Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Ինտիմ

«Այդ օրերն» ու քո արտաքինը

«Այդ օրերն» ու քո արտաքինը

Լինում են պահեր, երբ շատ դժգոհ ես թե՛ ինքդ քեզնից, թե՛ քո արտաքինից, այնպես չէ՞: Երբեմն էլ դառնում ես պարզապես սքանչելի ու համընդհանուր հիացմունք վայելում: Պատասխանը մեկն է' հորմոններ:

 

Դրանց քանակի տատանումը օրգանիզմում ուղղակիորեն ազդում է մազերի, մաշկի, մարմնի և անգամ բնական հոտի վրա: Սակայն դա չի նշանակում, որ պետք է դառնաս քո ցիկլի գերին: Մեր «կախարդական» ուղեցույցը կօգնի քեզ գրավիչ մնալ ողջ ամսվա ընթացքում:

 

PMS (նախամինստրուալ սինդրոմ) շրջան

 

Ի՞նչ է կատարվում: Մի կողմից՝ մեծ ախորժակ' չիպսեր ու շոկոլադ, մյուս կողմից' պզուկներ, մշտապես դիմափոշու կարիք զգացող մաշկ ու յուղոտ մազեր: «Մեղավորը պրոգեստերոն հորմոնն է, որի քանակն օրգանիզմում կտրուկ ավելանում է դաշտանային ցիկլից մոտ վեց օր առաջ և դեմքի ու գլխամաշկի ճարպոտության պատճառ դառնում»,- ասում է մաշկաբան Ռանելա Հիրշը Քեմբրիջից: «Ահա թե ինչու են գրեթե բոլոր կանայք ցիկլին նախորդող շաբաթվա ընթացքում դժգոհում իրենց արտաքինից և մազերից»,-ավելացնում է նա:

 

Հարձակման պլան

 

Վերացրու ճարպը: Կանխարգելիչ միջոցները կօգնեն խուսափել անցանկալի պզուկներից այդ շաբաթվա ընթացքում: «Իսկ, այնուամենայնիվ, հայտնված անհարթությունների դեմ պայքարելու համար վերցրու հավասար չափաբաժիններով բենզոիլի պերօքսիդ և ծծումբ պարունակող միջոցներ, խառնիր և քսիր դեմքիդ' մանրէների դեմ պայքարելու և մաշկը յուղազերծելու համար»,- ասում է Նյու Յորքի Skin and Spa Dermatology կենտրոնի տնօրեն, բ.գ.դ. Հովարդ Սոբելը: Մազերի համար վերցրու մաքրող ազդեցությամբ շամպուն. այն ազատում է մազերը թե՛ մուսից, թե՛ ավելորդ ճարպից:

 

Թաքցրու անցանկալին: Պզուկները փակելու լավագույն ձևը մաշկին մի քանի շերտ բազա քսելն է: «Նախ՝ պատիր դրանով ողջ մաշկդ' ընդհանուր տոնը հարթեցնելու համար, հետո՝ առանձին պզուկները տեղ-տեղ փակիր անհարթությունները քողարկող միջոցով, իսկ վերջում՝ քսիր դիմափոշի»,- խորհուրդ է տալիս ոճաբան Էմիլի Քեյթ Ուորենը:

 

Չմոռանաս սնուցման մասին: «Պզուկները մեծ սթրես են պատճառում կանանց ու աղջիկներին, իսկ սթրեսի արդյունքում օրգանիզմում արագանում է որոշակի գեղձերի աշխատանքը, որոնք ավելացնում են ճարպի արտադրությունն ու նվազեցնում օրգանիզմի' խոնավությունը պահելու ունակությունը: Արդյունքում՝ մաշկը դառնում է ճարպոտ և չոր միաժամանակ»,- ասում է մաշկաբան Լեսլի Բաումանը: Բացի այդ, պզուկների դեմ պայքարող քսուքների չարաշահումը ևս չորացնում է մաշկը: Օգտագործիր յուղազերծ խոնավացնող միջոցներ' անհրաժեշտ բալանսը պահպանելու համար:

 

«Այդ» օրերը

 

Ի՞նչ է կատարվում: «Պրոգեստերոնի քանակը նվազում է. այնպես որ, ճարպի արտադրությունը կրճատվում է,- նշում է դոկտոր Հիրշը,- սակայն դրան փոխարինում է մարմնի յուրահատուկ հոտը»:


Հարձակման պլան

 

Հարթ ու սահուն: «Դաշտանային ցիկլին նախորդող օրերին հայտնված «դավաճան» պզուկներից հետո մնում են կարմիր հետքեր»,- ասում է բժիշկ Սոբելը և խորհուրդ տալիս ազատվել թեփոտությունից, մեռած բջիջներից և հարթեցնել մաշկը գլիկոլային ծծումբ պարունակող բամբակներով, որոնք պետք է քսել մաշկին մաքրելուց անմիջապես հետո:

 

Ազատվենք տհաճ հոտից: Պրահայի համալսարանում անցկացվել է հետաքրքիր հետազոտություն, որի ժամանակ տղամարդկանց առաջարկվել է հոտ քաշել կանանց քրտինքից: Պարզվել է, որ դաշտանային ցիկլի ժամանակ այդ հոտն առավել վանող է, իսկ, օրինակ, ձվազատման շրջանում' առավել գրավիչ: Այնպես որ, դա լավագույն ժամանակն է տարբեր տեսակի օծանելիքներ ու դեզոդորանտներ փորձարկելու համար:

 

«Մրգային ու ծաղկային հոտերը շատ զգայական են, իսկ մուշկն առհասարակ համարվում է աֆրոդիզիակ»,- պարզաբանում է Givaudan օծանելիքի տան աշխատակից Մարիպիեր Ժուլյենը: Եթե փնտրում ես նոր բուրմունք, կարող ենք խորհուրդ տալ մի քանիսը' Reb'l Fleur, by Rihanna, Dior La Collection in Mitzah և Daisy Fuentes Mysterio:

 

Օվուլյացիա

 

Ի՞նչ է կատարվում: Բարև՜, սիրունիկ: Ձվազատմանը նախորդող օրերին էստրոգենն օրգանիզմում հասնում է իր գագաթնակետին' դարձնելով քեզ գերգրավիչ հակառակ սեռի համար: Մազերդ փայլում են, մաշկդ հիանալի վիճակում է: «Ասես՝ այս ճանապարհով բնությունն աջակցում է կնոջը' սեռական զուգընկեր գտնելու հարցում»,- նշում է դոկտոր Հիրշը:

 

Հարձակման պլան

 

Երջանիկ օրեր: Բազմաթիվ ուսումնասիրությունները հաստատում են, որ ձվազատմանը նախորդող շաբաթվա ընթացքում կինը համընդհանուր ուշադրության առարկա է դառնում: Բացի այդ, տղամարդկանց գերում է նրա հոտը (այս օրերին կարելի է առանց օծանելիքի էլ «յոլա» գնալ): Նյուքասլի համալսարանում անցկացված փորձի ժամանակ տղամարդկանց առաջարկվել է կարծիք հայտնել կանանց մասին' ելնելով նրանց լուսանկարներից, որոնք արվել էին կանանց ցիկլի տարբեր փուլերում:

 

Բոլոր տղամարդիկ միահամուռ ավելի գրավիչ ու սեքսուալ են անվանել այն կանանց, ովքեր լուսանկարվել էին ձվազատման շրջանում. գուցե պատճառը հենց նրանց փայլուն մազերն էին ու գեղեցիկ մաշկը: Զավեշտալին այն է, որ այդ շրջանում կանանց ինքնագնահատականը կտրուկ իջնում է, և նրանք անգամ պատրաստ են կլորիկ գումար ծախսել մատնահարդարի ծառայությունների վրա' սեփական տրամադրությունը բարձրացնելու համար: Շատ իզուր։ Վայելի՛ր այդ օրերը. տղամարդն առանց այդ էլ քոնն է:

 

Ցուցադրում ենք բարեմասնությունները: Կալիֆոռնիայի համալսարանի Վարքագծային դրսևորումների, էվոլյուցիայի և մշակույթի կենտրոնի անցկացրած հարցումների շնորհիվ պարզ է դարձել, որ կանայք ու աղջիկները ձվազատման շրջանում առավել բաց ու ընդգծող հագուստ են ընտրում: Իրոք որ, ինչո՞ւ չլինել շլացուցիչ այդ օրերին: Տեսքդ ավարտուն դարձնելու համար կարող ես մարմնիդ առանձին հատվածները պատել փայլուն, լուսարձակող:

 

Հետձվազատման շրջան

 

Ի՞նչ է կատարվում: Ձվազատումից հետո հորմոնների աշխատանքը քո օրգանիզմում կարգավորվում է, սակայն դրանից քեզ, ցավոք, ոչ մի օգուտ: «Այս շաբաթվա ընթացքում նկատվում է թե՛ ճարպազատումը խթանող տեստոստերոնի, թե՛ պրոգեստերոնի քանակի ավելացում, ինչի արդյունքում ջուրն օրգանիզմից ավելի դանդաղ է հեռանում»,- ասում է նյույորքցի հայտնի գինեկոլոգ Ջիլ Մորա Ռաբինը: Այդ շաբաթն ավելի լավ կլինի օգտագործել մոտակա PMS շրջանի հավանական վնասները կանխելու համար:

Կորչի փքվածությունը: Այդ օրերի ընթացքում ուշադիր եղիր սննդակարգիդ հանդեպ: «Ստամոքսի փքվածությունը կանխելն ավելի հեշտ է, քան հետո դրանից ազատվելը»,- հուշում է նյույորքցի դիետոլոգ, բ.գ.թ. Լիզա Ռ. Յանգը: Սահմանափակիր աղի ուտելիքի քանակը, ինչպես օրինակ' սոյայի սոուսն ու տապակած կարտոֆիլը: Ավելացրու փքվածության դեմ պայքարող մրգեր ու բանջարեղեն, օրինակ' սեխ ու վարունգ: Հնարավորինս շատ հեղուկ խմիր: Եթե հասարակ ջուրը քեզ արդեն ձանձրալի է թվում, մեջը կիտրոն ավելացրու կամ անցիր բուսական թեյերին:

 

Պատրաստվիր: Մի՛ մոռացիր նախապատրաստական աշխատանքների մասին: Սկսիր ցիկլից մեկ շաբաթ առաջ: «Օգտագործիր բենզոիլի պերօքսիդով և ծծմբային թթվով հարուստ քսուքներ' մաշկի ճարպի ու մանրէների քանակը վերահսկելու համար»,- առաջարկում է Դոկտոր Բաումանը: Ժամանակավորապես փոխարինիր քո դեմքի լվացման միջոցը հատուկ'անհարթությունների դեմ նախատեսված միջոցով:

 

Էստրոգենի քանակի ավելացումը ձվազատման օրերին դարձնում է քեզ ամենից գրավիչը...

Սկզբնաղբյուր. cosmo.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

Սեքսոլոգիա
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

Սեռական կյանք
20 փաստ կանանց մասին. news.am
20 փաստ կանանց մասին. news.am

Ներկայացնում ենք Ձեզ 20 հետաքրքիր փաստ կանանց մասին...

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ

Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ
Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ

Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...

Մարմնի խնամք
Ինչպես գայթակղել ձայնով
Ինչպես գայթակղել ձայնով

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...

Կնոջ մարմնի հանելուկը
Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...

10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից
10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից

Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...

Սեռական կյանք
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Փաստեր տղամարդկանց մասին
Փաստեր տղամարդկանց մասին

Աստղաբաշխական բանկային հաշիվ չունենալու դրական կողմերը

Ֆինանսական մեծ միջոցների չտնօրինող երիտասարդն, ամենայն հավանականությամբ, ինքնահավան չէ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ