Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Նորմա հասկացությունը սեքսոլոգիայում

Նորմա հասկացությունը սեքսոլոգիայում

Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը։ Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։

 

XIX դարում սեռական առողջության գլխավոր չափանիշ էր համարվում չափավորությունը։ Բժիշկները հավաստում էին, որ սեռական ձեռնպահությունը օգտակար է, քանի որ խնայում է ֆիզիկական և հոգևոր ուժերը։ Իրավիճակը փոխվեց 1920-ական թթ., երբ մի քանի անվանի բժիշկներ սկսեցին համոզիչ կերպով արծարծել սեռական ակտիվության դրական կողմերը, հաստատեցին սեռական բավարարվածության և հեշտանքի առողջարար ազդեցությունը։ 1975թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները առաջին անգամ սահմանեցին սեռական առողջությունը` իբրև սեքսուալության մարմնական, հուզական և սոցիալական ասպեկտների ամբողջություն, որը հարստացնում է անձը, նրա շփվողունակությունը, սիրելու կարողությունը։ Այլ կերպ ասած, սեռապես առողջ անհատն է միայն ի վիճակի ազատ, անկաշկանդ շփումների, առողջ միջանձնային հարաբերությունների հաստատման և խորը հուզական կապի` սիրելու կարողության։ Թեև այս սահմանումը ավելի շուտ սոցիալական վարքի ձևավորման է ուղղորդում, քան բացահայտում սեքսուալության բժշկական խորքիմաստները, այնուհանդերձ այն ունի մեծ նշանակություն` սեքսուալ ֆունկցիայի վերարտադրողական և հաճույքաբեր կողմերի տարանջատման տեսակետից։

 

2000 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կողմից տրվել է նոր սահմանում, համաձայն որի սեռական առողջությունն ավելին է, քան սեռական խանգարման բացակայությունը և իրենից ներկայացնում է անձի սեքսուալության մարմնական, հոգեկան և սոցիալական բարօրության ամբողջություն։

 

Սեռապես առողջ անհատն ունի դրական վերաբերմունք դեպի սեքսուալությունը, ունակ է ստանալու սեռական հաճույք և վարում է անվտանգ սեռական կյանք` զերծ բռնությունից, հարկադրանքից։

 

Այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է, որ յուրաքանչյուր անձ ունի սեռական իրավունքներ, որոնց ճանաչումը, ընդունումը և պաշտպանությունը պարտադիր պայման է նրա սեռական առողջության պահպանման հարցում։

 

Մարմնական զգայություններից հաճույք ստանալու և այդ հաճույքը սիրելի անձնավորության հետ կիսելու կարողությունը առաջացնում է լիարժեքության զգացում, բարձրացնում ինքնահարգանքը և նվազագույնի հասցնում կյանքի էքզիստենցիալ մաս կազմող միայնակության և սեփական անձի անպիտանելիության զգացումները։

 

Խորը միջանձնային հարաբերությունները սեքսոլոգիայում անվանում են ինտիմություն, որը ենթադրում է ինչպես հաճույքի, այնպես էլ ցավի կիսում մտերիմ անձնավորության հետ։ «Ինտիմ» բառը ծագում է լատիներեն intimare արմատից, որը նշանակում է իմանալ, ճանաչել։ Սեռական մերձեցումը կարևոր ուղիներից մեկն է, որի միջոցով հնարավոր է իմանալ, ճանաչել մարդուն։Սակայն սեքսուալությունը միայն մի մասն է ինտիմության. բացի դրանից ինտիմության մաս են կազմում նվիրումը, վստահությունը, հուզական ինքնադրսևորումը, հետաքրքրությունների և արժեքների համատեղելիությունը, կոնֆլիկտների կառուցողական լուծման կարողությունը, ինքնուրույնության և անկախության պահպանումը զույգի շրջանակում։ Այսպիսով, հնարավոր է ինտիմ հարաբերություններ ունենալ մեկի հետ առանց սեռական կապի, և հակառակը՝ սեռական մերձեցումներ ունենալ` առանց իսկական ինտիմության։ Ինտիմության բոլոր բաղադրիչների միասնությունն է, որ հնարավորություն է ստեղծում անհատական և փոխադարձ հաճույքի և աճի։

 

Նորմա հասկացությունը սեքսոլոգիայում

 

Սեռական կյանքի «նորման» որոշելու անհրաժեշտությունը ծագում է սեքսոլոգիական օգնության դիմող այցելուների այնպիսի գանգատներից, որոնք դուրս չեն գալիս նորմայի սահմաններից, սակայն այցելուի թյուր պատկերացման հետևանքով ստիպում են նրան տառապել թվացյալ հիվանդությունից։

 

Նորմա հասկացությունը սեքսոլոգիայում դիտարկում են մի քանի ասպեկտով՝ բարոյական, վիճակագրական և բժշկական,

 

Բարոյական նորմա ասելով նկատի է առնվում տվյալ հասարակությունում տիրող արժեքային համակարգերի, բարոյական նորմերի, վարքային համընդհանուր ստանդարտների այն ամբողջությունը, որը վերաբերում է սեռական կյանքին։ Տվյալ հասարակության բարոյական նորման միշտ չէ և ոչ պարտադիր, որ համընկնի այլ հասարակության նորմայի հետ։ Ինչպես նաև միևնույն հասարակության տարբեր սոցիալական խմբերի միջև հաճախ առկա են բարոյական չափանիշների տատանումներ։ Վարքի կարգավորման հասարակական այս ֆունկցիան նպատակ ունի պահպանելու տվյալ հասարակության ինքնությունը և պատմական ժառանգությունը։ Ավանդույթները և սովորույթները, որոնք ազգի պահպանման գործում ծանրակշիռ դեր են կատարում, ունեն իրենց դրական և բացասական կողմերը։ Մի կողմից, դրանք նպաստում են ազգային ինքնագիտակցության պահպանմանը, որը, ինչ խոսք, դրական պետք է համարել, բայց մյուս կողմից, դրանց մի մասը սեքսուալության մասին ժամանակակից պատկերացումների ֆոնի վրա կորցնելով իրենց ուժը`լուրջ արգելքներ են ստեղծում առողջ սեքսուալության ձևավորման ճանապարհին։ Վերոնշյալ խնդիրների մեկնաբանումը դուրս է այս ձեռնարկի սահմաններից և ավելի շուտ սոցիալական ու պատմամշակութային նշանակություն ունի, ուստի դրանց քննարկումը բժշկական շրջանակներից տարածվում է դեպի այս դիսցիպլինների իրավասություն։

 

Վիճակագրական նորման պայմանավորված է բնակչության շրջանում տվյալ սեռական դրսևորման միջին թվաբանական տվյալներով։ Առաջին լայնածավալ վիճակագրական հարցումը, որի տվյալները մինչ օրս կիրառվում են սեքսոլոգիական պրակտիկայում, անց է կացրել Ալֆրեդ Կինզին։ Հայաստանում նման հարցախույզ իրականացվել է 1960 թ.-ին` Ս.Ս. Թորոսյանի կողմից։ Վիճակագրական հետազոտություններ անց են կացվել նաև ԵՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի ամբիոնի կողմից` բժշկական համալսարանի 6-րդ կուրսի 350 ուսանողների և ՀՀ զինված ուժերի 1500 զինծառայողների շրջանում, որոնց արդյունքները մասամբ հրապարակվել են։

 

Բժշկական նորման իր հերթին ներառում է կոնստիտուցիոնալ և տարիքային նորմաները։

 

Սեռական կոնստիտուցիա

 

«Կոնստիտուցիա» ասելով հասկանում են օրգանիզմի ֆունկցիոնալ և մորֆոլոգիական առանձնահատկությունները, որոնք ձևավորվում են ժառանգական և ձեռքբերովի հատկանիշների հիման վրա և պայմանավորում են նրա ռեակտիվությունը։

 

«Սեռական կոնստիտուցիա» ասելով հասկանում են կայուն կենսաբանական հատկանիշների համալիր, որը ձևավորվում է ժառանգական գործոնների և զարգացման պրենատալ և վաղ օնտոգենեզի շրջաններում արտաքին միջավայրի պայմանների հիման վրա։ Սեռական կոնստիտուցիան լիմիտավորում է անհատական սեռական պահանջը սեռական ակտիվության որոշակի մակարդակի վրա և բնութագրում է պաթոգեն գործոնների հանդեպ դիմադրողականությունը, որոնք ունեն ընտրողականություն հենց սեռական ոլորտի հանդեպ։

 

Սեռական կոնստիտուցիան, լինելով ընդհանուր կոնստիտուցիայի մի մասը միայն, միևնույն ժամանակ ունի իր առանձնահատկությունները։

 

Սեռական կոնստիտուցիայի որոշման համալիր գնահատականը տրվում է` ելնելով ստորև բերվող սեռական կոնստիտուցիայի որոշման վեկտորային աղյուսակներից (տես աղյուսակ 2 և 3)։

 

Սեռական կոնստիտուցիան արտացոլում է սոմատիկ-կենսաբանական պրեմորբիդը և ունի հետևյալ նշանակությունը.

 

  1. Այն հնարավորություն է տալիս գնահատել կոպուլյատիվ ցիկլի նյարդահումորալ բաղադրիչի նախնական վիճակը։ Այդ գնահատականի գործնական նշանակությունն այն է, որ պրեմորբիդ նյարդահումորալ վիճակը հանդիսանում է սոմատիկ-կենսաբանական կոնստիտուցիոնալ ֆոն ցանկացած ձևի սեռական խանգարման համար, իսկ պուբերտատ զարգացման ուշացումները և աններդաշնակությունները ամենահաճախ հանդիպող սեքսուալ համախտանիշներից են։
  2. Աղյուսակի միջոցով հնարավոր է տարբերակել ախտաբանական վիճակները, որոնք թեև արտաքնապես նույնն են, բայց ըստ էության խորապես տարբերվում են։ Այսպես, հնարավոր է տարբերակել պուբերտատ զարգացման ուշացումը պուբերտատի դրսևորումների արգելակումից։
  3. Աղյուսակի օգտագործումը հնարավորություն է տալիս իրականացնել սահմանային վիճակների տարբերակիչ ախտորոշում, որոնք ընկած են թվացյալ սեռական խանգարումների սահմանին մոտ։
  4. Աղյուսակը հնարավորություն է տալիս խորհուրդներ տալ՝ ելնելով օբյեկտիվ չափանիշներից։ Օրինակ, սեռական կյանքի ընտրված ռեժիմի և անհատական հնարավորությունների համապատասխանության վերաբերյալ։

 

Աղյուսակ 2
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՆՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ

Վեկտորներ Կոնստիտուցիա
  թույլ միջին  ուժեղ
1. Լիբիդոյի արթնացում (տարիքը) 17 և ուշ 16 15 14 13 12 11 10 9 և վաղ
2. Առաջին սերմնաժայթքում (տարիքը) 19 և ուշ 17-18 16 15 14 13 12 11 10 և վաղ
3. Տրոխանտեր ինդեքս (հասակի հարաբերությունը ոտքերի երկարությանը) < 1.85 1.86-1.89 1.90- 1.91 1.92- 1.94   1.95-1.96  1.97- 1.98 1.99  2.0  > 2.0
4. Ցայլքի մազակալում Եզակի աղվամազեր Կանացի տիպի Հակում դեպի կանացի տիպը Տղամարդու տիպ Տղամարդու տիպով, հիպերտրիխոզ
5. Առավելագույն էքսցես, սերմնաժայթքումների թիվը 0 2 3 4 5 6 7 8 9 և ավելի
6. ՊՖՌ-ի հաստատում ամուսնությունից  հետո (տարիներ) - մեղրամիս 1 2-3 4-5 6-10 11-19 20-29 30 և ավելի
7. ՊՖՌ-ի հաստատման բացարձակ տարիք - մինչև 22 23-26 27-31 32-36 37-40 41-45 46-50 51 ևավելի


Աղյուսակ 3
ԿՆՈՋ ՍԵՌԱԿԱՆ ԿՈՆՍՏԻՏՈՒՑԻԱՅԻ ՎԵԿՏՈՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՍԱՆԴՂԱԿ

Վեկտորներ  
Թույլ
I. Դաշտանային ֆունկցիա
Առաջին դաշտանի տարիքը
17 և ուշ 16 15
Կանոնավորությունը  Ամենոռեա կամ հազվադեպ դաշտաններ Դաշտանային ցիկլի երկարատև խանգարումներ առանց արտաքին տեսանելի ազդեցությունների Խանգարումները միայն արտաքին անբարենպաստ պայմանների դեպքում (հոգեէմոցիոնալ, սոմատիկ,
դեղորայքային)
II. Մանկածնման ֆունկցիան Ազատ սեռական կյանքով ապրելու դեպքում հղիանալու տարին - 10 տարի և ավել 3-9 տարի
Հղիության ընթացքը - Ինքնաբեր վիժումներ,                    
հղիության պաթոլոգիա,
մեռելածնություն
հղիության ընդհատման վտանգ,
հղիության տոքսիկոզներ
III. Տրոխանտեր ինդեքս 1.88 1.89–1.93 1.94–1.96
IV. Անութափոսերի և ցայլքի մազակալում A0P0 A1P1 A2P2
V. Էրոտիկ լիբիդոյի արթնացում (տարիքը) ≥17 15–16 14
VI. Հեշտանք Առաջին հեշտանքը Բացարձակ տարիքը - ≥35 31–34
Ժամանակը՝
Կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո
- 10 տարի 3–9 տարի
50-100% հեշտանք Բացարձակ տարիք - 40 35
Ժամանակը՝ կանոնավոր սեռական կյանք սկսելուց հետո - 10–15 տարի 5–9 տարի

 

Կոնստիտուցիա
Միջին ՈՒժեղ Պաթոլոգիա և հազվադեպ կենստիտուցիոնալ տարբերակներ
14 13 12 11 10 9 և ավելի վաղ

Արտաքին արտահայտված անբարենպաստ պայմանների դեպքում էպիզոդիկ, կարճատև խանգարումներ
Կանոնավոր, առանց պաթոլոգիայի Մենստրուալ ֆունկցիայի խանգարումներ
1-2 տարի  3-6 ամիս  1-3 ամիս Անգամ հակաբեղմնավորիչների ֆոնի վրա -
Թեթև ընթացող հղիության տոքսիկոզներ
Նորմալ ընթացք
-
1.94–1.96 1.99 2.0 2.01–2.02 2.03–2.04 ≥2.05
կանացի տիպով A3P3 տղամ. հակում տղամ. տիպ տղամ. Տիպ հիպերտրիխոզով (հիրսուտիզմ)
13 12 11 10 9 8 և ավելի վաղ
26–30 21–25 18–20 15–17 12–14 11 և ավելի վաղ
1–2 տարի 6–11 ամիս 2–5 ամիս 1 ամիս Կանոնավոր սեռական կյանք սկսելուց առաջ Մինչև սեռական կյանքը
30 25 20 19 18–16 15 և ավելի վաղ
3–4 տարի 1–2 տարի 6–11 ամիս 2–5 ամիս 1 ամիս Հենց սեռական կյանքի սկզբից

      
Սեքսուալ դրսևորումների տարիքային դինամիկան

 

Սեքսուալ դրսևորումների տարիքային դինամիկայի ճանաչման անհրաժեշտությունը կապված է յուրաքանչյուր տարիքային շրջանին բնորոշ որոշակի սեքսուալ դրսևորումների առկայության հետ։ Միևնույն սեքսուալ դրսևորումը տարբեր տարիքային շրջաններում տարբեր սեքսոլոգիական մեկնաբանություն է ստանում։ Դրանց թվին են պատկանում պուբերտատ շրջանում՝ ձեռնաշարժությունները և երազախաբությունները, անցումային շրջանում՝ էքսցեսները և աբստինենցիաները, հասուն շրջանում` պայմանական ֆիզիոլոգիական ռիթմը, ինվոլյուցիայի շրջանում՝ աբստինենցիաները։

 

Ձեռնաշարժություն

 

Գոյություն ունեն ձեռնաշարժության (մաստուրբացիայի ) տարբեր տեսակներ և ձևեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ պաթոգենետիկ նշանակություն սեքսոլոգիայում

 

  1. ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիա,

  2. վաղ նախապուբերտատային,

  3. դեռահասային տարիքի հիպերսեքսուալության,

  4. վիկար (փոխարինիչ),

  5. պերսևերատոր-օբսեսիվ,

  6. ընդօրինակված։

 

Պուբերտատ շրջանին բնորոշ ձեռնաշարժությունը պատանեկան հիպերսեքսուալության դրսևորումներից է, որի հիմքում ընկած է բիոսոցիալ աններդաշնակությունը, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքերով` գոյություն ունի սեռական և սոցիալ հասունացումների տարանջատում՝ երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց դեռևս սոցիալապես և իրավաբանորեն իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը հանդես է գալիս իբրև փոխարինիչ տարբերակ՝ փոքր-ինչ թուլացնելու ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որը ստեղծվում է կենսաբանական պահանջը ադեկվատ ճանապարհով բավարարելու անհնարինության հետևանքով։

 

Այստեղ հարկ ենք համարում կանգ առնել ձեռնաշարժության մյուս ձևերի նկարագրության վրա, քանի որ դրանք կլինիկական տեսանկյունից կարևոր նշանակություն են ներկայացնում։ Վասիլչենկոն տարբերում է ձեռնաշարժության հետևյալ ձևերը՝

 

Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ո՛չ սերմնաժայթքումով, ո՛չ էլ հեշտանքով։

 

Վաղ նախապուբերտատային մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները։ Բնորոշ է համարվում սերմնաժայթքման և հեշտանքի միջև դիսոցիացիայի երևույթը՝ հեշտանք առանց սերմնաժայթքման կամ հակառակը։ Սովորաբար սեռական հասունացման հետ այս դիսոցիացիան անցնում է։

 

Վիկար մաստուրբացիան դրսևորվում է կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո սեռական աբստինենցիայի մեջ հայտնվելու ժամանակ։

 

Պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիան բնորոշվում է կպչունության հատկանիշով։ Եթե ձեռնաշարժության վերոնշյալ բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում կամ իրենց տեղը զիջում են այլ տեսակին, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում այն իրականացվում է սեռական ցանկության, էրեկցիայի և հեշտանքի բացակայության պայմաններում։ Հիվանդը ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի հարկադրող պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ ամենևին դրա կարիքը չունի։


Ընդօրինակված մաստուրբացիան բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Սովորաբար դրա պատճառը սեռապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է և նրանց կողմից ճնշման չենթարկվելը։


Ֆրուստրացիոն և ընդօրինակված մաստուրբացիաները համարվում են պսևդոմաստուրբացիա, որոնք պահանջում են ոչ թե բուժական, այլ դաստիարակչական միջոցառումներ։


Պատանեկան հիպերսեքսուալության և վիկար տիպերը համարվում են ֆիզիոլոգիական։


Օբսեսիվ մաստուրբացիան ախտաբանական է, այն համարվում է սիմպտոմատիկ և պահանջում է բուժական միջոցառումների կիրառում` ուղղված այն առաջացնող պատճառների դեմ։


Նախապուբերտատային ձեռնաշարժությունը կարող է դիտվել իբրև ընդօրինակված ձեռնաշարժության մի տարատեսակ, բայց կարող է և վաղաժամ սեռական զարգացման հետևանք լինել՝ պայմանավորված նյարդային համակարգի ռեզիդուալ օրգանական ախտահարումներով։

 

Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտարկվող ձեռնաշարժությանը, ապա, հոգեվերլուծաբանների մեկնաբանությամբ` դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որն ուղղված է հաճույքի ձեռքբերմանը և ինքնաբացահայտմանը։ Իսկ Վասիլչենկոն համարում է, որ դա երեխայի հուզական մեկուսացման հետևանք է, ծնողների կողմից անուշադրության մատնված լինելու արդյունք։

 

Սեքսուալ էքսցես - «Սեքսուալ էքսցես» ասելով հասկանում են մեկ օրվա ընթացքում տեղի ունեցած կենակցումների քանակը, որոնք ավարտվել են սերմնաժայթքումով։

 

Այս ֆենոմենը սպեցիֆիկ տղամարդկային է։ Այն մեծապես կախված է սեռական կոնստիտուցիայից և դրանով էլ սահմանափակվում է։


Պայմանական ֆիզիոլոգիական ռիթմ - Նույնպես զուտ տղամարդկային ֆենոմեն է։ Արտահայտվում է նրանով, որ սեռական կյանքի ընթացքում գալիս է որոշակի մի տարիք, երբ կենակցումները կատարվում են ներքին կենսաբանական պահանջից բխող որոշակի ռիթմով։ Այդ պահանջը կանխորոշվում է սեռական կոնստիտուցիայով և ֆիզիոլոգիական չափանիշներով։

 

Սեռական աբստինենցիա - Դա սեռական ակտի ռեֆրակտեր շրջանից հետո վերականգնված սեռական ցանկության բավարարման համար ինչ-ինչ խանգարիչ հանգամանքների պատճառով սեռական ձեռնպահությունն է։ Դրա արդյունքում ի հայտ եկող երևույթները բաժանվում են երկու կատեգորիայի՝ նևրոտիկ և կանգային։ Նևրոտիկ նշանները պայմանավորված են նյարդային պրոցեսների հավասարակշռության խանգարումով, ինչը հանգեցնում է դյուրագրգիռության, նևրոտիզացիայի այլ նշանների։ Կանգային երևույթները արտահայտվում են երակային կանգով շագանակագեղձում, սերմնաբշտերում, ուղիղ աղիքում և համապատասխան դեստրուկտիվ-բորբոքային հիվանդություններով, թութքով և այլն։

 

Տարբերում են սեռական աբստինենցիայի երկու տեսակ` սեռական հասունացման տարիքում և ինվոլյուցիոն շրջանում։ Սեռական աբստինենցիան առավել ծանր տանում են պատանիները, իսկ ինվոլյուցիոն շրջանում այն անհամեմատ թեթև է ընթանում։

 

Հոմոսեքսուալիզմ

 

Հոմոսեքսուալիզմը սեքսուալ կողմնորոշման մի տարբերակ է, որի ժամանակ էմոցիոնալ և էրոտիկ կապվածություն առաջանում է նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ։

 

Հետաքրքիր է, որ հոմոսեքսուալիզմը լայնորեն տարածված է նաև կենդանական աշխարհում։ Ավելի քան 450 տեսակի կենդանիների մոտ դիտարկված է հոմոսեքսուալ վարք, որի դրդապատճառները բազմատեսակ են` սեքսուալ լարվածության լիցքաթափում, հատկապես սեռային տարանջատման և մեկուսացման պայմաններում, կապվածության և քնքշանքի դրսևորում, իշխանության և ենթակայության հիերարխիկ հարաբերությունների արտահայտում, մանկական դերային խաղեր։ Ընդ որում` այս դրդապատճառները ոչ միշտ են բացառում մեկը մյուսին։

 

Ըստ բիոսոցիոլոգիայի` հոմոսեքսուալ վարքի ադապտատիվ նշանակությունը ներխմբային սոցիալ լարվածության և սեքսուալ մրցակցության, գերբնակեցման սպառնալիքի և ապրուստի միջոցների սակավության համար պայքարի թուլացումն է։ Մյուս կողմից, սերունդ չթողնելով, հոմոսեքսուալ անհատները հավասարապես մասնակցում են նյութական և հոգևոր արժեքների ստեղծմանը, որը կարելի է դիտել իբրև այսպես կոչված «հոմոսեքսուալ ալտրուիզմի» յուրօրինակ դրսևորում, իսկ մշակույթի ստեղծումը պակաս կարևոր չէ հասարակության պահպանման և բարգավաճման համար։

 

1973 թ.-ին, երկարատև և համառ պայքարից հետո, Ամերիկյան հոգեբույժների ասոցիացիան ձայների շատ քիչ առավելությամբ հանեց հոմոսեքսուալիզմը հոգեկան հիվանդությունների շարքից։ Ախտորոշումների պաշտոնական ցուցակում` DSM-III, 1980, պահպանվեց միայն այսպես կոչված «էգո-դիստոնիկ հոմոսեքսուալիզմը», որի դեպքում հոմոսեքսուալ անհատը սուր դժգոհություն է ապրում իր սեքսուալ օրիենտացիայից և ցանկություն ունենում ձերբազատվելու դրանից։ Բայց 1987 թ.-ին այս ախտորոշումը ևս մերժվեց։

 

1993 թ.-ին Առողջապահության միջազգային կազմակերպությունը նույնպես վերանայեց իր մոտեցումները այս հարցի կապակցությամբ։ Հիվանդությունների միջազգային դասակարգում-10-ում «Սեռական զարգացման և օրիենտացիայի հետ կապված հոգեբանական և վարքային խանգարումների» F66 բաժնում ծանոթագրության կարգով նշվում է, որ սեքսուալ օրիենտացիան ինքնին չի կարող իբրև խանգարում դիտվել և առանձնացվում է անհատին անհանգստացնող օրիենտացիայի 3 տարատեսակներ` հետերոսեքսուալ, հոմոսեքսուալ, բիսեքսուալ։

 

1995-ին խնդրի նման մոտեցմանը միացավ Ճապոնիան, 2001-ին` Չինաստանը։

 

Հոմոսեքսուալիզմի` այսուհետ որպես հիվանդություն չդիտելու մոտեցման հիմքում ամենևին էլ ընկած չեն քաղաքական դրդապատճառները կամ ազդեցիկ հոմոսեքսուալների կողմից ծավալված քարոզարշավները։ Հայացքների արմատական վերափոխման հիմքում ընկած են սեռականության և սեռական առողջության պատկերացումների և հենց գիտության փիլիսոփայության խորը փոփոխությունները։

 

Այսօր գիտությունը, այդ թվում` նաև բժշկագիտությունը, հրաժարվում է կտրուկ նորմատիվային մոտեցումից։ «Նորմա» հասկացությունը կենսաբանության և բժշկության մեջ չի կարելի միանշանակորեն մեկնաբանել։

 

Մի կողմից` նորման այն նորմատիվ ցուցանիշն է կամ էտալոնը, որին պետք է ձգտել մոտենալ առավելագույնս, սակայն հարց է ծագում` ինչու՞ հենց այդ, այլ ոչ մեկ ուրիշ էտալոն` հաստատված այլ հաշվարկային համակարգով, որը հավասարապես հավանական և հետևաբար` ստույգ է։

 

Մյուս կողմից` նորման դիտվում է իբրև վիճակագրական միջին` առավել հաճախ հանդիպող, զանգվածային բնույթ կրող չափանիշ, սակայն ժամանակակից գիտությունը նորմալ է համարում նաև այդ վիճակագրական միջինից որոշակի շրջանակներում շեղվող ցուցանիշը։

 

Եվ վերջապես, եթե ընդունենք նորման իբրև որոշակի ֆունկցիոնալ օպտիմում, որն ապահովում է համակարգի գործունեության առավելագույն հուսալիություն, հարթ, առանց խափանումների գործառում, տնտեսապես ձեռնտու և արդյունավետ ընթացք, ապա չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրն ունի իր անհատական ֆունկցիոնալ նորման, որից շեղումը որոշվում է ոչ թե վիճակագրական միջինով, այլ այդ շեղման ֆունկցիոնալ հետևանքներով։

 

Երբ խոսքը սեռական ոլորտի մասին է, վերոնշյալ զուտ մեթոդոլոգիական չափումները քննություն չեն բռնում, և հարց է առաջանում` «ինչի՞ նորման»` բարոյականությա՞ն, ֆիզիոլոգիայի՞, թե՞ հոգեբանության, որոնք, բացի նրանից, որ կարող են միևնույն հաջողությամբ ինչպես համընկնել, այնպես էլ` ոչ, ունեն հաշվարկման տարբեր համակարգեր և չափանիշներ, որոնք առավել ևս փոխվում են պատմության ընթացքում։

 

Սեքսուալ վարքը ոչ միշտ է հետապնդում վերարտադրողական նպատակներ, և հակառակը` վերարտադրման նպատակով իրականացվող սեռական հարաբերությունը կարող է չուղեկցվել հեշտանքի զգացումով։

 

Սեռական բավարարվածության շատ ձևեր, կապ չունենալով սերնդաշարունակման հետ` միանգամայն կարևոր են անձի հոգեկան առողջության և բարեկեցության համար։ Այստեղից բխում է, որ անձը ունի ոչ միայն վերարտադրողական, այլև սեքսուալ իրավունքներ։

 

Սեքսոլոգների համաշխարհային ասոցիացիան 1997-ին ընդունել է «Սեքսուալ իրավունքների դեկլարացիա», որում ասվում է` «Սեքսուալությունը ցանկացած անձի անբաժան մասն է, որի լիարժեք զարգացումը կախված է մարդու այնպիսի հիմնարար պահանջմունքների բավարարումից, ինչպիսիք են շփումը, ինտիմ կապը, հույզերի արտահայտումը, հաճույքը, քնքշանքը և սերը»։ Սեռական ազատությունը անհատի սեքսուալ պոտենցիալի լիարժեք դրսևորման հնարավորությունն է, որը, իհարկե, բացառում է սեքսուալ հարկադրանքի, չարաշահման կամ շահագործման որևէ տարատեսակ` կյանքի ցանկացած պահերին և պարագաներում։

 

Ժամանակակից գիտությունը գտնում է, որ սեռական առողջությունը և իրավունքները միևնույն մեդալի երկու կողմերն են։ Հասարակության խնդիրը մարդկանց միատիպ դարձնելը չէ` փոխելով նրանց սեքսուալ օրիենտացիան (եթե նույնիսկ դա հնարավոր լիներ), այլ նրանց օգնելը, որպեսզի հասնեն հոգեկան, սոցիալական և սեքսուալ առավելագույն բարեկեցության։

 

Այսօր հոմոսեքսուալիզմի «բուժմամբ» զբաղվում են կրոնական ֆունդամենտալ կազմակերպությունները, հնադավան, կարծրացած մտածողությամբ հոգեվերլուծաբանները։ Եվ նրանց կողմից արձանագրվող «հաջողությունները» հիմնականում պայմանավորված են նրանով, որ հաճախ տղամարդիկ չեն կարողանում տարբերակել իրարից հոմոսոցիալ` հուզականռոմ անտիկ և հոմոսեքսուալ` սեքսուալ-էրոտիկ զգացմունքներն ու կապվածությունը, ինչը ծնում է մեկը մյուսով փոխարինելու շփոթմունք։

 

Այսպիսով, համաշխարհային գիտությունն այսօր հաստատապես պնդում է, որ հոմոսեքսուալիզմը հոգեկան խանգարում չէ և ենթակա չէ բուժման։

 

Սակայն սա չի նշանակում, որ հոմոսեքսուալ անձինք զերծ են հոգեկան ապրումների հետևանքով զարգացող դժվարություններից, որոնք վնասակար են նրանց հոգեկան առողջությանը։


Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հոմոսեքսուալների նկատմամբ խտրականության և ստիգմատիզացիայի (պիտակավորման) հետևանքով վերջիններս առավել հակված են դեպրեսիաների և սուիցիդալ փորձերի։ Թշնամաբար տրամադրված «հոմոֆոբների» միջավայրում հոմոսեքսուալներից մեծ ճիգեր են պահանջվում նևրոտիզացիայից խուսափելու համար։ Բացի այդ, դժվար է համընդհանուրից տարբերվելու քաջություն և համարձակություն ունենալ, մենակության զգացմանը դիմակայելու ուժ գտնել։ Հետևաբար, հոմոսեքսուալները ևս հոգեթերապևտիկ օգնության կարիք ունեն, ընդ որում` հոգեթերապևտից պահանջվում է հատուկ ըմբռնողականություն և խոհեմ վերաբերմունք։

 

Գոյություն ունեն սեքսուալ օրիենտացիայի ձևավորման մասին մի շարք տեսություններ։ Կենսաբանական տեսանկյունից խնդրին մոտեցող գիտնականները փորձում են հաստատել սեքսուալ օրիենտացիայի` ի սկզբանե տրված լինելու համոզմունքը։ Մեծաքանակ հետազոտություններ են կատարվում հոմոսեքսուալիզմի գենի, էնդոկրին շեղումների, նյարդաֆիզիոլոգիական փոփոխությունների հայտնաբերման ուղղությամբ։

 

Սոցիոլոգները արմատապես այլ կերպ են դիտարկում խնդիրը։ Ըստ սոցիալ կոնստրուկտիվիզմի տեսության` սեքսուալ օրիենտացիան մշակույթի և հասարակության կողմից ձևավորվող կատեգորիա է։ Այսպես, սեքսուալ սցենարների տեսության համաձայն` սեռականությունը թեև հիմնվում է կենսաբանական որոշակի հենքի վրա, բայց մեծապես կանխորոշվում է պատմությամբ և մշակույթով։ Մեր էրոտիկ նախընտրությունները ոչ թե կենսաբանական ժառանգություն են, այլ առաջադրվում են մշակույթի կողմից։ Մարդկանց մեծ մասը նույն սեռի ներկայացուցչի հետ սեքսուալ կապը համարում է որակապես տարբեր, արտասովոր մի բան` դրա կրողներին վերագրելով յուրահատուկ հատկանիշներ։ Այնուհետև սկսվում է այդ անսովոր երևույթի պատճառների փնտրտուքը, ինչը երբեք չի արվում հետերոսեքսուալ վարքի վերաբերյալ։

 

Այսօր մենք ականատես ենք սեքսուալ սցենարների փոփոխմանը։
Շփումների շրջանակի լայնացումը բերում է Ես-ի կառուցվածքի ընդլայնմանը, հեշտացնում ժամանակակից մարդու կողմից իր սեռականության ոչ կաղապարված ընդունումը, նպաստում սեքսուալ նախընտրությունների ճկունության, շարժունակության և բազմազանության հաստատմանը։ Կարևոր է դառնում ոչ թե հոմո- կամ հետերոսեքսուալ լինելու խնդիրը, այլ սեփական սեռականության մեջ ամբողջովին բացահայտվելու և հաստատվելու պահանջը։ Հավասարապես մեծանում է հետաքրքրությունը հետերոսեքսուալ սցենարների ուսումնասիրման և դրանց զարգացման պայմանների հետազոտման վերաբերյալ։

 

Նմանատիպ է այսպես կոչված մարկերային տեսությունը, որի առանցքային գաղափարը հոմոսեքսուալներին տրվող դրոշմն է` ստիգմատիզացիան։ Դրոշմը ուղղակի իմաստով մարմնի վրա դաջված կամ «փորագրված» անջնջելի տարբերակիչ նշանն է, իսկ տվյալ դեպքում այն ունի համապատասխան փոքրամասնության նկատմամբ խտրականության և ճնշման գործադրման բովանդակություն։ Հոմոսեքսուալ դրոշմավորումը հոմոսեքսուալներին «փակցվող» այն պիտակն է, որի նշանակությունը խիստ  բացասական երանգ ունի։ Ընդհանրապես, ցանկացած տիպի դրոշմավորում համապատասխան փոքրամասնության հոգեկանի և ինքնագիտակցության վրա խորը հետք է թողնում` ծնելով ցածր ինքնագնահատական, նևրոզներ։ Դրոշմը և դրոշմված լինելու վախը գործում են ինքնաիրականացող տարբերակով. տղան, որն իր վարքով «կանացի է», անընդհատ հետապնդվում է հասակակիցների կողմից այդ վարքի համար, արդյունքում` ինքը ևս սկսում է կասկածել իր առնականությանը և նախանձել իրենից առնական տղաներին, ի վերջո ընդունելով այն դերը, որը այդպես համառորեն և շարունակաբար վերագրվել է շրջապատի կողմից, թեև գիտակցում է այդ դերի ամոթալիությունը։ Ներարկված հոմոֆոբիան, սեփական սեռականության հանդեպ հասարակության կողմից պարտադրված բացասական վերաբերմունքը շատ հոմոսեքսուալների տանջող հոգեբանական խնդիր է։ Գոյություն ունեն դրոշմավորման հանդեպ վերաբերմունքի այլ տարատեսակներ, որոնց ընտրությունից մեծապես կախված է մարդու ճակատագիրը և վարքը կրիտիկական պահերին։

 

Գոյություն ունի ևս մի հետաքրքիր տեսություն, որն առաջադրվել է Մ. Ֆուկոյի կողմից։ Նա գտնում է, որ կարևորը այն չէ, թե ինչ են անում մարդիկ, այլ այն, թե ինչ են նրանք խոսում։ Խոսքը և բառերը մեր մտքերի և զգացմունքների սոսկ հասարակ արտահայտումը չեն, այլ սոցիալ հսկողության յուրահատուկ ձև։ Ֆուկոն գտնում է, որ հասարակությունը հսկում է իրեն ոչ ցանկալի երևույթների հայտնվելը` խոչընդոտելով դրանց բառային համարժեքների հայտնվելուն։ Անտիկ աշխարհին ծանոթ էր միասեռ սիրո գաղափարը, բայց մարդկանց երբեքչէին դասակարգում ըստ այդ հատկանիշի։ Միասեռ սիրո մասին խոսվում էր ազատ, առանց վախի, քննարկվում էր դրա բացասական և դրական կողմերը, համեմատվում հակառակ սեռի հանդեպ սիրո հետ։ Միջնադարյան քրիստոնեությունը մարդկանց ցանկացած արարք, այդ թվում և սեքսուալ վարքը, դասակարգում էր որպես ճիշտ կամ սխալ։ Բուրժուական հասարակության կողմից հոմոսեքսուալ ցանկության առարկայացումը և մարդկանց հատուկ խմբի` հոմոսեքսուալների առանձնացումը հասարակական հսկման հնարավորություն տվեց` բժշկական, իրավական, մանկավարժական միջոցների կիրառմամբ, որը ճնշման և մարդկանց մի խմբի կողմից մյուսներին կառավարելու լավագույն եղանակ է։

 

Իհարկե, նշված տեսություններից յուրաքանչյուրն էլ ունի իր թերի կողմերը,  բայց չի կարելի հերքել դրանց նշանակությունը սեքսուալության հետագա ուսումնասիրման և նորանոր բացահայտումների գործում։

Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Աղբյուր. sexology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
9 հետաքրքիր փաստ՝ սպերմատոզոիդների մասին. news.am
9 հետաքրքիր փաստ՝ սպերմատոզոիդների մասին. news.am

Սպերմատոզոիդները սովորաբար մինչեւ 40 տարեկան տղամարդկանց մոտ են առողջությամբ փայլում: Այն էլ՝ երբ տղամարդը զերծ է նիկոտինի, ճարպերով հարուստ սննդակարգի եւ աղտոտված միջավայրի...

5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...

Սեռական կյանք ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ԿԻՆ: Ինտիմ
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com
Երբ տղամարդը ցանկանում է, բայց ոչինչ չի ստացվում. սեռական կարողության խանգարման պատճառները. ankakh.com

Սեռական կարողության խանգարումը` իմպոտենցիան, ժամանակակից բժշկությունն անվանում է էրեկտիլ դիսֆունկցիա, այսինքն՝ գրգռվածության խանգարում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ