Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Ինտիմ

Ինչպիսի՞ն է քո տղամարդը. Թեստ

Ինչպիսի՞ն է քո տղամարդը. Թեստ

Գալիս է ինչ-որ մի ժամանակ, երբ նրա հանդեպ քո համակրանքը աստիճանաբար վերածվում է իսկական սիրո և փոթորկուն կրքի, ու այս դեպքում կարևոր է իմանալ՝ ով է, ըստ էության, քո ընտրյալը: Այս թեստի օգնությամբ փորձի՛ր պարզել, թե տղամարդու որ տիպին է պատկանում նա: Եվ այսպես՝

 

Նա սիրում է խաղալ.

ա. համակարգչային խաղեր

բ. ռուլետկա

գ. բիլիարդ

դ. մրցախաղեր

 

Նրա տունը.

ա. ամբողջովին լցված է տեխնիկայով

բ. այնտեղ կան խմիչքների լայն տեսականի և էրոտիկ ֆիլմեր

գ. լեփլեցուն է կահույքով

դ. լի է հնոտի և անպետք իրերով

 

Նա ունի հավաքածու.

ա. համակարգչային խաղերի

բ. երկրպագուհիների ներքնազգեստների

գ. ոգելից խմիչքնեի և գարեջրի բաժակների

դ. հին, թանկարժեք իրերի

 

Առավոտյան սուրճ խմելիս նա կարդում է.

ա. հումորային պատումներ

բ. էրոտիկ ամսագրեր

գ. բիզնես-նորություններ

դ. աշխարհիկ կյանքի անցուդարձը

 

Նա նախընտրում է հանգստանալ.

ա. թերակղզում

բ. հարավարևելյան երկրներում

գ. Թուրքիայում կամ Եգիպտոսում

դ. Եվրոպայում

 

Նրա լսած երաժշտությունը.

ա. տեխնո

բ. ռոք

գ. ռոմանտիկ կամ գործիքային կատարումներ

դ. ջազ կամ դասական

 

Նա քնում է.

ա. համակարգչին մոտ՝ բացվող բազկաթոռին

բ. մեծ բազմոցի վրա

գ. ննջասենյակում՝ երկտեղանոց մահճակալին

դ. բուժական նշանակությամբ մահճակալի վրա

 

Հանդիսավոր օրերին նա հագնում է.

ա. ջինս և սպորտային վերնաշապիկ

բ. ջինս և նորաձև կոստյում

գ. սմոքինգ

դ. ֆրակ

 

Նա երթևեկում է.

ա. մետրոյով կամ ոտքով

բ. տաքսիով կան հայրիկի «Ջիպ»-ով

գ. հաճախակի փոխվող մեքենաներով

դ. իր հավաքածուի «Մերսեդես»-ներով

 

Նա երազում է.

ա. մոդեռն մոտոցիկլետի մասին

բ. առանձնահատուկ տան և սեփական ինքնաթիռի մասին

գ. զբոսանավի մասին

դ. սեփական կղզում ամրոցի մասին

 

Նրա սառնարանում սովորաբար լինում են.

ա. միայն համբուրգերներ

բ. գարեջուր, ձիթապտուղ և նրբերշիկ

գ. համեղ ուտեստներ

դ. միայն նրբահամ խորտիկներ

 

ԱՄՓՈՓՈՒՄՆ

 

Եթե ունես 7 և ավելի «ա» պատասխան, ապա քո ընկերոջ տեսակը «պատանեկականն» է: Նա դեռ խնամակալության և հոգածության կարիք ունի և  հաճախ է հոգսերն ու կիսատ գործերը թողնում քեզ վրա: Սակայն պետք չէ հիասթափվել. նրա հետ միշտ զգում ես, որ ամեն ինչ դեռ առջևում է: Բացի այդ, նրա կողքին չես ձանձրանա, նա միշտ կենսախինդ է, ուրախ և ժամանակ առ ժամանակ ամենաիսկական խնդություն է ապրում, հատկապես, երբ իր կայքում կապի մեջ է լինում վիրտուալ ծանոթների հետ: Վարվիր նրա հետ ավելի մեղմ և շատ պահանջկոտ մի եղիր: Քեզ համար նրա հետ հարաբերության ամենալավ սկզբունքը պետք է լինի՝ երեխան ինչով ուզում է՝ թող զբաղվի, միայն թե լաց  չլինի: Բայց եթե քեզ այնքան էլ չի սազում մայրիկի դերը, ապա դա, ամեն դեպքում, մտածելու տեղիք է տալիս:

 

7 և ավելի «բ» պատասխան՝ «հավերժ երիտասարդ»: Նա բավականին հետաքրքիր է,  անընդհատ ձգտում է սուր և վառ տպավորությունների և մշտապես ռիսկի է դիմում: Եթե քեզ առանց այդ էլ  կլանել են խնդիրներն և սուր զգացումները, ապա նկատի ունեցիր, որ դրանք ինքնըստինքյան կավելանան: Այնպես որ, այս տարբերակը իդեալական չէ քեզ համար:

 

7 և ավելի «գ» պատասխան՝ «հայրիկ»: Նա վստահ է իր ուժերին և արդեն շատ բաների է հասել: Բավականին գործնական է և ունակ է քեզ պարուրել հոգատարությամբ ու սիրով: Աշխատիր չղեկավարել կամ մայրաբար «չխրատել» նրան. այդ գործելակերպը քո օգտին չէ: Լավ է լինել «դստեր» դերում:

 

7 և ավելի «դ» պատասխան՝ «պապիկ»: Քեզ անվերապահորեն կարելի է երջանիկ անվանել. Ո՛չ մի հոգս և ո՛չ մի խնդիր, միայն ու միայն անակնկալներ և նվերներ: Նա ամեն ինչ վերցնում է իր ուսերին և կայացնում է ինքնուրույն որոշումներ, քանի որ ունի կյանքի մեծ փորձառություն: Քո սիրելին ըմբռնել է կյանքի իմաստը և կարողանում է ճիշտ գնահատել նրա պարգևած բարիքները: Նա ունակ է նաև քո կանացի թուլություններին ներողամտորեն և մատների արանքով նայել: Այնպես որ, պահպանիր այն, ինչ ունես:

 

Եթե քո պատասխաններում կան նույն  քանակով տարբերակներ, ապա քո սիրելին  բոլոր տիպերի յուրօրինակ ընդհանրացում է. առավոտյան նա «պատանի» է, կեսօրին՝ «հավերժ երիտասարդ», երեկոյան՝ «հայրիկ¦ իսկ գիշերը՝ «պապիկ»: Սակայն կարող է պատահել նաև ճիշտ հակառակը. անկանխատեսելիությունը բնորոշ է նրան: Ամեն դեպքում, նրանից կարող ես ակնկալել այն, ինչ քեզ հարկավոր է:

 

Սկզբնաղբյուր. erkusov.com
Լուսանկարը. http://noviny.su
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

Սեքսոլոգիա
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

Սեռական կյանք
20 փաստ կանանց մասին. news.am
20 փաստ կանանց մասին. news.am

Ներկայացնում ենք Ձեզ 20 հետաքրքիր փաստ կանանց մասին...

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ

Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ
Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ

Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...

Մարմնի խնամք
Ինչպես գայթակղել ձայնով
Ինչպես գայթակղել ձայնով

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...

Կնոջ մարմնի հանելուկը
Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...

10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից
10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից

Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...

Սեռական կյանք
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Փաստեր տղամարդկանց մասին
Փաստեր տղամարդկանց մասին

Աստղաբաշխական բանկային հաշիվ չունենալու դրական կողմերը

Ֆինանսական մեծ միջոցների չտնօրինող երիտասարդն, ամենայն հավանականությամբ, ինքնահավան չէ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ