Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Սեռական անկորողություն (սկիզբը` նախորդ համարում)

Սեռական անկորողություն  (սկիզբը` նախորդ համարում)

Ինչպես հայտնի է, էրեկցիան (սեռականգրգռման ժամանակ առնանդամի ծավալի մեծանալն ու պնդանալը) պայմանավորված է առնանդամում արյան բարձր ճնշմամբ:

 

Դա հնարավոր է մի կողմից` զարկերակային արյան հոսքի ուժեղացմամբ դեպի առնանդամի փապարային մարմիններ, մյուս կողմից` երակային արյան հետհոսքի թուլացմամբ: Արդյունքում արյան զգալի քանակություն կուտակվում, «բռնվում է կիսափակ տարածքում»` առաջացնելով առնանդամի չափերի մեծացում և պրկում: 

 

Էրեկցիայի առաջացման այս բարդ գործընթացը կարգավորվում է նյարդաֆիզիոլոգիական հատուկ մեխանիզմներով: Էրեկցիան ողնուղեղային ռեֆլեքս է, իսկ ողնուղեղային կենտրոններըգտնվում ենգլխուղեղի կառավարման ներքո: Վերջինս կոորդինացնում, համաձայնեցնում է հոգեկան և զգայական ներգործությունները և դառնում էրեկցիայի հոգեբանական ամրապնդման կամ արգելակման կենսաբանական հիմքը: 

 

Էրեկցիայի կառավարման վերջնական պատասխանատուն ողնուղեղային երկու կենտրոնների նյարդային մեխանիզմներն են: Վերին կենտրոնը միջնորդում է հոգեէրոտիկ ազդակների, իսկ ստորինը` տակտիլ (մեխանիկական եղանակովգրգռում) ներգործությունները: Երբ տղամարդըգանգատվում է անբավարար էրեկցիայի կամ էրեկցիայի ինքնաբեր առաջացման դժվարությունից, հարկավոր է ճշտել` արդյո՞ք նրա մոտ առկա են երկու հնարավոր` հոգեկան և տակտիլգրգռման աղբյուրները: Երիտասարդ տարիքում սովորաբար հնարավոր է էրեկցիայի հասնել հոգեկանգրգիռներով միայն, մինչդեռ ավելի մեծ տարիքում տղամարդը կարիք ունի լրացուցիչ տակտիլգրգիռների: 

 

Էրեկցիան տղամարդու սեռական դրսևորումներից ամենախոցելին է: Այն կարող է վնասվել բազմաթիվ պատճառներից` ամենատարբեր դեղորայքից, հիվանդագին վիճակներից, հուզական վերապրումներից: Խոցելիությունը պայմանավորված է էրեկցիոն մեխանիզմի բարդությամբ: Այս համակարգի անխափանգործունեության համար հարկավոր է առնանդամի կառուցվածքային լիակատար ամբողջականություն, կոնքի նյարդային և անոթային համակարգերի բավարար վիճակ,գլխուղեղում նյարդային մեդիատորների անխախտ հավասարակշռություն, վեգետատիվ նյարդային համակարգի հուսալիգործունեություն, համապատասխան հորմոնային ֆոնի առկայություն և, վերջապես, խաղաղ և էրոտիկ տրամադրված հոգեվիճակ: 

 

Քանի որ էրեկցիայի հոգեբանական և օրգանական ծագման խանգարումների արտաքին դրսևորումները նույնն են (բացի այն, որ առաջինը հաճախ իրավիճակային է), բժշկական քննության ժամանակ հարկավոր է ուսումնասիրել և բացառել օրգանական բոլոր հնարավոր պատճառները: 

 

Գոյություն ունեն էրեկցիայի վրա բացասաբար ազդող մի շարք դեղամիջոցներ` հակահիպերտենզիվները, այդ թվում` թիազիդային միզամուղները, բետա-ադրենոբլոկատորները, կենտրոնական սիմպաթոլիտիկները, հոգեմետ դեղերը և հատկապես հակադեպրեսանտները: Ալկոհոլը և ծխախոտը նույնպես ազդում են էրեկցիոն ֆունկցիայի վրա: Քիչ քանակությամբ ալկոհոլը` ընդամենը մեկ կամ երկու բաժակ, թեև ակտիվացնում է սեռական ցանկությունը, սակայն կարող է ճնշել էրեկցիան: Խրոնիկ ալկոհոլամոլությունը կարող է վնասել ամորձու հյուսվածքը, բերել տեստոստերոնի մակարդակի իջեցման և իգական հորմոնի արտադրության բարձրացման, ալկոհոլային պոլինեյրոպաթիայի: Սրանք ախտաբանական տեղաշարժեր են, որոնք բացասաբար են անդրադառնում առնանդամի վիճակի և սեռական ցանկության վրա: Ծխախոտամոլությունը առաջացնում է զարկերակների, ներառյալ առնանդամը սնող զարկերակների պատերի պնդացում: Ծխողների էրեկցիայի խանգարումների հավանականությունն ավելի մեծ է, քան չծխողներինը: 

 

Էրեկցիան կարող է խանգարվել որոշ էնդոկրին փոփոխությունների հետևանքով, որոնք ուղեկցվում են տեստոստերոնային անբավարարությամբ,    պրոլակտին հորմոնի բարձր մակարդակով: Շաքարային դիաբետը էրեկցիայի խանգարման առաջացման հաճախակի հանդիպող պատճառներից է:

 

Էրեկցիայի խանգարմանը նպաստում են նաև առնանդամի հեմոդինամիկան խախտող անոթային ծագման մեխանիզմները` առնանդամը սնող խոշոր և մանր զարկերակների աթերոսկլերոզը, երակային դրենաժների ձևավորումը, առնանդամի վնասվածքները և այլն: 

 

Էրեկցիայի խանգարումը կարող է լինել նաև նյարդային ծագման մի շարք խանգարումների հետևանք, որոնց ժամանակ դիտվում է էրեկցիայի ռեֆլեքսը ապահովող նյարդային կենտրոնների, նյարդային ուղիների ախտահարում: Այդ հիվանդություններից են բազմակի սկլերոզը, Պարկինսոնի, նյարդաանոթային, Ալցհեյմերի հիվանդությունները, ողնուղեղի և ողնուղեղային նյարդերի վնասվածքները: 

 

Էրեկցիայի խանգարում հաճախ առաջանում է նաև դեպրեսիաների ժամանակ: 40-ից ցածր տարիքի տղամարդկանց շրջանում մեծ է էրեկցիայի հոգեբանական խանգարումների հավանականությունը, մինչդեռ ավելի մեծ տարիքում հաճախանում են էրեկցիայի օրգանական խանգարումները, քանի որ մեծանում է անոթային ախտահարումների, դիաբետի, սեռական ֆունկցիայի վրա բացասաբար ազդող դեղորայքի ընդունման վտանգը: 

 

Ըստ էության` էրեկցիայի խանգարման ախտորոշումը իրականացվում է բացառման եղանակով` այսինքն` հերթով բացառվում են այն հիվանդությունները և հիվանդագին վիճակները, որոնք կարող են առաջացնել էրեկցիայի նյարդածին, անոթային և հորմոնային մեխանիզմների խանգարումներ: Սա բարդ, ժամանակատար և ծախսատարգործընթաց է: 

 

Փորձառու և հմուտ սեքսոպաթոլոգը էրեկցիայի հոգեբանական խանգարումների 90%-ի դեպքում ընդամենը զրույցի հիման վրա կարող է բացառել օրգանական ծագման պատճառները: Այն այցելուները, որոնց էրեկցիայի խանգարման հիմքում ընկած են օրգանական մեխանիզմները,գանգատվում են սեռական թուլությունից ցանկացած ժամանակ, մինչդեռ էրեկցիայի հոգեբանական խանգարման դեպքում սեռական թուլությունը զգացնել է տալիս միայն հուզական լարում պահանջող իրավիճակներում: Ճշգրիտ եզրակացությանգալու համար այցելուից պետք է սպառիչ տեղեկություններ քաղել ձեռնաշարժության ժամանակ առաջացող, ինչպես նաև ինքնաբուխ էրեկցիաների վերաբերյալ, որոնք կապված չեն էրոտիկգրգռման հետ և ի հայտ ենգալիս առավոտյան, արթնանալուց անմիջապես հետո ևգիշերը` քնի արագ փուլի ժամանակ: Եթե այցելուն կամ նրա զուգընկերուհին նշում են իմիսիայի` առնանդամի ներհրման համար բավարար և կայուն էրեկցիայիգոնե մեկ դեպք, ապա օրգանականգործոնների հետագա ուսումնասիրումը իմաստ չունի: 

 

Էրեկցիայի փսիխոգեն խանգարման առաջացման հիմնական մեխանիզմը սեռական ակտի ձախողման տագնապն է: Սեռական հարաբերության ժամանակ անձի մոտ ծագած մտքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նրան այդ պահին հուզում է իր էրեկցիայի պահպանման խնդիրը` արդյոք կկարողանա± պահպանել այն մինչև հարաբերության ավարտը: Նման անհանգստությունը այցելուին կենտրոնացնում է սեռականգործողության կատարման վրա և առաջացնում վախի զգացում: Քանի որ էրեկցիայի ժամանակ մարդ խիստ զգայուն է դառնում հույզերի նկատմամբ, իսկ ցանկացած հույզ ունի ֆիզիոլոգիական «ուղեկից», ձախողման տագնապը բերում է առնանդամն արյան ավելցուկից բեռնաթափող ռեֆլեքսների աշխուժացման, որի պատճառով էրեկցիան թուլանում է: 

 

Հոգեվերլուծական տեսության համաձայն, տղամարդկանց սեռական խանգարումների հիմքում ընկած են չլուծված էդիպյան բարդույթը և «ամորձատման տագնապը», և շատ հաճախ նման տղամարդկանց մոտ կարելի է դիտարկել ամբիվալենտ վերաբերմունք կանանց նկատմամբ: Էդիպյան բարդույթը (մոր հանդեպ սեռական հակում, հոր հանդեպ` անբարյացակամ վերաբերմունք) կարելի է բացահայտել այցելուի ընտանեկան դինամիկայի ուսումնասիրման և նրա սեռական փոխհարաբերությունների վերլուծության միջոցով: Ուշադրության են արժանի այցելուի հարաբերությունները իր մոր հետ, զուգընկերուհու մեջ իր մոր կերպարը տեսնելու կամ մորը հիշեցնող կանանցից խուսափելու միտումները, տղամարդկանց մեջ մրցակիցներ տեսնելու և նրանցից վախենալու դրսևորումները: 

 

Շատ տղամարդիկ, որոնք էրեկցիայի հետ կապված դժվարություններ են ունենում, ժամանակին սեռական հաճույքի մասին բացասական տեղեկություններ են ստացել: Այդ պատճառով կարևոր է իմանալ, թե այցելուի հայրական ընտանիքում սեռական կյանքի և սեռական հաճույքի մասին ինչպիսի վերաբերմունք է եղել: 

 

Այն կարծիքը կա, որ վերջերս կանանց «ազատագրված վարքը» կապված է նրանց կողմից սեռական ագրեսիվ պահանջների ներկայացման և դրա հետևանքով էրեկցիայի խանգարման դեպքերի ավելացման հետ: Պետք է նշել, որ սա չի համապատասխանում իրականությանը: Էրեկցիայի խանգարումով այցելուների կանանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք երբեմն իրոք ճնշում են իրենց զուգընկերներին սեռականգործողության վատ կատարման համար, բայց պատճառը ոչ թե նրանց ազատ վարքն է, այլ տղամարդկանց նևրոտիկ վիճակը: Երբեմն այդ կանանց մեջ հանդիպում են ավանդական դաստիարակություն ստացած և հակասեքսուալ արժեքներ կրողներ, որոնք չեն ընդունում ծլիկայինգրգռումը և սեռական հարաբերության ողջ պատասխանատվությունըգցում են տղամարդու ուսերին: Այս ամենը տղամարդուն դնում է ահռելի ճնշման տակ և առաջացնում էրեկցիայի դժվարություններ: Նման դեպքում վիճակը բարելավվում է, երբ նրանց կանայք հաղթահարում են վերոնշյալ բարդույթը և սովորում սեռապես ավելի ակտիվ լինել ևգրգռել զուգընկերոջը: 

 

Սա չի նշանակում, սակայն, որ զուգընկերուհու ագրեսիվ սեռական պահանջները և քմահաճ վերաբերմունքը դեր չեն խաղում էրեկցիայի խանգարման հարցում: Ընդհակառակը, շատ կանայք չենգոտեպնդում իրենց տղամարդկանց, երբ վերջիններիս մոտ դրսևորվում են սեռական ձախողումներ, ավելին, սեռական կյանքը դարձնելով զենք, նրանք փորձում են հաղթող դուրսգալ ամուսնական պայքարում, ուստի զույգի սեռական փոխհարաբերության և զուգընկերուհու հուզական ռեակցիաների ուսումնասիրությունը կարևոր է էրեկցիայի խանգարումով տղամարդու հետազոտման ժամանակ: 

 

ԲՈՒԺՈՒՄԸ: Էրեկցիայի խանգարման որոշ ձևեր մեծ արդյունավետությամբ բուժվում են փսիխոթերապիայի միջոցով: Դրանք այն դեպքերն են, որոնք պայմանավորված են սեռական ակտի ձախողման թեթև արտահայտված  տագնապով, որը հետևանք է ոչ բավարար սեքսուալ ինքնավստահության և զուգընկերուհու կողմիցգործադրվող ճնշման, և հիմքում չունեն չպատճառաբանված, անբացատրելի խորը թշնամանք կանանց նկատմամբ: 

 

Էրեկցիայի օրգանական ծագման կամ փսիխոթերապիայի նկատմամբ կայուն փսիխոգեն խանգարումների դեպքում, բացի փսիխոթերապիայից, կիրառվում են դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժական մեթոդներ: Օգտագործվում են միջոցներ, որոնք ունեն ակտիվացնող ազդեցություն ԿՆՀ-ի վրա` ժենշենի արմատներ, էլեուտերոկոկի մզվածք, պանտոկրին, պրոզերին, սեկուրինին, լոշտակ և այլն: Նշանակվում են վիտամիններ, երբեմն` հորմոնային պատրաստուկներ, որոշ դեպքերում`  ռեֆլեքսաբուժություն: 

 

Ողնուղեղային վնասվածքների կամ սնուցման տեղային խանգարումների հետևանքով զարգացող էրեկցիայի խաթարումը վերականգնվում է արտաքին պրոթեզավորմամբ: 

 

Քիչ չեն այն դեպքերը, երբ երիտասարդները, լսելով սեռախթանիչ դեղերիգայթակղողգովազդը, վազում են դեղատուն` «հրաշք» դեղահաբերը ձեռք բերելու և անառիթ ու անկանոն օգտագործելու համար: Այնուհետև սկսում են «անսարք հեռախոսի» սկզբունքով ընկերներին և մտերիմներին խորհուրդ տալ օգտագործել այդ դեղերը` «որակը» բարելավելու համար:

 

Իրականում նախքան դեղերի ընդունումը անձը պետք է պարտադիր հետազոտվի բժիշկ-սեքսոպաթոլոգի մոտ: Սեքսոլոգիական հետազոտությունից հետո բժիշկը նշանակում է բուժման կուրս` ներառելով տվյալ անձի համար անհրաժեշտ դեղերը, դրանց ընդունման ձևերը, հատուկ սննդակարգը, սեռական կենսակերպը և այլն: Այսինքն` ցանկացած բուժում խիստ անհատական է: Երբեք չի կարելի ինչ-որ դեղ, առավել ևս` սեռական առողջության ոլորտի, օգտագործել երբ ուզես, կամ հենց այնպես`«որակը լավացնելու համար», քանի որ արդյունքում կարելի է այդ «որակը» ընդմիշտ կորցնել:

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2010 (286)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
9 հետաքրքիր փաստ՝ սպերմատոզոիդների մասին. news.am
9 հետաքրքիր փաստ՝ սպերմատոզոիդների մասին. news.am

Սպերմատոզոիդները սովորաբար մինչեւ 40 տարեկան տղամարդկանց մոտ են առողջությամբ փայլում: Այն էլ՝ երբ տղամարդը զերծ է նիկոտինի, ճարպերով հարուստ սննդակարգի եւ աղտոտված միջավայրի...

5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...

Սեռական կյանք ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ԿԻՆ: Ինտիմ
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com

Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ