Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սթրես

Չափավոր սթրեսն օգնում է նիհարել. կենսաբաններ. 1in.am

Չափավոր սթրեսն օգնում է նիհարել. կենսաբաններ. 1in.am

Երբ օրգանիզմում սթրեսի հորմոններ են արտադրվում, ակտիվանում է գլյուկոզան այրող շագանակագույն ճարպը, որը պատասխանատու է ջերմության արտադրման և էներգիայի պահուստների վերամշակման համար: Իսկ շագանակագույն ճարպի բջիջների աճն օգնում է պայքարել ճարպակալման դեմ, հայտնում է MED Daily-ն:

Այսպես, հոգեբանական սթրեսի պայմաններում օրգանիզմն ավելի արագ է ազատվում կալորիաներից: Հնարավոր է՝ գիտնականների բացահայտումը բերի քաշի նվազեցման նոր ծրագրերի մշակման:

Հետազոտությանը մասնակցել է 5 առողջ կին: Նրանց խնդրել են մաթեմատիկայի կարճ թեստ լրացնել: Մասնագետները հետևել են կանանց օրգանիզմում կորտիզոլի (սթրեսի հորմոնի) մակարդակներին և շագանակագույն ճարպի ջերմաստիճանին: Հետո մասնակիցներին հանգստացնող հոլովակ են ցուցադրել:

Գիտնականները նկատել են՝ կանանց մոտ ինտենսիվ սթրեսային արձագանք առաջացել է արդեն փորձի սպասումի ժամանակ: Կորտիզոլի մակարդակն աճել է, և շագանակագույն ճարպի ջերմաստիճանը բարձրացել է: Դա խոսում է այն մասին, որ օրգանիզմն ակտիվորեն կալորիաներ է այրել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. krasotka.postimees.ee
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ