Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Ինտիմ

«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով, հատկապես, երբ խոսքը ծանոթության եւ սեքսի մասին է։ Հակառակ սեռի հետ շփվելիս՝ կանայք սեքսուալ ազդանշաններից են օգտվում, բայց, ցավոք, ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում բացահայտել այդ ազդանշանները։

Սեքսուալ թաքնված ազդանշանները մարմնի գաղտի լեզուն է, որից շատ կանայք են օգտվում (երբեմն նույնիսկ անգիտակցաբար), որպեսզի գրավեն իրենց դուր եկած տղամարդու ուշադրությունն ու հետաքրքրություն առաջացնեն։ Այդ ազդանշանները տարբեր են եւ կարող են զգացմունքների մի ամբողջ շարք արտահայտել. համակրանք, սեռական ցանկություն կամ լուրջ զգացմունք։ Փորձենք միասին պարզել այս բարդ լեզուն, որպեսզի մենք՝ կանայքս, կարողանաք լավագույնս տիրապետել դրանց, իսկ տղամարդիկ սովորեն հասկանալ։

Ազդանշան, որի միջոցով կինը ցանկանում է գրավել տղամարդու ուշադրությունը

«Պահմտոցի»։ Սեքսուալ դասական թաքնված ազդանշան, որի միջոցով կինը, նկատելով հաճելի տղամարդու, սկսում է նրա ուղղությամբ կարճ հայացքներ նետել՝ ճաշացանկի, գրքի կամ թերթի վերեւից (նախկինում այդ նպատակի համար կանայք հովհարն էին օգտագործում)։ Այդպիսով, կինը տղամարդուն հրավիրում է մասնակցել սիրախաղին։ Բայց տղամարդիկ այս իրավիճակում չպետք է անմիջապես մոտենան, անհրաժեշտ է խաղալ եւ միեւնույն գաղտնի հայացքներով պատասխանել նրան։

«Ամոթխած գեյշա»։ Սկզբում անհրաժեշտ է համեստորեն նայել վերեւ եւ շուրջը, իսկ հետո շուրջ 45 վայրկյան նայել աչքերի մեջ։ Այս հնարքը կոչվում է «ամոթխած գեյշայի հայացք» եւ համակրանք ու անկեղծ հետաքրքրություն է նշանակում։ Եթե կինը նույնպես հաճելի է տղամարդուն, ապա խաղը շարունակելու համար կարող է միայն ժպտալ:

Խեթ հայացք։ Եթե կինն ինչ-որ մեկի հետ խոսում է եւ միաժամանակ խեթ հայացքով նայում տղամարդուն կամ ուսի վրայից հայացք նետում դեպի նա, այդ ծանոթանալու ցանկության մասին է խոսում։

Հպարտ կեցվածք։ Տղամարդու ներկայությամբ վստահությամբ ուսերը շտկելը վկայում է հետաքրքության եւ շփման պատրաստակամության մասին։ Բայց այդ ազդանշանը կարող է երկակի ընդունվել. եթե միաժամանակ կինը ձեռքերը բռունցք է անում կամ ձեռքերը խաչում է մեջքի վրա, այդ նշանակում է, որ տղամարդը պետք է հեռու մնա, քանի որ նրա հետ կապն անցանկալի է։

Ազդանշաններ, որոնք կինն ուղարկում է, երբ ցանկանում է կրճատել հեռավորությունը

Անձնական տարածք ներխուժելը։ Հետաքրքրված կինը հեռավորությունը կրճատելու համար հաճախ ձեռքը, ծունկը կամ ինչ-որ առարկա, օրինակ՝ պայուսակը, դնում է տղամարդու անձնական տարածքի շրջանակներից ներս (ե՛ւ տղամարդու, ե՛ւ կնոջ հարմարավետության սահմանը 40-ից 60 սմ է)։

Հանկարծակի հպում։ Եվս մեկ սեքսուալ ազդանշան, որն աշխարհի նման հին է։ Տղամարդիկ, հիշե՛ք. կինը երբեք չի հպվի նրան, ով տհաճ է իրեն, եւ եթե նա, թեկուզ ակնթարթորեն, հպվում է ձեզ, այդ նշանակում է, որ դուք նրան դուր եք գալիս, եւ նա ցանկանում է շարունակել շփումը։

Թեքվելը։ Եթե քաղաքավարության կանոնները թույլ չեն տալիս կնոջը վեր կենալ եւ տղամարդուն մոտ նստել, նա կարող է թեքվել դեպի տղամարդը՝ դրանով խախտելով նրա «անձնական տարածքը» եւ կրճատելով հեռավորությունը։ Բացի այդ, նա կարող է այդ հնարքն օգտագործել՝ ցույց տալու համար, որ հետաքրքրված է զրուցակցի խոսքերով։

Ազդանշաններ, որոնք կինն ուղարկում է, որպեսզի ցույց տա հետաքրքրվածությունը

Արտացոլում: Հայտնի է, որ երբ մարդը նմանակում է ձեր շարժումները, դուք հասկանում եք, որ նա ցանկանում է հարմարվել ձեզ։ Սա ամենատարածված ազդանշաններից մեկն է, որոնք ուղարկում է մեր մարմինը՝ զրուցակցին հասկացնելու համար, որ վերջինը հետաքրքրում է մեզ։

Բուռն ժեստեր։ Հաճելի տղամարդու հետ նույն միջավայրում լինելով՝ կինը կարող է իրեն երեխայի նման պահել. կտրուկ թափահարել ձեռքը եւ կլորացնել աչքերը։ Դրանով նրանք հաղորդում են, որ հաճելի է զրուցակցի ընկերակցությունը։

Կոշիկը ճոճելը։ Հոգեբանները հավատացնում են, որ ոտքերի մատների վրա կախված կոշիկները ճոճելը վկայում է սեռական էներգիայի կուտակման մասին։ Տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար կանայք երբեմն կոշիկը սահեցնում են ոտքերի մատների վրայով եւ գցում հատակին, ինչպես «Մոխրոտիկ»-ի հեքիաթում։

Զարդերի հետ խաղը։ Սկզբում այդ միայն կնոջ բնազդային արձագանքն էր, քանի որ դուր եկած տղամարդը ստիպում էր նրան նյարդայնանալ։ Բայց հիմա կանայք այդ հնարքը կիրառում են գայթակղելու համար։ Մատներով վզնոցը պտտելը կամ ականջօղներին դիպչելն ուշադրություն է հրավիրում կրծքի կամ պարանոցի վրա։ Եթե կինը նայում է տղամարդուն եւ խաղում վզնոցի հետ, նշանակում է ասում է. «Մոտեցիր ինձ»։

 

Այս ազդանշանը տղամարդկանց ծանոթություն սկսելու հիանալի հնարավորություն է տալիս։ Բավական է ժպտալ, մոտենալ եւ հաճոյախոսել աղջկան՝ գնահատելով զարդ ընտրելու նրա ճաշակը։

Ազդանշաններ, որոնք կանայք ուղղում են սեռական ցանկությունը ցույց տալու համար

Խաղ մազերի հետ։ Կինը, ով համակրում է տղամարդուն, ուշադրություն է հրավիրում իր մազերի վրա՝ շոյելով դրանք, մատին փաթաթելով կամ դրանց հետ խաղալով։ Մազերի միջոցով տղամարդուն գործողությունների դրդելու հայտնի տարբերակներից մեկը դրանք մի փոքր խճճելն է՝ աչքը չհեռացնելով զրուցակցից։

Պարանոցը մերկացնելը։ Մարմնի լեզուն ուսումնասիրող հոգեբանները կարծում են, որ երբ կինը պարանոցից հեռացնում է մազերը, ենթագիտակցորեն հանձնվելու ազդանշան է ուղարկում։ Իսկ այդպիսի հնազանդությունը սովորաբար ձգում է տղամարդկանց։

Ոտքերը ցուցադրելը։ Հիշեք «Հիմնական բնազդ» ֆիլմի այն տեսարանը, երբ Շերոն Սթոունը ոտքը գցում է ոտքի վրա։ Եվ այսպես, այս շարժումը ո՛չ միայն գրավում է տղամարդկանց հայացքը, այլեւ նշանակում է, որ կինը վստահ է իր հմայքի մեջ եւ իրեն ազատ է զգում տղամարդու ներկայությամբ։ Ի դեպ, երբ կինը նստում է ոտքը ոտքին գցած դիրքով, նա սուր ծնկներն ուղղում է նրան հետաքրքրող տղամարդու ուղղությամբ։

Ընդհանուր խորհուրդներ տղամարդկանց

Սեքսուալ թաքնված ազդանշանները նախեւառաջ նուրբ խաղ են, եւ եթե կինն ուղարկում է ձեզ այդ ազդանշանները, աջակցեք նրան։ Սակայն պատասխանը պետք է համապատասխանի ընդհանուր տրամադրվածությանը եւ կնոջ ուղերձի ոճին։ Այդ պատճառով, եթե կինը սեթեւեթանքով հայացք է ուղղում ձեզ ճաշացանկի վերեւից, սկզբում ժպտացեք նրան եւ կոկտեյլ ուղարկեք, եւ միայն հետո մոտեցեք ծանոթանալու։

Ահա մի քանի խորհուրդ՝ զրույցը վարելու համար

Ժպտացեք։ Զրույցի ընթացքում անպայման նայեք կնոջ աչքերի մեջ։

Պարբերաբար նրա վրա հետաքրքրված հայացք նետեք։

Զրույցի ընթացքում նրա հետ սիրախաղ արեք։

Եվ, իհարկե, թեթեւակի կրկնօրինակեք կնոջ շարժումներն ու դիրքերը։

 

Սկզբնաղբյուր. wictoria.ru
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. positivnoe.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

Սեքսոլոգիա
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

Սեռական կյանք
20 փաստ կանանց մասին. news.am
20 փաստ կանանց մասին. news.am

Ներկայացնում ենք Ձեզ 20 հետաքրքիր փաստ կանանց մասին...

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ

Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ
Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ

Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...

Մարմնի խնամք
Ինչպես գայթակղել ձայնով
Ինչպես գայթակղել ձայնով

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...

Կնոջ մարմնի հանելուկը
Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...

10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից
10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից

Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...

Սեռական կյանք
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Փաստեր տղամարդկանց մասին
Փաստեր տղամարդկանց մասին

Աստղաբաշխական բանկային հաշիվ չունենալու դրական կողմերը

Ֆինանսական մեծ միջոցների չտնօրինող երիտասարդն, ամենայն հավանականությամբ, ինքնահավան չէ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ