Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Ինտիմ

Սեռական կյանքը կլիմաքսից հետո

Սեռական կյանքը կլիմաքսից հետո

Կլիմաքսը կամ վերարտադրողական կյանքի ավարտը ամենևին չի նշանակում սեքսուալ կյանքի դադար: Դաշտանադադարով կանայք և անդրոպաուզայով տղամարդիկ շարունակում  են ունենալ սեռական պահանջ, որն իր ուժգնությամբ բոլորովին չի զիջում ավելի երիտասարդ տարիքում այդ պահանջի դրսևորմանը:

 

Տարբերությունը այդ պահանջի առաջացման հաճախականության մեջ է, տարիքի հետ այդ հաճախականությունը նվազում է:

 

Այլ խնդիր է այդ պահանջի բավարարումը: Այստեղ դեր են խաղում մի շարք գործոններ` ընդհանուր առողջական վիճակը, զուգընկերոջ ներկայությունը, սեփական սեռական պահանջի հանդեպ վերաբերմունքը, սոցիալական ստատուսի փոփոխությունը /թոշակի անցնելը/: Սովորաբար տարիքի հետ ծագում են առողջական խնդիրներ, օրինակ սիրտանոթային, ստամոքսաղիքային, հենաշարժիչ ապարատի հետ կապված, շաքարային դիաբետ, տարբեր վիրահատական միջամտություններ, որոնք անուղղակի ձևով ազդում են սեռական ֆունկցիայի վրա: Շատ դեպքերում այդ հիվանդությունը բուն սեռական օրգանների և դրանց ֆունկցիայի խանգարմանը չի բերում, սակայն հոգեբանորեն ընկճելով մարդուն` ստիպում է հրաժարվել սեռական կյանքից: Այստեղ պետք է նշել, որ սեռական կյանքիցհրաժարումը կամ այլ կերպ ասած իբրև կին կամ տղամարդ սեռական ինքնադրսևորումից հրաժարումը, ոչ մի դրական արդյունքի չի կարող բերել, այլ հակառակը` էլ ավելի է իջեցնում սեփական ինքագնահատականը և  տանում է արագընթաց ծերացման:

 

Մինչդեռ ընտրելով սեռական կյանքը պահպանելու որոշումը` զույգերը նոր ասպարեզ են բացում իրենց փոխհարաբերություների վերակառուցման համար, և այդ նոր փոխհարաբերությունները  սովորաբար տարբերվում են նախկինից է՛լ ավելի խորը և է՛լ ավելի հարուստ բնույթով: Բացի այդ, սեռական կյանքի պահպանումը միանշանակ լավ է անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա` կազդուրելով հիմնական հիվանդությունից վատթարացած առողջական վիճակը:

 

Դե ինչ վերաբերում է սեռական օրգանների հետ կապված հիվանդություններին և հատկապես` այդ օրգանների վիրահատական միջամտությանը /արգանդի միոմա և այլ նորագոյացություններ,ձվարանի կիստաներ, շագանակագեղձի ադենոմա, միզապարկի նորգոյացություններ և այլն/ ապա դարձյալ պետք է ասել, որ սեռական պահանջի և սեռական հաճույքի վերապրումը այս պարագայում ևս պահպանվում են: Թերևս կարող են ծագել որոշակի դժվարություններ սեռական գրգռման առաջացման և պահպանման հետ կապված, բայց դա միանշանակ և գրեթե ամբողջովին լուծելի խնդիր է: Ընդ որում ինչքան շուտ է խնդրին լուծում տրվում, այնքան հեշտ և լիարժեք է դառնում սեռական կյանքի և սեքսուալության վերականգնումը:

 

Մյուս խնդիրը, որը լուծում է պահանջում զուգընկեր/ուհի գտնելն է: Ցավոք ամուսիններից որևէ մեկի մահը կարող է պատճառ դառնալ սեռական կյանքից հարկադիր կերպով զրկման: Այս տարիքում նոր ամուսնություն և առավել ևս նոր սիրային կապ ստեղծելը իսկապես դժվար խնդիր է: Երբեմն իհարկե, որոշում է կայացվում հանուն հանգուցյալ ամուսնու/կնոջ հանդեպ տածած սիրո հիշատակի հրաժարվել սեռական կյանքից և պահպանել ամուսնական հավատարմություն: Իհարկե վեհ գաղափար է և ուժեղ մարդու բնութագիր, խոսք չկա: Բայց այնուհանդերձ սեռական պահանջը երբեմն այնքան հզոր է լինում, որ ուղղակի անհնար է դիմակայելը և ակամայից միտք է առաջանում նոր սեռական զուգնըկեր/ուհի գտնելու և սեռական հարաբերության մեջ ընդգրկվելու մասին:

 

Պետք է նշել, որ սեռական կյանքի երկարատևությունը, այսինքն թե ինչքան երկար կշարունակվի սեռական կյանքը տվյալ անձնավորության կյանքում, կախված է սեռական պահանջի կանոնավոր բավարարումից: Ինչքան կանոնավոր է սեռական կյանքը մարդու կյանքում, այնքան երկարատև էսեռական կիրքը բավարարելու հնարավորության պահպանումը: Այնպես որ եթե տարեց անձնավորությունը ուզում է պահել իր սեռական կարողությունը, ապա հարկավոր է հնարավորինս շուտ նոր սեռական զուգընկեր գտնելը:

 

Լինում է և հակառակը: Ամուսնու/կնոջ մահից հետո հանկարծակի արթնանում է երկար տարիներ քուն մտած սեռական պահանջը: Այս երևույթը հանդիպում է նաև տարեց հասակում ամուսնալուծության պարագայում: Ամուսնական շրջանակներում ընկճված և արգելակված սեռական պահանջը վերջապես ազատության ելք է գտնում և բավարարման պահանջ ներկայացնում:

 

Բայց սա այլ թեմա է:Հասարակությունը տարեց մարդկանց սեռական դրսևորումներին մեղմ ասած անբարյացկամ է վերաբերվում: Երբեմն ծայրահեղ անբարյացկամ վերաբերմունքը կարող է զզվանքի աստիճանի հասնել: Հաճախ ամուսինները երբ ծերանում են` լռելյայն որոշում են կայացնում սեռական կյանքիցհրաժարվելու` պահպանելով իրենց "բարոյական դիմակը": Կան դեպքեր, հատկապես երբ կինը սեռական ցանկության խնդիր ունի` ամուսնու ծերանալը կամ որևէ հիվանդություն ձեռք բերելը դառնում է իսկական արդարացում և համոզիչ փաստարկ սեռական կյանքին ց'տեսություն ասելու, թեև այդ տղամարդը դեռ երկար կարող էր վայելել սեռական կյանքիհաճույքը: Մեկ այլ պարագայում, երբ խնդիր ունի տղամարդը, տարիքը և/կամ հիվանդությունը դառնում է թանկարժեք "ալիբի" կնոջ սեռական պահանջներից "վերջապես" փախնելու համար: Կարճ ասած, քանի որ տարածված է այն համոզմունքը, որ "բարոյական" տարեցները  սեռական պահանջներ չեն ունենում, տարիքը դառնում է սեռական կյանքի առաջին թշնամին:

 

Տարիքի հետ կապված մյուս խնդիրը մարդու արտաքին տեսքի մեջ է: Մաշկը թուլանում է` կորցնելով իր առաձգականությունը, հայտնվում են կնճիռներ, հղիություններից և տարած վիրահատություններից հետո ձևախեղվում են մարմնի և մաշկի երբեմնի սեքսուալ ուրվագծերը, գիրության հետ կապված հայտնվում են ավելորդ ճարպի կուտակումներ, սպիտակ մազեր, մի խոսքով տարիքով մարդու մարմինը կարելի է ասել հակաէսթետիկ տեսք է ստանում ևսեքսուալ առումով վանող է թվում:

 

Սակայն, այս բոլորի հետ մեկտեղսեռական պահանջը այնուամենայնիվ շարունակում է ապրել և սեռական հաճույքի վերապրումը միանգամայն պահպանվում է: Ավելին, տարիների կուտակված սեռական փորձը և կյանքի փորձը սեռական հարաբերությունը կարող են դարձնել անզուգական և իր խորությամբ երբեմն անհասանելի:

 

Այս տարիքում վերապրած սեռական հաճույքիուժգնությունը կարող է մի քանի անգամ գերազանցել երիտասարդ տարիքի օրգազմի ուժգնությանը, քանի որ այս տարիքում միանում է նաև օրգազմի փսիխոէմոցիոնալ բաղադրիչը, որը կարող է հասցնել իսկական սեքսուալ էքստազի: Ցավոք այդ  էքստազը չափազանց  թանկ գին է պահանջում, ծերության և մահվան գիտակցման գինը:

 

Այսպիսով` սեռական կյանքը տարիքային սահմանափակում չունի, ցանկացած տարիքում հնարավոր է ապրել սեռական կյանքով և վայելելսեռական հաճույքի երանություն:

Սկզբնաղբյուր. Sexology.am
Լուսանկարը. http://climaxhelp.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

Սեքսոլոգիա
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

Սեռական կյանք
20 փաստ կանանց մասին. news.am
20 փաստ կանանց մասին. news.am

Ներկայացնում ենք Ձեզ 20 հետաքրքիր փաստ կանանց մասին...

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ

Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ
Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ

Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...

Մարմնի խնամք
Ինչպես գայթակղել ձայնով
Ինչպես գայթակղել ձայնով

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...

Կնոջ մարմնի հանելուկը
Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...

10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից
10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից

Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...

Սեռական կյանք
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Փաստեր տղամարդկանց մասին
Փաստեր տղամարդկանց մասին

Աստղաբաշխական բանկային հաշիվ չունենալու դրական կողմերը

Ֆինանսական մեծ միջոցների չտնօրինող երիտասարդն, ամենայն հավանականությամբ, ինքնահավան չէ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ