Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Ինտիմ

Երբ մարում է կիրքը

Երբ մարում է կիրքը

Նախասրահում սպասում էր ամուսնական զույգը, որին շատ նրբանկատորեն ինձ մոտ էր ուղորդել մի պատկառելի հոգևոր գործիչ: Քրիստոնյա այս զույգը հավատքի մեջ էր վաղուց, իրար հետ ծանոթացել էին եկեղեցում և ապրում էին իրենց ամուսնական կյանքի 17-րդ տարին:

 

Ունեին երեք դպրոցական տարիքի երեխաներ: Նրանց այստեղ էր բերել մի անլուծելի հակասություն, որ 3 տարի կլիներ արդեն, ինչ քայքայում էր իրենց ամուսնական դաշինքը:

 

Ամուսինները միմյանց կապված էին ամենաջերմ սիրով: Հավատարիմ և նվիրված, փոխադարձ հոգատարությամբ իրար քնքշորեն խնամող այս զույգը գանգատվում էր կնոջ էրոտիկ կրքի և սեռական պահանջի բացակայությունից, որի պատճառով վերջին երեք տարիների ընթացքում սեռական կյանքի հաճախականությունը գնալով նվազել և ի վերջո դադարել էր: 

 

Կինը միշտ ուներ մերձեցումից հրաժարվելու «հարգելի պատճառ»` երեխաների հետ զբաղվելուց հոգնել է, լարված աշխատանքային օր է ունեցել, լիքը տնային գործեր են կուտակվել և շատ այլ հնարամտությամբ հյուսված հիմնավոր պատճառներ: Ամուսինը ամեն ինչ անում էր կնոջը օգնելու և հոգսը կիսելու համար, ուշադիր էր ամեն հարցում, կիրառում էր հրապուրելու և գայթակղելու բոլոր հնարավոր միջոցները: Կինը գնահատում էր սիրեցյալի ջանքերը և վայելում սիրո պարգևած ապահովության ու պաշտպանվածության զգացումները, Եվ մինչ հոգեհուզական կապվածությունը գնալով խորանում էր, գիշերային կյանքում ամեն ինչ ընթանում էր հակառակ ուղղությամբ, սառում էր սեռական կիրքը:  

 

Ամուսինը սաստիկ տառապում էր, քանի որ այնպես էր ստացվում, որ կինն էր որոշողը, թե երբ կունենան սեռական մերձեցում, իսկ իր սեփական ցանկությունը դատապարտված էր մնալու անպատասխան: Ինչ տեսակ անձնազոհությունների էլ որ դիմեր նա, միևնույնն է, սեռական մերձեցումը կնոջ կամքից կախված մի բան էր, դրանից էլ սկսում է առաջանալ կնոջ իշխանության տակ գտնվելու դառն զգացողություն, ծնվում և իրար են հաջորդում դժգոհությունը, ագրեսիան, վհատությունը, անճարության և անցանկալի լինելու զգացումները: 

 

-Ինձ դուր է գալիս, երբ տղամարդը ինքնավստահ է ու ինքնաբավ-ասում է կինը:

 

-Այո, բայց  դժվար է մշտական քննադատություններին և մերժումներին ի հանդիման պահպանել ինքնավստահությունը, բավարարության զգացումը,- առարկում է ամուսինը:

 

Այսպիսով ստացվում է արատավոր մի շրջան, որը շատ բնորոշ է սեռական ցանկության անհամապատասխանությունների դեպքում: Ինչքան շատ է մեկը մերժում, այնքան ուժգնանում է մյուսի կարիքը և կորչում ինքնավստահությունը: Տվյալ դեպքում ամուսնու կարիքը գնալով ուժգնանում էր և նա փորձում է շատացնել իր կողմից գործադրած ճնշումը, որին ի պատասխան կինն է՛լ ավելի է հեռանում` բողոքելով նրա անրբանկատությունից: Ամուսինն իր վարքով վանում  է կնոջը, թեև ճիշտ հակառակն է ուզում, կինն էլ հեռու մնալով ամուսնուց խորացնում է նրա կարիքի և անվստահության զգացումը, որից և ամենաշատն է բողոքում:  

 

Անշուշտ կինը նույնպես տառապում էր իր սառած կրքի պատճառով, ակնհայտորեն դրսևորելով խնդրի լուծման մեծ պատրաստակամություն: Իմ այն հարցին թե` տարփալից  և ցանկասիրական ի՞նչ մտքեր է ինքն ունենում, սկսեց պատմել ամուսնու կարիքի և հուսահատությունների մասին, պարզ դարձավ, որ կինն այն աստիճան ներծծված էր ամուսնու սեռական ապրումներով, որ բոլորովին կորցրել էր կապը սեփական զգացումների և ցանկությունների հետ, նա ուղղակի չգիտեր` ինչ է իր ուզածը, մինչդեռ մանրակրկիտ կարող էր շարադրել` ինչ է ուզում ամուսինը:    

 

Ամուսնուն էր վերապահված նաև սեռական հաճույքի բանալին:

 

-Եթե ամուսնուս պիտի ասեմ, թե ինչ է ինձ դուր գալիս, ուղղորդեմ նրա սեռական վարքը, ուրեմն էլ ինչ տղամարդ: Չէ՞ որ տղամարդը պետք է իմանա գրգռել ճիշտ կետը, որպեսզի կինը հասնի հաճույքի և բավարարման: Մյուս կողմից, երբ ղեկը տրվում է տղամարդուն, որպեսզի նա շարժվի իր իմացածի պես` առանց «հրահանգների», այս անգամ էլ տղամարդը մեղադրվում է էգոիստաբար հաճույք ստանալու մեջ և պիտակավորվում  իբրև աննրբանկատ մեկը:  

 

Ահա թե ինչպես կարող է մշակութային ծագման բարդույթը ազդել սեռական կյանքի վրա: Եվ ինչպես սովորաբար լինում է, սեքսուալ բարդույթները հանդես են գալիս ոչ թե մեկուսի, այլ փնջով: Պարզվեց, որ կինն ուներ այն խորը համոզումը, իբր տղամարդը պետք է ջանքեր գործադրի կնոջը հասնելու համար, կնոջ սիրտը և մարմինն ունենալն այդքան էլ հեշտ չէ, հարկավոր են սխրագործություններ, հերոսություններ կնոջ սիրտը գրավելու, կնոջը գայթակղելու համար: Ու հենց այն պահին, որ տղամարդուն կարող է թվալ, որ վերջապես հասել է իր ուզածին, պետք է փշրել նրա պատրանքը, «Քեզ թվում է դու հասար ինձ, չարաչար սխալվում ես, ես հիմա նորից կհեռանամ, որպեսզի դու ինձ ավելի ուժեղ ուզենաս»:

 

Ինչու է կնոջը հրապուրելու, գայթակղելու փորձը տղամարդու վարքում այդքան կարևոր կնոջ համար, եթե ոչ այն պատճառով, որ չի ընդունվում սեռական մերձեցման նախաձեռնությանը ինքնաբերաբար, մեքենայորեն ասված «այո»-ն:  Հրապուրանքի գաղափարը  ենթադրում է, որ կարող է լինել ընտրություն` «այո»-ի և «ոչ»-ի միջև, կարող ես տալ համաձայնություն  հրապուրողին, կարող ես հավասարապես մերժել: Հրապուրանքի գաղափարը ազատ կամքի դրսևորման հնարավորություն է տալիս: Իսկ ցանկության համար կարևոր են ինքնուրույնության, անկախության և ազատության այս զգացումները: Սցենարն այսպիսին է, տղամարդը նախաձեռնում է, կինը մերժում, 5 րոպե կամ շատ ավելի անց, կինն ինքն է նախաձեռնում և միայն այդ դեպքում սեռական հարաբերությունը սկզբնավորվում է: 

 

«Ամուսինը թող իր պարտականությունը կատարի կնոջ հանդեպ. նմանապես՝ կինը տղամարդու հանդեպ…» (1 Կորնթ 7։3-5), մեջբերում է կինը Պողոս առաքյալի խասքերը: Եվ այսպես ամուսնու պարտականությունն է կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալ, իսկ կնոջ պարտականությունը տրվել իր ամուսնուն, երբ նա կամենում է այդ։ Էլ ու՞ր մնաց ազատ կամքի դրսևորումը: Եթե սեքսը ամուսնական պարտականություն է, որ ուզես թե չուզես պիտի համաձայնվես, ուրեմն ինչ, ստացվում է սիրային այդ հարաբերությունը պարտավորվածության պես մի բան է, -ես չեմ կարող ընդունել դա, ես չեմ ուզում այդ սիրային հարաբերությունը: 

 

Երկար ժամանակ պահանջվեց, մինչև կարողացա բացատրել կնոջը, որ նրա բողոքը պարտադրանքի դեմ է, այլ ոչ իր ամուսնու վարքի,  կինը չի ուզում սեռական հարաբերություն ունենալ, քանի որ հարկադրված է, քանի որ այդպես է պահանջում «օրենքը»: Կինն ուզում է սեռական հարաբերության ունենա, որովհետև այդ ինքն է ուզում,  նա ուզում է միայն այն ժամանակ, երբ ազատ է պարտավորվածության բեռից:  Այդ կնոջ համար դժվար է ուզել այն,  ինչ ուզում է իր ամուսինը, քանի որ այդ դեպքում նա անմիջապես կորցնում է իր անկախության զգացումը և դրա հետ միասին ուզելու ցանկությունը:

 

Այսպիսով, կինն առարկում է ոչ թե ամուսնու, այլ ամուսնական պարտականության դեմ, նրա վարքը կնոջ դասական դերի դեմ ապստամբության և կնոջ ինքնուրույնության մասին է:   Ամուսնու անձը այստեղ կապ չունի: Իզուր չէ, որ կնոջ ցանկությունը բորբոքվում է վիճաբանությունից հետո, որովհետև այդ ժամանակ նա զգում է իր անձնական սահմանները, պակասում է պարտավորվածության բեռի ծանրությունը, նա զգում է իր անկախությունը: Միչդեռ ամուսնու վրա վիճաբանությունը ճիշտ հակառակն է ազդում: 

 

-Երբ ասում եմ «ոչ» մի բանի, որը հարկադրված եմ անել, պարտավորված եմ անել, այդպիսով դրսևորում եմ իմ ազատ կամքը: Չէ որ աստված ստեղծել է ինձ ազատ կամքով: Ես ուզում եմ դրսևորել իմ կամքը, զգալ որ ինքուրույն էակ եմ ազատ կամքով:  Ու հանկարծ համարձակ տոնով ավելացնում`

 

-Գիտեք, ես ունենում եմ սեռական կրքի զգացողություն, երբ հասարակական վայրերում եմ, ասենք ռեստորանում խնջույքի ժամանակ, կամ տաքսու մեջ, բոլորովին անծանոթ տղամարդկանց հանդեպ: 

 

-Որովհետև, եթե չեք ճանաչում տղամարդուն և կապված չեք նրան ամուսնական դաշինքով, ապա ազատ եք կնոջ դասական ամուսնական պարտականությունից և պարտավորության զգացու՞մից:

 

Կինը մոլորված հայացքով նայում է ինձ: Նա սիրում է և գնահատում իր ամուսնուն: Նրա համար կարևոր է ապահովության զգացումը, որ տալիս է ընտանիքը, ընտանեկան միջավայրը, որովհետև միայն այդ դեպքում նա կարող է թույլ տալ իր ինտիմ զգացմունքերին ազատ դրսևորվելու: Մինչդեռ լինում է ճիշտ հակառակը` տանը, ընտանեկան մթնոլորտում նա կորցնում է իր սեռական կիրքը և արգելակվում: 

-Ի՞նչն է խանգարում նրան տանը, տնային գործե՞րը, տնային պարտականությունները, կենցա՞ղը,-բոլորովին շփոթված բուժման զարգացման ընթացքից հարցնում է ամուսինը:

 

-Ոչ, տնային գործերը չէ, ձեր կնոջն արգելակում է անկողինը և այն, ինչ ենթադրվում է անել այդ անկողնում: Որովհետև ինքն իր մեջ նա մտածում է, որ այդ անկողինը հաճույքի համար չէ, հաճույք ստանում են միայն թեթևաբարո կանայք, իսկ բարոյական վարքի կանայք այդ հաճույքը չեն զգում: 

 

Մեր սեռականությունը հասկանալու համար պետք է հաշվի առնել մշակութային և ներընտանեկան այն ուղերձների ամբողջությունը որով մենք մեծացել ենք: Այս դեպքում կինը մեծացել էր խիստ նահապետական ընտանիքում: Հայրը, որ քահանա էր, ներարկել էր աղջկան, որ նախաամուսնական սեքսը անթույլատրելի է, ընտանեկան սեքսը երեխաներ ունենալու համար, իսկ մարմնական հաճույքը` մեղք:   Ու թեև կինն այսօր քննադատաբար է մոտենում  այդ թելադրանքներին, միևնունն է նա կրում է այդ պարտադրանքները իր ներսում, դրանք իր անբաժանելի մասն են դարձել: 

 

-Ահա թե ինչու,- երբ ճամփորդության մեջ ենք և հայրենի տանից հեռու, դու ավելի կրքոտ ես դառնում և ավելի մեծ ցանկություն դրսևորում,-ասում է ամուսինը կնոջը: 

 

Կան կանայք, ովքեր սեռական ցանկություն դրսևորելու համար ոլոր-մոլոր ճանապարհ անցնելու կարիք ունեն` սկզբում մերժում են, որն ամուսինը պետք է հարգանքով ընդունի և միայն քիչ անց իրենք են հայտնում սեռական պահանջը: Այստեղ ոչ թե իշխանության խնդիր է, ինչպես հաճախ կարող է մտածել զուգընկերը,  այլ անձնական սահմանները զգալու, ինքնուրույնության զգացումի, սեփական ցանկություն ունենալու համոզման: Որովհետև  մտածում են այսպես` եթե ես համաձայնվեմ, ուրեմն հանձնվեցի,  եթե անեմ ինչ որ նա է ցանկանում, ինչպես իմանամ, որ ինքս էլ  այդ էի ուզում: Միակ ձևը, որ զգամ իմ ազատ կամքով եմ շարժվում, եթե ինքս եմ ցանկանում և գնում նրա մոտ: Հակառակ դեպքում իմ ցանկությունը մարում է նրա ցանկության ֆոնի վրա: 

 

Բուժման ավարտին զույգի սեռական կյանքում հաստատվեց խորը համաձայնություն և ներդաշնակություն, սեռական կյանքը դարձավ նրանց հարաբերության կարևոր և  այդ հարաբերությունը հարստացնող կարևոր ենթաբաժին, այլ ոչ թե ամուսնական պարտականություն: Եվ այնուհանդերձ պետք է իմանալ, որ ցանկությունը երկարատև հարաբերություններում ունենում է ալիքաձև ընթացք` մեկ ուժեղանում է, մեկ` թուլանում, ամուսինները պետք է հասկանան, որ իրենց ձեռքում է ցանկությունը հետ բերելու և կրկին բորբոքելու

պատասխանատվությունը,  քանի որ ընտանեկան էրոտիկայի գոյությունը պահանջում է ակտիվ մասնակցություն և կամային դրսևորում: Ամուսնական սեքսը պլանավորված, պայմանավորված սեքս է և կարևոր է չտրվել այն առապելին, որ ամուսնությունը լուրջ գործ է, ծանր աշխատանք, այլ ոչ թե խաղ, իսկ հաճույքը միայն երիտասարդների համար է: Ամուսնական սեքսի ձանձրույթից գանգատվելը սովորական բան է, ավելի ազնիվ և քաջություն պահանջող է ամուսնական էրոտիկան սնելը և զարգացնելը:

Հեղինակ. Նարինե Ներսիսյան
Սկզբնաղբյուր. Sexology.am
Լուսանկարը. runata.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

Սեքսոլոգիա
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

Սեռական կյանք
20 փաստ կանանց մասին. news.am
20 փաստ կանանց մասին. news.am

Ներկայացնում ենք Ձեզ 20 հետաքրքիր փաստ կանանց մասին...

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ

Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ
Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ

Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...

Մարմնի խնամք
Ինչպես գայթակղել ձայնով
Ինչպես գայթակղել ձայնով

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...

Կնոջ մարմնի հանելուկը
Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...

10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից
10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից

Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...

Սեռական կյանք
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Փաստեր տղամարդկանց մասին
Փաստեր տղամարդկանց մասին

Աստղաբաշխական բանկային հաշիվ չունենալու դրական կողմերը

Ֆինանսական մեծ միջոցների չտնօրինող երիտասարդն, ամենայն հավանականությամբ, ինքնահավան չէ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ