Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Սթրես

Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ

Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ

Պարզվում է. կանայք սթրեսի ժամանակ հիմնականում սկսում են շատ ուտել: Իսկ տղամարդկանց սթրեսից օգնում է ազատվել ինտիմ կյանքը: Բացի այդ, հոգեթերապիայի հաճախող տղամարդիկ ցանկանում են արագ լուծել խնդիրը, մինչդեռ կանանց դուր է գալիս քննարկել սեփական զգացմունքներն ու անցյալը: Այսպիսի եզրակացության են եկել Մեծ Բրիտանիայի մի խումբ մասնագետներ, հաղորդում է The Daily Mail-ը:

Հետազոտողները հարցաքննել են 115 տղամարդու և 250 կնոջ: Գիտնականներին հետաքրքրում էր սթրեսի դեմ պայքարելու ռազմավարությունը, որը կիրառվում էր կամավորների կողմից: Մասնագետները պարզեցին, որ տղամարդկանց 27%-ը և կանանց միայն 11%-ը սթրեսը նվազեցնում էր սեքսի և պոռնոգրաֆիայի օգնությամբ: Սնունդը հանգստացնում էր կանանց ավելի քան 50%-ին և մեկ երրորդից քիչ տղամարդկանց: Գիտնականները նաև 20 փորձառու հոգեթերապևտի հարցրեցին օգնության դիմող մարդկանց սեռային տարբերությունների մասին, և առցանց հարցում իրականացրին հոգեթերապիայի սեանսների հաճախող կանանց ու տղամարդկանց:

Հետազոտողները պարզեցին, որ տղամարդիկ, որպես կանոն, հոգեթերապևտին այցելում էին աշխատավայրում ծագած դժվարությունների պատճառով, իսկ կանայք՝ փոխհարաբերություններում առաջացած խնդիրների հետևանքով: Կանայք հաճույքով քննարկում էին սեփական զգացմունքները, իսկ տղամարդիկ հույս ունեին արագ լուծել խնդիրը: Ուժեղ սեռի ներկայացուցիչները նախընտրում էին խմբային հոգեթերապիան, որտեղ կարելի էր խորհուրդ ստանալ, իսկ կանայք՝ հոգեդինամիկ հոգեթերապիան, որի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվում զգացմունքներին և անցյալի իրադարձություններին:

Մասնագետները նշում են. տղամարդիկ ավելի քիչ են դիմում հոգեբանական օգնության, քան` կանայք: Այսպիսով, ուժեղ սեռի ներկայացուցիչներն ինքնասպանություն գործում են 3-4 անգամ ավելի հաճախ: Հավանաբար, տղամարդիկ հոգեթերապիայի չեն հաճախում, քանի որ այնտեղ պետք է շատ խոսել: Գիտնականները նաև նկատեցին, որ հոգեթերապևտների 80%-ը չէր ցանկանում քննարկել հաճախորդների սեռային տարբերությունները: Հնարավոր է, նրանք սովոր էին կենտրոնանալ ընդհանուր գծերի, այլ ոչ տարբերությունների վրա: Հետազոտողների կարծիքով, հոգեթերապևտները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն տարբերությունների վրա:

Սկզբնաղբյուր. meddaily.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հայտնի է դարձել, թե ինչպես է սթրեսն ազդում մարդու իմունիտետի վրա. izmirlianmedicalcenter.com
Հայտնի է դարձել, թե ինչպես է սթրեսն ազդում մարդու իմունիտետի վրա. izmirlianmedicalcenter.com

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, թե ինչու է հենց սթրեսը մարդկանց հիվանդացնում:  Սթրեսի բարձր մակարդակի արդյունքում գրոհի են ենթարկվում իմունային բջիջները, ինչը բարձրացնում է խոցելիությունը հիվանդությունների նկատմամբ...

ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ
Ինչո՞ւ են տղամարդիկ կանանցից ավելի հազվադեպ սթրեսի ենթարկվում. գիտնականներ. news.am
Ինչո՞ւ են տղամարդիկ կանանցից ավելի հազվադեպ սթրեսի ենթարկվում. գիտնականներ. news.am

Գիտնականները բացատրել են, թե ինչու են կանայք ավելի հաճախ սթրես ապրում, քան` տղամարդիկ: Նյու Յորքի Ռոքֆելլերների համալսարանի հետազոտողների կարծիքով՝ սթրեսի հանդեպ տղամարդկանց կայունությունը...

ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար
Սթրեսն, իրոք, վնասում է ուղեղը. գիտնականներ. news.am
Սթրեսն, իրոք, վնասում է ուղեղը. գիտնականներ. news.am

Քրոնիկական սթրեսն, իրոք, հանգեցնում է ուղեղում նյարդային բջիջների կառուցվածքի փոփոխության եւ վնասման, հատկապես` նշաձեւ մարմնում, որը հույզերի եւ արտաքին սպառնալիքների փնտրտուքի կենտրոնն է...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Սթրեսի յոթ անսպասելի հետևանքները. 1in.am
Սթրեսի յոթ անսպասելի հետևանքները. 1in.am

Սթրեսը կարող է հանգեցնել որոշ տարօրինակ և անսպասելի հետևանքների, հայտնում է Hronka.info-ն: Refinery29-ի մասնագետները սոցիալական հարցում են կատարել, որի արդյունքները ցույց են տվել, որ 17-34 տարեկան կանանց...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Սթրեսը ստիպում է հավատալ դավադրության տեսությանը. 1in.am
Սթրեսը ստիպում է հավատալ դավադրության տեսությանը. 1in.am

Նոր հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ սթրես ապրած մարդիկ ավելի հակված են հավատալու դավադրությունների տեսությանը. օրինակ, որ «Ապոլոն» տիեզերանավը բոլորովին էլ չի հասցրել աստղագնացներին Լուսին...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Սթրեսը նվազեցնում է հակաքաղցկեղային բուժման արդյունավետությունը. oncology.am
Սթրեսը նվազեցնում է հակաքաղցկեղային բուժման արդյունավետությունը. oncology.am

Բժիշկները համարում են, որ  սթրեսը մի շարք հիվանդությունների պատճառ է: Պարզվել է նաև, որ սթրեսի բարձր մակարդակը խոչընդոտում է հիվանդների ապաքինմանը՝  բացասաբար ազդելով բուժական...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Համացանցի դանդաղ աշխատանքն ու սարսափ ֆիլմերն առաջացնում են միանման սթրես. գիտնականներ. 1in.am
Համացանցի դանդաղ աշխատանքն ու սարսափ ֆիլմերն առաջացնում են միանման սթրես. գիտնականներ. 1in.am

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համացանցի դանդաղ աշխատանքն ու սարսափ ֆիլմերն առաջացնում են միանման սթրես։ Այդ մասին հայտնել է շվեդական Ericsson ընկերության գիտնականների խումբը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Չափավոր սթրեսն օգնում է նիհարել. կենսաբաններ. 1in.am
Չափավոր սթրեսն օգնում է նիհարել. կենսաբաններ. 1in.am

Երբ օրգանիզմում սթրեսի հորմոններ են արտադրվում, ակտիվանում է գլյուկոզան այրող շագանակագույն ճարպը, որը պատասխանատու է ջերմության արտադրման և էներգիայի պահուստների վերամշակման համար...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Սթրեսն օրգանիզմին խանգարում է այրել կալորիաները. հետազոտություն. 1in.am
Սթրեսն օրգանիզմին խանգարում է այրել կալորիաները. հետազոտություն. 1in.am

Meddaily.ru-ի փոխանցմամբ՝ գաղտնիք չէ, որ սթրեսն ունակ է շատ բան փոխել դեպի վատը, և քաշը կորցնելու ունակությունը բացառություն չէ։ Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ քրոնիկ սթրեսի պայմաններում նիհարելը շատ...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում
Ինչով է վտանգավոր մշտական սթրեսը տղամարդկանց համար. 1in.am
Ինչով է վտանգավոր մշտական սթրեսը տղամարդկանց համար. 1in.am

Սթրեսակայունության բացակայությունը և մշտական հոգեբանական սթրեսը երիտասարդ տղամարդկանց մոտ կարող են առաջացնել երկրորդ տիպի շաքարախտ, գրում է Zee News-ը: 18 տարեկանում ցածր սթրեսակայունությունն ավելի հասուն...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ Լրահոս տղամարդկանց համար
Սթրեսը բարձրացնում է Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը. news.am
Սթրեսը բարձրացնում է Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը. news.am

Սթրեսը կարող է ո՛չ միայն անքնության, դեպրեսիայի, բարձր ջերմության պատճառ դառնալ, այլեւ զգալիորեն բարձրացնել  ապագայում Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը, պնդում են Alzheimer Disease and Associated Disorders...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Սթրեսը՝ մազաթափության պատճառ. 1in.am
Սթրեսը՝ մազաթափության պատճառ. 1in.am

Գիտնականները հայտնաբերել են, որ հաճախակի սթրեսները ո'չ միայն բացասաբար են ազդում նյարդային համակարգի գործունեության վրա, այլ նաև ազդում են մարդու արտաքինի վրա: Նրանք պարզել են, որ հաճախակի ընկճախտերից և սթրեսներից...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Սթրեսի պատճառներից առաջատարներն ամբողջ աշխարհում. 1in.am
Սթրեսի պատճառներից առաջատարներն ամբողջ աշխարհում. 1in.am

GfK կենտրոնի մասնագետները հարցում են անցկացրել 22 երկրների ավելի քան 27000 մարդկանց շրջանում, գրում է meddaily.ru-ն: Պարզվել է, որ սթրեսի պատճառներից առաջատարներն են՝ փողը, ինքն իրեն ճնշելը և քնի պակասը...

Ուժեղ սթրես տարած մարդիկ ավելի հեշտությամբ են հաղթահարում ամենօրյա դժվարությունները. 1in.am
Ուժեղ սթրես տարած մարդիկ ավելի հեշտությամբ են հաղթահարում ամենօրյա դժվարությունները. 1in.am

Հյուսիսայի Կարոլինայի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ուժեղ սթրեսը մարդուն փոքր սթրեսների նկատմամբ դարձնում է ավելի կայուն: Հետազոտությանը մասնակցել են 60-96 տարեկան 43 կամավոր, գրում է The Daily Mail-ը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ