկոտիկներ, որոշ դեղեր), վատ էկոլոգիա (ռադիացիա, պեստիցիդներ, վիտամին C-ի և ցինկի պակաս), սեփական օրգանիզմի հանդեպ ոչ հիգիենիկ և ճիշտ վերաբերմունք (շատ նեղ հագուստ, հաճախակի այցելություն շոգեբաղնիք, չափից ավելի սպորտային պարապմունքներով ծանրաբեռնում) և այլն (5.5%):


Եթե անգամ անպտղության պատճառը հնարավոր չէ վերացնել, միևնույն է, ի շնորհիվ ժամանակակից բժշկության մեթոդների, կա հնարավորություն կատարել բեղմնավորում:


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեր մասնագետները կօգնեն արագ ստանալ սպառիչ պատասխաններ ձեզ հուզող խնդիրների վերաբերյալ.

 

  1. սերմնահեղուկի ներարգանդային ներարկում,
  2. ԱՄԲ (ձվաբջջի բեղմնավորումը փորձանոթում և տեղափոխումն անմիջապես արգանդի խոռոչ),
  3. ICSI (սպերմատոզոիդի անմիջական ներարկում ձվաբջջի մեջ),
  4. սպերմայի դոնորություն:


Հնարավորությունները շատ են: Չնայած հաջողությունը 100%-ով երաշխավորված չէ, սակայն ժամանակակից բժշկության ձեռքբերումները հնարավորություն են տվել բազմաթիվ մարդկանց վայելել ծնող լինելու բերկրանքը:
Եթե ունեք վերոնշյալ ախտաբանությունից որևիցե մեկը, ապա դիմեք «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ կստանաք բարձրակարգ մասնագետի խորհրդատվություն և անհրաժեշտ բուժում:


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի կլինիկա, դիստանցիոն լիտոտրիպսիայի բաժնի բժիշկ-ուրոլոգ Գ. Վ. Ավանեսյան


Հեռախոս. +374 091 11 14 11 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
Լուսանկարը. www.gornovosti.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
9 հետաքրքիր փաստ՝ սպերմատոզոիդների մասին. news.am
9 հետաքրքիր փաստ՝ սպերմատոզոիդների մասին. news.am

Սպերմատոզոիդները սովորաբար մինչեւ 40 տարեկան տղամարդկանց մոտ են առողջությամբ փայլում: Այն էլ՝ երբ տղամարդը զերծ է նիկոտինի, ճարպերով հարուստ սննդակարգի եւ աղտոտված միջավայրի...

5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...

Սեռական կյանք ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ԿԻՆ: Ինտիմ
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com

Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ